Պահքի տեսակները,
Պահք կամ դիետա,
Պահք և գուշակություն,
Պահքն ու պահեցողութիւնը Հայ եկեղեցւոյ կեանքին մէջ։
[hr]
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Եսայի մարգարե, 3. 1-11
Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի զօրութիւնը եւ ջրի զօրութիւնը, հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին, յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին: Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց: Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ: Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. «Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի»: Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. «Իշխան չեմ լինի, որովհետեւ իմ տանը ո՛չ հաց կայ եւ ո՛չ էլ հագուստ. ես այս ժողովրդի վրայ իշխան չեմ դառնայ»: Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրէնութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ: Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք, սոդոմայեցիների նման, իրենց մեղքերը պատմեցին ու յայտնի դարձրին: Վա՜յ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»: Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն: Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի:
Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 11. 13-24
Բայց ասում եմ ձեզ՝ հեթանոսներիդ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքեալ եմ, փառաւորում եմ իմ պաշտօնը, որպէսզի թերեւս նախանձ գցեմ նրանց մէջ, որոնք իմ մարմնից են, եւ փրկեմ նրանցից ոմանց, որովհետեւ, եթէ նրանց մերժուելը հաշտութիւն է աշխարհին, ապա ի՞նչ է լինելու ընդունուելը, եթէ ոչ՝ կենդանութիւն մեռելներից: Իսկ եթէ երախայրիքը սուրբ է, սուրբ է եւ զանգուածը. եւ եթէ արմատը սուրբ է, սուրբ են նաեւ ճիւղերը: Եթէ ճիւղերից մի քանիսը կտրուեցին, եւ դու, որ մի վայրի ձիթենի էիր, պատուաստուեցիր նրանց վրայ եւ հաղորդակից եղար արմատին եւ ձիթենու պարարտութեանը, մի պարծեցի՛ր այդ ճիւղերի դէմ: Իսկ եթէ պարծենաս, իմացի՛ր, որ ոչ թէ դու ես արմատը վեր բռնում. այլ արմատը՝ քեզ: Իսկ արդ, կ՚ասես. Ճիւղերը կոտորուեցին, որ ես պատուաստուեմ: Շա՛տ բարի: Իրենց անհաւատութեան պատճառով կոտորուեցին, իսկ դու հաւատով հաստատ մնացիր: Մի՛ հպարտացիր, այլ վախեցիր, որով հետեւ, եթէ Աստուած բուն ճիւղերին չխնայեց, գուցէ երբեք քեզ էլ չխնայի: Արդ, տե՛ս Աստծու բարութիւնը եւ խստութիւնը. խստութիւն՝ կործանուածների հանդէպ եւ Աստծու բարութիւն՝ քո հանդէպ, եթէ մնաս նոյն բարութեան մէջ. ապա թէ ոչ դու էլ կը կտրուես, կը նետուես: Իսկ նրանք, որ նոյն անհաւատութեան մէջ չեն մնայ, կը պատուաստուեն. որովհետեւ Աստուած կարո՛ղ է վերստին պատուաստել նրանց, քանի որ, եթէ դու ի բնէ վայրի ձիթենուց կտրուեցիր եւ, քո բնութեանը հակառակ, բարի ձիթե նու վրայ պատուաստուեցիր, որչա՜փ եւս առաւել նրանք, որ բուն իսկ ճիւղերն են, կը պատուաստուեն իրենց ձիթենու վրայ:
Ավետարան ըստ Մատթեոսի, 14. 13-21
Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: Երեկոյեան դէմ, աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութիւնը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը իր համար ուտելիք գնի»: Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲԿ. Զ. կիր. զկնի Հոգեգալստեան: Օրհ. բկ. Փարաւօն հանդերձ: Հրց. Յար. ակ. Բ. Որ վասն մերոյ փրկութեան: Մեծ. ակ. Նոր խորանիդ։ Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. բկ. Օրհնութիւն ի բարձունս։ Հմբ. բկ. Քո յարութեանդ:
Բարեկենդան Վարդավառի պահոց։
0 կարծիք