Սովորեցնում եմ գրաբար

Started by Masnaget, February 27, 2008, 05:50:59 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Masnaget on April 19, 2008, 02:25:22 AM
Ուշադրություն.
Ընդունելություն գրաբարի դասաժամերի համար:
Մասնագետը հայտարարում է ընդունելություն գրաբարի դասընթացի նոր մասնակիցների համար: Շտապեք գրանցվել:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Mard

Առաջադրանք 1.
Հետևյալ բառերը <թարգմանեցե՛ք> գրաբար` օգտվելով <զ> նախդրից և հարկ եղած դեպքերում ուղղագրությունը փոխելով.

զայգին
զառաւելութիւնն
զսիրտն
զհոյսն
զբարին
զբարիքն
զողջոյն
զկոյսն
զմարդն
զգիրքն
զմիրգն
զանձն
զհովիվն
զհիվանդն
զընթացք
զմատուռն
զեկեղեցին
զժողովուրդն

Հուշում-օրինակներ.
<այգի>-<զայգի> (կամ` <զայգին>),
<առավելություն>-<զառաւելութիւն> (<զառաւելութիւնն>)
<սիրտ>-<զսիրտ> (<զսիրտն>)

Առաջադրանք 2.
Փորձե՛ք թարգմանել հետևյալ նախադասությունները.
<Մի՛ սպանաներ զիս>  /արգելական հրամայական է/
<Մատնես զսիրելիս եւ զազգականս>  /ներկա ժամանակաձևով է/
<Ժողովեցից զցորեան> /ապառնի ժամանակաձևով  է/
Մի սպանիր ինձ
Մատնում ես սիրելիներին և ազգականներին
Կժողովեմ ցորենը
:)

Masnaget

Quote from: Mard on April 19, 2008, 10:14:01 PM

Ուրիշ տարբերակնե՞ր...

Պատասխաններ

զայգի(ն)
զառաւելութիւն(ն)
զսիրտ(ն)
զյոյս(ն)
զբարի(ն)
զկոյս(ն)
զմարդ(ն)
զմիրգ(ն)
զանձ(ն)
զհովիւ(ն)
զհիւանդ(ն)
զմատուռ(ն)
զեկեղեցի(ն)
զժողովուրդ(ն)

Մի կարևոր կանոն սովորենք այս գրավորից. գրաբարում <ք> հոգնակիակերտ ածանցն ունեցող բառերը հայցականում  դրա փոխարեն <ս> են ստանում.
զբարիս
զընթացս
զգիրս
//զսիրելիս եւ զազգականս-ի ուղղականը եղել է <սիրելիք եւ ազգականք>//

ողջույն բառը սխալմամբ է հայտնվել ցուցակում. Պետք է լիներ ողջ /որի  հայցականը կլիներ` <զողջ(ն)>/

Նախադասությունների թարգմանությունը շատ ճիշտ է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#44
ՆԱԽԱԽԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԻ ՎԵՐՋԸ
ԱՄՓՈՓՈՒՄ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ
Հիշենք հին կանոնները և հավելենք նորերը /որոշ բացատրություններ տրվել  են պրոֆ. Պ. Բեդիրյանի <Նեզու նախնեաց> գրքից կատարված քաղվածքների միջոցով/

1. Աշխարհաբար <յու> երկբարբառը գրաբարում ունի  <իւ> տեսքը: Օրինակ` գրություն-գրութիւն, մեկնություն-մեկնութիւն և այլն:
2. Աշխարհաբար <յա> երկբարբառը գրաբարում ունի <եա> տեսքը: Օրինակ` գրության-գրութեան, մեկնության-մեկնութեան և այլն:
3. Աշխարհաբար <ույ> երկբարբառը գրաբարում ունի <ոյ> տեսքը: Օրինակ` սիրույն-սիրոյն, գույն-գոյն և այլն:
4. Գրաբար բառերի վերջում <ո>  և <ա> տառից հետո անպայման դրվում է <յ> տառը: Օրինակ` ի վերայ  հաւատոյ,  հիւսիսոյ այլն:
5. Գրաբարում հաճախ է գործածվում <ւ> տառը` ի տարբերություն սովորական <վ>-ի /իհարկե, ոչ բոլոր դեպքերում/: Օրինակ` իրաւ, աւարտ և այլն:
6. Գրաբարում <յ> տառը ձայնավորից առաջ կարդացվում է  <հ>, օրինակ` յեղեղ-հեղեղ, յօժար-հոժար և այլն:
7. Գրաբարում <ու>  տառը ձայնավորից առաջ կարդացվում է <վ>, օրինակ` Նուարդ-Նվարդ, նուէր-նվեր, աստուածային-աստվածային և այլն:
8. Աշխարհաբարի բոլոր այն բառերը, որոնց մեջ եղած <ե> տառը բառաբարդման ժամանակ դառնում է <ի>, գրաբարում, առանց բացառության, ունեցել են <է> տառը: Օրինակ` աշխարհաբարի <գես> բառը բառաբարդման կամ ածանցման  ժամանակ ունենում է <գիս>  ձևը` <գիսավոր>, <գիսակ> և այլն: Ուրեմն` գրաբարում <գես> բառը գրվել է <գէս>  տեսքով: Աշխարհաբարի <Հովհաննես> բառը բառաբարդման կամ ածանցման  ժամանակ ունենում է <Հովհաննիս>  ձևը` <Հովհաննիսյան> և այլն: Ուրեմն` գրաբարում <Հովհաննես> բառը գրվել է <Յովհաննէս>  տեսքով: Սա անշարժ կանոն է, միանշանակ: Մի քանի այլ օրինակներ`
Աշխարհաբար` որպես
Աշխարհաբար ածանցում` որպիսություն, հետևաբար`
Գրաբար` որպէս
Աշխարհաբար` դեմ
Աշխարհաբար ածանցում` դիմադրել, դիմազրկել, դիմախաղ, հետևաբար`
Գրաբար` դէմ
9. Յ-ն /յ/ բառասկզբում, ձայնավորից առաջ « <հ> է կարդացվում, ինչպես` յառաջ /հառաջ/,  յանուն /հանուն/« յերկինս /հերկինըս/« յընթացս /հընթացըս/, յիշել /հիշել/, յորդի (հորդի), յուսման /հուսման/«  յօգուտ /հօգուտ/ և այլն:
10. Յ-ով գրվող արմատներից կագմված բառերում Յ-ի <հ> արտասանությունը պահպանվում է: Օր.` յիշել-անյիշելի
յօն //հոն« հոնք//–մրայօն 
յարգ //հարգ//-մեծայարգ //մեծահարգ« մեծ հարգանքի արժանի//:

11. Ւ (ւ) տառը Ա, Ե եւ Ի ձայնավորներից, ինչպես նաև բաղաձայնից հետո <վ> է կարդացվում: Օր.` աւետել (ավետել),
հաւ (հավ),
արեւ (արեվ),
հաշիւ (հաշիվ),
հովիւ (հովիվ),
հիւանդ (հիվանդ),
հոգւոյ (հոգվո),
Քանանացւոց (քանանացվոց):

12. ԻՒ (իւ)–ը բառերի վերջում կամ ձայնավորից առաջ« <իվ> է կարդացվում (հովիւ, հիւանդ), սակայն բաղաձայնից առաջ այն պետք է <յու> արտասանել: Օր.` ձիւն (ձյուն),
արիւ (արյուն), 
ճառագայթիւք (ճառագայթյուք):

Ծ ա ն .- Ս, Դ, Ն հոգնակի ուղղականի Ք  հոգնակի  հայցականի Ս մասնիկներից առաջ ԻՒ-ը դարձյալ« <իվ> է կարդացվում. Օր.`
հովիւս  //հովիվըս//,   
հովիւդ  //հովիվըդ//,   
հովիւն   //հովիվըն//,   
հովիւք //հովիվք//,
զհովիւս //ըզհովիվըս//:

13. ՈՅ-ը բառավերջում «<օ> է կարդացվում: Սակայն բաղաձայնից առաջ այն պետք է <ույ> արտասանել: Օր.` գոյն //գույն//,  ոյք //ույք//, ոյր //ույր//  ի գետոյն //ի գետույն//, Յոյնք //հույնք//:
Ծ ա ն.– Եզակի դեպքերում ՈՅ-ը  <օյ> էլ կարդացվում է, ինչպես`   գոյն //գոյըն//  (գոյը,   գոյություն   ունեցողը,   առարկան),   զխոյն   //ըզխոյըն//
(խոյը),  Նոյն //նոյըն// (Նոյը, Նոյ նահապետը):

14. ԵԱՅ-ը բառավերջում <յա> է կարդացվում, իսկ բաղաձայնից առաջ՝ <յայ>, ինչպես`   պաշտօնեայ  //պաշտոնյա//, բայց` պաշտօնեայք //պաշտոնյայք//:

15. ՒՈՅ (ւոյ)–ը բառավերջում <վո> է կարդացվում, իսկ բաղաձայնից առաջ` <վույ>, ինչպես՝ հոգւոյ //հոգվո//, բայց`  ի հոգւոյն //ի հոգվույն//:

16. Զ նախդիրն իրեն հաջորդող բաղաձայնից առաջ  //ըզ//  է կարդացվում, իսկ ձայնավորի հետ` միաձույլ: Օր.` զդուռն-ըզդուռըն
զմեղս-ըզմեղըս
զմիաբանութիւնն-ըզմիաբանությունըն
զԱստուած-զաստված
զընկերէ-զընկերե
զերամ-զերամ
զօրենս-զօրենըս

*Ծանոթություն. զօրենս, ըզգարունըն, գիրըս, քաղաքըն և սրանց նման բոլոր բառերի վերջում լսվող <ը>-ն չպետք է  շատ շեշտված արտասանել, այլ միայն թույլ շեշտով: Տառադարձելու ժամանակ երբեմն այն գրում են, երբեմն` ոչ:
Սակայն երբ   այս   վերջավորություններն   ունեցող   բառերին ձայնավորով սկսվող բառ է հաջորդում, այլևս //ը// չի արտասանվում, այլ այդ երկու բառերը միաձույլ են կարդացվում, ինչպես` զքաղաքն //ըզքաղաքըն//, բայց` զքաղաքն  այն //ըզքաղաքնայնյ, զապարանս //զապարանըս//, բայց`  զապարանս արքունի //զապարանսարքանի//, արքայն //արքայըն//,  բայց` արքայն Արտաշէս (արքայնարտաշես//:

**Ծանոթություն. Գրաբարի ընթերցանության բարեհնչյունությունն առհասարակ պահանջում է, որ բառի վերջին բաղաձայնը և հաջորդող բառի սկզբի ձայնավորն արտասանությամբ չկտրվեն, ինչպես`
այս է մարմին իմ //այսեմարմինիմ// -մեկ շնչով 
եւ  ասէ (յեվասե//-մեկ շնչով 
տեսանէր զդուստրն //տեսանէրըգդուստրըն//-մեկ շնչով
ի սկբանէ  //իսկըզբանե//-մեկ շնչով
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#45
Quote from: Satenik on April 05, 2008, 04:48:04 AM
Quote from: Masnaget on April 03, 2008, 01:54:39 PM
6. Գրաբարում <յ> տառը ձայնավորից առաջ կարդացվում է  <հ>, օրինակ` յեղեղ-հեղեղ, յօժար-հոժար և այլն:
Մասնագետ, բայց  ինչո՞ւ է "Պատարագամատույցի " մեջ գրված  "յերկինս եւ յերկրի":
Որովհետև այն հոլովված է

Ուղղական` երկինք
Ներգոյական /կամ ավելի ճիշտ` ներգոյականի իմաստով/` յերկինս

Դարձյալ`

Ուղղական` երկիր
Ներգոյական /կամ ավելի ճիշտ` ներգոյականի իմաստով/` յերկրի

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ուշադրություն. Լուսամուտի հյուրերը, որոնք ֆորումի անդամ չեն, գրաբարի և առհասարակ Մասնագետի վարած բաժինների վերաբերյալ իրենց խոսքը, դիտողությունները,  անհատական հնարավոր պարապմունքների կազմակերպմանն առնչվող  հարցերը կարող են ուղղել անձամբ Մասնագետին masnaget@inbox.ru հասցեով: Սիրով  կպատասխանեմ:

Satenik

Ներողություն եմ խնդրում բոլորից, մոտակա օրերին ժամանակիս սղության պատճառով չեմ կարողանա մասնակցել դասերին: Բայց հետո նորից կմիանամ:  21:)

Masnaget

Հարց բոլորին.
Ո"վ կասի, թե ինչպես պետք է կարդալ հետևյալ գրաբար բառերը`
/պատասխանը գրել  հնչյուն առ հնչյուն/

զստացուածս
զսկիզբն
զզարդս
զընկերս
զսպասաւորս
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Շնորհակալություն բոլոր հյուրերին, որոնք իրենց թանկագին ժամանակից  մի քանի րոպե տրամադրում են  գրաբարի դասընթացներին հետևելու համար: Անչափ շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: