Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

Abegha

Էստեղ մի հարց կա. ստացվեց, որ մրցանակակիրները իրենց ձեռքին մի բան կունենան, որը իրենց կհիշեցնի և կօգնի, որ հետագայում, եթե ցանկանան, մտնեն այստեղ, իսկ մյուսները՝ ոչ։

Hasik

Ի՞սկ չեք կարծում, որ դա կարող է խրախուսել ինչ-որ չափով նաեվ մնացած երեխաներին, որ իրենք էլ ձգտեն հաղթող ճանաչվել, քանի որ մրցույթները շարունակակն բնույթ են կրում ու բոլորին էլ կստացվի ժամանակի ընթացքում:

Nane

Quote from: Hasik on March 12, 2008, 09:04:55 PM
Ի՞սկ չեք կարծում, որ դա կարող է խրախուսել ինչ-որ չափով նաեվ մնացած երեխաներին, որ իրենք էլ ձգտեն հաղթող ճանաչվել, քանի որ մրցույթները շարունակակն բնույթ են կրում ու բոլորին էլ կստացվի ժամանակի ընթացքում:
Quote from: Abegha on March 11, 2008, 09:11:44 PM
Էստեղ մի հարց կա. ստացվեց, որ մրցանակակիրները իրենց ձեռքին մի բան կունենան, որը իրենց կհիշեցնի և կօգնի, որ հետագայում, եթե ցանկանան, մտնեն այստեղ, իսկ մյուսները՝ ոչ։
Իսկ կարելի է վկայական տալ ոչ միայն հաղթողներին, այլ բոլոր մասնակիցներին: Համապատասխանաբար կարելի է փոխել  բովանդակությունը և շնորհավորագիր /կամ վկայական/ հանձնել նաև մասնակցության համար:

CHERRY

Quote from: Abegha on March 09, 2008, 07:06:55 PM
Չերրի, գրածդ կարդալուց հետո մտածեցի այսպիսի մի առաջարկ անել.
Նախ Արսեն սարկավագին խնդրենք մի առաջարկություն ներկայացնի հոգևոր գրադարանի համար։ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել այս հարցում։ Քավորների աջակցությամբ կարելի է հոգևոր անկյուն ստեղծել այնտեղ։Մենք կարող ենք խոսել «Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրության հետ, գուցե համաձայնվեն լավագույն աշխատանքները տպել։ Կարելի է թերթում մի անկյուն ունենալ, ասենք՝ «Ստեղծագործում են մանկատան սաները»։ Այս անկյունում քավորներն էլ կարող են նյութեր պատրաստել մանկատների և իրենց սանիկների մասին և այլն։
Վստահ եմ իրենց համար էլ հաճելի կլինի տեսնել իրենց աշխատանքները տպված։


30:) 30:) 30:)

CHERRY

Quote from: Nane on March 13, 2008, 01:45:30 AM
Իսկ կարելի է վկայական տալ ոչ միայն հաղթողներին, այլ բոլոր մասնակիցներին: Համապատասխանաբար կարելի է փոխել  բովանդակությունը և շնորհավորագիր /կամ վկայական/ հանձնել նաև մասնակցության համար:

Ըհը, ինչպես միշտ Նանեն լավ տարբերակ գտավ 37:):

Տ. Տաթև քհն.

Համամիտ եմ Աննա ջան, որ Նանեն գտավ լավտարբերակ, բայց եթե դեմ չեք, կառաջարկեմ, որ առայժմ հանձնենք միայն մրցանակակիրներին, իսկ հետո`մյուս փուլերի ընթացքում արդեն կպատրաստենք նաև բոլորի համար, քանի որ, հուսով եմ,մեր ծրագիրն այս փուլով չի ավարտվում մանկատներում, և երեխաներն էլ դեռևս մեր հետ են, չեն կորչի, անպայման բոլորին էլ կտանք մեր բոլոր փուլերի ամփոփիչ մի ծրագրի ընթացքում, որն առջում է 26:), ուղակի չեմ ուզում, որ այժմ բոլորին տալով մրցանակակիրների այդ <էֆֆեկտը> նվազի

CHERRY

Quote from: arsensrk on March 14, 2008, 12:41:02 PM
եթե դեմ չեք, կառաջարկեմ, որ առայժմ հանձնենք միայն մրցանակակիրներին, իսկ հետո`մյուս փուլերի ընթացքում արդեն կպատրաստենք նաև բոլորի համար, քանի որ, հուսով եմ,մեր ծրագիրն այս փուլով չի ավարտվում մանկատներում, և երեխաներն էլ դեռևս մեր հետ են, չեն կորչի, անպայման բոլորին էլ կտանք մեր բոլոր փուլերի ամփոփիչ մի ծրագրի ընթացքում, որն առջում է 26:), ուղակի չեմ ուզում, որ այժմ բոլորին տալով մրցանակակիրների այդ <էֆֆեկտը> նվազի

Իհարկեխ սիրելի Արսեն սարկավագ 21:):
Նաև ասեմ, որ Զատիկ մանկատան փոքրիկ հետաքրքրասեր տղաներն արդեն հարցուփորց են արել և գրել են իրենց մոտ <Լուսամուտի> հասցեն: Մի երեխա էլ հարցնում էր. <Այդ Լուսամուտը որտե՞ղ է> 38:) 


Masnaget

Quote from: Abegha on March 09, 2008, 07:37:50 PM
Quote from: arsensrk on March 06, 2008, 03:18:52 PM
                                                           ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ
Շնորհավո'ր, սիրելի' էսինչ, դու դարձել ես www.lusamut.net կայքի Միտք ակումբում կազմակերպված պատանեկան մրցույթի հաղթող, /կամ 2-րդ, 3-րդ մրցանակակիր/: Քո ստեղծագործությունը` Հարության լույսը վերնագրով, դու և աշխարհի բոլոր մարդիկ կարող եք կարդալ ինտերնետային հետևյալ հասցեով.
www.lusamut.net _Ֆորում _ Միտք ակումբ _ Պատանեկան բաժնի մրցութային թեմաները _ Հարության լույսը:

Առաջարկում եմ այս տարբերակը.

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ
Թանկագին  _______, ի սրտե շնորհավորում ենք քեզ «Միտք» ակումբի պատանեկան բաժնի մրցանակակիր դառնալու կապակցությամբ (առաջին/երկրորդ/երրորդ մրցանակակ):
Քո ստեղծագործությունը` __________ վերնագրով, դու և աշխարհի բոլոր մարդիկ կարող են կարդալ Լուսամուտ (lusamut.net) ինտերնետային հասցեում գտնվող «Լուսամուտ երկխոսության» բաժնի (lusamut.net/forums) «Միտք» ակումբում։
Հուսով ենք մի օր, երբ հնարավորություն ունենաս, քեզ համար հաճելի կլինի այցելել «Միտք» ակումբ՝ մեզ հետ կիսելով քո տպավորություններն ու մտքերը։
Դու այնտեղ գրանցված ես _________ անունով։ Քո գաղտնաբառն է` ___________:
Սիրով սպասում ենք քեզ։
Քո քավոր՝ ___________:
«Միտք» ակումբի մոդերատոր՝ _____________:
(Ամիս, ամսաթիվ)


1. <<դու և աշխարհի բոլոր մարդիկ կարող են կարդալ>> ձևակերպումը մի քիչ այն չէ.  ստորոգյալը պետք է երկրորդ դեմք, հոգնակի թվով լինի /կարող եք կարդալ/, մինչդեռ այստեղ  երրորդ դեմքով է /կարող են կարդալ/: Ընդհանուր առմամբ այս նախադասությունը պետք է հստակեցնի դեռահասի պահանջմունքները, շեշտի նրա բացառիկությունը, հավատ ներշնչի սեփական ուժերի նկատմամբ:
2. Հարկ է խուսափել բարդ ձևակերպումներից, եթե  դրանք  երեխային անհասկանալի տերմիններ են:
3. <<կիսելով քո տպավորություններն ու մտքերը>> նախադասությունն ամբողջությամբ ռուսաբանություն է. տպավորությունները, կարծիքը, տեսակետը ՉԵՆ ԿԻՍՈՒՄ: Հարկավոր է ասել <<հայտնելով, արտահայտելով>> կամ նման մի բառ:
Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մասնագետը կարո՞ղ է իր նախապատրաստած մրցանակները հանձնել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Մասնագետը կարո՞ղ է իր սեփական մտահղացումները հայտնե՞լ` կապված նոր մանկապատանեկան մրցույթ կազմակերպելու հետ: Մասնագետը ցանկանում է սեփական թեմաներն ու մրցանակային ֆոնդը սահմանել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: