Սովորեցնում եմ գրաբար

Started by Masnaget, February 27, 2008, 05:50:59 PM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: Barmen on August 16, 2008, 06:03:01 PM
Ես էլ եմ ուզում գրաբարի դասերին  39:) 39:)մասնակցել  39:), կարող եմ? 5:)
Մի քիչ գրաբար գիտեմ, ինչից  սկսեմ?

Թեյարանում աշխատանքային օրը վերջանալուց  հետո իհարկե 40:) 41:)
Սկսե՛ք կարդալ դասընթացը` այն, ինչ կա, մնացածը` հընթացս:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

QuoteԵս էլ եմ ուզում գրաբարի դասերին մասնակցել, կարող եմ?
Մի քիչ գրաբար գիտեմ, ինչից  սկսեմ?

Կարո՞ղ ես աշխարհաբարի վերածել հետևյալ նախադասությունները.

Եւ ետես Աստուած զամենայն զոր արար  եւ ահա բարի են յոյժ. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ:

Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր ըստ պատկերի Աստուծոյ արար զնա, արու եւ էգ արար զնոսա:

Barmen

Quote from: Masnaget on August 29, 2008, 12:24:45 AM
QuoteԵս էլ եմ ուզում գրաբարի դասերին մասնակցել, կարող եմ?
Մի քիչ գրաբար գիտեմ, ինչից  սկսեմ?

Կարո՞ղ ես աշխարհաբարի վերածել հետևյալ նախադասությունները.

Եւ ետես Աստուած զամենայն զոր արար  եւ ահա բարի են յոյժ. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ:

Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր ըստ պատկերի Աստուծոյ արար զնա, արու եւ էգ արար զնոսա:

ինչ է նշանակում ետես,  արար, եղեւ բառերը?

Masnaget

#63
Quoteինչ է նշանակում ետես,  արար, եղեւ բառերը?

<ետես> նշանակում է <տեսավ>
<արար> նշանակում է <ստեղծեց>
<եղեւ> նշանակում է <եղավ>
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen

Եւ ետես Աստուած զամենայն զոր արար  եւ ահա բարի են յոյժ. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ:

Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր ըստ պատկերի Աստուծոյ արար զնա, արու եւ էգ արար զնոսա: [/b]

Եվ Աստված տեսավ, որ ամեն ինչ, որ ստեղծեց, բարի է շատ, և եղավ առավոտ, և եղավ երեկո` վեցերորդ օր

Եվ ստեղծեց Աստված մարդուն , /         մնացածը չեմ կարողանում/ արու և էգ ստեղծեց նրանց:

VAHAG

#65
Quote from: Masnaget on August 24, 2008, 10:28:44 PM
Quote from: Barmen on August 16, 2008, 06:03:01 PM
Ես էլ եմ ուզում գրաբարի դասերին  39:) 39:)մասնակցել  39:), կարող եմ? 5:)
Մի քիչ գրաբար գիտեմ, ինչից  սկսեմ?

Թեյարանում աշխատանքային օրը վերջանալուց  հետո իհարկե 40:) 41:)
Սկսե՛ք կարդալ դասընթացը` այն, ինչ կա, մնացածը` հընթացս:
Բարև Մասնագետ:Հիմա կարող եմ մասնակցել քո դասընթացներին և եթե կարելի է կմասնակցեմ մյուս դասից:ԳԱՅԼ:

Masnaget

Quote from: VAHAG on September 06, 2008, 08:47:18 PM
Quote from: Masnaget on August 24, 2008, 10:28:44 PM
Quote from: Barmen on August 16, 2008, 06:03:01 PM
Ես էլ եմ ուզում գրաբարի դասերին  39:) 39:)մասնակցել  39:), կարող եմ? 5:)
Մի քիչ գրաբար գիտեմ, ինչից  սկսեմ?

Թեյարանում աշխատանքային օրը վերջանալուց  հետո իհարկե 40:) 41:)
Սկսե՛ք կարդալ դասընթացը` այն, ինչ կա, մնացածը` հընթացս:
Բարև Մասնագետ:Հիմա կարող եմ մասնակցել քո դասընթացներին և եթե կարելի է կմասնակցեմ մյուս դասից:

Այո, ինչպես կուզեք: Միայն ուրախ կլինեմ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Սիրելի Վահագ.
Բարմենը դժվարացել է այս տողերի մի մասը թարգմանել: Կօգնե՞ք նրան` լրացնելով և ճշգրտումներ անելով:

Թարգմանելու ենթակա տողերը սրանք են` այս կարմիրները.
Եւ ետես Աստուած զամենայն զոր արար  եւ ահա բարի են յոյժ. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ:

Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր ըստ պատկերի Աստուծոյ արար զնա, արու եւ էգ արար զնոսա:

Նա այսպես է թարգմանել.

Եվ Աստված տեսավ, որ ամեն ինչ, որ ստեղծեց, բարի է շատ, և եղավ առավոտ, և եղավ երեկո` վեցերորդ օր

Եվ ստեղծեց Աստված մարդուն , /         մնացածը չեմ կարողանում/ արու և էգ ստեղծեց նրանց:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

VAHAG

Quote from: Masnaget on September 06, 2008, 11:41:28 PM
Սիրելի Վահագ.
Բարմենը դժվարացել է այս տողերի մի մասը թարգմանել: Կօգնե՞ք նրան` լրացնելով և ճշգրտումներ անելով:

Թարգմանելու ենթակա տողերը սրանք են` այս կարմիրները.
Եւ ետես Աստուած զամենայն զոր արար  եւ ահա բարի են յոյժ. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր վեցերորդ:

Եւ արար Աստուած զմարդն ի պատկեր իւր ըստ պատկերի Աստուծոյ արար զնա, արու եւ էգ արար զնոսա:

Նա այսպես է թարգմանել.

Եվ Աստված տեսավ, որ ամեն ինչ, որ ստեղծեց, բարի է շատ, և եղավ առավոտ, և եղավ երեկո` վեցերորդ օր

Եվ ստեղծեց Աստված մարդուն , /         մնացածը չեմ կարողանում/ արու և էգ ստեղծեց նրանց:

Եվ Աստված տեսավ այն ինչ արարել է և ահա շատ բարի է և եղավ երեկո և եղավ առավոտ,օր վեցերորդ:
Եվ Աստված արարեց մարդուն իր պատկերով Աստված իր պատկերով արարեց նրան  արու և էգ արարեց նրանց

VAHAG

Quote from: Masnaget on March 11, 2008, 12:43:29 AM
Quote from: Hasik on March 10, 2008, 10:22:32 PM
Իսկ երբ է ո-ն «օ» դառնում, ինչպես խոսքը դառնում խօսք:
Որպես կանոն` ասում են, որ ոչ թե <ո>-ն է դառնում <օ>, այլ` երբեմն, զուգահեռաբար գործածվում է նաև <օ> տառը: Բայց ոչ երբեք` <ո>-ի փոխարեն: <Օ>-ի պատմությունն ուրիշ է:
Եկեք տեսնենք, թե Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը քանի՛ տառեր ուներ, և որո՛նք էին դրանք:
Եվ այսպես`

ԱԲԳԴԵԶԷԸԹԺԻԼԽԾԿՀՁՂՃՄՅՆՇՈՉՊՋՌՍՎՏՐՑՒՓՔ
Այստեղ կան 36 տառեր, որոնք համապատասխանում են 36 հնչյունների:

Օ և Ֆ տառերն ավելացվել են ուշ` միջնադարում` հետևելով եվրոպական այբուբեններին:
Այն բառերը, որոնք հնում իրենց մեջ <օ> ՀՆՉՅՈՒՆՆ էին պարունակում, ունեին կա՛մ <ո>  տառը,  կա՛մ  <աւ> երկբարբառը:

Մասնագետ ես համաձայն չեմ որ «օ» տառը ավելացվել է միջնադարում,հետևելով Եվրոպական այբուբեններին:Ինչ՞ու:Նախ ասեմ համաձայն չեմ «ստեղծել» բառի հետ  «Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը» իմ կարծիքով ավելի ճիշտ է օգտագործել «վերականգնել» բառը՝ «Մեսրոպ Մաշտոցի վերականգնեց այբուբենը»:Դ=վար թե լինելով ամենահին քաղաքակրթություն ունեցող երկիրը չունենայինք տառերը,ունենալով Քարահունջը չիմանայինք թվերը և դա այն դեպքում երբ Քարահունջը աշխարհի ամենահին աստղադիտարանն է եղել,այսինքն այն կարծիքին եմ որ ունեցել ենք տառեր դեռևս շատ հնուց,իմացել ենք մաթեմատիկա,տիրապետել ենք աստղագիտությանը և ինչու եմ ասում «թվեր» որովհետև «օ» ն զերո է նշանակում ինչպես ցանակցած տառ ունի իր բացատրությունը:Մենք ունեցել ենք «օ» տառը բայց Մաշտոցը ինչ ինչ պատճառներով հանել է այդ տառը այբուբենից,որը երկար թեմա է:Խիստ կասկածում եմ լինել մի =ողովուրդ ով հազարամյակներ առաջ իմացել է որ երկրագունդը կլոր է,կարողացել է հաշվել երկրագնդի շառավիղը թույլ տալով ընդամենը 6 կիլոմետրի սխալ չունենար տառեր և չիմանար մաթեմաթիկա: