ՃԱՇՈՑ – Այսինքն` ճաշի ժամին՝ կեսօրին, ընթերցելու գիրք։

Հայ Եկեղեցու Ճաշոց գրքում կան ոչ միայն օրվա տվյալ հատվածի ընթացքում կատարվող արարողությունների, այսինքն՝ սուրբ Պատարագի և Ճաշու ժամերգությունների աստվածաշնչյան ընթերցվածները, այլ նաև ըստ յուրաքանչյուր ծիսական օրվա ողջ ընթացքում կարդացվող սուրբգրային ընթերցվածներն ու մեծ աղոթքները: Ճաշոցները միշտ հրատարակվել են հաստ թղթով, խոշոր գրով, ծավալով, դրա համար ճաշոցները միշտ իբրև հաստափոր գրքերի կամ իրերի օրինակ են հիշվում: Պարունակությունները կարդացվում են հատորը գրակալի վրա դնելով։ Միայն սուրբ Պատարագի ավետարանները կարդացվում են ոչ թե Ճաշոցից, այլ «Ճաշու Ավետարանից»: