Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

Dhani

Չերի, ցավոք այդ ժամանակ ես բացակայում էի այստեղից, նույնիսկ նիկնեյմս չկար որոշ ժամանակ: Շատ եմ ցավում: Relax: 21:)

Տ. Տաթև քհն.

Ապսոս մի փոքր ուշանում եմ քննարկումներին, նախ ասեմ որ շատ շնորհակալ եմ տրված գնահատականների ու առաջարկների համար, իսկ հիմա էլ մի փոքր իմ տպավորություններից....

Տ. Տաթև քհն.

Այսօր չի ստացվում միտքս ավարտել...  28:)
բոլոր մասնակիցների գրածներն ուղղակի հիանալի էին` անկեղծ, բարի, խելացի և հուզիչ: ահա այս վերջին` շատ հուզիչ լինելու հանգամանքով էր պայմանավորված օրինակ իմ ընտրությունը /Կիրակոսյան Անի/, չնայած որ էլի շատերին մեծ հաճույքով ձայն կտայի: Իսկ հիմա մրցանակակիրներից մեկի` Վաչագանի գրածի մասին. թեև սկիզբը շատ լավն էր, անկեղծ ու հետաքրքիր, սակայն հետո շարադրանքում տեղ էին գտել բացահայտ արտագրած տողեր, երևի կենսաբանության կամ էլ չգիտեմ որ դասագրքից 6:): Ինչ կասի այս մասին Սաթենիկը?:Նույն տողերը կային նաև մեկ այլ մասնակցի մոտ: Կուզենայի, որ մյուս անգամ սիրելի Վաչագանն իմանար, որ ինքն ավելի լավ կարող է գրել, քան դասագրքերում եղածն է 10:): Դրանով հանդերձ շնորհավորում եմ Վաչագանին ու իր քավորին 21:)

Satenik

Quote from: arsensrk on December 16, 2007, 08:48:33 PM
Իսկ հիմա մրցանակակիրներից մեկի` Վաչագանի գրածի մասին. թեև սկիզբը շատ լավն էր, անկեղծ ու հետաքրքիր, սակայն հետո շարադրանքում տեղ էին գտել բացահայտ արտագրած տողեր, երևի կենսաբանության կամ էլ չգիտեմ որ դասագրքից 6:): Ինչ կասի այս մասին Սաթենիկը?:Նույն տողերը կային նաև մեկ այլ մասնակցի մոտ: Կուզենայի, որ մյուս անգամ սիրելի Վաչագանն իմանար, որ ինքն ավելի լավ կարող է գրել, քան դասագրքերում եղածն է 10:): Դրանով հանդերձ շնորհավորում եմ Վաչագանին ու իր քավորին 21:)
:)Ի՞նչ պիտի ասեմ, Արսեն ջան: Ճիշտ արտագրելն էլ է շնորհք: 38:) Կատակում եմ: :)
Եթե իմանաք ինչ սկզբունքներով եմ ղեկավարվել քվեարկելիս (իսկ դրանք ոչ մի ստանդարտի մեջ չեն տեղավորվում 26:)), այդպիսի հարց ինձ չէիք տա:  :)
Բոլոր երեխաների շարադրանքներն էլ լավն էին, համամիտ եմ: Շա՜տ դժվար էր որևէ մեկին առանձնացնելը:
Այնտեղ կար մի աղջիկ, մյուսներից տարիքով ավելի մեծ: Իմ կարծիքով այդ երեխան հոգեբանի կարիք ունի...

Արտագրելու մասին մտքովս չէր անցել: 25:)

TILIL

Ընդհանրապես ես սարկավագի և քավորների դերը ավելի  լուրջ եմ պատկերացնում`կարծում եմ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ընկերանանք, մտերմանանք, բարեկամանանք երեխաների հետ, ոչ թե ուսուցչի պես այդ մեկ երկու ժամը նստենք և վերադառնանք: Միգուցե պետք է ուժերը կենտրոնացնել մի տեղ?

Ողջույն Չերրի, 29:)
ես ուզում եմ համաձայնվել քեզ հետ 31:),քանի որ այդ երկու ժամ տևողությամբ այցելությունը նմանվում է միայն հանձնարարություն տալ ու հեռանալու գործողության:Ես կարծում եմ քավորները բացի սարկավագների հետ այցելությունից պետք է լրացուցիչ այցելեն երեխաներին 18:) և փորձեն հասկանալ այդ երեխաների իրական աշխարհայացքը,քանի որ ինչպես նշեցի դա նմանվում է հանձնարարականի և երեխաներից շատերը միգուցե  տվյալ թեմայի շուրջ իրենց իրական պատկերացումները չհանձնեն թղթին,իսկ քավորների հետ զրուցելուց,մտերմանալուց հետո ավելի հստակ գրեն իրենց մտածումները և ոչ թե սահմանափակվեն սարկավագների խոսքերը կրկնելով կամ այլ կերպ վերարտադրելով:Այնպես որ կարծում եմ վելի արդյունավետ է ոչ թե միայն սարկավագների հետ քավորների այցելությունը մանկատներ այլև առանց սարկավագների ցանկացած այլ ժամանակ,քանի որ կարծում եմ այդպես երեխաների համար ավելի թեթև մթնոլորտ կստեղծվի և նրանք կաշկանդված չեն լինի իրենց մտքերը արտահայտելիս:   39:)
    Կուզենայի նաև ֆորումցիներից խնդրել,որ շատ քննադատորեն չվերաբերվենք և փորձեն հասկանալ այդ երեխաների հոգեբանությունը և կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքը,որի համար ժամանակ է պետք:Այդ իսկ պատճառով կարծում եմ միանգամից չեն կարող հասնել ցանկալի արդյունքի:Նրանց հետ մտերմանալու համար ժամանակ է պետք,քանի որ մենք դեռ ինչ-որ չափով օտար ենք նրանց համար:Ուղղակի եկեք համբերությամբ և հույսով սպասենք և աղոթենք մեր հետագա գործունեության ավելի կատարելագործված լինելու համար: 30:)

Տ. Տաթև քհն.

Quote from: Margota on December 13, 2007, 02:14:45 PM


Ինչքան տեսնում եք, մեկ ամիսը մեկ կոնկուրսի համար քիչ է: Արդեն դեկտեմբերն է հասել իր կեսին, իսկ նոյեմբերի կոնկուրսը դեռ կա: Երևի պետք է ժամկետները երկարացնել: Նաև քվեարկության համար շատ քիչ էր տրված ժամանակը: Մինիմումը պետք է լինի 10 օր:  Իսկ իդեալականը` 2 շաբադ:


Շնորհակալություն  դիտողության համար, ես համամիտ եմ քո հետ, Մարգոտա, մեկ ամիսը քիչ է մեկ փուլի համար, երկրորդ փուլին դա հաշվի կառնենք, բայց քվեարկության համար թերևս մեկ շաբաթը բավական է 10:)

MONK

Quote from: Satenik on December 17, 2007, 05:12:58 AM
Այնտեղ կար մի աղջիկ, մյուսներից տարիքով ավելի մեծ: Իմ կարծիքով այդ երեխան հոգեբանի կարիք ունի...


Ես էլ նման կարծիքի եմ, եթե իհարկե նույն երեխային ի նկատի ունենք: Խոսքս Արևիկ Պողոսյանի մասին է: Երեխայի գրածում հուսահատության նշույլներ են զգացվում: Կարծում եմ աղջիկ քավորները ուշադրություն պիտի դարձնեն: Մենք էլ ինչքան կարողանանք, մեր խորհուրդներով կաշխատենք աջակից լինել իրենց:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

CHERRY

Ողջույն, Satenik, MONK,  13:)
Ես նույնպես համաձայն եմ ձեզ հետ: Եվ անկեղծ ասած, մտքիցս դուրս չի գալիս այն ինչ տեսա Զատիկ մանկատան մեծերի խմբում: Երբ գնացինք երեխաներին լուսանկարելու, մենք փնտրում էինք ձեր նշած տարիքով մեծ աղջկան, մեզ ասացին, որ նա մեծերի խմբում է: Հասանք մեծերի խմբի մուտքի մոտ` 14- ից բարձր տարիքի աղջիկներ էին կանգնած և ինչ որ հարցի շուրջ վեճ էր, թե բուռն քնարկում, ես չհասկացա, բայց շատ տխուր տեսարան էր: Աղջիկների <շարժ ու ձևը...> շատ բան ասաց: Կարծում եմ, ոչ միայն Արևիկն, այլ մեծերի խմբի բոլոր աղջիկները հոգեբանի կարիք ունեն և լավ դաստիարակչուհու: Ես չեմ ուզում մանրամասնել և վիրավորած լինեմ որևէ մեկին, բայց կարծում եմ տնօրենը, և ոչ միայն նա, լուրջ մտածելու խնդիր ունեն այդ օրիորդների ապագայի մասին: Մեծերի խումբն, ավելի քան մյուս տարիքային խմբերը, ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Իսկ Ձեր նշած աղջիկն, ինձ թվաց, որ տարբերվում էր իր հասակակիցներից, նա ավելի փակ էր, շուտ ազդվող և կարծես օտար լիներ նրանց մեջ: Իսկ մյուս ազջիկներն, ընդհակատակը, չափից դուրս ազատ էին:


 
           

Dhani

Աննա ջան, այդտեղ չկա չէ պետական հոգեբանական կենտրոններ? Ուրեմն մեր կոնտրոնը պետական է, մենք մանկատների երեխաների հետ պետք է ախտանեք անխտիր տարբեր ծրագրերով: Դիմեք նրանց: Դիմեք կրթությաւն նախարարությանը....իհարկե չգիտեմ ինչքանով օգնի: Ես պատրաստ եմ մասնագիտական հոդված գրել, մանրամասն բացաատրելով մնամ ծրագրերի անրաժեշտությունը հատկապես մանկատան երեխաների համար:

Տ. Տաթև քհն.

Մոնկ, Սաթենիկ, Աննա, Մարգոտտա, շատ հիանալի դիտարկում եք  արել, բայց եկեք այնպեսս չկարծենք, որ մեր մանկատներում երեխաների հոգեանկան հարցերոով չեն զբաղվում: Քանի որր այս հարցի շուրջ կարող  ենք շատ ծավալվել ու մեր մրցույթի բուն թեմայիից շեղվել, ապա առաջարկում եմ մանկատների հետ կապված խնդիրները քննարկել համապատաասխան բաժնում;