Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: arsensrk on March 25, 2008, 12:21:40 PM
Իսկ Գավառում արդեն Չերրիից պետք է տեղեկանանք, թե այս շաբաթ որ օրն են գնալու,եթե պետք է, կաշխատենք որ այսօր երեկոյան այդ մասին գրվի:

Գավառ ենք գնալու մարտի 28-ին` ուրբաթ օրը:

Mard

Կարող եմ առաջարկել մյուս երկուսին էլ, ովքեր մրցանակային տեղ չեն զբաղեցրել, որևէ խրախուսական նվեր տալ:
Մեծ հաճույքով բոլորի գրածը կարդացի, և շարունակ վերընթերցում էի ճիշտ ընտրության համար, չնայած , որ իմ`
ընդհամենը2 միավորը հաղթանակ չէր խոստանում :-\, միևնույն է
որոշեցի այն տրամադրել Լարիսա Քոչարյանին: Ինչպես նշեց Չերրին, երևում էր նրա պատրաստվածությունը, բացի այդ,
մի բան էր գրել , որը տպավորվել է մինչ հիմա`
“Հիմա ես լույսի մեջ եմ այլ ոչ թե խավարի, դրա համար ես ինձ շատ երջանիկ են զգում: Բայց ես կուզեի որպեսզի հավերժ լինեի Հարության լույսի տակ, այլ ոչ միայն երեխա ժամանակ: Ինձ համար Հարության լույսը շատ մեծ երջանկություն է: Ես միշտ այս լույսի կարիգը զգացել եմ:”
Ահա այս պարզ և անկեղծ տողերի համար եմ քվեարկել:
Մի բան եմ ուզ ում ճշտել,  արդյոք մանկատներում ձեռագործի
բաժին կա՞ : Եթե կա, ապա ինչպիսի՞ օր.` ասեղնագործության ,փայտամծակման, ուլունքագործության:
Միգուցե կարողանամ նյութով օգնել:
Ճիշտն ասած մտածում էի, մեկի միջոցով Լարիսային փոքրիկ նվեր անել, բայց... կարող է լավ չդիտվի 9:) ինչ կասեք 14:)

Իսկ Երեխաներին, հատկապես Լարիսային, խնդրում եմ փոխանցեք իմ դրական գնահատականը 18:)
:)

CHERRY

Ողջույն, Մարդ ջան!
Quote from: Mard on March 26, 2008, 04:33:09 PM
Կարող եմ առաջարկել մյուս երկուսին էլ, ովքեր մրցանակային տեղ չեն զբաղեցրել, որևէ խրախուսական նվեր տալ:
Մեծ հաճույքով բոլորի գրածը կարդացի, և շարունակ վերընթերցում էի ճիշտ ընտրության համար, չնայած , որ իմ`
ընդհամենը2 միավորը հաղթանակ չէր խոստանում :-\, միևնույն է
Իսկ Երեխաներին, հատկապես Լարիսային, խնդրում եմ փոխանցեք իմ դրական գնահատականը 18:)
Խրախուսական նվերներ` գրենական պիտույքներ, առաջին և երկրորդ մրցույների ժամանակ ստացել են բոլոր մասնակցած երեխաները: Ասօր Արսեն սարկավագը տեղեկացրեց, որ այս անգամ էլ կա այդ հնարավորությունը գրքերի տեսքով:

Մարդ ջան, գիտես երեխաները միշտ հարցուփորց են անում, թե իրենց ո՞վ է քվեարկել, քա՞նի հոգի: Անկեղծ ասած դա իմ ամենաչսիրած մասն է, քանի որ բոլոր երեխաներն անհամբեր սպաասում են իրենց հաղթանակին: Ամեն անգամ մտածում եմ այնպես անենք, որ նույնիսկ առաջին երեք մրցանակները դիտվեն որպես խրախուսող նվեր, բայց մյուս կողմից էլ մտածում եմ, մրցակցությունը դրդում է աշխատասիրության:
Սիրելի Մարդ ջան, անպայման Լարիսաին կփոխանցենք, որ երկու հրաշալի աղջիկներ` Մարդը և Նանեն իր համար քվեարկել են 39:) 21:) 37:):

CHERRY

Quote from: Mard on March 26, 2008, 04:33:09 PM
Մի բան եմ ուզ ում ճշտել,  արդյոք մանկատներում ձեռագործի
բաժին կա՞ : Եթե կա, ապա ինչպիսի՞ օր.` ասեղնագործության ,փայտամծակման, ուլունքագործության:
Միգուցե կարողանամ նյութով օգնել:

Մարդ ջան, և ասեղնագործության, և փայտամշակման, և ուլունքագործության խմբակներ Գավառի մանկատանը կան: Տեսնես թե ինչե՜ր են գործում 31:): Ուլունքներից գեղեցիկ զարդեր և ծաղիկներ են պատրաստում: Այդ գործը աղջիկները շատ են սիրում  21:):
Մարդ ջան, եթե ցանկանում ես նյութով օգնել, ապա հրաշալի է, երեխաները շատ կուրախանան: Նույնիսկ կարծում եմ կարելի է մրցանակներին միացնել: Ի՞նչ կասես, Արսեն սարկավագ:
Սիրելի Մարդ, անհամբեր կսպասենք արձագանքիդ 37:):

CHERRY

Quote from: Mard on March 26, 2008, 04:33:09 PM
Ճիշտն ասած մտածում էի, մեկի միջոցով Լարիսային փոքրիկ նվեր անել, բայց... կարող է լավ չդիտվի 9:) ինչ կասեք 14:)

Իմ կարծիքով լավ կդիտվի 38:) 37:), Աբեղան և Արսենը ինչ կասեն 32:):

CHERRY

Quote from: Masnaget on March 25, 2008, 12:10:17 PM
Quote from: arsensrk on March 25, 2008, 12:03:15 PM
Խոսքը ստեղծագործություններ դնելու մասին չէ, այլ քվեարկելու, մրցութայինֆոնդին ներդրում ունենալու, ինչու չէ մրցանակները հանձնելիս մասնակցություն ունենալու /երևի այստեղ մասնագետ նաև կբացահայտվի 11:) 11:) 11:)/, և առաջարկվող թեմաների ու ծրագրի ընթացքի հետ կապված նոր առաջարկություններ բերելու մասին է, իսկ եթե մասնագետ ցանկանում է իր նախագիծը ներկայացնել, ապա խնդրեմ
Շատ լավ, շուտով կներկայացնեմ առաջարկությունների փաթեթը, իսկ մրցանակաբաշխությանը  չեմ կարող մասնակցել հասկանալի պատճառներով: Սակայն եթե ինձ հայտնեք, թե ե՛րբ, որտե՛ղ  և ո՛ւմ կողմից են հանձնվելու  մրցանակները, ես իմ ներդրումը կունենամ, եթե արդեն ուշ չէ:
Շնորհակալություն

Անհամբեր սպասում ենք 21:) 21:) 21:)


CHERRY

Quote from: Masnaget on March 25, 2008, 12:06:23 PM
Մասնագետը ցանկանում է մասնագիտական  խորհուրդներ տալ նրանց, ովքեր դժվարություն ունեն  երեխաների հոգեբանությունը հասկանալու, նրանց  մտքերը կարդալու, և առհասարակ, մանկավարժական-մեթոդական ցանկացած խորհուրդ  կարող է տալ:

Մասնագետ ջան, անհամբեր սպասում ենք առաջարկներիդ, խորհուրդներիդ, դիտողություններիդ 29:)

CHERRY

Ադմին 21:), կխնդրեմ, որ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԻ վերջնական ձևը հաստատեք 13:):


CHERRY

#98
Ինչպես պայմանավորվել էինք մի փոքր կպատմենք մրցանակակիր երեխաների մասին: Կսկսեմ երրորդ տեղից` Զախարյան Հրաչյայից: Ճիշտ է Հրաչյան Sofi-ի սանիկն է, բայց ոչինչ, ընդհանրապես Սոֆին համակերպվել է իմ անպոչ գդալին 23:): Սոֆի ջան, դու հետո կլրացնես 10:) 37:):   


Երրորդ մրցանակակիր` Զախարյան Հրաչյա
Ամաչկոտ, զուսպ փոքրիկ տղա: Միշտ լուռ է նստում, հաճախ է կարմրում, սակայն  խեղճ չէ. շատ դաստիարակված է, նույնիսկ անկարգություն անելիս չափավոր է անում: Նրան կարելի է համարել մեր ծրագրի ակտիվիստներից. դեռ ոչ մի անգամ չի բացակայել, շատ ուշադրությամբ է լսում սարկավագին: Ինչպես նկատեցիք նրա մոտ առաջընթաց կար: Հրաչյան նաև տպագրվել է Գավառի թերթում: Համոզված եմ, նա դեռ մեզ շատ կուրախացնի իր ստեղծագործություններով:   

CHERRY

Երկրորդ մրցանակ` Մարիամ Սարգսյան
Մարիմն առաջին անգամն է, որ մասնակցեց մրցույթին, թեև սարկավագի դասերին միշտ գալիս է: Հրաշալի աղջիկ է, բայց ցավոք տխուր, ինքնամփոփ: Մարիամն այն երեխաներից է, որ դժվարությամբ ես արտասանում <երեխա>. փորձություններով լի կյանքն արդեն հասցրել է նրան բավականին մեծացնել: Երբեմն մեր կյանքում պատահում են մարդիկ, որ մեկ երկու անգամ ենք տեսել, բայց  թվում է թե  միշտ ճանաչել ենք` անկախ նրանից նրանք մեզանից փոքր են, թե մեծ` հավասար կարող ես նրա հետ շփվել, վստահել: Մարիամը ինձ համար այդպիսին է:
Կարծում եմ մրցանակը նրան պետք էր` ոգևորելու համար:

Լիաննա Զաքարյան
Այս չարաճճի աղջնակի նկարներն արդեն իր մասին շատ բան են ասում: Նա մեր մրցույթի ամենափոքր մասնակիցն է: Իր ստեղծագործությունը նա գրեց մոտ երեք րոպեում: Շատ հնարամիտ, տաղանդավոր, աշխույժ երեխա է: Լիաննան քամու նման է` արագ անցնում է մեկ այս կողմ, մեկ այն կողմ, մեկ էլ անհետանում է:
Եթե նա մի քիչ երկար նստի, ապա շատ ավելի լավ կգրի, մենք այդ ուղությամբ դեռ կաշխատենք 10:):