Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on December 20, 2008, 12:39:56 PM
  Ինչու Հովհաննեսը չասեց, որ ինքը Եղիան է?:
     Գուցե չէր հիշում իր անցած կյանքը (Ինչպես չի հիշում մեզանից ոչ ոք), գուցե ինչ-որ պատճառ ուներ դրա համար, գուցե ուղղակի համեստ էր: Եվ սակայն նա ասաց, որ ինքը
Quote"Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեք Տիրոջ ճանապարհը և հարթեցրեք նրա շավիղները":
Եվ վերջապես, քրիստոնեական ուսմունքը հիմնված է Քրիստոսի խոսքին հավատալու վրա, և քանի որ Քրիստոս ասում է Հովհաննեսի - Եղիան լինելու մասին, ուրեմն Նրա պնդած  խոսքերը ՊԵՏՔ Է գերակշռեն Հովհաննես Մկրտչի - իր Եղիան լինելը հերքելուն:

Գիտեք, Սամվել ջան, «գուցե»–ներով պետք չէ առաջնորդվել։ Այո, քրիստոնեությունը ոչ թե զուտ հիմնված է Աստվածաշնչի վրա, այլ Եկեղեցին ինքն է սահմանել, թե որոնք են Աստվածաշնչին մաս կազմող գրքերը, ի վերջո ավետարանները 4-ը չեն եղել։ Ինչ վերաբերում է Քրիստոսի խոսքերին, ապա Նա ուղղակի չի ասել քո ենթադրյալ տարբերակը, որ Եղիայի հոգին եկավ մտավ Հովհ. Մկրտչի մեջ։ Քրիստոնյաները լավ հասկանալու համար Ավետարանները ոչ թե ինքնաբուխ ենթադրություններ են անում, այլ փորձում են այդ հարցերի պատասխանները գտնել առաքյալներին հաջորդած սրբերի գրվածքների մեջ, և ոչ թե 20-րդ դարի «հրեշտակների»։ Ներող եղեք, չեմ ակնարկում, կարծում եմ հասկանում եք, թե ինչ եմ ասում։
Ձեզ կառաջարկեի կարդալ սուրբ Հովհան Ոսկեբերանի Մատթեոսի Ավետարանի մեկնությունը։ Այնտեղ կարող եք գտնել, թե այդ տողերը ինչպես են մեկնաբանված։

Հ.գ.
Ասեմ, որ տոնս ագրեսիվ–վիճաբանական չէ, չնեղվեք 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

#41
Երեք ժխտում

1.-ին
Մասնագիտական սխալ է ասել, թե մարգարեությունները ծածուկ են կատարվում: Այլապես ի՞նչ մարգարեություն: Չէ՞ որ դա քարոզչական կերպ է, և ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆ:
Կույսի հղացոմը` մարգարեությամբ, տեսանելի է:
Քրիստոսի չարչաչանքները` մարգարեությամբ, տեսանելի է:
Նրա խաչելությունը` մարգարեությամբ, տեսանելի է:
Նրա Հարությունը` մարգարեությամբ, տեսանելի է:
և այլն:

Հայտնությունը թողեք 41:): Մեզանից ոչ ոք չի հասկանում Հայտնությունից:

2-րդ

Աստվածաշնչի թարգմանություն  երբեմն կարող է վստահվել մարդկանց, որոնք լավ լեզվաբաններ են, սակայն ոչ` աստվածաբան: Եվ ոչ բոլորին է հաջողվում ԿԱՏԱՐՅԱԼ թարգմանություն հրամցնել ընթերցողին:
Մեջբերվող հատվածի մեջ`
<<Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց>>:

Պետք է փնտրել ենթատեքստը` ամբողջ հատվածը կարդալով

<<9 Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի: 10 Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ: 11 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. Եղիան կը գայ եւ կը վերահաստատի ամէն ինչ. 12 բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է: 13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց:

Այստեղից այն ենք հասկանում, որ օրենսգետներն ամեն ինչ խճճել էին: Ասում էին, որ Եղիան գալու է` չհավատալով, որ նա արդեն իսկ եկել է: Իսկ Մարդու Որդին նրանից հետո է գալու, որին չարչարելու էին: Այստեղ էլ աշակերտները չեն հասկանում և մտածում են, թե (ԿՐԿՆՈՒՄ ԵՄ` <ԹԵ>, ոչ թե <որ>) Հովհաննես Մկրտչի մասին է ասում Քրիստոս:
ԹԵ-ն ու որ-ը հակառակ իմաստներ ունեն: Մասնագիտական գրականության մեջ թե-ն և դրան հաջորդող միտքը կոչվում է թեական (կասկածելի, բա՞......)

3-րդ

Quote<<Քանզի ես կարծում եմ, որ Քրիստոս չի խորանում հարցի մեջ, որովհետև հոգու նախագոյությունը և ըստ դրա - մրա մեղք գործելու կամ չգործելու հնարավորությունը լրիվ բնական մի բան էր ինչպես Նրա, այնպես էլ հարցնողների համար: ՈՒ  ավելի կոնկրետացնել այդ թեման ավելորդ էր այնպես, ինչպես ավելորդ է իմ հիշած անեկդոտի մեջ տրված հարցը, թե որտեղ է անձրև գալիս>>

Վա'հ.......
Ուրեմն չգիտե՞ք, որ Աստվածաշնչում պատմություններ կան, երբ ծնողին անիծելով` նրա սերունդների վրա էլ է տարածում (Ադամ) և հորը օրհնելով` Աստված Իր այդ օրհնությունը նրա սերունդների վրա էլ է տարածում (Աբրահամ):


ՀԳ1
Quoteկարող եմ խայթել խոսքով

Բոլորի <<խայթոցը>> կանոնակարգով արգելված է

ՀԳ2
Quote<<կարծում եմ, ինչքան լավ մենք իրար ճանաչենք, - այնքան լավ իրար կհասկանանք, - ճիշտ չէ?:>>

Ոչ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

QuoteՍամվել ջան ես մեջբերել եմ ոչ թե <Իմ ենթադրությունը>, այլ  ԳՐԱԲԱՐ բնագիրը:

    Նանե ջան, կարծում եմ, ինձ սխալ հասկացաք այստեղ: Խոսքս Ձեր բերած մեջբերումների մասին չէ, երբ ասում եմ "ենթադրելու" մասին, այլ Ձեր փորձի - թարգմանել  "Ի միտ  առնելը": Դուք ասացիք,  "նշանակում է մտածել, կարծել, ենթադրել և ոչ թե հաստատապես հասկանալ": Եվ այս հարցում չէ որ Դուք իրոք ենթադրում եք Ձեր թարգմանությունների մեջ: Ես ասում եմ այն, ինչ իրոք ասված է այսօրվա լեզվով թարգմանված Գրքի մեջ: Ձեռքիս այս րոպեին նաՅ ռուսերեն թարգմանությունն ունեմ, որտեղ նույն բանն է ասվում. Тогда ученики поняли, что Он говопил им об Иоанне Крестителе.
    Ի միջի այլոց, հիշեցի "ի միտ առնելու" համարյա բառացի ռուսերեն տարբերակը. - взять себе на ум, - ինչը նշանակում է. տեղադրել, կամ ամփոփել  մտքի մեջ; հիշել, չմոռանալ տվյալ մոմենտից սկսած այն, ինչին տեղյակ չէին մինչև այդ:
    Կարելի է հերքել սա էլ, ասել, որ մենք ռուս չենք և մեր համար գրված է հայերենով: Բայց գիտեք, ավելի լավ է, չանենք դա, որովհետև հերթական անգամ կստացվի, որ մենք խուսափում ենք տեսնել առկան: Տարիների փորձը ցույց է տալիս, որ ճշմարտությունը միշտ էլ շատ հասարակ է և ըմբռնելի, - այդ մենք է, որ բարդացնում ենք ամեն ինչ: Ելնելով դրանից, ես գերադասում եմ Աստվածաշունչը կարդալ նույնիսկ  տեղ-տեղ սխալ թարգմանված (դա ես չեմ ասել) այսօրվա հայերենով, քան գրաբարով, որի հավանաբար 30 տոկոսը չեմ հասկանում:
    Համոզված եմ, որ միայն ես  չեմ տգետը գրաբարի մեջ - չեմ կարծում, որ այդքան վատ է իմ հայերենը: Իսկ ինչ կարելի է ասել երիտասարդների մասին, որոնցից շատերն արդեն նորմալ հայերենն  են մոռանում: Հեռու գնալ պետք չէ, նայեք ուրիշ հայկական սայթեր կոմպյուտերի մեջ, օրինակ - "Բնագիրը":
    Կներեք, մի քիչ շեղվեցի, Նանե ջան, մեր թեմայից - հոգու մասին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Masnaget on December 22, 2008, 09:36:09 PM
Երեք ժխտում

1.-ին
Մասնագիտական սխալ է ասել, թե մարգարեությունները ծածուկ են կատարվում: Այլապես ի՞նչ մարգարեություն: Չէ՞ որ դա քարոզչական կերպ է, և ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆ:
Կույսի հղացոմը` մարգարեությամբ, տեսանելի է:
Քրիստոսի չարչաչանքները` մարգարեությամբ, տեսանելի է:
Նրա խաչելությունը` մարգարեությամբ, տեսանելի է:
Նրա Հարությունը` մարգարեությամբ, տեսանելի է:
և այլն:



ավետարան ըստ Ղուկասի 21 ի 34 խոսքից։
ՙիսկ դուք զգուշացեք ձեր անձերուն.չլլայ որ սրտներնիդ...........աշխարհային զբաղմունքներով ծանրանայ ու հանկարծակի այն օրը ձեր վրա հասնի։վասն զի. բոլոր երկրին երեսը բնակվողներուն ամենուն վրայ որոգայթի մը պես  պիտի հասնի։ուստի արդուն կեցեք ու ամեն ատեն աղոթք ըրեք.որ ..........որդին մարդոյ առջև կանգնելու արժանի ըլլաք՚
Մասնագետ.ասա խնդրեմ՝եթե բոլոր մարգարեությունները բոլորին բացահայտ կերպով  կատարվեին.ապա ինչու՞ պետք է ՙայդ՚օրը  որոգայթի պես հասնի
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

#44
Սիրով:

Օրվա հանկարծահաս լինելը նրա կերպն է, իսկ բացահայտ լինելը` նրա բովանդակությունը: Չէ՞ որ մենք չգիտենք վերջին օրվա մասին ո'չ օրը, ո'չ ժամը, մինչդեռ գալը հայտնի է լինելու:
Մինչ գողի գալը ոչ ոք չգիտե, իսկ երբ գալիս է, բոլորն իմանում են, որ եկել է: Որոգայթի պես հասնելը նրա մասին չիմանալն է: Բացահայտը համընդհանուր լինելն է:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

համոզիչ ու դիպուկ չէր.բայց մի հարց էլ.
ինչ է՞ նշանակում ՙմասնագիտական սխալ՚
միթէ քեզ համաի Քրիստոնեությունը  ՝մասնագիտություն է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

QuoteՎա'հ.......
Ուրեմն չգիտե՞ք, որ Աստվածաշնչում պատմություններ կան, երբ ծնողին անիծելով` նրա սերունդների վրա էլ է տարածում (Ադամ) և հորը օրհնելով` Աստված Իր այդ օրհնությունը նրա սերունդների վրա էլ է տարածում (Աբրահամ):

    Գիտեմ: Բայց Քրիստոս ժխտում է ներկա պարագայի մեղքը  - և կույրի, և նրա ծնողների համար: Ասում է, որ կուրության պատճառը մեղքը չի ընդհանրապես:
    Ինչու եք անընդհատ փորձում շեղել հարցը: Իսկ հարցը նրանում է, որ Քրիստոս չի ժխտում կույր ծնվելու հնարավորությունը  - ինչ-որ նախածննդական մեղքի պատճառով:



<<կարծում եմ, ինչքան լավ մենք իրար ճանաչենք, - այնքան լավ իրար կհասկանանք, - ճիշտ չէ?:>>

Ոչ:
   Իսկ երբ ցանկանում էիք հանդիպել ինձ հետ, Մասնագետ, դա ճանաչելու համար էր, թե...  դատելու?:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Եվս երեքը.

Առաջին.
Նաև ասեմ, որ Քրիստոսի խոսքում ժամանակաձևերը խոսում են այսպես.

տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի:
Նշանակում է, որ Մարդու Որդին Հարություն չի առել /խոսակցության պահին/:

բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է.
<Եկել է>-ն  նշանակում է, որ եղած` կատարված իրողություն է:

նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է:
Նշանակում է, որ ապագայում /խոսակցության պահի նկատմամբ/ Մարդու Որդին չարչարվելու է
Նաև` մեռելներից հարություն առնողը նույն չարչարվողն է` Մարդու Որդին:

Այլև`
Հովհաննես Մկրտիչը չէր կարող Եղիան լինել, որովհետև Եղիան իսկապես եկել և իր առաքելությունը կատարել էր. <<բայց նրան չճանաչեցին, այլ, ինչ որ կամեցան, արեցին նրան>>:

Երկրորդ.
QuoteԻսկ հարցը նրանում է, որ Քրիստոս չի ժխտում կույր ծնվելու հնարավորությունը  - ինչ-որ նախածննդական մեղքի պատճառով:

Ի՞նչ... մեղքի պատճառո՞վ... Մի՞թե  Քրիստոս դա էլ չի հերքում.
<<Ո'չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ` որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն:
4 Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց>>:

Quote<<Քրիստոս ժխտում է ներկա պարագայի մեղքը>>
Պարզ չէ՞, որ Քրիստոս առհասարակ է ժխտում: Նորի'ց կարդա.
<<Ո'չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ` որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն:
4 Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց>>:

Երրորդ.

Quote...դա ճանաչելու համար էր, թե...  դատելու?:
Ճանաչելու:

Մոռացա չորրորդը
Quoteինչ է՞ նշանակում ՙմասնագիտական սխալ՚
Տվյալ դեպքում` աստվածաբանական, մի՞թե պարզ չէ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

տվյալ դեպքում.քո ասած ՙմասնագիտական սխալը՚ քեզ մոտ է։
վերցնենք գո իսկ մեջբերած Մարիամի մարգարեությունը։
միթե՞ բոլորին հայտնի էր (այդ ժամանակի մասին է խոսքս)որ Հիսուսը ՝ կույսից է ծնվել։ հրեաները ասում էին ՙսա Հովսեփի որդին չէ՞՚
այո .չեմ ասում.թէ այդպես էլ ծածուկ մնաց.բայց բավական ուշ.և ոչ բոլորին դա հասու եղավ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on December 22, 2008, 11:26:34 PM
տվյալ դեպքում.քո ասած ՙմասնագիտական սխալը՚ քեզ մոտ է։
վերցնենք գո իսկ մեջբերած Մարիամի մարգարեությունը։
միթե՞ բոլորին հայտնի էր (այդ ժամանակի մասին է խոսքս)որ Հիսուսը ՝ կույսից է ծնվել։ հրեաները ասում էին ՙսա Հովսեփի որդին չէ՞՚
այո .չեմ ասում.թէ այդպես էլ ծածուկ մնաց.բայց բավական ուշ.և ոչ բոլորին դա հասու եղավ։
Էհ, Վահան 13:), չէ՞ որ հրեաները եթե ընդունեին Հիսուսի` կույսից ծնված լինելը, ապա պիտի շատ բան խոստովաներին 34:)   
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: