Սովորեցնում եմ գրաբար

Started by Masnaget, February 27, 2008, 05:50:59 PM

Previous topic - Next topic

Masnaget

#90
Շատ լավ. կուզենայի ամփոփել մեր անցած մի նյութ ու անցնել առաջ.

Մենք մինչև հիմա ուսումնասիրել ենք զ նախդիրը, որը հայցականի ցուցիչ է: Այսպիսով կարող ենք ասել, որ այս մեկ նախդիրը բավականաչափ ուսումնասիրել ենք: Սակայն մեկ հավելում ունեմ: Երբ որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է մեկ ուրիշի հետ, օգտագործվոմ է դարձյալ զ նախդիրը: Օրինակ`բարձր քան զերկինս. (=երկնքից բարձր) և այլն:
Ամփոփեմ նաև զ նախդրի մեր անցածը ու ձևակերպեմ կանոնները.
1.Հայցական հոլովը երբ ներգործական բայերի կրող խնդիր է (ներգոյական սեռի խնդիր) և որոշյալ է, վերցնում է զ նախդիրը: Օրինակ՝
օրհնեցԷք զՏԷր-օրհնեցեք Տիրոջը
օրհնեցԷք զանուն Տեառն-օրհնեցեք Տիրոջ անունը
2.   Բաղդատական քան նախադրությունից հետոյ դրվում է միշտ զ նախդրով հայցական: Օրինակ`
մեծ քան զնա (= նրանից մեծ):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Գրաբարի դասերը Էլ չեն շարունակվելու 6:)

Masnaget

Quote from: ani on July 05, 2010, 05:16:38 PM
Գրաբարի դասերը Էլ չեն շարունակվելու 6:)
Կլինեն, Անի ջան, պարզապես ժամանակի խնդիր ունեմ:
Երևի խնդրեմ հոգևորականների խմբից մեկին, որ ինձ օգնեն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: