Հոգին չունի սկիզբ ու վերջ

Started by Ղուկաս Վահան, December 11, 2008, 09:44:13 PM

Previous topic - Next topic

Nane

Quote from: Samvel on December 20, 2008, 01:06:27 PM
QuoteԲայց Հիսուսի պատասխանի մեջ խոսք չկա նաև, որ նախորդ է ունեցել, հատկապես որ այդպիսի հարց էլ չի տրվում: Իսկ եթե մարդիկ հարցնում են <մեղքը սրանն է, թե` ոչ>, դա դեռ նախորդ կյանքի մասին չի խոսում:

     Հարցնում են. արդյոք մեղքը իրենն է, որ կույր է ծնվել?: Եթե կույր է ծնվել, ուրեմն երբ է հասցրել մեղք գործել, որպիսզի այդ մեղքի պատճառով կույր ծնվի?
     Քրիստոս հերքում է մեղքը որպես կույր ծնվելու պատճառ ընդունելը:
     Բայց Նա չի հերքում մեղքի պատճառով կույր ծնվելու հնարավորությունը, - մի'թե այդպես չէ: ՈՒրեմն, մի ինչ-որ ժամանակ, ծնվելուց առաջ, հնարավոր է, չէ?, մեղք գործել և այդ մեղքի պատճառով, դրանից հետո, ծնվել կույր - պատժված:
     Մի կարևոր հանգամանք էլ: Աստվածաշնցի ուրիշ տեղերը պարզ ցույց են տալիս, որ Քրիստոս երբեք չի խուսափել ցույց տալ իր աշակերտներին այն, որ նրանց հարցերը երբեմն անտեղի են: ՈՒ եթե նախագոյության գաղափարը բացարձակ անհամատեղելի լիներ քրիստոնեության ուսմունքի հետ, մի'թե Քրիստոս կհանդուրժեր ու չէր ասի այդ մասին ասելու համար այդքան հարմար այդ ակնթարթին:
     Այնուամենայնիվ, Նա լռեց ու ոչինչ չասեց?..



Սամվել ջան, եթե մարդը կույր է ծնվել, պարտադիր չէ, որ <նա հասցրած լինի մեղք գործել>: Հիմա մի փոքր կնյութականացնեմ, բայց երեխան կարող է կույր կամ այլ խնդիրներով ծնվի օրինակ եթե ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջանան, կամ հայրն ու մայրը /ֆիզիկապես/ մեղավոր կյանք ունեցած լինեն կամ հղիության արդյունքում մայրը ինչ-որ հիվանդություններ ունեցած լինի: Սա այն է ,որ որդիները պատասխան են տալիս իրենց հայրերի <մեղքերի> համար:
Ուրեմն այստեղ աշակերտները հարց չեն տալիս նախագոյության մասին,  իսկ Քրիստոսն էլ ոչ թե լռում է, այլ սովորական պատասխանում նրանց հարցին. <Պատասխանի ետ Յիսուս. Ոչ դորա վնաս է, եւ ոչ հաւր եւ մաւր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա 4 Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս մինչ աւուր կայ. գայ գիշեր յորժամ ոչ ոք կարէ գործել >
Եվ կույր լինելը անսովոր է, բայց ոչ պատիժ, ավելի մեծ պատիժ է հոգով կույր լինելը: Ռեյ Չարլզը կույր էր, բայց ավելի լավ <տեսողություն ուներ>

Nane

Quote from: Samvel on December 20, 2008, 10:58:42 AM
        Շատ շնորհակալ եմ, Նանե ջան, հետաքրքիր ինֆորմացիայի համար: Ձեր տված տեղեկություններն ավելի ամրացրեցին հույսերըս վերջիվերջո Տաթեվացու գրքերը ճարելու: Բայց ավելի շատ ինձ ուրախացրեց Ձեր մուտքն այս վիճաբանության մեջ: Հուսով եմ, որ այն հաճելի և հետաքրքիր ընթացք կստանա: Քանզի Ձեր տված տեղեկությունները շատ հետաքրքիր են և ուսանելի:
     Նյուսացուն չգիտեմ: Նեմեսիոս Եմեսացուն քիչ թե շատ ծանոթ եմ, բայց առանձնապես չհետաքրքրվեցի նրանով տարիներ առաջ,քանզի նա հերքում էր Պլատոնի առաջարկած մարդու կառուցվածքի տրիխոտոմիկ ձևը - միտք, հոգի և մարմին, - և կողմ էր ավելի արիստոտելական - դիխոտոմիկ կառուցվածքին, - հոգի և մարմին: Հոգու ծագման մասին խոսելիս նա հրաժարվում էր հոգու հավերժականությունից (Հավերժականությանը նա "ժառանգականություն" անունն էր տվել): Նա ասում էր, որ հնարավոր չէ հոգին ժառանգել, որովհետև այդ դեպքում հոգին պետք է մահանար, ինչպես մարմինը, որը որ մենք ժառանգում ենք մեր ծնողներից:
     Միամիտ միտք էր, իհարկե, բայց բավականին երկար կյանք ունեցավ և նույնիսկ ինչ-որ հետևանքներ թողեց:
     Ավելի հետաքրքիր էր նրա մեկ ուրիշ միտքը, որը որ լրիվ դեմ էր կրեացիոնիզմին, այն դոկտրինային, որը պնդում է, թե հենց կոնկրետ մարդու բեղմնավորման ժամանակ է Աստված ստեղծում կոնկրետ այդ մարդու հոգին: Նա ընդառաջվում էր Աստվածաշնչով, որտեղ որ Աստված, ավարտելով աշխարհի արարումը, - անցավ հանգստի:
     Ինչպես Դուք նշեցիք վերևում (ես էլ Ձեր հետ համամիտ եմ) Հայ եկեղեցին էլ դա չի ընդունում ու շատ ճիշտ է անում:
     Շատ հետաքրքիր է նաև այն, որ Եմեսացին հոգին մի քանի մասերի է բաժանում. գիտակցական, անգիտակից, ֆիզիոլոգիական, էմոցիոնալ և այլն: Ի միջի այլոց, իմ մեջբերած "Գիրք ՈՒրանտիայում" էլ համարյա նույն բանն է ասվում:

Քրիստոնեական աստվածաբանական -տեսական մտքի համար ավելի մեծ նշանակություն ուեցավ նեոպլատոնականությունը, որը կարելի է աել <Արիստոտելի և Պլատոնի գաղափարների հաշտեցումն էր>: Տրիխոտոմիայի և դիխոտոմիայի վերաբերյալ մի հոդված եմ գրել և եկա մի եզրակացության /հինվելով Ս, Գրքի, Նյուսացու և հայ մեկնիչների վրա /, որ այս տեսությունները Քրիստոնեության մեջ ոչ թե հակասական են այլ միմյանց լրացնող: Մեկ խոսքով ասած Երբ ասում ենք Տրիխոտոմիա, նկատի ունենք մարդու հոգին, որը եռամասն կառույց ունի` ՄԻՏՔ, ԶԳԱՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄՔ, իսկ երբ ասում ենք դիխոտոմիա նկատի ունենք մարդուն, որը ունի ՄԱՐՄԻՆ և ՀՈԳԻ: Միգուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց ինձ շատ օգնեց հայերենի և հունարենի համեմատությունը և Նյուսացու` Ս. Գրքի համապատասխան հատվածների մեկնությունը:

vahan

Quote from: Nane on December 20, 2008, 02:43:22 PM
Quote from: Samvel on December 20, 2008, 10:58:42 AM
  մարդու հոգին, որը եռամասն կառույց ունի` ՄԻՏՔ, ԶԳԱՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄՔ, իսկ երբ ասում ենք դիխոտոմիա նկատի ունենք մարդուն, որը ունի ՄԱՐՄԻՆ և ՀՈԳԻ:


Նանե.իսկ հոգու բաղկացուցիչ մասերի մեջ .՝անձ .հասկացողությունը .մտնու՞մ է.թէ՞ չէ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Nane

Quote from: Samvel on December 20, 2008, 12:25:54 PM
QuoteԲնագրում հետևյալ կերպ է. <Այլ ասեմ ձեզ զի եւ Եղիա եկեալ իսկ է. եւ ոչ ծանեան զնա, այլ արարին ընդ նաª զոր ինչ կամեցան. նոյնպէս եւ որդի մարդոյ չարչարելոց է ի նոցանէ 13 Յայնժամ ի միտ առին աշակերտքն, թէ վասն Յովհաննու մկրտչիª ասաց ցնոսա>: <Ի միտ  առնել> նշանակում է մտածել, կարծել, ենթադրել և ոչ թե հաստատապես հասկանալ:


     Նանե ջան, իմ "Նոր Կտակարանը" տպված է Էջմիածնում 1975 թվին ու վրան գրված է. արևելահայերեն նոր թարգմանություն համեմատությամբ հունարեն բնագրերի: Եվ այնտեղ գրված է.

     ՄԱՏԹԵՈՍ, ԺԷ; 10. "Աշակերտները նրան հարցրին և ասացին. "Հապա ինչու' դպիրներն ասում են, թե նախ Եղիան պիտի գայ": Յիսուս պատասխանեց նրանց և ասաց նրանց. "Եղիան կը գայ և կը վերահաստատի ամեն ինչ. բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս և մարդու Որդին նրանց ձեռքով չարչարվելու է": Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց":

     Այստեղ ասվում է "հասկացան": "Ի միտ առին"-ը այդպես է թարգմանել մեկը, ում Ամենայն Հայոց Կաթողիկոսն է վստահել այդ գործը, և մենք չունենք ոչ մի պատճառ, չհավատալու նրան: Եվ սակայն դա բոլորովին չի նշանակում, թե ինձ համար այդ թարգմանիչն ավելի արժանավոր մեկն է, քան Դուք, Նանե: Հավատացեք, խնդրում եմ: Հարցը դրանում չէ: Հարցը նրանում է ընդամենը, թե ես ում? եմ գերադասում հավատալ: Եթե ես գերադասում եմ համարել, որ հոգին հավերժ է, ուրեմն ընտրում եմ մեր թարգմանիչին: Եթե գերադասում եմ կասկածել հոգու հավերժության վրա, ուրեմն ընտրում եմ Ձեր ենթադրությունը, այսինքն այն, որ Քրիստոս այդ հարցը թողեց անպատասխան, բաց վիճակում, որպեսզի աշակերտներից ամեն մեկը իր կարծիքը կազմի հարցի մասին: Այսինքն, ինչևինչ պատճառներով դարձավ առաջին Մատրյոշկա սարքողը (հիշում եք ռուսական այն տիկնիկները, որ մեկը մյուսի միջից են դուրս գալիս): Մի Մատրյոշկա-ուսմունք, որի ոչ մի փուլում մենք չենք կարող կոնկրետացնել միտքը - Եղիան եկավ, թե ոչ? Ահա թե ինչու ամեն մեկը հասկանում է, ինչպես ինքն է ցանկանում: Ստացվում է, որ նույնիսկ Ձեր մեկնաբանությամբ ես հասկանում եմ իմ ցանկացածը և որ դա էլ արժանի է ճշմարիտ լինելու:



Սամվել ջան ես մեջբերել եմ ոչ թե <Իմ ենթադրությունը>, այլ  ԳՐԱԲԱՐ բնագիրը: Ամեն դեպքում, ինքս միշտ օգտվում են ԳՐԱԲԱՐ բնագրից, հատկապես գիտական նյութերի համար, ավելին` միշտ համեմատում եմ հունարեն բնագրի հետ, բայց դա չի նշանակում, որ կասկածի տակ եմ դնում ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ թարգմանությունը: Այստեղ հեղինակության, հավատալ չհավատալու խնդիր չկա, և կաթողիկոսի վստահած թարգմանիչն  էլ սխալվել: Պարզապես լեզուն զարգանում է և վստահաբար շատ բառեր 5-րդ դարում այն չեն նշանակել, ինչ այսօր: Եվ պետք է խոստովանեմ, որ ցավոք սրտի, Ս. Գրքի արևելահայերեն տարբերակի մեջ բազում սխալներ կան:

Եվ մի բան ավելացնեմ.
Ես երբեք չեմ կասկածում հոգու հավերժության վրա. վերամարմնավորումը և հավերժությունը  տարբեր բաներ են:

ՀԳ
Ինձ համար էլ շատ հաճելի էր զրուցել Ձեզ հետ 21:)

Nane

Quote from: vahan on December 20, 2008, 03:42:54 PM
Quote from: Nane on December 20, 2008, 02:43:22 PM
Quote from: Samvel on December 20, 2008, 10:58:42 AM
  մարդու հոգին, որը եռամասն կառույց ունի` ՄԻՏՔ, ԶԳԱՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄՔ, իսկ երբ ասում ենք դիխոտոմիա նկատի ունենք մարդուն, որը ունի ՄԱՐՄԻՆ և ՀՈԳԻ:


Նանե.իսկ հոգու բաղկացուցիչ մասերի մեջ .՝անձ .հասկացողությունը .մտնու՞մ է.թէ՞ չէ։


Իհարկե մտնում է.

Ճիշտն ասած հիմա պետք է դուրս գամ <Լուսամուտից>, բայց եթե հետաքրքրում է կարող եմ հետո մի փոքր գրել այս մասին:

Սա շատ լայն թեմա է և ինձ համար մի փոքր դժվար է համառոտ ձևակերպել այնպես, որ միտքս ճիշտ ընկալվի:
Դրա համար լավ կլինի, որ կարդաք Եկեղեցու հայրերին:

Բայց ամեն դեպքում կգրեմ:



 

vahan

Նանե ջան.խնդրում եմ. նեղություն մի քաշիր։ինձ բնավ չի հետաքրքրում  հոգու բաղադրությունն ու կերպերը։ճիշտ նասծ .այդ ամենը (ինձ համար)մի փոքր հանդգնություն է Աստծո առաջ։դա նույնն է. թէ քննարկենք ՝երկնային երուսաղեմի հատակը.  ոսկուց է.թե պլատինից։
այս ամենը քրիստոնեական հետաքրքրությունների շրջանակներից դուրս է։կարծում եմ այսօրվա մեր շահագրգրությունը պետք է լինի.որ նախ  ժառանգենլ  երկնային արքայությունը՝.իսկ հետո՝ամեն բան  էլ հայտնի կլինի։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Nane

Quote from: vahan on December 20, 2008, 04:26:37 PM
Նանե ջան.խնդրում եմ. նեղություն մի քաշիր։ինձ բնավ չի հետաքրքրում  հոգու բաղադրությունն ու կերպերը։ճիշտ նասծ .այդ ամենը (ինձ համար)մի փոքր հանդգնություն է Աստծո առաջ։դա նույնն է. թէ քննարկենք ՝երկնային երուսաղեմի հատակը.  ոսկուց է.թե պլատինից։
այս ամենը քրիստոնեական հետաքրքրությունների շրջանակներից դուրս է։կարծում եմ այսօրվա մեր շահագրգրությունը պետք է լինի.որ նախ  ժառանգենլ  երկնային արքայությունը՝.իսկ հետո՝ամեն բան  էլ հայտնի կլինի։

  Գիտեք, Վահան ջան, Տաթևացին ասում է  հետևյալը <Հՙոգին պատկեր է Աստուծոյ, և աստուածապաշտ մարդոյ զԱստուած քննել ոչ մարթի, թէ ուստի է, կամ ուր է, կամ որչափ է և կամ թէ որպէս է, կամ թէ մինչ յիւր է, նմանապէս և ոչ զհոգի մարդոյն>

Այնուամենայնիվ ինքն էլ շարունակում է քննել հոգին: Ձեզ կարող է չհետաքրքրել, բայց դարեր շարունակ այս հարցերը եղել են <Քրիստոնեական հետաքրքրության ոչ միայն շրջանակներում>, այլև` կենտրոնում, ինչի մասին վկայում են եկեղեցու հայրերի և վարդապետների բազմաթիվ երկերն ու մեկնությունները այս մասին: Իհարկե, մենք պետք է միշտ հիշենք, որ մինչև վերջ չենք կարող հասկանալ անհասկանալին:
  Իսկ ինչու հենց  անձի մասին հարցրեցիք??

vahan

Հարգելի Նանե՝երբ Քրիստոնեությանը նայում ենք որպես  լոկ  գաղափարախոսություն. ու այն մեզ համար չենք դարձնում հոգի ու կյանք՝ ապա կարելի է սկսել քննել տարբեր բաներ .որոնք  հավատքի կյանքով ապրող մարդուն.երբեք ել շինություն չեն բերում։
Բ Տիմոթեոս 2 գլխում(և ոչ միայն՜)ասվում է։ՙխոսքերու վրա վեճ չանել՝որ բանի մը օգտակար չէ.հապա միայն կկործանե լսողները՚ինչի՞ համար սա մեջ բերեցի։ասեմ։
հիմա այն մարդը.որը տվել է հոգու եռակազմ լինելու  բանածևը՝ չի՞ մտածել. որ ինքը տալիս է  թերի բանաձև.և կարող է դառնալ վեճերի առիթ։խնդրեմ՝ես ել կարող եմ պնդել որ կա նաև  չորրորդ բաղկացուցիչ մասը.(սա քո հարցի պատասխանը՝թե ինչու՞ նշեցի անձի մասին)մեկ ուրիշն էլ գուցե կհիշի հինգերորդը......
կարծում եմ որ քրիստոնեության կենտրոնում  ոչ թե պետք է  հոգու  բանաձև  փնտրեն.այլ հոգու փրկություն։լինել լավ աստվածաբան՝դա դեռ չի նշանակում լինել ճշմարիտ քրիստոնեա։խնդրեմ ՝տեսնենք.թե ինչ է պատվիրում սովորեցնել Պողոս առաքյալը՝ ծերերին՝զգաստություն.պատանիներին՝սրբություն՝և այլն  (ամբողջը կարող եք նայել  թուղթ առ Տիտոս 2 րդ գլխում)բայց ոչ մի կերպ չպատվիրեց որևէ մեկին տալ հոգու ՙբաղադրատոմսը՚
շատ գիտությունը հպարտացնում է.բայց սերը՝շինություն է տալիս։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel


QuoteՍամվել ջան, եթե մարդը կույր է ծնվել, պարտադիր չէ, որ <նա հասցրած լինի մեղք գործել>: Հիմա մի փոքր կնյութականացնեմ, բայց երեխան կարող է կույր կամ այլ խնդիրներով ծնվի օրինակ եթե ծննդաբերության ժամանակ խնդիրներ առաջանան, կամ հայրն ու մայրը /ֆիզիկապես/ մեղավոր կյանք ունեցած լինեն կամ հղիության արդյունքում մայրը ինչ-որ հիվանդություններ ունեցած լինի: Սա այն է ,որ որդիները պատասխան են տալիս իրենց հայրերի <մեղքերի> համար:
Ուրեմն այստեղ աշակերտները հարց չեն տալիս նախագոյության մասին,  իսկ Քրիստոսն էլ ոչ թե լռում է, այլ սովորական պատասխանում նրանց հարցին. <Պատասխանի ետ Յիսուս. Ոչ դորա վնաս է, եւ ոչ հաւր եւ մաւր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա 4 Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս մինչ աւուր կայ. գայ գիշեր յորժամ ոչ ոք կարէ գործել >

    Նանե ջան, ցանկանում եմ մի դեպք պատմել, որը պատահեց ինձ հետ մի երեք-չորս օր առաջ: Սա մի մեծ փորձ էր ինձ համար, իսկական մի հայտնություն:

     Մի քանի ընկերներով հավաքվել էինք ընկերներիցս մեկի տանը - ընթրիքի: Լրիվ լուրջ էր մեր վիճակը. մեզանից ոմանք ընդհանրապես չեն խմում, մնացածն էլ խմում են ավելի ձևի համար: Սա ասացի, որպեսզի կատարվածը հարբած լինելուն չվերագրվի:
     Ընկերներիցս մեկը պանիր խնդրեց ու ես, մոտ լինելով  պանրի ափսեին , վերցրեցի այն ու մեկնեցի ընկերոջս: Նա ինձ ասաց.
     - Սամվել ջան, ես պանիր ուզեցի, իսկ դու ինձ կարագ ես տալիս:
     Ես կարծեցի, թե նա կատակ է անում ու որոշեցի կատակով պատասխանել:
     - Ոչինչ, - ասացի: - Դու այդ կարագը քսիր հացին, բայց մտածիր, որ պանիր ես ուտում: ՈՒ  կտեսնես, թե ինչպես այդ կարագը պանիր կդառնա:
     Նա զարմացած նայեց ինձ, անխոս կտրեց այդ պանիր-կարագից մի կտոր, փաթաթեց լավաշի մեջ ու սկսեց ուտել, մի տեսակ նեղացած ինձ նայելով:
     Նրա ինձ վրա նետած հայացքից ես հասկացա, որ ինչ-որ բան այն չի ու վախեցա, թե սխալվել ու իրոք, կարագ եմ ստիպել ուտել այդ խեղճ ընկերոջս:
     - Հը, ինչ է, - ասում եմ, - կարագ էր, թե պանիր?:
     - Քո խաթր ուտում եմ այս կարագը պանրի փոխարեն, - ասաց: - Բայց հումորիցդ բան չհասկացա:
     Մեր մեջտեղում նստած մեր երրորդ ընկերը, որը վկա էր այդ ամբողջ արկածին, վերցրեց պանրի ափսեն ու շշմած մեկ ինձ է նայում, մեկ ընկերոջս: Հետո մեկնեց ափսեն ընկերոջս ու ասաց.
     - Պանիր ես ուզում - վերցրու:
     Վերջինս վերցրեց նույն պանրից մի կտոր էլ, կերավ հաճույքով ու ասաց.
     - Վերջապես, թե չէ քիչ էր մնում այդ կարագի համից հետ տայի:
     Տեսնելով իմ և մեր երրորդ ընկերոջ շշմած վիճակը, նա նորից հայացք գցեց պանրի ափսեին ու վայրկյան անց հասկացավ, որ ինքն իր "կարագը" այդ ափսեից է վերցրել: Շշմած բացեց արդեն կեսը կերած լավաշի դուռումը, վերցրեց իր "կարագի" կտորը, դրեց բերանը, ծամեց ու ասաց.
     - Արա... պանիր ա...

    Կարծում եմ, պատմածս արտակարգ մի դեպք է, որը որ շատ հստակ ցույց է տալիս, թե ինչի կարող է բերել մեզ մեր ինքնավստահությունը: Խոսքը համ իմ մասին է, Նանե ջան, համ էլ Ձեր: Համ էլ, ասենք, Վահանի: Եվ մնացած բոլորի: Մեզանից ամեն մեկը իր ասածն է առաջ տանում, չլսելով, թե ուրիշը ինչ է ասում: Ինձ, օրինակ, ի ծնե կույրի մասին պատմությունը  հիշեցնում է մի հին անեկդոտ.

     Մեկն ասում է.
     - Անձրև է գալիս:
     Մյուսը հարցնում է.
     - Դրսումը?..

     Հիշելուս պատճառը Ձեր հետևյալ խոսքերն են.

QuoteԲայց Հիսուսի պատասխանի մեջ խոսք չկա նաև, որ նախորդ է ունեցել, հատկապես որ այդպիսի հարց էլ չի տրվում: Իսկ եթե մարդիկ հարցնում են <մեղքը սրանն է, թե` ոչ>, դա դեռ նախորդ կյանքի մասին չի խոսում:

     Քանզի ես կարծում եմ, որ Քրիստոս չի խորանում հարցի մեջ, որովհետև հոգու նախագոյությունը և ըստ դրա - մրա մեղք գործելու կամ չգործելու հնարավորությունը լրիվ բնական մի բան էր ինչպես Նրա, այնպես էլ հարցնողների համար: ՈՒ  ավելի կոնկրետացնել այդ թեման ավելորդ էր այնպես, ինչպես ավելորդ է իմ հիշած անեկդոտի մեջ տրված հարցը, թե որտեղ է անձրև գալիս:


Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Quoteհիմա այն մարդը.որը տվել է հոգու եռակազմ լինելու  բանածևը՝ չի՞ մտածել. որ ինքը տալիս է  թերի բանաձև.և կարող է դառնալ վեճերի առիթ։խնդրեմ՝ես ել կարող եմ պնդել որ կա նաև  չորրորդ բաղկացուցիչ մասը.(սա քո հարցի պատասխանը՝թե ինչու՞ նշեցի անձի մասին)մեկ ուրիշն էլ գուցե կհիշի հինգերորդը......

    Լրիվ համաձայն  եմ Վահանի հետ այս հարցում, չնայած մեծ հաճույքով կկարդայի Ձեր հոդվածը, Նանե ջան:
     Երբ մենք խոսում ենք մարդու կառուցվածքի տրիխոտոմիկ ձևի մասին, դա լրիվ նորմալ է մեզ համար: Բայց երբ արդեն  հարցը հոգու մասին է... Ախր մենք այնքան քիչ բան գիտենք այդ հոգու մասին, - տեսեք, նույնիսկ կասկածում ենք, ընդունել նրա հավերժությունը, թե ոչ, - որ ինչ կարող ենք խոսել: Ես այսպես եմ կարծում. քանզի հոգին ինքը անվերջ է, ուրեմն նրա հնարավորություններն էլ են անսահման:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: