Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

vahan

լավ. էլ չեմ ուզում վերևի հարցիս պատասխանը։
խնդրեմ՝պատասխանիր մեկ այլ հարցի։
ինչու պետք է հովհանեսը կոչվեր ամենափոքրը՝երկնքի արքայությունում։
և ուշադիր ՝խնդրում եմ։ եթե երկնքի արքայությունում հովհանեսն է լինելու. իսկ եղիան ուր է լինելու։ ինչու Հիսուս ասաց հովհանես.այլ ոչ թէ ՙհովհանեսաեղիան՚
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

հետո.հստակ նշվում է որ. երկնքի արքայության մեջ Հովհանեսն է լինելու։  եթե կար վերամարմնավորման գաղափար. ինչ՞ը պետք է ստիպեր. որ Հովհանեսը նորից չգար աշխարհ. այս անգամ ասենք . Վազգեն. անվան տակ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Ես մի քիչ լավ չհասկացա վերամարմնավորման պահը, բայց կցանկանայի Սամվելի տեսակետը լսել հարցիս ի պատասխան։
Հարցս.
– Ստացվում է, որ Եղիայի հոգին մի 1000 անգամ եկել–գնացե՞լ է՝ տարբեր մարդկանց մեջ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

          Վերջապես հասանք այն մոմենտին, հարգելի Ադմին, որ "Լուսամուտը" - դուռ դարձավ. այսինքն, հիմա դուք ունեք երկու ընտրություն.
1. Ինձ դուրս նետել այդ "Դռան" շեմից:
2. Ինձ հետ միասին մուտք գործել "Նոր Դար" ու տեսնել, թե ինչ ասել է այն:
     Քանզի իմ պատասխանը Ձեր տված հարցին սա է.
     Իհարկե Եղիայի հոգին եկել-գնացել է, և ոչ միայն նրանը, - մեր հոգիներն էլ նրա հետ միասին: Շատ հնարավոր է, որ անցած անգամ ես հակոբն էի, իսկ նախ անցած անգամ - Փառանձեմը, Դուք - Գևորգ-Համլետ-Ժաննա դ'Արկ, իսկ Վահանը - Ռոզա  Լյուքսենբուրգ-Զրադաշտ և այլն: Մի խոսքով, սկսված Լեմուրացիներով, շարունակված Ատլանտներով և վերջացրած մեզանով, այդ բոլորը մենք ենք, նույն հոգիներս, որ մեր Աստծո ցանկությամբ նորից ու նորից ֆիզիկական աշխարհ ենք գալիս նոր մարմնի մեջ, նոր ճակատագրերով, նորից ու նորից նոր փորձ ձեռք բերելու և դրանով իսկ մեր Աստծո փառքը շարունակ ավելի ու ավելի բազմապատկելու համար:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Այնուամենայնիվ Եղիայի հարցում Դուք ինձ չպատասխանեցիք և Ձեր հիմնավորումներն էլ համոզիչ չէին, ավելի շուտ՝ շինծու։ Դուք փորձեցիք քրիստոնյաների համար սրբություն հանդիսացող Աստվածաշնչով հիմնավորել Ձեր ընկալածը, բայց կարծում եմ հաջող չեղավ։ Դե էլ չեմ ասում, որ այն ինչ գրեցիք նոր, ինձ համար, մեղմ ասած, անընդունելի է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

     Ինչպես չպատասխանեցի, Ադմին, միթե ես չասացի, որ եկել- գնացել է: Ցանկանում եք, որ հաստատեմ Ձեր ասած հազար անգամը, - չգիտեմ, հնարավոր է: Բայց առնվազն երրորդ անգամվա մասին կարելի է կարդալ Աստվածաշնչում, եթե կա ցանկություն: Առավել ևս, որ քիչ ավելի վերևում ես մեջբերեցի ու նաև նշեցի կոնկրետ տեղը: Կարող եմ անգամ ևս կրկնել - դժվար չէ.
     "Եվ եթե ուզում եք ընդունել, նա' է Եղիան, որ գալու է: Ով ականջ ունի, թող լսի" (Մատթեոս. ԺԱ; 14 -16):
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Quote from: Admin on December 22, 2008, 12:27:57 AM
Quote from: Samvel on December 20, 2008, 12:39:56 PM
  Ինչու Հովհաննեսը չասեց, որ ինքը Եղիան է?:
     Գուցե չէր հիշում իր անցած կյանքը (Ինչպես չի հիշում մեզանից ոչ ոք), գուցե ինչ-որ պատճառ ուներ դրա համար, գուցե ուղղակի համեստ էր: Եվ սակայն նա ասաց, որ ինքը
Quote"Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեք Տիրոջ ճանապարհը և հարթեցրեք նրա շավիղները":
Եվ վերջապես, քրիստոնեական ուսմունքը հիմնված է Քրիստոսի խոսքին հավատալու վրա, և քանի որ Քրիստոս ասում է Հովհաննեսի - Եղիան լինելու մասին, ուրեմն Նրա պնդած  խոսքերը ՊԵՏՔ Է գերակշռեն Հովհաննես Մկրտչի - իր Եղիան լինելը հերքելուն:

Գիտեք, Սամվել ջան, «գուցե»–ներով պետք չէ առաջնորդվել։ Այո, քրիստոնեությունը ոչ թե զուտ հիմնված է Աստվածաշնչի վրա, այլ Եկեղեցին ինքն է սահմանել, թե որոնք են Աստվածաշնչին մաս կազմող գրքերը, ի վերջո ավետարանները 4-ը չեն եղել։ Ինչ վերաբերում է Քրիստոսի խոսքերին, ապա Նա ուղղակի չի ասել քո ենթադրյալ տարբերակը, որ Եղիայի հոգին եկավ մտավ Հովհ. Մկրտչի մեջ։ Քրիստոնյաները լավ հասկանալու համար Ավետարանները ոչ թե ինքնաբուխ ենթադրություններ են անում, այլ փորձում են այդ հարցերի պատասխանները գտնել առաքյալներին հաջորդած սրբերի գրվածքների մեջ, և ոչ թե 20-րդ դարի «հրեշտակների»։ Ներող եղեք, չեմ ակնարկում, կարծում եմ հասկանում եք, թե ինչ եմ ասում։
Ձեզ կառաջարկեի կարդալ սուրբ Հովհան Ոսկեբերանի Մատթեոսի Ավետարանի մեկնությունը։ Այնտեղ կարող եք գտնել, թե այդ տողերը ինչպես են մեկնաբանված։

Հ.գ.
Ասեմ, որ տոնս ագրեսիվ–վիճաբանական չէ, չնեղվեք 21:)

Կրկնեմ՝
Ինչ վերաբերում է Քրիստոսի խոսքերին, ապա Նա ուղղակի չի ասել քո ենթադրյալ տարբերակը, որ Եղիայի հոգին եկավ մտավ Հովհ. Մկրտչի մեջ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

    
QuoteԹԵ-ն ու որ-ը հակառակ իմաստներ ունեն: Մասնագիտական գրականության մեջ թե-ն և դրան հաջորդող միտքը կոչվում է թեական (կասկածելի, բա՞......)

    Լավ, հարգելի Մասնագետ, ասենք թե (թեականորեն) Դուք ճիշտ եք: Ասենք թե նրանք սխալ կարծեցին: Իսկ ինչու? այդ ժամանակ Քրիստոս չուղղեց նրանց: Չասաց, որ նրանք սխալ են հասկացել: Քրիստոս ոչինչ չժխտեց հենց տեղում, ներկա լինելով իրադարձությանը: Իսկ այսօր մենք այդ "թեականը" դարձնում ենք "ժխտական":
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteԿրկնեմ՝
Ինչ վերաբերում է Քրիստոսի խոսքերին, ապա Նա ուղղակի չի ասել քո ենթադրյալ տարբերակը, որ Եղիայի հոգին եկավ մտավ Հովհ. Մկրտչի մեջ
։

     Բայց ասում է, որ եկել է, չէ? Հետո էլ ասում է, որ գալու է, չէ? Մոռացեք Հովհաննես Մկրտչին, - խեղճն արդեն սառցադաշտ է դարձել մեզ համար. ամեն ցանկացող գալիս ու սկսում է սայթաքել նրա վրա: Թող որ նա չլինի Եղիան: Բայց միևնույն է, Եղիան "եկել է" և "գալու է": Այդպես է ասում Քրիստոս և ինչ պատճառ ունենք մենք Նրան չհավատալու?
     Եվ հետո, մեր նախնական թեման հենց Եղիան ու Հովհաննեսը չէին, այլ Հոգին: ՈՒ ես ցանկանում եմ շարունակել մեր զրույցը հենց Նրա մասին:
     Եթե կարելի է, հարգելի Ադմին, և մյուսներն էլ, վերընթերցեք "Պողոս Առաքյալի թուղթը հռոմեացիներին", գլուխ  Ը, "Ազատագրում հոգու միջոցով": Վաղը կխոսենք: Հիմա, ցավոք, շարունակել էլ չեմ կարող:
                                    Հարգանքներս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Ամբողջ հարցը հենց այն է, որ պետք է ճիշտ հասկանալ Հիսուսի խոսքերը, և ոչ թե կամայականորեն ու ենթադրություններով եզրակացնել։ Մեկ կողմ դնելով բոլոր մյուս տեսակետները ես ասում եմ, որ Ձեր տեսակետն ընդամենը ենթադրություն է, և որ Հիսուս նման բան չի ասում, որ Եղիայի հոգին եկել մտել է Հովհ. Մկրտչի մեջ։
Let's open the window of our soul and let the light enter our souls