Գոյության պատճառ

Started by Masnaget, February 19, 2008, 01:34:21 AM

Previous topic - Next topic

Masnaget

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#21
Հիմա կասեք, թե մի երկու տող պիտի տեղադրի, բայց ծուլանում է Մասնագետը: Իրականում պատասխանի երկրորդ մասը հասկանալու համար մի քիչ պետք է նախապատրաստվել:

Ուստի

Մինչ երկրորդ մասը տեղադրեմ, խնդրում եմ, կարդացեք  5:)Սամվել սարկավագի ավարտաճառը այստեղ` Լուսամուտի գրադարանում http://www.lusamut.net/files/level1/SamvelKiankImast.pdf: Այն կյանքի իմաստի մասին է:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#22
Շատ լավ: Շնորհակալ եմ, որ այսքան սպասեցիք նվաստիս:

Մարդու կյանքում հանդիպում են դեպքեր և իրադարձություններ, որոնք ստիպում են նրան մտածել, թե Աստված անարդար է: Որոշներ էլ առաջ են գնում, թե` Աստված չկա: Մի այլ խումբ էլ ասում է, թե Աստված չի նկատում մարդու և ազգի դժբախտությունները և չի պատժում անարդարին:

Մարդը չի կարող տեղավորել Աստծո մասին ողջ գիտությունը, այդ գիտության ծավալը, որովհետև մարդը բանական է ու շատ հաճախ դա սահմանափակ մտածողության պատճառ է դառնում: Իսկ օրինակ անբանները, ինչպես կենդանիները, ու անմարմինները, ինչպես հրեշտակները, - մտածելու տեղ չունեն, քանի որ գիտեն, որ իրենց ստեղծել է Արարիչը: Եվ չեն ասում, որովհետև մարդուն իրենցից առավել են կարծում, բայց չգիտեն, որ մարդ իր տրամաբանությունն օգտագործում է աստվածմերժության համար:  Մի՞թե մարդ կարող է չափել անչափելին: Ոչ, իհարկե: Անչափելիի մասին կարող է դատողություններ անել, ինչպես, օրինակ, շինությունը տեսնելով շինողին ենք պատկերացնում, նկարը տեսնելով նկարչին ենք պատկերացնում:

Բայց կարո՞ղ ենք հարցնել հեղինակին, թե ինչո՞ւ այդպես հեղինակեց:  Ոչ: Ո՞վ է նա: Աստված անքննելի է: Հետևաբար հարկավոր է չքննել բարությունն ու արդարությունը Նրա, ով մեզ բարի ու արդար ստեղծեց, բայց մենք չարացանք ու անարդար դարձանք: Ո՞վ է մեղավոր: Բոլորս:

Քրիստոսի պատվիրանները միակողմանի չեն, այլ ուղղված են հասարակության բոլոր անդամներին, հետևաբար հարկավոր է <վարակվել> այդ պատվիրաններով ու տարածել դրանք: Չէ՞ որ վատ խոսքով ու գործով մենք մեզ կվնասենք, իսկ մյուսներին գայթակղության առիթ կտանք:

Պատվիրանների կատարումը միանգամից չի լինում: Եթե մկրտված եք, ապա դա առաջին քայլերից մեկն է: Հաջորդ քայլը խոստովանահոր պատվիրանները լսելն է:  Կյանքում քայլ առ քայլ կատարելով Քրիստոսի պատվիրանները` կարող ենք նկատել, որ մարմինն այնքան էլ <խեղճ ու կրակ չէ>, բոլորովին:

Ո՞ր պատվիրանն է դժվար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

QuoteՄարդը չի կարող տեղավորել Աստծո մասին ողջ գիտությունը, այդ գիտության ծավալը, որովհետև մարդը բանական է ու շատ հաճախ դա սահմանափակ մտածողության պատճառ է դառնում:

"Նոր Դարն" ասում է, որ սրա վրա են հիմնված մեր հիմնական պրոբլեմները: Փորձեմ բացատրել:
     Մենք այնքան ենք հեռացել մեր էությունից, որ մոռացել ենք, որ մեր հիմնական, առաջնահերթ մասը - մեր հոգին, - աստվածային ծագում ունի: Որ այն ոչ թե կերտված է Աստծո կողմից, ինչպես մեր մարմինը - կավից, այլ որ այն հենց Իր, Աստծո մասնիկն է - մեր մեջ: Եվ ժամանակն  է, որ մենք վերհիշենք մեր աստվածայնությունը: ՈՒ հենց որ սկսեցինք վերհիշել, մեր պրոբլեմները կթողնեն մեզ և մենք ավելի ու ավելի ծավալուն կըմբռնենք այդ "Աստծո մասին գիտությունը":

Quoteնկարը տեսնելով նկարչին ենք պատկերացնում

    Չեմ կարծում, որ այսօր ճիշտ է հետևել այդ գաղափարին: Քանզի, ուզենք թե չուզենք, օր օրի վրա հոգին առաջնահերթ իր տեղն է գրավում մեր կյանքի մեջ, ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իր արտաքին տեսքին: Ամեն փայլող բանի չի կարելի արև անվանել: Թե չէ պատկերացրեք, օրինակ, թե ինչպիսին պետք է պատկերացնեինք մենք այսօր "Սև քառակուսին" նկարող նկարիչ Կազիմիր Մալևիչին: Լավագույն դեպքում երևի նարդու զառ արտաքինով, այդպես չէ?

QuoteԲայց կարո՞ղ ենք հարցնել հեղինակին, թե ինչո՞ւ այդպես հեղինակեց:  Ոչ: Ո՞վ է նա: Աստված անքննելի է:


    Անշուշտ, կարող ենք: Եվ միշտ էլ հարցնում ենք մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում, եթե ոչ միշտ, գոնե ինչ-որ կարևոր ակնթարթներում: Հարցնում ենք միշտ, բայց ըստ մեր հաստատ համոզմունքի, որ Նա վերջին անգամ մեզ հետ խոսել է երկու հազար տարի առաջ, - չենք լսում Նրա տված պատասխանները: Իսկ Նա պատասխանում է մեզ: Ամեն օր: Ամեն ժամ: Ամեն ակնթարթին, երբ մենք Նրան ենք ուղղում մեր հարցը: ՈՒղղակի մենք կորցրել ենք մեր լսելու հատկությունը:
     Իսկ հեռու գնալ պետք չէ: Կարող եք ուղղակի մեկ անգամ ևս կարդալ Արսեն Սարկավագի դևիզը.
     
QuoteԵթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս, ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը:....Մարդը միշտ ամեն ինչ ունի, որպեսզի իր երազանքն իրականություն դարձնի:
                                                               ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ


QuoteՈ՞ր պատվիրանն է դժվար:

     Երբ մի այտիդ ապտակում են, իսկ դու մյուսը պետք է դեմ տաս:
     Ես այսպես եմ հասկանում, որ ապտակն այստեղ դիտվում է որպես բացասական մի վարմունք, այդպես չէ? ՈՒրեմն, եթե մեկն ինձ ապտակում է, նշանակում է, որ նա վատ արարք կատարեց իմ հանդեպ, ճիշտ է? ՈՒրեմն, նա արդեն ընկել է իմ առաջ, այսինքն մենք արդեն կանգնած ենք տարբեր աստիճանների վրա, նա ինձանից մի աստիճան ցածր է կանգնած: Հիմա ես դեմ եմ տալիս երկրորդ այտս, - ինչի համար? Որպեսզի նա մեկ աստիճան ևս ընկնի իմ առջև? Կրկնակի ցածրանա?
     Միթե դա է իմ քրիստոնեական մարդասիրությունը?..


Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: