Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

Sofia

Ողջույն սիրելի ֆոռումցիներ 21:)
Կներեք, որ ուշացումով եմ գրում, բայց ինչպես ասում են լավ է ուշ, քան երբեք:
Գավառի մանկատանը մենք անցկացրեցինք հիանալի և անմոռանալի օր:: Երեխաների աշխուժությունը, եռուզեռը, նախատոնական այդ տրամադրությունը փոխանցվեց նաև մեզ: Մինչ Cherrin զրուցում էր աղջիկների հետ, ես տղանների հետ շրջեցի ամբողջ մանկատունը: 17:) Մենք զրուցում էինք ֆուդբոլից , ավտոմեքենաներից, մի խոսքով այն ամենից ինչը-որ հետաքրքրում է տղաներին:
Այնուհետև մենք մեր սանիկներին լուսանկարեցինք: Անմիջապես առաջի հարկում տեղադրված էր մի մեծ, և գեղեցիկ զարդարված տոնածառ: Այդ տոնածառի կողքին լուսանկարեցինք Չերրիյի աղջիկներին: Իմ տղաները նախընտրեցին նկարվել 2-րդ հարկում տեղադրված ոչ պակաս գեղեցիկ մի փոքրիկ տոնածառի շուրջ: Ինչպես նկատեցիք արդեն իմ բոլոր սանիկները տղաներ են, բայց այս անգամ մեզ միացել է մի անուշիկ ազջնակ` Վոն Մանիկը:
ՄԵնք մասնակից դարձանք նաև մի հանալի միջոցառման: Փոքրիկ դերասանները վարպետորեն խաղացին մկնիկի, նապաստակի, գայլի, և Ձմեռպապու դերերը:         

Կարծես մի պահ վերադարձանք մեր մանկության անհոգ օրերը:
Շնորհակալություն երեխաներին:

CHERRY

Դե, հարգելիներս, Ձեզ լավ նայեք միչև վաղը, որովհետև վաղը մենք Գավառից բերելու ենք թարմ..., ինչ???, ով կարող է կռահել: Ոչ դուք սխալվում եք Ձուկ չէ, 38:), այլ թարմ նորություններ:

CHERRY

Ողջույն 13:):
Ինչպե՞ս եք, ինչպե՞ս չեք 37:):
Ես շատ վատ եմ 8:), դուք չեք գրում մեզ 34:), մոռացել եք` հատկապես Magnolia-ն և Margota-ն 15:):   

Երեկ Արսեն սարկավագի հետ Գավառի մանկատուն էինք գնացել: Ինչպես արդեն Արսեն սարկավագը նշեց <Ընթացիկ թեղեկություններում> հասել ենք ամենահաճելի արարողությանը` մրցանակաբաշխությանը 18:):
Դե, մենք հասանք մանկատուն, երեխաները դպրոցից նոր էին վերադառնում: Նրանք հավաքվեցին իրենց դասասենյակում և ստացան իրենց նվերները: Երկրորդ մրցույթին մասնակցած բոլոր երեխաները ստացան խրախուսող նվերներ` գրենական պիտույքներ, նաև նրանք ում աշխատանքները չէին տեղադրվել ֆորումում, իսկ երրորդ մրցանակին աշժանացած Շուշանիկ Աղայանը ստացավ գրենական պիտույքների ավելի ամբողջական կոմպլեկտ:
Սիրելիներս քանի որ երեկ մենք երկար չմնացինք մանկատանը, ես շատ բան չունեմ ձեզ պատմելու: Միայն կավելացնեմ, որ շատ հետաքրքիր էր մեր ճանապարհորդությունը 22:):
Եթե ինչ որ բան բացթողեցի, կխնդրեմ, որ Արսեն սարկավագը լրացնի ինձ 37:) 37:) 37:):         



CHERRY

Ողջույն 13:) 13:) 13:)
Ասյօր մենք ուղևորվեցինք Գավառի մանակտուն: Ցավոք Երևանի խառը վիճակը խոչընդոտ հանդիսացավ և Սոֆին չկարողացավ գալ 6:): Նա դուրս էր եկել տանից և չէր կարողանում հասնել տաքսու կանգառ: Սոֆի ջան, մենք ցավում ենք, գիտեմ, թե որքան ես տխրել 34:) 34:) 34:): Բայց ես Գավառից բերել եմ քեզ մխիթարություն` երեխաների ջերմագին ԲԱՐևՆԵՐԸ 37:) 37:) 37:):
Այնուամենայնիվ, կարծում եմ այսօրվա մեր հանդիպումը հաջողվեց: Վերջապես սկսեցինք երրորդ մրցույթի թեման: Երեխաները գրկաբաց ընդունեցին Վահագն սարկավագին և թափեցին իրենց հարցերը: Թեման ինչպես հիշում եք Հարության Լույսն էր: Կարծում եմ բավականին լուրջ թեմա է և մեկ հանդիպումը, իհարկե, բավարար չէր: Թեև շատ հետաքրքիր օրինակներով, երեխաների ակտիվ մասնակցությաբմ սարկավագն անցկացրեց դասը: Թե որքանով թեման կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործություններում կտեսնենք մյուս շաբաթ: Իսկ եթե տենենք, որ դժվարացել են, ապա կարծում եմ կարելի մեկ հանդիպում էլ տրամադրել <Հարության Լույսը> թեմայի շուրջ խոսելուն:   

Abegha

Ես ևս համաձայն եմ, որ նորից խոսվի թեմայի շուրջ։
Սա կարծես հաստատում է իմ ասած տարբերակը, ինչպես նշել էի։
Երեխաների մեջ պետք է ամրապնդել ստացած գիտելիքները։ Թերևս սարկավագի խոսքից հետո, ազատ զրույցի ժամանակ, քավորները երեխաներին կարող են օրվա թեմայի շուրջ հարցեր տալ, հետո պատասխանել և ավելի հասարակ բառերով իրենց բացատրել օրվա նյութը։

Ամեն դեպքում ապրեք, որ այս ծանր օրերին կարողացաք գնալ և երեխաների հետ լինել։

CHERRY

Quote from: Abegha on February 22, 2008, 10:15:41 PM
Ես ևս համաձայն եմ, որ նորից խոսվի թեմայի շուրջ։
Սա կարծես հաստատում է իմ ասած տարբերակը, ինչպես նշել էի։
Երեխաների մեջ պետք է ամրապնդել ստացած գիտելիքները։ Թերևս սարկավագի խոսքից հետո, ազատ զրույցի ժամանակ, քավորները երեխաներին կարող են օրվա թեմայի շուրջ հարցեր տալ, հետո պատասխանել և ավելի հասարակ բառերով իրենց բացատրել օրվա նյութը։

30:) 30:) 30:)

CHERRY

Quote from: Abegha on February 22, 2008, 10:15:41 PM
Թերևս սարկավագի խոսքից հետո, ազատ զրույցի ժամանակ, քավորները երեխաներին կարող են օրվա թեմայի շուրջ հարցեր տալ, հետո պատասխանել և ավելի հասարակ բառերով իրենց բացատրել օրվա նյութը։

Երեխաները ազատ զրույցի չեն սպասում, նրանք ընթացքում այնքան հարցեր են տալիս 43:), թեև սարկավագն ասում է, որ բոլոր հարցերը վերջում թողնեն: Ասեմ, որ շատ դժվար է երեխաների ուշադրությունը գրավել, նրանք շուտ են հոգնում, ձանձրանում 12:) 12:) 12:), և խաղալ են ուզում: Ճիշտ է Վահագն սարկավագն ցուցաբերում է  հնարամտություն`  ֆիլմերից է օրինակ բերում կամ տարբեր հետաքրքիր համեմատություններ անում:
Մի խոսքով մեկ հանդիպման ընթացքում պետք չէ երեխաներին շատ ծանրաբեռնել: 



Nane



Abegha

Իսկ Վահագն սարկավագի խոսելուց, թեման ներկայացնելուց հետո երեխաները չեն ցանկանո՞ւմ ձեզ հետ մի քիչ զրուցել։