Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

TILIL

Quote from: Nane on February 05, 2008, 01:21:00 AM
Իսկ Ասատուրը ուղղակի հրաշք է. նրա խոսքերի մեջ այնքան ԼՈՒՅՍ և բարություն կա: 37:) 37:) 37:)
Nane ես համաձայն եմ քեզ հետ,որ Ասատուրը հրաշք է և իրոք նրա խոսքերում լույս կա,ես ուղղակի իմ հիացմունքը չեմ կարողանում խոսքերով արտահայտել,իրոք շաաաաաաաաաաաաաաաաաատ գեղեցիկ ստեղծագործություն էր գրել

TILIL

Quote from: CHERRY on February 05, 2008, 12:38:43 AM


Թիլիլ, իսկ իմ կարծիքով ընդհակառակը տեղում երեխաներն ավելի լավ են գրել 18:): Նախ տեղում Դուք նորից հիշեցրիք նրանց թեման, դա կրկնություն և ամփոփում եղավ, հետո էլ թարմ գլխով գրեցին: Նաև շատ կարևոր մի փաստ` ինքնուրույն և առանց դասագրքերի օգնության 39:):

Սիրելի Չերրի երևի մի փոքր հետդ չհամաձայնվեմ կապված երեխաների լավ գրելու հետ 42:),ճիշտ է անկեղծ են գրել,որը ևս շատ կարևոր է,բայց իմանալով այդ երեխաների հնարավորությունները կարող եմ ասել,որ մի քիչ ցրված են գրել: Իսկ կապված դասագրքերից արտագրելու հետ այդ հարցում կհամաձայնվեմ քեզ հետ 30:)

CHERRY

Quote from: TILIL on February 06, 2008, 12:07:41 AM
Սիրելի Չերրի երևի մի փոքր հետդ չհամաձայնվեմ կապված երեխաների լավ գրելու հետ 42:),ճիշտ է անկեղծ են գրել,որը ևս շատ կարևոր է,բայց իմանալով այդ երեխաների հնարավորությունները կարող եմ ասել,որ մի քիչ ցրված են գրել: Իսկ կապված դասագրքերից արտագրելու հետ այդ հարցում կհամաձայնվեմ քեզ հետ 30:)
Միգուցե, ցվրված են գրել , բայց փորձել են ստեղծագործել, շարադրել այն ինչ իրենց հանձնարարվել է, ոչ թե <Իմ աշխարհի> նման, ով ինչի մասին կարողացել էր գրել էր:
Հը, ի՞նչ կասես, Թիլիլ ??? 37:):


TILIL

Սիրելի Չերրի կասեմ 30:),որ համաձայն եմ,որ ստեղծագործել են,դա ակնհայտ է,բայց իմանալով այդ երեխաների հնարավորություները կասեմ,որ ավելին կարող էին ստեղծագործել,եթե երկար ժամանակ ունենային մտածելու համար:Իհարկե այդ կարճ ժամանակում, այդպես շտապելով և լարված գրելով կարող եմ ասել շատ էլ լավ էին գրել: Ցանկությունս այն է,որ նրանք մեծ սիրով,հանգիստ, մտածված, առանց շտապելու թերթին հանձնեն իրենց մտքերը և այդ դեպքում... 39:)
Իհարկե ես նաև չեմ մոռանում,որ նրանք արձակուրդներին գնացել էին իրենց <հարազատների> մոտ,և այդ այցելությունը չեմ կարող ասել թե բոլորի մոտ դրական ազդեցություն է թողել:Երևի այսքանը սիրելի Չերրի 21:):

CHERRY

Թիլիլ ջան համաձայն եմ, բայց միքիչ էլ ուրիշ կողմից եմ ուզում նայել:
Հիշում ես դպրոցում 40 րոպեյում, որ շարադրություն էինք գրում 12:): Էլ չեմ ասում, որ քանոնով ուսուցչուհիները պտտվում էին գլխավերևումդ և սպառնում, որ խոսես գլխիդ կկոտրեն 38:): Եվ նման պայմաներում ինչ լավ էր չէ ստացվում 30:) 39:):
Նույնիսկ վերջերս, օր ծերությանս, մի լրագրող ինձ տվեց հետաքրքիր հանձնարարություն` ստեղծագործելու կարողությունը ստուգելու համար: Թելադրեց 8 բառ և 20 րոպեյում պետք է գրեյի փոքրիկ պատմվածք` օգտագործելով այդ բառերը: Ես չհասկացա, թե ինչպես գրիչս արագ-արագ սկսեց գրել 1:): Հաստատ եթե այդ աշխատանքն ինձ հանձնարարեյին գնալ և տանը կատարել, այդպես լավ չէր ստացվի, կամ դարակումս կդնեյի և կմոռանայի 40:):
Լավ, շատ չերկարացնեմ, պարզապես մտածում եմ, միգուցե տեղում գրելը ավելի լավ է: Երբեմն ինչ որ աշխատանք կատարելիս, եթե ժամանակդ սահմանափակ է, ավելի լավ ես կատարում, միանգամից հավաքվում ես ???:

Տ. Տաթև քհն.

Այ թե քեզ քննարկում...Չերրի և Թիլիլ 39:), ապսոս որ մյուսներ ձեր երկխոսությանը չեն ուզեցել մասնակցել, երևի չեն ցանկանում խանգարել ??? 14:) /միայն Նանեն էր մետեղում գովազդային ընդմիում արել 10:)/

Տ. Տաթև քհն.

Թույլ տվեք մի քանի բան էլ ես ասեմ.
Նախ շնորհակալություն բոլորին` քավորներին, քվեարկողներին և մեր ծրագրով մտահոգված անձանց...
իմ կարծիքով այս մրցույթին շատ ավելի դժվար կլինել քվեարկել, քանզի երեխաները գրեթե գրել էին նույն բանը` շարադրելով սբ Ծննդյան ավետարանական դրվագները, եթե իհարկե չլիներ Ասատուրը, որը միանգամայն հեշտացրեց իմ ընտրությունը, կարծում եմ նա իրոք արժանի հաղթող է, քանզի չգնահատել այդ ջանասիրությունը, անկեղծությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ,որով նա շարժվում է, պարզապես կհիասթափեցնի նրան:

Տ. Տաթև քհն.

Թերևս երկու կարծիքներն էլ ճիշտ են այն մասին, որ երեխաների տեղում գրելը նպաստել կամ խանգարել էստեղծագործությունների լավ կամ վատ լինելուն, սակայն, սիրելի Չերրի, ինչքան էլ դրական արդյունք տա տեղում գրելը,մենք հետայսու պետք է խուսափենք դրանից, քանզի կարծում եմ, որ անկախ արդյունքից, տեղում գրելն ինչ_որ չափով նմանվում է ստիպողաբար գրվածին, ուտի հնարավորինս պետք է աշխատենք մեր շարադրությունները երեխաներից ստանալ` իրենց սիրուց, ազատ ցանկությունից ու հետաքրքրություններից բխած: Երևի պատահական չէ, որ սօս մանկ. գյուղից մրցանակակիր չունենք, քանզի այնտեղ մեծ մասը նույնպես գրվել էր հենց տեղում` վերջին պահին /այս մասին դեռևս կանդրադառնամ ''Ընթացիկ տեղեկություններ'' բաժնում:
Մի թերություն էլ նկատեմ երեխաների ազատ ժամանակ գրվածից. Սոֆիայի Սանիկներից մեկը /կուզենամ Սխալված լինել/ ամբողությամբ արտագրել էր ավետարանական տեքՍտը 32:), շատ եմ ցանկանում որ Սեփական ուժերը կարողանան գնահատել այդ երեխաները
Հ.գ. քանի չեմ մոռացել, ՇնորհավորանքներՍ Հելլենին ու Չերրին 21:) 21:) 21:), անկեղծ կիՍում եմ ձեր ուրախությունը

TILIL

Quote from: CHERRY on February 07, 2008, 03:13:14 AM
միգուցե տեղում գրելը ավելի լավ է: Երբեմն ինչ որ աշխատանք կատարելիս, եթե ժամանակդ սահմանափակ է, ավելի լավ ես կատարում, միանգամից հավաքվում ես ???:
Սիրելի Չերրի համաձայն եմ հետևյալ կարծիքիդ հետ,քանի որ ինչքան շատ ժամանակ ես ունենում այնքան դանդաղում ես,սակայն համաձայն եմ նաև...
Quote from: arsensrk on February 07, 2008, 09:01:59 PM
ինչքան էլ դրական արդյունք տա տեղում գրելը,մենք հետայսու պետք է խուսափենք դրանից, քանզի կարծում եմ, որ անկախ արդյունքից, տեղում գրելն ինչ_որ չափով նմանվում է ստիպողաբար գրվածին, ուտի հնարավորինս պետք է աշխատենք մեր շարադրությունները երեխաներից ստանալ` իրենց սիրուց, ազատ ցանկությունից ու հետաքրքրություններից բխած:
...Արսեն սարկավագի կարծիքի հետ,որ դա պետք է բխի մտքերը թղթին հանձնելու ցանկությունից: Ինչևէ կարծում եմ,որ բոլորիս կարծիքներն էլ Ճիշտ են,եթե ընդունենք,որ տարբեր երեխաների մտքերն արտահայտելու ունակության վրա նույն երևույթը կարող է տարբեր ազդեցություն ունենալ,թե դրական, թե բացասական:Այդ առումով կարծում եմ բոլորիս կարծիքներն էլ ընդունելի են: 30:)


TILIL

Հարգելիներս ներողություն ցրվածությանս պատճառով  Չերրի և Արսենսրկի մտքերի մեջբերումները չեն տարբերվում իմ կողմից գրվածից 32:),կարծես ամբողջը մեջբերում լինի,չնայած համոզված եմ ձեր ուժերի վրա դուք կտարբերակեք 39:)