Գավառի մանկատանը...

Started by Sofia, November 08, 2007, 01:32:28 AM

Previous topic - Next topic

Dhani

Շնորհակալություն Չերի: 39:) 39:) 39:) 39:) 39:) 39:) 39:) 39:)Սպասում ենք շարունակությանը: 12:)

CHERRY

ՈՂՋՈՒՅՆ 13:)
Ինչպես հիշում եք այսօր երեքշաբթի է, և մեր ԳԱՎԱՌԻ մանկատան այցելության օրը:
Մանկատանն այսօր իրարանցում էր` երեխաները փորձ էին անում` պատրաստվում էին ամանորյա հանդեսին, դաստիարակները զարդարում էին մանկատունը, մի խոսքով տոնական տրամադրություն էր տիրում: 45:) Ծանոթացանք նաև Գավառի եկեղեցու երգչախմբի ղեկավար` տիկին Գայանեյի հետ: Պարզվեց մանկատան աղջիկներից երկուսն երգում են եկեղեցու երգչախմբում, այդ փաստն ինձ շատ ուրախեցրեց: 26:) 26:)
Մենք էլ մեր խմբով տեղափոխվեցինք մի հանգիստ մասնաշենք, որտեղ մեզ չէին խանգարի և սկսեցինք մեր տոնական թեմայի քնարկումը` Սուրբ Ծնունդը: Վահագն սարկավագը բացատրեց երեխաներին Սուրբ Ծննդյան խորհուրդը, որից հետո նրանք հղեցին  իրենց հուզող հարցերը: Պատկերացրեք երեխաները շատ հետաքրքրությամբ են լսում սարկավագին, դա նաև նրանից  է, որ սարկավագն շատ մատչելի է մատուցում թեման երեխաներին: Հետո, մենք անդրադարձանք առաջին մրցույթի թերություններին:  41:)
   Այսպես ,սիրելի ընթերցող ,մեր մյուս հանդիպումը երեխաների հետ տեղի կունենա մեկ շաբաթից: Մենք կլուսանկարենք նրանց և կվերադառնանք նրանց ստեղծագործություններով: Ես անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ, թե ինչ են գրելու մեր թանկագին փոքրիկները, հուսով եմ Դուք նույնպես:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ    37:)       

Dhani

Շնորհակալություն Չերրի: 37:)Անհամբեր կսպասենք: 21:)

Nane


MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

CHERRY


Petros

Բարև Չերրի ջան: Ապրես, որ գրում ես մանուկների մասին: Աստված ձեզ ուժ կարողություն տա:
Նկարները ե՞րբ կվայելենք, Չերրի ջան: Ինտրիգայի մեջ գցեցիք ինձ:

CHERRY

Ողջույն Պետրոս 13:)
Quote from: Petros on December 31, 2007, 02:15:38 PM
Նկարները ե՞րբ կվայելենք, Չերրի ջան: Ինտրիգայի մեջ գցեցիք ինձ:

Կարծում եմ, շուտով: 30:)





CHERRY

Բարև Ձեզ 21:)
Մեր վերջին այցը Գավառի մանկատուն տեղի ունեցավ 2007 թվականի դեկտեմբերի 28-ին: Տպավորություններն այնքան շատ են, որ չգիտեմ թե որտեղից սկսել:Մենք ժամանակից շուտ հասանք մանկատուն: Այնտեղ իրարանցում էր, 44:) տնօրենը մեզ ուղեկցեց մասնաշենք, որտեղ երեխաների ննջասենյակներն են և դասասենյակները: Ես չեմ կարող ուրախությունս չկիսել և չարտահայտվել, թե որքան հիացած եմ Գավառի մանկատան տնօրենի և փոխտնօրենի վերեբերմունքից երեխաների նկատմամբ, նրանց հայրական հոգատարությամբ: 18:) Յուրահատուկ մթնոլորտ էր, երեխաները նախատոնական տրամադրություն ունեին, ոմանք պատրաստվում էին իրենց տներ գնալ Նոր տարին դիմավորելու, ոմանք` օրվա կայանալիք միջոցառոմանը 45:): Ամբողջ մանկատունը պատված էր տոնածառներով, փայլերով: Մենք շրջեցինք երեխաների սենյակներով, նրանք ցույց տվեցին իրենց սիրելի տիկնիկները, դասասենյակները, պահարանները 22:):
Եթե հիշում եք, ես վերևում պատմել էի չարաճճի Արևիկի մասին: Երբ Գավառի ճանապարհին էինք, ես նրա մասին էին մտածում և որոշել էի խիստ լինել նրա հետ 41:): Բայց երբ հասանք մանկատուն, առաջինը նրան հանդիպեցի և սկսեցինք այստեղից-այնտեղից զրուցել: Նա հրավիրեց իր ննջարան, ցույց տվեց իր սիրելի իրերը, մանկական Աստվածաշունչը, ճիշտ է խոստովանեց, որ հաճախակի չի կարդում, բայց այն միշտ իր մահճակալի կողքն է դնում: Նա շատ փոխվել էր և խելոք էր իրեն պահում 37:), ցույց տվեց իր օրագիրը, թե ինչ խորամանկ բան է մտածել, ցածր թվանշանների վրա գեղեցիկ նկարներ էր կպցրել: Ես հասկացա , որ սխալը մեր մեջ էր: Երեխան պարզապես ուշադրության կարիք ուներ: Բայց ցավոք ժամանակը չի հերիքում յուրաքանչյուրին ուշադիր լինել: Եթե հետագայում քավորների թիվը շատանա, կարծում եմ հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն: 
Հետո երեխաների հետ զրուցեցինք տարբեր թեմաների շուրջ: Ոմանք անկեղծացան և պատմեցին իրենց կյանքից, թե ինչպես է եղել իրենց մանկատուն գալը: Ցավալի է, փոքր երեխաներ և արդեն հասցրել են կյանքում հանդիպել տարբեր դառնությունների...: Մեկը մյուսից խելացի, հնարամիտ, անուշիկ..: Ինչի կարիք ունեն նրանք? Առաջին հերթին ուշադրության և շփման:
Նաև մենք դիտեցինք տղաների կազմակերպած հիանալի միջոցառումը 44:) 45:): Դուք դա պետք է միայն տեսնեիք 39:): Մենք նման զվարճալի միջոցառում և փոքրիկ տաղանդավոր դերասաներ դեռ տեսած չկայինք...  18:) 


CHERRY

Գավառի մանկատունը հարուստ է իր Մարիամներով: Այնքան շատ Մարիամներ կան և մեկը մյուսից անկարգ: Օրինակ Մարգարյան Մարիամը ճիշտ է չի գրում. «Հազիվ տառերն եմ իրարից տարբերում» ասում է նա, բայց մեծ հետաքրքրությամբ է լսում Վահագն սարկավագի քարոզները: Նույնիսկ օրեր առաջ զանգահարել էր մեզ և հետաքրքրվում էր, թե երբ ենք գնալու 5:): Նաև վերջին նորությունները հայտնեց. «Ձմեռ Պապիկն երկու անգամ այցելել է մեզ»:
Կան երեխաներ, որոնց պարզապես անհամարձակություն է խանգարում գրել, թեև մրցույթով շատ են հետաքրքրված: Հուսով եմ նրանք շուտով կհաղթահարեն բարդույթը, և մեր սանիկների թիվը կշատանա: 30:)