Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: Abegha on March 08, 2008, 11:21:15 PM
Իմիջիայլոց, Գավառում որակական փոփոխություն է նկատվում։ Բոլորովին նոր որակ։ մի պահ նույնիկս կասկածում եմ, որ երեխաներն ինքնուրույն են գրել։

Հարգելի Աբեղա, խնդրում եմ մի կասկածեք, երեխաներն ինքնուրույն են գրել: Վերևում արդեն նշել եմ, որ մեծամասնությունը տեղում են գրել31:): Նաև մենք շատ ենք զրուցել երեխաների հետ ինքնուրույն գրելու, չստելու թեմայով: Մենք վստահում ենք մեր Գավառեցիներին և վստահ ենք, որ ինքնուրույն են գրում: 
Հուսով եմ, երեխաները դեռ շատ առաջ կգնան 1:) և Ձեզ կասկածելու առիթ կտան 21:):

CHERRY

Quote from: Abegha on March 08, 2008, 11:21:15 PM
Չերրի, աչքիս դու էլ ես ցանկանում մասնակցել «Միտք» ակումբի պատանեկանին, բայց քո թեման «Գավառի մանուկները» պետք է լինի 39:)
Հաճույքով եմ կարդում։ Զգացմունքներ կան գրածիդ մեջ, գունեղ 21:)

Շնորհակալություն, Աբեղա, 21:) ոգևորելու համար 8:):

Sofia

Վերջին շրջանում երեխաներիս մոռացության եմ մատնել, Չերրիին շնորհակալություն, որ սանիկներիս լավ է նայում: Ես նրանց շատ եմ կարոտել 8:): Հուսով եմ շուտով նրանց կհանդիպեմ:

Տ. Տաթև քհն.

Երևեի նրանք քեզ կարոտած կլինեն այնպես, որ գնալուցդ հետո լինի այսպես` 17:)

CHERRY

Ողջույն 13:)!
Վերջին շրջանում բավականին պասիվացանք մեր մանկատներ այցելություններում. մեկ քավորներն էին զբաղված, մեկ սարկավագները, բայց հուսով եմ շուտով ամեն ինչ կկարգավորվի: Վաղը` ավելի ճիշտ արդեն այսօր, մենք պատրաստվում ենք Գավառի մանկատուն, վերադառնալուն պես մանրամասը կպատմենք 21:)


CHERRY

Բարև Ձեզ!!!
Ինչպես գիտեք այսօր մենք պետք է գնայինք Գավառի մանկատուն: Ցավոք այսօրվա մեր համդիպումը լավ չստացվեց. երբ արդեն ճանապարհին էի տեղեկացա, որ Երևանից այսօր չեմ կարող բացակայել, աննախատեսելի շտապ-կանչ8:) 34:): Վահագն սարկավագի հետ պայմանավորվեցինք, որ այսօր ինքը մենակ կգնա մանկատուն և կխոսի նախատեսված թեմայի շուրջ: Սակայն Վահագից իմացա, որ երբ հասել է մանկատուն, միայն տղաների հետ է համդիպել 43:), աղջիկներին տարել են լողանալու: Ցավոք ամբողջ խմբի հետ հանդիպումը չի կայացել, թեև երեկ մենք կապվել ենք մանկատուն և ժամը համաձայնեցրել 14:): Այսպիսի տխուր նորություններ 8:), բայց մյուս կողմից էլ կարող է լավ ստացվեց. այսօր տղաներով հանդիպեցին 10:):
Հուսով եմ շատ շուտով կլրացնենք մեր բաց թողնված հանդիպումները 37:) 37:) 37:):
Հաջողություն  16:)     

Sofia

Ողջույն հարգելի Ֆոռումցիներ,
ես հրաժարվում եմ քավորի պարտականություններից,:Հոգևոր և մարդկային Արժեքների մանիպուլյացիան հիասթափեցրել է ինձ,մանրամասը մեկնաբանելը կարծում եմ ավելորդ է: Իսկ ինչ վերաբերվում է երեխաներին, ապա շփումը, կապը  նրանց հետ կշարունակեմ որպես ընկեր, իհարկե, մանկատան տնօրենի թույլտվությամբ:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, մնացեք բարով 16:)!

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, չգիտեմ ճիշտն ասած,  թե որտեղից սկսեմ, քանզի այսքան երկար դադարներից հետո կարծես թե շատ բան է փոխվել, կարծես թե ցուրտ ձմեռ է պատել մեր ֆորումին և բոլորս անդար սառչել ենք, բայց ոչ 33:) 33:) 33:), ոչ և հազար անգամ ոչ, քանզի  էապես ոչինչ էլ չի փոխվել, Գավառի մանկատուն դեռևս գործում է, իսկ երեխաներն այնտեղ են, այնպես որ շտապեմ ուրախացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են այս մանկատան /և ոչ միայն այս/ երեխաների առօրեայով, ուրախանում նրանց հաջողություններով և երանիկ պահերով.
հունիսի 2-ին Էջմիածնում գտնվող Հայ միասնության խաչ ԲՀԿ-ի թատերական խմբակի պատանի սաների հետ այցելեցինք Գավառի մանկատուն, որտեղ արդեն մեզ սպասում էին, և մանկատան շուրջ 90 երեխաների համար անչափ գեղեցիկ կերպով բեմադրվեց Հ. Թումանյանի հեքիաթներից` <Տերն ու ծառան> և <սուտլիկ որսկան>: Ե'վ մանկատան երեխաները, և' պատանի դերասաններն անչափ ուրախ էին, օրն անցավ շատ հրաշալի, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Հայ միասնության խաչ ԲՀԿ-ին 21:) 21:) 21:), առայժմ այսքանը, հոգևոր արժեքներով մանիպուլացված և դեռևս այդ <հոգևոր վտանգից> զերծ մնացած սիրելի ֆորումցիներ

Ղուկաս Վահան

Արսեն սարկավագ ջան, ինձ թվում է շատ համեստ ներկայացրեցիր Գավառի մանկատան հունիսի 2-ը։ Կառաջարկեի մանրամասնեիր։
Մեր զրույցի ժամանակ ավելի գունեղ ներկայացրեցիր։
Ցանկանում եմ նաև շնորհավորել քեզ այդ օրը մանկատան սաների համար այդքան գեղեցիկ կազմակերպելու համար 21:) 21:) 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Տ. Տաթև քհն.

Շատ բարի Ադմին ջան, կփորեմ ավելի գունեղ ներկայացնել, քանզի իրոք, այդ օրն իմ կողմից շատ սպասված էր և շատ լավ անցավ.
Նախ սկսեմ նրանից, որ վաղուց էինք նախապատրաստվել այդ օրվան, նախապես պայմանավորվել էինք Հայ միասնության խաչի հետ, և մեկ անչափ հրաշալի աձն էլ /նա,  21:) 21:), ով միշտ կանգնած է մանկատների կողքին, և ում նմանների կարիք մենք շատ ունենք/ խոստացել էր հոգալ այդ օրվա համար երեխաների համար նախատեսվող հյուրասիրության ծախսեր: Ինչևէ, նախնական պայմանավորվածությունները հաստատվեցին, մանկատան կողմից ևս առարկություններ չեղան, և մնում էր ամեն ինչ իրականացնել...
հունիս 2-ի առավոտյան Արսեն սարկավագին սպասում էին Հայ միասնության խաչում և Երևանում` թխվածքների խանութում`պատվիրված վերցնելու համար, սակայն երբ որ սարկավագը մտավ Մայր Աթոռի ավտոտնտեսություն, շատ մեծ անակնկալի եկավ, քանզի /ինչպես կարգն է, և միշտ այդպես է լինում/ պատվիրվող մեքենայի համար չէր բերվել հայտը 20:) 20:) 20:),  ամեն ինչ պետք է ուր լցվեր առանց մեքենայի, սակայն բարեբախտաբար մի փոքր առավոտյան վազքից հետո մեքենան եղավ, և մենք շարժվեցինք դեպի Երևան-Գավառ: Շատ եմ ափսոսում, որ ունեցանք մեկ բացթողում. մեր հետ չեր Գավառի մանկատան անկրկնելի քավորուհին` մեր սիրելի Չերրին... ում հետ այդպես էլ չկարողացա կապնվել նախորդ օրերին 6:)...կներեք, Ադմին ջան, շարունակությունը վաղը, էստեղ արդեն փակվում են