Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակի օր

Բաժին՝ Օրեր

Առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետ,

Հովիվների մասին (Ս. Հակոբ Մծբնեցու գործերից),

Սուրբ Մելիտոս եպիսկոպոս:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 7. 12-20

Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր։ Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար։ Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ։ Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբեւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ,որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը, որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերըեւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ։ Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը, ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը, տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը, անասունների բարքերը եւ գազանների գազանային յատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձեւափոխութիւններն ու արմատների զօրութիւնը։

Եսայի մարգարե, 44. 1-5

«Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ընտրել եմ։ Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. Մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ։ Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ։ Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ։ Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծու, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 13. 17-21

Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։ Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ։ Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ։ Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 9. 39 – 10. 10

Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»։ Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»։ Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք. եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում»։

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների։ Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում։ Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը։ Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»։ Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր։ Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին։ Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի։ Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳԿ. Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին։

Օրհ. գկ. Յաղթող եւ սուրբ հայրապետ, իւր սարօքն։ Մնկ. գձ. Հայրապետ սուրբ եւ անբիծ։ Ժմտ. Զհայրապետականն։ Ճշ. շրկ. գկ. Որ յանապատէ։ Հմբ. աձ. Սուրբ ես Տէր եւ Երկնաքաղաքացին։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: