Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

Petros

Բարև Ձեզ:
Ես 2 անգամ մասնակցեցի "Զատիկ" մանկատան քարոզներին՝ առաջին անգամ մրցանակներն էին բաժանում, երկրորդ անգամ՝ Սուրբ Ծննդից խոսում:

Միշտ հետաքրքրված եմ եղել այս հարցով և ի վերջո ներկա գտնվեցի: Շնորհակալություն կազմակերպիչներին:

Ինձ հետաքրքրում է, արդյոք կարելի՞, որ քավորները, բացի սարկավագների հետ կայացվող քարոզներից, այլ օրեր էլ շփվեն իրենց սանիկների հետ: Ինչու եմ սա հարցնում, քանի որ նկատում եմ, որ սանիկները շատ են սիրում իրենց քավորներին և ուզում են ավելի շատ շփվել և մտերմանալ: Նույն սերը նկատվում է քավորների կողմից: Մեր աղջիկներն այնքան են կապվել երեխաների հետ, որ կարծում եմ, իրենք ևս շահագրգռված կլինեն դրանում: Ավելի հիմնավորեմ համոզմունքս՝
ՈՒրեմն երկու երիտասարդական միությունների ժողովի ժամանակ հայտարարվեց քավոր լինելու մասին և նշվեց, որ աղջիկներին բախտ չի վիճակվում քավոր լինել և կարող են իրենց քաղցը հագեցնել այդպիսիությունով:

Մի հարց էլ ե մութ մնացել. արդյո՞ք երեխաների մեջ մրցեկցություն (հակառակություն) չի մտնի, երբ ոմանք նվերներ են ստանում, իսկ իրենք՝ ոչ:

Ավել պակասի համար ներողություն:

Տ. Տաթև քհն.

Ողջույն Պետրոս, սհա ուրախ եմ, որ հետաքրքրվում ես մեր ծրագրով 13:), քավորների հավելյալ հանդիպումների կազմակերպման համար մոտ օրերս մենք կպաըմանավորվենք մանկատան տնօրենի հետ, և կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի: Իսկ ինչ վերաբերում է երեխաների շրջանում հակառակություն մտնելուն, ապա կարծում եմ որ այդպես չի լինի, հատկապես եթե քավորների ու սարկավագների կողմից ճիշտ աշխատանք տարվի նրան հետ, և ընդհակառակը` այդպիսով մյուսներն էլ կշահագրգռվեն` մասնակցելու մեր մրցույթին:

Petros

Շնորհակալություն :)

Տ. Տաթև քհն.

Ահա և ավարտվեց մեր երկրորդ մրցույթի թեման, խնդրեմ ձեր կարծիքները երեխաների գրածի, մեր կատարած քվեարկության ու մրցանակակիրների մասին

CHERRY

Ողջույն Arsensrk 37:), և սիրելի մյուսներ 13:)
Շնորհակալություն նրանց, ովքեր քվեարկեցին կամ պարզապես կարդացին երեխաների ստեղծագործությունները 37:) 37:): Ես  երկնքում եմ, իմ սանիկներից մրցանակակիր եղավ, ճիշտ է երրորդ տեղն է 34:), բայց մենք դեռ կաշխատենք առաջինի համար15:):
Իսկ եթե ավելի լուրջ, ապա թերությունները նորից ակնհայտ էին: Օրինակ այս անգամ ես շատ դժգոհ եմ սանիկներիցս 4:): Աղջիկները պարզապես գրել էին Սուրբ Ծննդյան պատմությունը, երբ իրենց ընդունակություններն արդեն իմանալով համոզված եմ ավելի հաջող կարող էին գրել: Մտածում եմ կարող է թեման գրվեց այն ժամանակահատվածում, երբ տոներ էին և երեխաները տրամադրված էին հանգստանալու կամ էլ մենք էինք` 40:) 40:) 40:):

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Նախ ասեմ,որ շաաաաաաաաաաաատ ուրախ եմ 18:) 18:) 18:),Ասատուր հաղթանակի համար,Ճիշտ է նա իմ սանիկը չէ,բայց <Զատիկ> մանկատան սաներից է,ուստի և ինձ համար շատ հարազատ: Ասեմ,որ Ասատուրի նկատմամբ ներքուստ մի անբացատրելի լավ վերաբերմունք ունեմ և հենց սկզբից, երբ բոլոր քավորների կողմից տեղադրվել էին ստեղծագործությունները,կարդալուց հետո ներքուստ զգում էի, որ նա է հաղթելու ու ասեմ,որ նախորդ անգամվա պես ուրախ եմ կարծես իմ սանիկը հաղթած լինի:Մի խոսքով ես չգիտեմ ինչպես ուրախությունս նկարագրեմ:Ուրախ եմ նար Արաքսյայի համար և իհարկե ուրախ եմ,որ <Զատիկ> մանկատունը կրկին երկու մրցանակակիր ունի 39:):Հիմա անցնեմ շնորհավորանքներին: Նախ Շնորհավորում եմ Հելենին 21:),քանի որ նրա սանիկները զբաղեցրել են 1-ին և 2-րդ տեղերը,շնորհավորում եմ նաև Չերրիին  21:)նրա սանիկի հաղթանակի համար: Ճիշտ է մի փոքր տխրում եմ 34:), որ իմ սանիկներից այս անգամ հաղթողներ չկան, բայց ամեն դեպքում չեմ հուսահատվում, ամեն ինչ առջևում է և վերջապես կարևորն այն չէ,որ իմ սանիկներից չեն հաղթողները, կարևորն այն է, որ ամեն անգամ մի նոր երեխա հաղթի,քանի որ դրա արդյունքում նրանք ուրախանում են և ոգևորվում` ոգևորելով մյուս երեխաներին:Եվ վերջապես ինչպես նշեցի <Զատիկի>բոլոր երեխաներն ինձ հարազատ են և նրանցից յուրաքանչյուրի հաղթանակից ես ցնծում եմ,հատկապես ինչպես վերևում նշեցի Ասատուրի հաղթանակը:
Ճիշտ է շատախոսի տպավորություն եմ թողնելու,բայց ուզում եմ մանրամասն նկարագրել իմ զգացմունքներն ու կարծիքը,անցնեմ այսպես ասած թերություններին 31:):
Ստեղծագործությունները տեղադրելուց առաջ նշել էի,որ երեխաների մեծ մասը, գրեթե բոլորը հենց այդ պահին են գրել ստեղծագործությունները,դրա համար լավ արդյունքի ես ինքս չէի սպասում, բացառությամբ Ասատուրը,որին նայելով հասկանում ես,որ նա միևնույն է լավ ստեղծագործություն է գրելու լինի դա համպատրաստից,թե`ոչ:Բայց ամեն դեպքում պետք է հասկանալ,ինչպես նշում է Չերրին,երեխաները անցկացնում էին իրենց արձակուրդները և միգուցե դա է պատճառը փոքր-ինչ ցրված գրելու 28:), չմոռոնանք նաև, որ նրանցից շատերը մանկատներում չեն անցկացրել իրենց արձակուրդները,որ միգուցե ևս դրական ազդեցություն չի թողել իրենց ստեղծագործական մտքերն արտահայտելու համար:Բայց դե չենք հուսահատվում չէ սիրելի քավորներ և ֆորումցիներ դեռ ամեն ինչ առջևում է չէ?

CHERRY

Ինչ վերաբերվում է իմ ընտրությանը: Վայ, չգիտեմ, դժվար էր  ???:
Ինչպես նշեց Թիլիլը «Զատիկ մանակատուն» երեխաները տեղում են գրել: Նրանք այնքան ոգևորված և խառնված էին գրում, առաջին հերթին աչքիս ընկավ փոքրիկ Արաքսյան: Նա գլուխը բռնած, մտահոգված նստած էր սեղանի մոտ. «Չէ, չեմ կարողանում, չի ստացվում» - ասում էր նա  8:):
Բայց իմ կարծիքով նրա մոտ շատ լավ է ստացվում,  39:)պարզ և անկեղծ 18:):
Ուրախ եմ, որ նա նույնպես մրցանակակիր է: 21:) 21:) 21:) 
       

CHERRY

Quote from: TILIL on February 05, 2008, 12:08:06 AM
Նախ Շնորհավորում եմ Հելենին 21:),քանի որ նրա սանիկները զբաղեցրել են 1-ին և 2-րդ տեղերը,շնորհավորում եմ նաև Չերրիին  
Շնորհակալություն Թիլիլ 21:):
Ես նույնպես շնորհավորում եմ մրցանակակիրներին և քավորուհի Հելենին 2:): Հուսով եմ սա առիթ կլինի, որ նա ակտիվանա 11:) 37:):

CHERRY

Quote from: TILIL on February 05, 2008, 12:08:06 AM
անցնեմ այսպես ասած թերություններին 31:):
Ստեղծագործությունները տեղադրելուց առաջ նշել էի,որ երեխաների մեծ մասը, գրեթե բոլորը հենց այդ պահին են գրել ստեղծագործությունները,դրա համար լավ արդյունքի ես ինքս չէի սպասում, բացառությամբ Ասատուրը

Թիլիլ, իսկ իմ կարծիքով ընդհակառակը տեղում երեխաներն ավելի լավ են գրել 18:): Նախ տեղում Դուք նորից հիշեցրիք նրանց թեման, դա կրկնություն և ամփոփում եղավ, հետո էլ թարմ գլխով գրեցին: Նաև շատ կարևոր մի փաստ` ինքնուրույն և առանց դասագրքերի օգնության 39:):

Nane

Ես նույնպես շնորհավորում եմ մեր շատ սիրելի երեխաներին  և  քավորներին:  21:) 21:) 21:)
Իսկ Ասատուրը ուղղակի հրաշք է. նրա խոսքերի մեջ այնքան ԼՈՒՅՍ և բարություն կա: 37:) 37:) 37:)