Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

CHERRY

Առաջին մրցանակ` Արփինե Ղազարյան

Քնքուշ, բարի, անող-դնող, եփող-թափող աղջիկ է Արփինեն : Երբ գնացել ենք մանկատուն նա տնարար աղջկա պես գործ է անում: Բա իր տիկնիկներին ոնց է սիրում: Նա մեզ միշտ ընդունում է գրկաբաց և շատ ուշադիր, տեղը տեղին` ինչպես ընդունում են հյուրերին: Արփինեն և Լարիսան անբաժանելի ընկերուհիներ են ` ինչպես Զիտան և Գիտան 38:): Կան փակ երեխաներ և բաց: Արփինեն շատ բաց է, այս երեխայից հասկանում ես, թե ինչի կարիք ունեն այս մեծ տան փոքրիկները` ուշադրության և քնքշանքի: Մեզ համար ամեն անգամ նրան մանկատանը հրաժեշտ տալը մի դժվար պահ է...Սկզբում նա դասարանում է հրաժեշտ տալիս, հետո միջանցքի լաբիրինթներում, հետո նա մեզ հասցնում է մինչև դրսի դռան մոտ 16:)  37:)
Շատ ջերմ (ջիգյարով) երեխա է, զվարթ: Շնորհավորում եմ Արփինեյին 37:), թող միշտ հաղթանակներ լինեն իր կյանքում 37:) 37:) 37:):

Abegha

Ես իմ ձայնը տվեցի Մարիամ Սարգսյանին։ Չգիտեմ, այդ աղջկա գրածը իմ մեջ շատ էր տպավորվել։ Հատկապես հետևյալ տողերը. «Մարդիկ էլ կան որոնք Հարության լույս չունեն, բայց հարության լույսը միշտ նրանց հետ է»։
Պարզ գրված, նույնիսկ կարող է թվալ փոքր ինչ անհասկանալի, բայց կարծում եմ 15 տարեկան երեխայի կողմից նման բան գրելը ինձ խիստ արտառոց թվաց և հասուն։ Չեմ ցանկանում թաքցնել, բայց մեկ շաբաթ էր այդ խոսքերը ուղեղիցս դուրս չէին գալիս։ Մենք թերևս շատ ենք անդրադարձել մեր կյանքում այս և նման խոսքերի, սակայն այս անգամ ինձ համար խիստ ազդու էին ու հնչեղ։ Նույնիսկ ինձ թվաց, թե ես ընտրության այլընտրանք չունեմ։ Եվ շնորհակալություն Մարիամին այդ խոսքերի համար։

CHERRY

Quote from: CHERRY on March 26, 2008, 03:15:21 PM
Գավառ ենք գնալու մարտի 28-ին` ուրբաթ օրը:
Թանկագին բարեկամներ մարտի 28-ի հանդիպումը տեղի չունեցավ, քանի որ երեխաները պետք է միջոցառմանը մասնակցեին:
Այսպես մեր հանդիպումը հետաձգվեց: Այս շաբաթվա մեջ գնալու ենք, օրը նախօրոք կտեղեկացնենք 13:):