Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

CHERRY

Ինչպես արդեն տեղեկացաք պատանեկան երկրորդ մրցույթի թեման Սուրբ ծնունդն է: Երեխաները շատ հետաքրքրությամբ արձագանքեցին, գրեթե բոլորին ինչ որ չափով ծանոթ էր թեման: Դասն անցավ հարց պատասխանի տեսքով: Սկզբում սարկավագն հարցեր տվեց, երեխաները ոգևորված պատմեցին, թե ինչ գիտեն Սուրբ Ծննդյան մասին, այնուհետև սարկավագն ուղղումներ և լրացումներ կատարեց: Շուտով կծանոթանաք, թե ինչպես են ընկալել և շարադրել երեխաները թեման: Ասեմ, որ ոչ բոլոր աշխատանքները կտեղադրենք, քանի որ մի քանիսը կիսատ են և միտք չեն արտահայտում: Չնայած ուրախալի է, որ այդ երեխաները փորձել են գոնե ինչ որ մի բան գրել:
Իմ սանիկներից Օհանյան Մոնիկան, Աղայան Զվարթն երկրորդ մրցույթի թեման գրել են: Մոնիկան մատիտներով գեղեցիկ նկարել է Մանուկ Հիսուսին 18:): Երևում է, որ յուրաքանչյուրն աշխատում է, որ իր շարադրությունը լավ ստացվի` գունավոր գրիչներով, նկարներով 39:): Ցավոք Դավթյան Հարությունն այս անգամ չէր հասցրել գրել 8:), բայց նա խոստացավ, որ մյուս անգամ անպայման կգրի: Սակայն ես մի նոր սանիկ ունեմ Շուշանիկը: Այս անգամ մենք աղջիկներով ենք, իսկ Սոֆին` իր տղաներով: 15:)

Սիրելի Ֆոռումի անդամներ13:) ես Ձեզ պարզապես խնդրում եմ, 37:) 21:) գրեք Ձեր դիտողությունները 33:), առաջարկները, խորհուրդները 29:): Մանավանդ ես նկատեցի այստեղ կան փորձառու մայրեր, որոնց խորհուրդների կարիքն ունենք` Սաթենիկ, Մարի..., հոգեբան` Մարգո,  հարգարժան  մյուսներ.... 29:) 30:)
Գրեք, թե ինչն է մանկատներից Ձեզ հետաքրքիր, որ պատմենք, և ինչն է ձանձրալի և սխալ, որ այլևս չգրենք:
Արձագանքե´ք, մի´ գցեք ինձ հուսահատության մեղքի մեջ:  8:)   34:)         

Abegha

Կեցցես Չերի, շատ մեծ հետաքրքրությամբ կարդացի գրածդ 21:) կարծես ես եղած լինեի այնտեղ 39:)

MONK

Չերրի ջան, ինչ էլ որ գրեք, ձանձրալի կամ սխալ չի լինի: Շատ հիանալի նկարագրում եք: Համաձայն եմ Աբեղայի հետ:  18:) 18:) 18:) Կաշխատենք օգտակար լինել ինչով կարող ենք:  37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

CHERRY

Շնորհակալություն Abegha, Monk, 21:), այսուհետ կաշխատենք ավելի լավ նկարագրել մեր այցերը: 37:)
Շուտով Sofian կլրացնի Գավառի մանկատան հանդիպման մասին: Նա շատ տպավորված էր և ամբողջ մանկատնով պտտվում էր մի քանի երեխաների հետ: Մի պահ նույնիսկ մոլորվել էր` հետաքրքրությունից չգիտեր, որ մասնաշենքում մնար: 10:)
Դե, Sofia գրի, թե չե մարդիկ մի աչքով լավ չեն տեսնի, 10:) լրացրու երկրորդ աչքը  38:) 37:):   

TILIL

Սիրելի Չերրի ես էլ եմ համաձայն մյուսների հետ 30:),շատ հետաքրքիր և ուշագրավ էիր նկարագրել,շնորհակալություն 39:)

Magnolia

Ողջույն Cherry!
Շատ հետաքրքիր եք ներկայացնում Ձեր հանդիպումները 37:)
Անձամբ ես չէի կարողանա այդպիսի ծրագրի մասնակից լինել... ինձ մոտ ամրապնդված զգացում է, որ այդ երեխաները իրենց շատ մենակ, լքված, անիրավ դավաճանված և նեղացված են համարում... այդ իմ պատկերացման համաձայն անչափ մեղավորության զգացում է ծագում իմ մեջ ամեն անգամ նման երեխաների հետ շփվելը, որ չեմ կարող օգնել իրենց:
Հաշվի առնելով Քո  շփման փորձը իրենց հետ, ինչ ես կարծում, իրականում այդպես է?

Տ. Տաթև քհն.

Ողջույն Աննա ջան, էնքան հյութեղ ես պատմում ամեն ինչ, որ մարդու նախանձը գալիս է այն բանի համար որ ձեր հետ չի լինում մանկատանը 20:)

CHERRY

Magnolia, վերջապես 37:): Ես արդեն մտածում էի մոռացել ես մեզ և երեխաներին:

Quote from: Magnolia on January 16, 2008, 11:36:40 PM
... ինձ մոտ ամրապնդված զգացում է, որ այդ երեխաները իրենց շատ մենակ, լքված, անիրավ դավաճանված և նեղացված են համարում... այդ իմ պատկերացման համաձայն անչափ մեղավորության զգացում է ծագում իմ մեջ ամեն անգամ նման երեխաների հետ շփվելը, որ չեմ կարող օգնել իրենց:
Հաշվի առնելով Քո  շփման փորձը իրենց հետ, ինչ ես կարծում, իրականում այդպես է?

Այդպիսի փորձ կամ երկար շփում չեմ ունենցել, որ հաստատ ասեմ, թե ինչ են զգում երեխաները: Այս միքանի այցելությունները փորձ չեն կարող համարվել:
Իսկ ընդհանուր իմ կարծիքը այս հարցի շուրջ: Նախ խղճահարության երանգ եմ տեսնում խոսքերիդ մեջ, կարեկցանքը լավ է, բայց ոչ խղճալը: Եթե հասարակությունը նրանց խղճահարությամբ նայի, դրանից էլ իրենք այդպես կզգան: Բայց չէ որ կյանքում ավելի վատ դեպքեր են լինում: Կան երեխաներ, որ սեփական տներում իրենց ծնողների կողքին լքված են զգում: Նույնիսկ գիտեմ ծնողի, ով իր երեխաների վրա զենք է պահել, կամ թմրամոլ, հարբեցող ծնողների, որոնց երեխաների հոգեկանները հետագայում ամբողջովին խախտվել են: 
Ես հասկանում եմ, ինչից է քեզ մոտ այդպիսի կարծիք. խոսակցություններից: Միքանի տարի առաջ ես նույնպես խուսափում էի մանկատներից: Մարդիկ սիրում են անհեթհեթ կարծիքներ կազմել և տարածել: Նույնիսկ գիտեմ մարդկանց, որ երեխա չեն ունեցել, բայց հրաժարվել են մանկատնից երեխա որդեգրել` վախենալով, որ կարող է երեխան այն չլիներ: Իհարկե երեխաները խնդիրներ ունեն, բայց դա բնական է և չի նշանակում, որ պետք է նրանցից խուսափել, որակավորում տալ և դժբախտի, լքվածի պիտակ կպցնել: Ընդհակառակը  ամեն ինչ պետք է արվի, որ երեխաները իրենց տուժված չզգան: 
Պատկերացրու եթե հազար ընտանիք գտնվեր ամբողջ հայության մեջ և յուրաքանչյուրը մեկ երեխա որդեգրեր, ինչ հրաշալի կլիներ: Այլևս մանկատներ չէին լինի: Խոսքս  բարեպաշտ ընտանիքների մասին է: Միթե չկան այդպիսի ընտանիքներ, ում սեղանի շուրջ կգտնվի ավելորդ անկյուն, մի մահճակալի տեղ, իրենց սրտի անկյունում ջերմություն երեխայի համար: Շատ բան պետք չէ, հաճախ մենք ամեն ինչ բարդեցնում ենք: Կյանքում շատ վախենալու բաներ կան, որոնցից պետք է խուսափենք և հեռու մնանք, բայց մենք խուսափում ենք մանկատան  երեխաներից: Ինչու?,

Չգիտեմ, միգուցե հարցիցդ շեղվեցի?: Կարճ ասած, եթե նույնիսկ կարծում ես, որ երեխաներն իրենց լքված են զգում, ապա ավելի ճիշտ չէ նրանց հետ շփվել և դրանով իսկ օգտակար լինել նրանց:

Quote from: Magnolia on January 16, 2008, 11:36:40 PM
Անձամբ ես չէի կարողանա այդպիսի ծրագրի մասնակից լինել...
Լավ էլ կարող ես: Էլ մի... 21:)



CHERRY

Ողջույն Arsensrk 37:) ջան:
Quote from: arsensrk on January 17, 2008, 04:18:13 PM
Ողջույն Աննա ջան, էնքան հյութեղ ես պատմում ամեն ինչ, որ մարդու նախանձը գալիս է այն բանի համար որ ձեր հետ չի լինում մանկատանը 20:)

Խնդրեմ, նախանձեք և միացեք 29:):

Magnolia

Cherry 37:)
Գիտես, միգուցէ ճիշտես, որ իմ պատկերացումները սխալ են...բայց ես չէի ցանականա, որ մտածես կամ տպավորություն ստեղծվի, որ ես խղճում եմ իրենց: Վստահեցնում եմ, որ այդպես չէ:
Երևի դա իմ սեփական զգացմունքների պրիզմայով եմ վերարտադրում և վերագրում իրենց ապրումները: