Պատանեկան մրցույթների քննարկում

Started by Տ. Տաթև քհն., December 09, 2007, 07:04:40 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Շատ լավ առաջարկ էր, սիրելի Աբեղա, ես էլ ավելացնեմ, որ կարելի է այդ թուղթը երեխաներին տալ գեղեցիկ ձևավորված պատվոգրի կամ վկայականի տեսքով, հատկապես մրցանակակիրներին

TILIL

Սիրելի Աբեղա և Արսենսրկ ես համաձայն եմ երկուսիդ առաջարկի հետ շատ հետաքրքիր կլինի երեխաների համար 30:)

CHERRY

Quote from: arsensrk on February 25, 2008, 02:21:18 PM
Շատ լավ առաջարկ էր, սիրելի Աբեղա, ես էլ ավելացնեմ, որ կարելի է այդ թուղթը երեխաներին տալ գեղեցիկ ձևավորված պատվոգրի կամ վկայականի տեսքով, հատկապես մրցանակակիրներին
30:) 30:) 30:)
Եկեք միանգամից պայմանավորվենք ամենահետաքրքիր մասը, ո՞վ պետք է պատրաստի: Արսեն ուզում ես դու բովանդակությունը գրի, որպիսի գրագետ լինի, մենք աղջիկներով կձևավորենք և կտպենք: Ի՞նչ կասեք Արսեն և աղջիկներ: 


Տ. Տաթև քհն.

Չերրի ջան, կարծում եմ, որ ձեր գրածն էլ գրագետ կլինի 10:), բայց ես դեմ չեմ, կփորձեմ մոտավորապես պատրաստել ու ներկայացնել ձեր դատին, իսկ ձևավորումն իհարկե կթողնենք միմիայն ձեր ուսերին 11:) 11:)

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, հիմա փորձեմ ներկայացնել խոստացված տեքստը` շնորհավորագիր պատրաստելու համար, ինչ կասեք ???

Տ. Տաթև քհն.

                                                           ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ
Շնորհավո'ր, սիրելի' էսինչ, դու դարձել ես www.lusamut.net կայքի Միտք ակումբում կազմակերպված պատանեկան մրցույթի հաղթող, /կամ 2-րդ, 3-րդ մրցանակակիր/: Քո ստեղծագործությունը` Հարության լույսը վերնագրով, դու և աշխարհի բոլոր մարդիկ կարող եք կարդալ ինտերնետային հետևյալ հասցեով.
www.lusamut.net _Ֆորում _ Միտք ակումբ _ Պատանեկան բաժնի մրցութային թեմաները _ Հարության լույսը:

Տ. Տաթև քհն.

Պետք է խնդրեմ, որ մեր Մասնագետն էլ իր կարծիքը հայտնի այս գրության վերաբերյալ, կարծում եմ մի երկու սխալ կգտնի, չհաշված իմ չդրած չակերտները

Abegha

Quote from: CHERRY on March 01, 2008, 10:44:33 PM
Երեխաների աչքից ոչինչ չի վրիպում 12:): Նրանք այնքան հետաքրքրասեր են: Պայուսակիս մեջ թերթ նկատեցին` Քրիստոնյա Հայաստան:
- Ինչ լավ բան ունես զբաղվենք:
Մինչև ես մտածում էի,  ինչ հետաքրքիր բան ունեմ, նրանք արդեն պատասխանեցին.
- Պայուսակիդ մեջ թերթ կա, չես հանի կարդանք:
Իմիջայլոց, հետաքրքրությամբ կարդում էին: Ես մտածեցի ամեն անգամ գնալիս կարելի է երեխաներին թերթեր, գրքեր տանել: Հատկապես, որ այսօր իրեք խնդրեցին, որ պատմվածքներ տանենք: Այստեղ սիրելի Հոգևորականեր, Ֆոռումցիներ, Մասնագետներ մենք Ձեր խորհդի կարիքն ունենք:
Հիմնականում մեր խմբի երեխաները 9-14 տարեկան են: Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք, և արդյո՞ք Քրիստոնյա Հայաստանը և նմանատիպ թերթերը ծանր չեն երեխաների համար:
Անհամբեր սպասում ենք 29:):

Չերրի, գրածդ կարդալուց հետո մտածեցի այսպիսի մի առաջարկ անել.
Նախ Արսեն սարկավագին խնդրենք մի առաջարկություն ներկայացնի հոգևոր գրադարանի համար։ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցել այս հարցում։ Քավորների աջակցությամբ կարելի է հոգևոր անկյուն ստեղծել այնտեղ։
Մենք կարող ենք խոսել «Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրության հետ, գուցե համաձայնվեն լավագույն աշխատանքները տպել։ Կարելի է թերթում մի անկյուն ունենալ, ասենք՝ «Ստեղծագործում են մանկատան սաները»։ Այս անկյունում քավորներն էլ կարող են նյութեր պատրաստել մանկատների և իրենց սանիկների մասին և այլն։
Վստահ եմ իրենց համար էլ հաճելի կլինի տեսնել իրենց աշխատանքները տպված։

Abegha

Quote from: arsensrk on March 06, 2008, 03:18:52 PM
                                                           ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ
Շնորհավո'ր, սիրելի' էսինչ, դու դարձել ես www.lusamut.net կայքի Միտք ակումբում կազմակերպված պատանեկան մրցույթի հաղթող, /կամ 2-րդ, 3-րդ մրցանակակիր/: Քո ստեղծագործությունը` Հարության լույսը վերնագրով, դու և աշխարհի բոլոր մարդիկ կարող եք կարդալ ինտերնետային հետևյալ հասցեով.
www.lusamut.net _Ֆորում _ Միտք ակումբ _ Պատանեկան բաժնի մրցութային թեմաները _ Հարության լույսը:

Առաջարկում եմ այս տարբերակը.

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳԻՐ
Թանկագին  _______, ի սրտե շնորհավորում ենք քեզ «Միտք» ակումբի պատանեկան բաժնի մրցանակակիր դառնալու կապակցությամբ (առաջին/երկրորդ/երրորդ մրցանակակ):
Քո ստեղծագործությունը` __________ վերնագրով, դու և աշխարհի բոլոր մարդիկ կարող են կարդալ Լուսամուտ (lusamut.net) ինտերնետային հասցեում գտնվող «Լուսամուտ երկխոսության» բաժնի (lusamut.net/forums) «Միտք» ակումբում։
Հուսով ենք մի օր, երբ հնարավորություն ունենաս, քեզ համար հաճելի կլինի այցելել «Միտք» ակումբ՝ մեզ հետ կիսելով քո տպավորություններն ու մտքերը։
Դու այնտեղ գրանցված ես _________ անունով։ Քո գաղտնաբառն է` ___________:
Սիրով սպասում ենք քեզ։
Քո քավոր՝ ___________:
«Միտք» ակումբի մոդերատոր՝ _____________:
(Ամիս, ամսաթիվ)

Տ. Տաթև քհն.

Շնորհակալություն, Հայր սուրբ, Ձեր տարբերակի համար, այն շատ ավելի հարմար է, քան իմը 34:), եթե այլ առաջարկներ չկան, ուրեմն հենց այդ տարբերակն էլ թող օգտագործեն մեր շատ սիրելի քավորներ գալիք մրցանակաբաշխության համար