Գոյության պատճառ

Started by Masnaget, February 19, 2008, 01:34:21 AM

Previous topic - Next topic

Samvel

 Հարգելի Մասնագետ!
Դուք ասում եք. "Երբ մարմինն ու Աստծու տված հոգին միանում են"... Իսկ ավելի
ճիշտ չէր լինի ասել. երբ հոգին ու Աստծո տված մարմինը միանում են... և այլը:
Չէ որ հոգին է, որ անմահն է ու հավերժը:
Եթե իրոք այնպես է, ինչպես Դուք եք ասում, ուրեմն ինչպես կարելի է այդ խեղճ ու կրակ մարմնի վրա այդքան պահանջներ դնել, և դնելն էլ բավ չէ կարծես, պահանջել նրանց կատարումը, հակառակ դեպքում սպառնալ նրան բոլոր հնարավոր և անհնար արհավիրքներով... Այդ խղճուկ, ընդամենը մի 60-80 տարվա կյանք ունեցող մարմնի ուսերին բարդել ամբողջ հավերժությունը... Պատկերացնում? եք, թե ինչ ահռելի ծանրության տակ պետք է անցնի խեղճ մարմնի չնչին կյանքը: Միթե դա է սիրող Հոր (Աստված) վերաբերմունքը (կամ նվերը) իր զավակի (մարմին) նկատմամբ...
Իսկ  գուցե ամեն ինչ ավելի հասարակ է ու ավելի հասկանալի?: Գուցե իրոք հոգուն է, որ տրվել է մարմինը , փորձի համար, որպեսզի նա - հոգին - փորձով, ֆիզիկապես, ապրի և հասկանա, թե ով է նա, ինչի համար է նա և ուր է գնում նա..?
                                         Հարգանքներս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Quote from: Samvel on November 01, 2008, 01:59:55 PM

Հարցը մի քանի կողմեր ունի: Նախքան հարցին պատասխան տամ, խնդրեմ, ասացեք, թե կա՞ մի բան, որ Աստված չի ստեղծել, և կա՞ մի բան, որ Աստծո թողտվությամբ չէ:
Պատասխանեք միմիայն երկար մտածելուց հետո: Պատասխանը պետք է լինի կա՛մ այո, կա՛մ ոչ: Այս երկուսից մեկն անպայման հնչեցրեք` առանց որևէ բացատրության:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

    Ռուսներն ասում են, որ հարցին հարցով պատասխանելը հրեաներին է յուրահատուկ: Բայց ինչևէ, շնորհակալ եմ չը -պատասխանի համար: Ամենակարևորը, որ իմ փորձը խոսակցել ձեզ հետ ապարդյուն չանցավ: Հուսամ, որ մեր ծանոթությունը կշարունակվի:
   Ձեր հարցի պատասխանը - իհարկե - ոչ:  Իսկ ինչու մտածել երկար: Միթե ընդհամրապես մտածել է պետք այդ հարցին պատասխանելու համար:                                                                         
    Սակայն, եթե մոտենանք Ձեր ասած "մի քանի կողմերի" կողմից և ասենք. "Մյուս կողմից - Աստված ինքն իրեն չի ստեղծել", - ուրեմն, իմ կարծիքով, ստացվում է, որ Նա ոչինչ չի ստեղծել, քանզի իմ հաստատուն համոզվածությունը կայանում է նրանում, որ ամեն ինչն է - Աստված:
                       Շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Quote from: Samvel on November 02, 2008, 02:42:01 AM

Սամվել. ես դեռ չեմ պատասխանել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

 42:)սպասեք.սպասեք։մի շտապեք՝այո կա մի բան.որ Աստված չի ստեղծել։դա   մեղքն է։

Samvel

Ճիշտ եք, կա մի բան, որ Աստված չի ստեղծել - դժողքը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

akunq

խոսքերս մի ծռիր՜.ես դժոխքի անուն չեմ տվել։

Samvel

Իհարկե, Դուք դժողքի մասին չեք ասել: Ես թութակի հատկություն չունեմ: Դա իմ ասածն է, և ոչ թե - Ձեր:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Quote from: Samvel on November 01, 2008, 01:59:55 PM
Հարգելի Մասնագետ!
Դուք ասում եք. "Երբ մարմինն ու Աստծու տված հոգին միանում են"... Իսկ ավելի
ճիշտ չէր լինի ասել. երբ հոգին ու Աստծո տված մարմինը միանում են... և այլը:
Չէ որ հոգին է, որ անմահն է ու հավերժը:
Եթե իրոք այնպես է, ինչպես Դուք եք ասում, ուրեմն ինչպես կարելի է այդ խեղճ ու կրակ մարմնի վրա այդքան պահանջներ դնել, և դնելն էլ բավ չէ կարծես, պահանջել նրանց կատարումը, հակառակ դեպքում սպառնալ նրան բոլոր հնարավոր և անհնար արհավիրքներով... Այդ խղճուկ, ընդամենը մի 60-80 տարվա կյանք ունեցող մարմնի ուսերին բարդել ամբողջ հավերժությունը... Պատկերացնում? եք, թե ինչ ահռելի ծանրության տակ պետք է անցնի խեղճ մարմնի չնչին կյանքը: Միթե դա է սիրող Հոր (Աստված) վերաբերմունքը (կամ նվերը) իր զավակի (մարմին) նկատմամբ...
Իսկ  գուցե ամեն ինչ ավելի հասարակ է ու ավելի հասկանալի?: Գուցե իրոք հոգուն է, որ տրվել է մարմինը , փորձի համար, որպեսզի նա - հոգին - փորձով, ֆիզիկապես, ապրի և հասկանա, թե ով է նա, ինչի համար է նա և ուր է գնում նա..?
                                         Հարգանքներս:
Ահավասիկ տալիս եմ պատասխանի մի մասը, իսկ մյուս մասը կտեղադրեմ մի քանի օրից:

Երբ ասում ենք, թե մենք բանական արարածներ ենք, հասկանում  ենք  նաև հոգևորը, քանզի հոգևորը մարմնի համար առաջնահերթ է, և հոգով է, որ մարդ տարբերվում է մյուս արարածներից: Առաքյալն էլ շեշտում է այդ հայտանիշը. <<Միայն թէ Աւետարանին արժանի ձեւով ընթացէք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէկ հոգով եւ որպէս մէկ շունչ պայքարում էք Աւետարանի հաւատի համար>>:
Մենք արարածների տեսակները հաշվում ենք ըստ իրենց և միայն իրենց բնորոշ հատկանիշներով` թռչուններին` թևերով, եղջրավորներին` եղջյուրով, որոշներին` գլուխներով ու հատով: Եվ միայն մարդու համար է, որ գործածում ենք հոգի բառը` չորս հոգի, հինգ հոգի և այլն: Ասել կուզի, թե դրանով առաջնահերթ  հոգուն ենք ընդունում ու նախապատվում:

Աստված հողեղեն մարդուն  կենդանության շունչ տվեց, իսկ հոգևոր մարդուն ցույց տվեց Իր պատվիրանները, որպեսզի նա անսա ու կատարի: Աստ` մարդուն ամենը տրված է Աստծուց:
Տանջանքն առաջին մարդուն  հենց այնպես չի տրվել: Տրվել  է որպես մեղքի հետևանք: Սա նշանակում է, որ  մարդու մեջ չարը ինքնագո չէ, այլ բարու պակասություն: Եթե մարդու մեջ բարին պակասում է, չարն է նրա տեղը լրացնում` նման այն խոսքին, թե` <<ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ում կուլ տայ>>:
Ուրեմն մենք, շեշտելով հանդերձ մարմնի նշանակությունը, չպետք է անտեսենք հոգու  դերը մեր կյանքում: Հետևաբար հարկ է բանաձևել, որ թե՛ հոգին, թե՛ մարմինը Աստուծո տվածն են, իսկ որևէ մեկին առաջնահերթություն տալը պայմանավորված է որոշակի քարոզչական նկատառումներով:

Մարմնական փորձություններից չպետք է խուսափել: Որովհետև քրիստոնեության վարդապետություններից մեկը հենց դրանք են: Դրանց մասին են խոսում նահապետները, մարգարեները, Քրիստոս Ինքը, ապա առաքյալները, ճգնավորներն ու  Եկեղեցու  հայրերը` վարդապետները: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Շնորհակալ եմ, հարգելի Մասնագետ, համառոտ և հետաքրքիր պատասխանի համար: Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Իսկ մինչ այդ կփորձեմ պատրաստել Ձեր համար իմ կարծիքը, - այս անգամ, կներեք, սկզբում թղթի վրա, քանզի, թվում է, թե մի հետաքրքիր բան կարող է ստացվել մեր այս երկխոսությունից: Մի խնդիրք ունեմ Ձեզ. երբ ցիտատներ եք բերում Աստվածաշնչից կամ Կտակարանից, խնդրում եմ, հնարավորին չափ նշեք, թե որտեղից են: Ցավոք, ես անգիր չեմ հիշում նրանք, իսկ երբեմն ցանկություն է լինում տեսնել, ինչպես ասում են (կարող է չեն ասում) միսը - պղնձի մեջ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ճաշից է հանված:
Հա, մի բան էլ եկավ միտքս: Եթե իրոք, սկսվել է մի երկխոսություն (հուսով եմ սկսվել է), ուրեմն դերերն էլ պետք է բաժանել քիչ ավելի արտահայտիչ: Դուք, օրինակ, արդեն ունեք Ձեր արտահայտիչ անունը - "Մասնագետ": Եվ Ձեզ արժանի ընդդիմախոս (օպոնենտ)լինելու համար ես էլ կարիք ունեմ ինչ-որ մի անունի: Որոշեցի վերցնել "Սկսնակ" անունը: Մտածում էի ավելի "Լյուբիտել" բառի մասին, բայց հայերեն մի քիչ անհասկանալի է հնչում - "Սիրող": Այնպես որ - "Սկսնակ": Կարծում եմ, սա է ամենահարմարը: Վաղվանից: Եթե դեմ չեք: