Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

Sofia

Բարև Բոլորին!
Կուզենայի պատմել նոյեմբերի վեցին տեղի ունեցավծ Գավառի մանկատան երեխաների հետ մեր առաջին հանդիպման մասին: Չնայած նրան, որ երեխաները մի քիչ սանձարձակ էին, դա խանգարող հանգաամանք չհանդիսացավ Վահագն սարկավագի համար, ով կարողացավ ստեղծել ջերմ և տրամադրող մթնոլորտ: Զրույցը ընթացավ հարց ու պատասխանի ձևով: Հավատու՞մ եք  Աստծո գոյությանը , ինչպիսի՞էն է ձեր աշխարհը , և ինչ տեղ է զբաղեցնում Աստված ձեր կյանքում: Այս հարցերը Վահագն սարկավագը ուղղեց երեխաներին: << Իմ աշխարհը լուսավոր է, և Աստված իմ համար ամենաբարձր տեղում է>>,- ասաց տասնմեկ տարեկան Արսենը: <<Մենք նույնպես հավատում ենք Աստծո գոյությանը>>, -նշեցին մնացած երեխաները: Միայն մի աղջնակ ասաց .<<Իմ աշխարհը մութ է>>: Այնուհետև, CHERRY-ին ծանոթացրեց երեխաներին <<Իմ աշխարհը>> թեմային, որի մասին պետք է գրեն: Հանդիպումը  տևեց 1.5 ժամ:

CHERRY

ԲԱՐև ՀԱՅԵՐ! 37:)
Ինչպես արդեն պատմեց Sofi- ին, տեղի ունեցավ մեր առաջին այցը Գավառի մանկատուն! Պետք է նշեմ, որ օրը սկսեց հետաքրքիր ճամփորդությամբ`  Երևանից դեպի Գավառ: Մոտ 1.5 ժամ վայելեցինք ճանապարհի կախարդիչ աշնանային բնությունը, Սևանը....Բա~ա~~ Երթևեկության ընթացքում պարզվեց, որ տաքսու վարորդը ինքը Գավառի  մանկատան նախկին սանն է եղել: Գավառեցու իր ծագումը արդարացնելով, վարորդը մեծ հպարտությամբ ներկայացնում ր մեզ շրջապատող տեսարժան վայրերը և համեմում դրանք հետաքրքրաշարժ և հումորով լի պատմություններով: Տաքսու մեքենային հայելուց թղթից cherry-ներ էին կախված, ինչն անչափ զվարճացրեց ինձ և Sofi-ին: 2:)
Եվ ահա հասանք մանկատուն: Մանկատուն հասնելու պես` հանդիպեցինք Վահագն սարկավագին, այնուհետև բոլորս ուղեվորվեցինք դահլիճ, որտեղ մեզ դիմավորեցին մոտ երեսուն երեխա: Երեխաները շատ աշխուժ էին, չարաճճի և սրամիտ: Ասեմ որ, Վահագն սարկավագի հմուտ մանկավարժա-դաստիրակչական (համոզված չէմ սենց բառ կա թե չէ?) ունակությունները մեծ դեր խաղացին երեխաների ուշադրությունը գրավելու գործում: Իրապես, երեխաների հարցերից, հոգևիճակից հասկացա, թե որքան անհրաժեշտ է հոգևորականի հանդիպումը հատկապես իրենց հետ: Ինչպես նշեց մանկատան տնօրենը, մանկատնից դուրս անցկացրած ժամանակահատվածում նրանք հեշտ զոհ կարող են դառնալ տարբեր աղանդավորների համար: Կարծում եմ, այս մրցույթը ոչ միայն ներկայացուցչական բնույտ կկրի իրենց ստեղծագործական աշխատանքների համար, այլ նաև առիթ կհանդիսանա իրենց ներքնաշխարի վերագնահատման և հոգևոր արժեքների մասին խորհելու:
Հուսով եմ երեխաների աշխարհին ավելի լավ կծանոթանանք նրանց ստեղծագործություններից:
p.s. Փոքրիկ անկարգ Հարությունի ձեռքի տաքությունը դեռ զգում եմ ափիս մեջ, նրա տխուր աչքերը...

Տ. Տաթև քհն.

Ողջույն, Չերրի և Սոֆիա,  21:), շատ հաճելի էր կարդալ Գավառի մանկատուն մասին ձեր տպավորությունները, շատ ուրախալի է, որ առաջին հանդիպումը լավ է անցել, ապրեք...
Quote from: CHERRY on November 08, 2007, 08:07:02 PM
p.s. Փոքրիկ անկարգ Հարությունի ձեռքի տաքությունը դեռ զգում եմ ափիս մեջ, նրա տխուր աչքերը...

Չերրի`  13:) 18:) 18:) 18:)

Magnolia

Սիրելի Աղջիկներ 37:)

Շատ հետաքրքիր և խոստումնալից հանդիպում եք ունեցել, որը հույսով եմ շարունակական բնույթ կկրի: Անհամբեր սպասում եմ երեխաների շարադրություններին և Ձեր հետաքրքիր պատմություններին!!

CHERRY

Quote from: Magnolia on November 17, 2007, 02:40:10 AM
Սիրելի Աղջիկներ 37:)

Շատ հետաքրքիր և խոստումնալից հանդիպում եք ունեցել, որը հույսով եմ շարունակական բնույթ կկրի: Անհամբեր սպասում եմ երեխաների շարադրություններին և Ձեր հետաքրքիր պատմություններին!!

Սիրելի, Magnolia, շատ ուրախ եմ, որ անհամբեր սպասում ես: 21:)

CHERRY

Ողջույն 13:)
Երեկ երկրորդ մրցույթի առաջին հանդիպումն էր Գավառի մանկատան սաների հետ:
Վահագն սարկավագն հարգելի պատճառներով չէր կարողացել գալ, ինչը շատ տխրեցրեց երեխաներին:  :( :( :(
Երբ կանգ առանք մանկատան շենքի առջև, երեխաներն արդեն մեզ էին սպասում, բաց պատուհանից նրանք գոռում էին. «Վահագն ու՞ր է», «ես հաղթե՞լ եմ, թե՞ ոչ, ես ո՞ր տեղն եմ զբաղեցրել»:
Քանի որ սարկավագն բացակայում էր, մենք պարզապես երեխաների հետ զրուցեցինք Ս. Ծննդյան մասին, խոսեցինք տարբեր թեմաների շուրջ: Առաջադրանքը հետաձգեցինք մինչև երեքշաբթի, որպեսզի գրեն  հոգևորականի բացատրությունից հետո: Յուրաքանչյուրը պատմեց, թե ինչ է սիրում: Տղաները իրենց երազելի մեքենաների, ատրճանակների մասին, աղջիկները՝ գրքերի: Հետո վազվզեցինք, մի փոքր նվագեցինք...

CHERRY

 Զարմանալի է, բայց աղջիկներն ավելի անկարգ են և չլսող, քան տղաները: Հետո, երբ մեկի հետ խոսում ես, մյուսները բարկանում են և այնպիսի մի բան են անում, որ ուշադրության կենտրոնում լինեն: 43:) Օրինակ` փոքրիկ Արևիկն  անընդհատ սպառնում էր, որ մեխն իր աչքը կմցնի, ի դեպ, մեխն պահում էր աչքին շատ մոտ և ծիծաղում էր 42:) 42:), իսկ Քրիստինեն հարձակվում էր տղաների վրա և հայտարարում, որ իր մեջ տղայի հոգի է մտել: Բայց միյևնույն է նրանց վայրիության հետ մեկտեղ շատ քնքուշ են` փաթաթվում են, ջերմ խոսքեր ասում:  37:) 37:)


CHERRY

Գրեթե արդեն ճանաչում ենք երեխաների բնավորությունները: Մեր անկարգ տղաների մեջ մեծ դրական փոփոխություն նկատվեց: Նրանք իրենց իսկական փոքրիկ ջենտլմենների պես էին պահում: Իսկ մեր խելացի աղջիկները Մոնիկան և երկրորդ մրցանակին արժանացած Աղայան Զվարթն ինչպես միշտ փայլում էին: Զվարթին շատ ուրախացրեց մրցանակը` հատկապես Մանկակա Քրիստոնեական հանրագիտարանը: Քիչ ուշ պարապունքից վերադարձավ  9 ամյա Զաքարյան Լիանան, ով չէր հասցրել ժամանակին փոխանցել  «Իմ աշխարհը» շարադրությունը: Երբ իմացավ, որ մրցույթն ավարտվել է, շատ տխրեց, աչքերն լցրեց: 34:) Այնքան էլ գեղեցիկ էր գրել` սպիտակ մեծ թղթի վրա` նկարելով իր գունազարդ աշխարհը` թիթեռներ, ծաղիկներ, մեծ արև և փոքրիկ Լիանային արջուկի հետ: Մի փոքր հատված Իր աշխարհից. 
Աշխարհը գեղեցիկ
Շատ սիրուն ու հաճելի:
Խիզախ զինվորը եկավ,
Աշխարհը դարձավ ուրախ
Րոպեներով հապա կասեմ
Հավերժ լինի իմ աշխարհը: 21:)
18:) 18:) 18:) 18:) 18:)

CHERRY

Բայց, ոչինչ, կարևորը երեխաները քիչ – քիչ բացվում են, Լիանային հասկացրեցինք, որ մյուս մրցույթին անպայման նորից գրի և ժամանակին տա: 19:) Այստեղ մի քիչ դաստիարակչուհու անուշադրության պատճառն էլ է, քանի որ երեխաներ կան մշտական չեն բնակվում մանկատանը, այլ ունեն ընտանիքներ և ժամանակ առ ժամանակ տուն են գնում: Եվ այնպես պետք է անել, որ երեխայի ստեղծագործությունը մեզ ժամանակին հասնի:

CHERRY

Վերջում զրուցեցինք տնօրենի հետ, նա հարցրեց, թե գոհ ենք երեխաներից: Դե, իհարկե գոհ ենք, և երեխաներից և բարեհամբյուր տնօրենից:  39:) 21:): Նա էլ ասաց, որ երեխաներն էլ մեզանից են գոհ: Այսպես իրար ջան ասելով, ջան լսելով վերադարձանք:
Այսօր այսքանը: Ինչպես վերևում նշեցի մեր հանդիպումը երեխաների հետ տեղի կունենա երեքշաբթի օրը: 16:)
Հաջողություն 13:) 13:) 13:)