Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Քանի որ մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվեցին ու հայտարարվեցին  18:), հիմա արդեն բոլորս էլ հնարավորություն ունենք հայտնելու մեր կարծիքները, քննարկել և պարզաբանել այն ամենը, ինչը որ մեզ համար գուցե մնաց անհասկանալի։ Կխնդրեմ մեր քննարկումներում լինենք շատ անկեղծ, բայց ոչ մարտական  11:)։
Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին ու առաջարկություններին, քանզի այս ամենը նույնպես մտնում է մեր ծրագրի փուլային շրջանակներում՝ որպես ծրագրի գնահատում, ինչը մեծապես կնպաստի ծրագրի հետագա իրագործման ընթացքում հաշվի առնել արդեն ունեցած թերություններն ու բացթողումները 10:)։

Satenik

Ճիշտն ասած, այնքան էլ չեմ տիրապետում այս մրցույթի մանրամասներին, բայց կուզեի մի բանի վրա հրավիրել բոլորիս ուշադրությունը:
Այս երեխաները, մեկը մեկից լավ, անկեղծ ու անուշիկ իրենց աշխարհի մասին էին պատմում, ճի՞շտ է:
Բայց երեխաներից և ոչ մեկի խոսքի մեջ "հայրենիք" բառը չհնչեց: 14:)
Այնինչ հայրենիքը երեխայի համար շատ ավելի դյուրին է ընկալվում և ճանապարհ է հանդիսանում դեպի հավատք:

Հայրենիք՝ երեխայի համար նշանակում է, որ կա ևս մի բան, որ ծնող է իրեն, որ իր անձնականն է, իր հարազատն է, և որ նրանք մեկմեկու շատ պետք են: Եթե ամեն երեխա իմանա, որ ինքը պետք է հայրենիքին, նրա ինքնագնահատականն էլ կբարձրանա: Իսկ երեխայի ինքնագնահատականը հիմքերից մեկն է լավ մարդ դառնալու:

Հետաքրքիր է, հայրենիքի մասին թեմա նախատեսվա՞ծ է: Եթե ոչ՝ առաջարկում եմ: 30:)

Իսկ ընդհանրապես, շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր երեխաների հետ աշխատել են: 21:) Զգացվում էր, որ լավ են աշխատել:  30:) 21:) 21:)

Nane

Շնորհավորում եմ բոլոր հեղինակներին, քավորներին այս հիանալի ծրագրի իրականացման համար 21:) 21:) 21:), իսկ  երեխաների նյութերը հուզմունքով և հիացմունքով կարդացի:
Շատ շնորհակալ եմ 37:)

Abegha

Առաջին փորձը կարելի է ասել հաջողվեց, սակայն ...
Ես ցանկանում եմ նկատել, որ քավորները շատ պասիվ էին, թեև իրենք պետք է այստեղ կարողանային մթնոլորտ ձևավորել։ Կարծում եմ նրանք պետք է մանրամասն և հետաքրքիր կերպով նկարագրեին իրենց այցերը մանկատներ, որպեսզի մյուսներն իրենց այդ այցելություններին մասնակից զգային։ Կարճ ասած քավորները շատ պասիվ էին։
Մագնոլիան և Տիլիլը եթե ուշադիր կարդային կանոնակարգը, ապա կարող էին փոխել ողջ քվեարկության ընթացքը 10:) սակայն չօգտվեցին այդ հնարավորությունից։
Թեմաներից նկատվեց, որ երեխաներին լավ չի բացատրվել, թե ինչ պետք է գրեն։ Ոմանք ոչ թե գրել էին «Իմ աշխարհը» թեմայի մասին, այլ ավելի շուտ սարկավագների խոսած նյութի։ Երեխաներին պետք է հստակ ասել, որ իրենց աշխատանքները վերնագրեն, որպեսզի հեշտ կողմնորոշվեն, թե ինչի մասին են գրում։

Dhani

Ցանկանում եմ շնորհավորել Աբեղային և Արսենին: 21:)Ձեր մտքերը կամաց-կամաց սկսում են ծնվել կյանքի մեջ: 21:)

Իսկ հիմա փոքր ինչ դիտողություններ:
Համաձայն եմ Աբեղայի հետ`քավորները շատ էին պասիվ: Այն աստիճան, որ արդեն մոռացվում էլ էր, որ կա ինչ-որ մրցույթ:
Նաև համաձայն եմ թեմաների շուրջ իր նկատածի հետ: Երեխաների ուղիղ կեսը չէին գրել հենց իրենց աշխարհի մասին:

Ինչքան տեսնում եք, մեկ ամիսը մեկ կոնկուրսի համար քիչ է: Արդեն դեկտեմբերն է հասել իր կեսին, իսկ նոյեմբերի կոնկուրսը դեռ կա: Երևի պետք է ժամկետները երկարացնել: Նաև քվեարկության համար շատ քիչ էր տրված ժամանակը: Մինիմումը պետք է լինի 10 օր:  Իսկ իդեալականը` 2 շաբադ:

Բայց միևնույնն է: Շնորհակալություն երեխաներին, իրենց քավորներին, սարկավագներին և Աբեղային: 13:)

TILIL

Ողջույն ֆորումցիներ, 29:)
կրկին անգամ շնորհակալություն քվեարկության համար 30:),կուզենայի արձագանքել նաև դիտողություններին, առաջին հերթին շնորհակալություն դիտողությունների համար,կարծում եմ դա ձեր ավելի ակտիվ լինելու արդյունքն է:ՈՒզում եմ համաձայնվել Աբեղայի և մյուս բոլորի հետ կապված քավորների պասիվության հետ,ես ինքս բավականին պասիվ էի  32:)և ներողություն եմ խնդրում դրա համար 32:),բայց կուզենայի հաշվի առնեինք,որ սա առաջինն էր և հնարավոր է և ոչ միայն,ակնհայտ է,որ հաջորդների ընթաքում քավորները ավելի ակտիվ կլինեն 31:):Ինչ վերաբերում է կանոնակարգի կարդալուն ասեմ,որ այն կարդացել եմ,բայց չեմ զլանա և նորից կկարդամ:Եվ պիտի համաձայնվեմ,որ ժամկետների հետ կապված դիտողությունների հետ:Հա մեկել ավելացնեմ,որ միգուցե երեխաների համար էլ սա առաջինն էր դրա համար կային մի փոքր թերություների թեմայի բովանդակության հետ կապված:Մի խոսքով եկեք հուսանք և ակտիվ աշխատենք,որ հետագայում մրցույթներն ավելի կատարելագործվեն:  39:) 18:)

CHERRY

Quote from: Abegha on December 13, 2007, 11:02:35 AM
Առաջին փորձը կարելի է ասել հաջողվեց, սակայն ... 13:)
Ես ցանկանում եմ նկատել, որ քավորները շատ պասիվ էին, թեև իրենք պետք է այստեղ կարողանային մթնոլորտ ձևավորել։ Կարծում եմ նրանք պետք է մանրամասն և հետաքրքիր կերպով նկարագրեին իրենց այցերը մանկատներ, որպեսզի մյուսներն իրենց այդ այցելություններին մասնակից զգային։ Կարճ ասած քավորները շատ պասիվ էին։


Համաձայն եմ, սակայն...
Բնականաբար, թերություններ կլինեին, քանի որ առաջին փորձն էր բոլորիս համար: Քավորների պասիվության պատճառներից էր նաև ֆորումից օգտվելու չիմացությունը: Կարծում եմ  հետագայում քավորներս ավելի պատասխանատվությամբ պետք է մոտենանք ծրագրին:

Quote from: Abegha on December 13, 2007, 11:02:35 AM
Թեմաներից նկատվեց, որ երեխաներին լավ չի բացատրվել, թե ինչ պետք է գրեն։ Ոմանք ոչ թե գրել էին «Իմ աշխարհը» թեմայի մասին, այլ ավելի շուտ սարկավագների խոսած նյութի։ Երեխաներին պետք է հստակ ասել, որ իրենց աշխատանքները վերնագրեն, որպեսզի հեշտ կողմնորոշվեն, թե ինչի մասին են գրում։
Դուք իրավացի եք, սակայն նաև պետք է հաշվի առնել, այստեղ ժամանակի և քավորների պակասության խնդիր է: Կարծում են երեխաների հետ բացի  սարկավագի ընդհանուր թեմայի քնարկումը, նաև պետք է անհատական քնարկում: Այս մասին նաև նշեց  Զատիկ մանկատան դաստիարակչուհին: Պետք է հաշվի առնել, որ այդ երեխաները զուրկ են ընտանիքի անդամների, իրենց հասակակիցների հետ լայն շրջանակի շփումից, տեղեկատվական տարբեր միջոցներց օգտվելու հնարավորությունից... Եվ որպեսզի նրանք լիովին ընկալեն թեման պետք է անհատական մոտեցում:
Ընդհանրապես ես սարկավագի և քավորների դերը ավելի  լուրջ եմ պատկերացնում`կարծում եմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ընկերանանք, մտերմանանք, բարեկամանանք երեխաների հետ, ոչ թե ուսուցչի պես այդ մեկ երկու ժամը նստենք և վերադառնանք: Միգուցե պետք է ուժերը կենտրոնացնել մի տեղ?



Dhani

Հմմ, կարծես երբ ես դրա մասին ասեցի, Չերի, ինձ հետ այն ժամանակ բացի Վահագնից ոչ ոք համամիտ չեղավ:26:)

QuoteԴուք իրավացի եք, սակայն նաև պետք է հաշվի առնել, այստեղ ժամանակի և քավորների պակասության խնդիր է: Կարծում են երեխաների հետ բացի  սարկավագի ընդհանուր թեմայի քնարկումը, նաև պետք է անհատական քնարկում: Այս մասին նաև նշեց  Զատիկ մանկատան դաստիարակչուհին: Պետք է հաշվի առնել, որ այդ երեխաները զուրկ են ընտանիքի անդամների, իրենց հասակակիցների հետ լայն շրջանակի շփումից, տեղեկատվական տարբեր միջոցներց օգտվելու հնարավորությունից... Եվ որպեսզի նրանք լիովին ընկալեն թեման պետք է անհատական մոտեցում:
Ընդհանրապես ես սարկավագի և քավորների դերը ավելի  լուրջ եմ պատկերացնում`կարծում եմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ընկերանանք, մտերմանանք, բարեկամանանք երեխաների հետ, ոչ թե ուսուցչի պես այդ մեկ երկու ժամը նստենք և վերադառնանք:

Magnolia

Բոլոր Մասնակիցներին!!!
Գիտեք, երևի մի քիչ պիոներական ժողովի ճառի նման հնչի ասածս...բայց անպայման ուզում եմ ասել...
Ես շատ շնորհակալ եմ բոլորիցդ և անսահման ՀՊԱՐՏ Ձեզանով!!!! որ գտել եք ժամանակ և տալիս եք Ձեր հոգու և սրտի ջերմության մի մասը այդ երեխաներին...
37:)

CHERRY

Quote from: Dhani on December 13, 2007, 02:14:45 PM
Իսկ հիմա փոքր ինչ դիտողություններ:
Համաձայն եմ Աբեղայի հետ`քավորները շատ էին պասիվ: Այն աստիճան, որ արդեն մոռացվում էլ էր, որ կա ինչ-որ մրցույթ:
DHANI, Դուք խոսում եք պասիվությունից, բայց ես չտեսա Ձեր Նիկը քվեարկության ժամանակ: