ԶՈՒԻԹԱ ԵՒ ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ (146)

Նահատակներու բազմութեան մէջէն, միայն երկուքին անունը պահած է մեզի պատմութիւնը։ Արտաշատցի Զուիթա քահանան, աշակերտ Ներսէսի (ԲԶՆ. 180), այր բարձր եւ անձնեայ (ԲԶՆ. 179), ուսկից պահ մը պատկառելով ազատ թողած էին, կամովին հետեւեցաւ գերութեան, ըսելով, թէ՝ ոչ է մարթ հովուի թողուլ զխաչն իւր (ԲԶՆ. 177)։ Ասոր համար զինքն ամբաստանեցին, թէ՝ եկած է, զի խրատեսցէ զնոսա պինդ ունել զօրէնս քրիստոնէութեան (ԽՈՐ. 223), ինչ որ իրօք ալ անոր նպատակն էր։ Զուիթայի մազին ճերմակ եւ մօրուքին սեւ ըլլալը, կախարդութիւն մեկնուեցաւ (ԲԶՆ. 179), եւ վերջիվերջոյ Շապուհ հրամայեաց չարչարել զԶուիթայ, զի թողցէ զհաւատ քրիստոնէութեան (ԽՈՐ. 223), բայց նա անդրդուելի կը մնար, եւ կարկառեալ զպարանոցն վճարէր ի սուսերէն (ԲԶՆ. 181)։ Միւսն է Համազասպուհի Մամիկոնեան, Վարդանի քոյր եւ Գարեգին Ռշտունիի ամուսին, որ Վանայ բերդին մէջ փակուածներէն էր։ Մեհրուժան հրաման տուաւ բերդակալին, զի ներեսցէ զկինն, եթէ ոչ առցէ յանձն զօրէնս Մազդեզանցն, բայց Համազասպուհի ամէն չարչարանքներու տոկաց, եւ ուրացութեան չհաւանեցաւ. անոր համար զինքը մերկացուցին իբրեւ ի մօրէ, եւ արկեալ կապ գոտիցն, գլխիվայր կախեցին Վանայ քարաժայռին վերեւը գտնուող եւ ծովակողմ նայող աշտարակներուն մէկէն։ Պատմիչը կը յարէ թէ հետաքրքիրներ սքանչելի կը գտնէին Համազասպուհիի մարմնոյն գեղեցկութիւնն ու սպիտակութիւնը։ Մեռնելէն ետքն ալ մարմինը կախուած թողուցին, մինչեւ որ քայքայուեցաւ եւ ոսկորները թափեցան, զորս միառմի հաւաքեց նորա դայեակը (ԲԶՆ. 184), եւ տարաւ թաղել Վանայ մօտ եղող Ձորավանքը, որ է այժմեան Սալնապատը, ուր իբր նուիրական կը պահուէին Լուսաւորչի գաւազանն ու գօտին ու մատանին եւ պատարագի սեղանը (ԱՐԾ. 68)։ Արժան էր ապաքէն, որ Զուիթա քահանային եւ Համազասպուհի իշխանուհւոյն եւ Շապուհի հրամանով նահատակուած բիւրաւոր հայ մարտիրոսներուն համար յատուկ տօն կատարուէր, մինչ այժմ միայն առաջինին անունը կը գտնենք յիշատակելոց մէջ Զուատ երէց անունով (ՅԱՍ. Ա. 61)։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

ՆԵՐՍԷՍԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ (156)

Ներսէսի առաջին գործակից եւ հաւատարիմ հետեւող Խադ...

ՄԱՀՈՒԱՆԷ ԵՏՔԸ (155)

Մահուան թուականը պէտք է անկասկած դնել 373-ին,...

ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏՃԱՌԸ (154)

Այս պատմութեան մէջ շատ մը իրարու անյարիր...