Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on December 10, 2008, 11:33:44 PM
     Այս հարցը լուրջ է և ես ցանկանում եմ, որ մենք իրար լավ հասկանանք:
     Ես չեմ ասում, որ հոգիները տեղափոխվում են այս կյանքից առաջ կամ հետո. նախ, որ հոգու համար նման հասկացողություններ գոյություն չունեն և երկրորդ, քանզի այդ հոգին է, որ հավերժն է, իսկ մեր ֆիզիկական կյանքն ընդամենը այդ հավերժականի մի չնչին մասնիկն է կազմում, ուրեմն ինչպե"ս  կարելի է խոսել այդ  տեղափոխության մասին:
     Խոսքս այն մասին է, որ Հոգու հավերժությունը մեր ֆիզիկական գոյությամբ ոչ սկսվում է և ոչ էլ ավարտվում: Հոգին չունի սկիզբ ու վերջ, քանզի նա Աստծո մի մասնիկն է: Մի'թե դա սխալ է և քրիստոնեայի ընկալմանը ոչ ենթակա:

Դուք ուզում եք ասել, որ օրինակ իմ հոգին մինչև իմ ծնվելը եղե՞լ է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

QuoteԴուք ուզում եք ասել, որ օրինակ իմ հոգին մինչև իմ ծնվելը եղե՞լ է։


     Այո, Ադմին, անշուշտ: Եվ այդ Նա է, որ ընտրել է Ձեզ:

     Ցավոք, Հին Կտակարանի հայերենը չունեմ, - մեջբերումը կանեմ ռուսերենով: Մալաքիայի գլուխ 4, կետ 5. «Я пошлю к вам Илию-пророка пред наступлением дня Господня, великого и страшного». Մալաքիան այս խոսքերն ասաց մ.թ.ա. հինգերորդ դարում, նախագուշակելով Եղիա մարգարեի հայտնությունը նրա կյանքից 400 տարի հետո:
     Եվ սրա շարունակությունը Նոր Կտակարանում (հայերենն արդեն ունեմ).
ՄԱՏԹԵՈՍ, ԺԷ; 10. "Աշակերտները նրան հարցրին և ասացին. "Հապա ինչու' դպիրներն ասում են, թե նախ Եղիան պիտի գայ": Յիսուս պատասխանեց նրանց և ասաց նրանց. "Եղիան կը գայ և կը վերահաստատի ամեն ինչ. բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս և մարդու Որդին նրանց ձեռքով չարչարվելու է": Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց":

     Մեկ ուրիշ տեղ:
ՅՈՎՀԱՆՆԷՍ, Թ; 2. "Ռաբբի, մեղքը ու'մն է, որ կույր է ծնվել, սրա'նն է, թէ' իր հորն ու մորը": Եթե կույր ծնված մարդու մասին ասում են, որ նա երևի կույր է ծնվել իր գործած մեղքի պատճառով, պարզ չէ' արդյոք, որ նա այդ մեղքը գործել է ծնվելուց առաջ? Այսինքն, ուրիշ կյանքում? Նախորդ? ՈՒ Հիսուսի պատասխանի մեջ էլ ոչ մի խոսք չկա այն մասին, որ կույրը նախկին կյանք չի ունեցել (միթե? Նա կարող էր ուղղակի լռել նման կարևոր բանի մասին): Հիսուս ասում է միայն, որ դա մեղք չէ:

     Կարելի է ուրիշ տեղեր էլ գտնել հավանաբար, հարգելի Ադմին: ՈՒղղակի չեմ սիրում ցիտատներով խոսել, ազնիվ խոսք: Հիսուս ծնվել,ապրել և խաչ է բարձրացել մեզ համար, մարդու համար: Ինչպես նաև նրա համար, որ մենք Իր փորձով տեսնենք ճշմարտությունը, մտածենք և հասկանանք Նրա գալու պատճառը, խորը մտածենք Նրա ասածների վրա և վերարտադրենք Նրա մտքերը աղալով մեր ուղեղի ու սրտի մեջ, այլ ոչ թե վերցնելով ու կուլ տալով, նույնիսկ այդ մտքերի համը չզգալով, ինչպես և մենք վարվում ենք հիմնականում :
     Հարգելի Ադմին, Աստծո սիրո, չմտածեք հանկարծ, թե ես փորձում եմ Ձեզ խայթել կամ պախարակել կամ չգիտեմ ինչ: Ես սրտանց հարգում եմ Ձեր արդարացիությունն ու ներողամտությունը: Եվ համարում եմ, որ  Դուք հենց այնտեղ եք, որտեղ որ պետք է լինեիք, ու խոսում եմ Ձեզ հետ մեծ հաճույքով, քանզի համոզված եմ, որ լսել էլ գիտեք, ինչպես երևի ոչ ոք: ՈՒղղակի ցանկանում եմ ասել, որ մտքերիս աղբյուրները ուրիշ կրոնների մեջ փնտրելու կարիք բոլորովին էլ չկա: Մեր կրոնն էլ շատ ու շատ հնարավորություններ ունի ցանկացողի սիրտը ջերմացնել հաճելի ակնթարթներով, երբ տեսնում ես, որ հնարավոր բան է սրտիդ ցանկությունը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Սամվել ջան, նախ Ձեր մեջբերած տողերը բնավ չեն ապացուցում այն, որ մարդու հոգին իրենից առաջ եղել է։ Կարծում եմ Ձեր «ենթադրությունները» չեն համապատասխանում Սուրբ Գրքի արտահայտած մտքին։ Իսկ Դուք ո՞ւմ վերլուծության–մեկնության վրա հիմնվելով եք մեջբերում Մաղաքիա մարգարեի խոսքերը։
Աստվածաշնչում շատ փոխաբերություններ կան, որ նշանակում է պետք չէ ուղղակի վերցնել և մեկնաբանել Հիսուսի խոսքերը։

Մի հարց եմ ուզում տալ Ձեզ՝ հոգիները ծնվո՞ւմ են, թե ոչ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

     Հենց այստեղ, հարգելի Ադմին, սկսվում է ամենահետաքրքիրը: Պարզվում է, որ ամեն ինչ մեզանից է կախված: Այսինքն, եթե մենք ցանկանանք - կապացուցենք, իսկ եթե չցանկանանք - չենք ապացուցի: Ցանկության դեպքում մենք կարող ենք ընդունել, որ, երբ Մաղաքիան ասում է Եղիայի գալու մասին, նա ի նկատի ուներ հենց նույն հոգու վերադառնալը, և որ լրիվ նորմալ էր, որ նրան չճանաչեցին Հովհաննես Մկրտչի մարմնի մեջ, քանզի մարդուն  տրված չի հոգուն ճանաչելը: Կամ կարող ենք չընդունել դա, ասելով, որ պետք չէ այդքան հասարակ նայել այս տողերին, այլ պետք է փնտրել նրանց խոր իմաստը:
     Այս երկու հազար տարվա մեջ մենք այնքան ենք խորամանկացել, որ հաճախ ինքներս մեզ ենք խաբում: Իհարկե, փոխաբերությունները շատ են Աստվածաշնչի մեջ: Բայց հիմնականում չէ որ նրանք հանդես են գալիս առակների և ասածվածքների տեսքով: Բայց ինչու երբեմն  չփորձել նայել բառի բուն իմաստին ու նաև վերհիշել, որ երկու հազար տարի առաջ մարդիկ շատ ավելի պարզ ու հասարակ էին մտածում, քան այսօր:
     Ինչ վերաբերում է ի ծնե կույրի նախնական մեղքին: Եթե ես սխալ եմ իմ ենթադրության մեջ, - միգուցե Դուք ինձ ասեք, թե որն է ճիշտ մեկնաբանությունը
և ինչ փոխաբերական իմաստ է թաքնված Քրիստոսի պատասխանի մեջ? Ես, օրինակ, կարծում եմ, որ և աշակերտների հարցը, և Հիսուսի պատասխանը բխում են նրանց ժամանակաշրջանի կյանքի մասին պատկերացումներից, և որ շատ հնարավոր է, որ նրանք համոզված էին հոգու հավերժությանը ու հենց այդ պատճառով չեն խորանում հարցի մեջ, առավել ևս, նույնիսկ չեն էլ կռահում, որ խորանալն անհրաժեշտ է, որպեսզի երկու հազար տարի հետո մենք այդ հարցի վրա գլուխ չջարդենք:

     Եվ վերջապես. հոգիները ծնվում են, թե ոչ...
     Իհարկե - ոչ, քանզի նրանք Աստծո մասնիկներն են մեր մեջ, Աստծո շունչը: Իսկ Աստված - ոչ թե ծնվում է, Նա ուղղակի  - կա:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on December 16, 2008, 03:26:56 PM
երբ Մաղաքիան ասում է Եղիայի գալու մասին, նա ի նկատի ուներ հենց նույն հոգու վերադառնալը

Իսկ դու ի՞նչ գիտես, որ Մաղաքիա մարգարեն հենց դա նկատի ուներ։

Իսկ Հիսուսին ո՞ւմ հոգին էր ընտրել։

Գիտես, քո մեկնաբանությունները ինձ շատ կամայական են թվում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Ես շատ կուզենայի իմանալ, թե այս դժվար թեմային վերաբերող ի՞նչ գրքեր է կարդացել ձեզանից յուրաքանչյուրը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Nane

Quote from: Masnaget on December 16, 2008, 05:37:54 PM
Ես շատ կուզենայի իմանալ, թե այս դժվար թեմային վերաբերող ի՞նչ գրքեր է կարդացել ձեզանից յուրաքանչյուրը:

Գրիգոր Նյուսացի <Յաղագս կազմութեան մարդոյ>, Նեմեսիոս Եմեսացի <Յաղագս բնութեան մարդոյ>, Եղիշէ <Վասն հոգւոյ մարդկան>, <Յաճախապատում Ճառք>, Գրիգոր Տաթևացու <Գիրք Հարցմանցից> համապատասխան հատվածները , Ориген <О началах>, Аристотель,< О дуще>, Տեյար դե Շարդեն <Մարդու ֆենոմենը> և այլն...

Samvel

QuoteԻսկ դու ի՞նչ գիտես, որ Մաղաքիա մարգարեն հենց դա նկատի ուներ։

Եթե նա ասում է. 
Quote«Я пошлю к вам Илию-пророка пред наступлением дня Господня
, -ես ուրիշ ինչ կարող եմ գիտենալ, եթե նա հենց դա է ասում: Մարդը կոնկրետ այդ մասին է ասում, միթե դա այդպես չէ? Ինձ թվում է, ամեն ինչ այնքան պարզ է այստեղ ասված, որ շատ մեծ ցանկություն է հարկավոր ուրիշ բան հասկանալու համար:
      Հակառակ դեպքում,մեզ պետք է ոչ թե Մաղաքիայի ճշմարտությունը, այլ մեր - սեփական - ճշմարտությունը:
     Եվ այսպես մենք կառուցում ենք մեր սեփական "ինքնաստեղծ Աստվածաշունչը": Եթե հիշում եք, "Ներել" բաժնի մեջ Վահանի հետ մենք վիճում էինք ընտրովի ներելու մասին: Այնտեղ դա պատահական եկած միտք էր, որ ես արտահայտեցի: Այս վայրկյանին այն ամբողջովին ամփոփվեց իմ մեջ ու ես տեսա նրա ցավալի ճշմարտությունը: Մենք նույնիսկ մեզ ամենամոտ, ամենասիրելի, ամենաանկեղծ, ամենապարզ ու հասկանալի "Տերունական աղոթքը" հարմարեցրել ենք մեր ցանկությանը (դատապարտեք ինձ ինչքան կուզեք, բայց միևնույն է, ես ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե ինչու ենք մենք հենց դա ցանկանում?):
     Ասում ենք Աստծոն. "Թող մեր պարտքերն այնպես, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապանների պարտքերը": Դրանից հետո շուռ ենք գալիս և սկսում ենք ընտրովի ներելը, իսկույն մոռանալով, որ հենց նոր խնդրեցինք Աստծոց նույն կերպ վարվել մեզ հետ: Իսկ Աստված, ունենալով միակ ցանկությունը - իրակատար ածել մեր ցանկությունները, - սկսում է մեզ ՏԵՂ-ՏԵՂ ՆԵՐԵԼ:
     Այստեղ արդեն մենք սկսում ենք ապրել մեր երկունքը (կայֆ): Այն տեղերը, որտեղ որ Աստված մեզ չներեց (չմոռանանք, որ մեր ցանկությամբ), դառնում են մեր իսկ փափագած սարսափների բնակատեղին:
     Մի'թե այստեղ էլ, խնդրելով ներել մեր պարտքերը մեր ներողամտության համաձայն, - մենք մի ինչ-որ ուրիշ բան ի նկատի ունենք... Իսկ Աստված ոչ մի կերպ չի կարողանում կարդալ այդ տողերի տակ գրվածն ու հասկանում է ընդամենը բառի բուն իմաստով:
     Իսկ գուցե ամեն ինչ իրոք շատ պարզ է ստեղծել Աստված. ներիր ոչ թե ընտրովի, այլ անխտիր, - և կներվես ոչ թե ընտրովի, այլ - լիովին: Իսկ գուցե դա է մեր ամենամեծ մեղքը - ընտրովի ներելը?
     Գիտեք, մի շատ լավ աղոթք-շարժ է գրել Էնթոնի դե Մենլոն վիշնուականի վրա, կարծում եմ, տեղն է հիշելը.
     "Աղաչում եմ, Տեր, ներիր ինձ երեք գլխավոր մեղքերիս համար. նախ, որ ուխտաղնացություն եմ կատարել քո շատ սրբատեղերի - մոռանալով, որ Դու ամենուր ես; երկրորդ, հաճախ դիմել եմ Քեզ շատ խնդրանքներով, մոռանալով, որ Դու ինձանից ավելի ես մտահոգված ին բարեկեցությամբ; և երրորդ, որ ես խնդրում եմ Քեզ ներել իմ մեղքերը, գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը ավելի առաջ, քան մենք կհասցնենք նրանք կատարել":
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteԻսկ Հիսուսին ո՞ւմ հոգին էր ընտրել։


Շատ օրինակներից մեկը: Կարդացեք "Գիրք ՈՒրանտիայի": Համարեք, որ ՈՒրանտիա - մեր երկրագնդի տիեզերական անունն է.
                                                 
                     Жизнь и Учения Иисуса
Документ 120. ПОСВЯЩЕНИЕ МИХАИЛА НА УРАНТИИ

...До начала тех событий, к описанию которых я собираюсь приступить, Михаил Небадонский успел шесть раз посвятить себя в облике созданий, принадлежащих шести различным категориям его разнообразного творения разумных существ. Вслед за этим он подготовился к нисхождению на Урантию в образе смертной плоти — низшей категории его разумных волевых созданий, — чтобы в облике человека, обитателя материального мира, исполнить последний акт драмы обретения вселенского владычества согласно велениям божественных Райских Правителей вселенной вселенных.


...Из этого предварительного наказа Эммануила вселенскому правителю, ставшему впоследствии на Урантии Иисусом Назарянином (Христом Михаилом), мне дозволено привести следующие выдержки:


...Однако было бы ошибкой считать, что Христос Михаил, будучи истинным существом двойственного происхождения, не являлся двойной личностью. Он не был Богом, вместе с человеком — он являлся Богом, воплотившимся в человеке. И он всегда был именно таким объединенным существом. Единственным прогрессирующим фактором этой недоступной пониманию связи было всё большее внутреннее осознание и признание данного факта человеческим разумом — осознание себя человеком и Богом.

Христос Михаил не превратился постепенно в Бога. Бог не стал в какой-то решающий момент земной жизни Иисуса человеком. Иисус был Богом и человеком — так было и так будет всегда. Этот Бог и этот человек были и остаются едиными, так же как Райская Троица трех существ в действительности является единым Божеством.

Никогда не упускайте из вида того факта, что высшей духовной целью посвящения Михаила было углубить раскрытие Бога.


Կարդացեք, հավատալ կամ չհավատալը մի կողմ, բայց շատ հետաքրքիր ինֆորմացիա կա մեջը:


Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuotePosted by: Masnaget  
Insert Quote
Ես շատ կուզենայի իմանալ, թե այս դժվար թեմային վերաբերող ի՞նչ գրքեր է կարդացել ձեզանից յուրաքանչյուրը:

Գրիգոր Նյուսացի <Յաղագս կազմութեան մարդոյ>, Նեմեսիոս Եմեսացի <Յաղագս բնութեան մարդոյ>, Եղիշէ <Վասն հոգւոյ մարդկան>, <Յաճախապատում Ճառք>, Գրիգոր Տաթևացու <Գիրք Հարցմանցից> համապատասխան հատվածները , Ориген <О началах>, Аристотель,< О дуще>, Տեյար դե Շարդեն <Մարդու ֆենոմենը> և այլն...

Սրանցից ոմանք, ինչպես նաև առնվազն.

     "Ա ս տ վ ա ծ ա շ ու ն չ";
Նիլ Դոնալդ ՈՒոլշ - "Զրույց Աստծո հետ", ինչպես նաև նրա բոլոր գրքերը;
Քրայոն        - սկսած "Վերջին Ժամանակները"-ից բոլոր գրքերը;
Դրունվալո Մելքիսեդեք - "Կյանքի Ծաղիկի հնագույն գաղտնիքը"; "Ապրիր Սրտիդ   մեջ" և այլն;
Վադիմ Զելանդ      - "Խնձորներն ընկնում են երկինք";
     "Գիրք ՈՒրանտիայի";
     "Թելոս"
և շատ ուրիշ այսօրվա գրականություն, վերաբերվող "Նյու Էյջին"("Նոր Դար"):

    P.S.Գուցե մեկնումեկը կարող է օգնել  գտնել ինտերնետում մի սայթ, որտեղ կարելի է կարդալ Գրիգոր Տաթեվացուն?..   Նախապես   շնորհակալ եմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: