Սովորեցնում եմ գրաբար

Started by Masnaget, February 27, 2008, 05:50:59 PM

Previous topic - Next topic

Mard

Ես նույն կերպ էի գրել , բացի մեկ բառից` ոսկի, սա հենց այսպես էլ թողել եմ:
Քանի որ, գրեթե նույնն էի գրել, այլևս չտեղադրեցի գրածս:

:)

Satenik

Մեկ այդ "յոսկի"-ի վրա եմ կասկածում, մեկ էլ "կոչւել"-ի վրա: Գուցե պետք էր գրել "կոչուե՞լ": Մեկ էլ "Եղիայի" վրա վստահ չեմ, գուցե ա՞յլ կերպ է գրվում:  25:)

Masnaget

Շատ գոհ եմ երկուսիցդ էլ, սակայն մեկ-երկու նկատառումներ. /ուղղումները կանաչ գույնով են/
Հայրեր են կոչւում այն եկեղեցականները, ովքեր ներգործական դեր են ունեցել Եկեղեցու կեանքի սկզբնական շրջանում: Հայրեր եղել են մինչեւ հինգերորդ դարի վերջը, իսկ այդ ժամանակից մինչեւ 12-րդ դարը հայրեր են կոչւել կաթողիկոսները և նրանց հովանաւորութեան տակ գործողները: Առաքեալների ժամանակակից հայրերը կոչւել են առաքելական հայրեր: Հայրերը նաև բազմաթիւ հոգեւոր գրքերի հեղինակներ են:
Հայրերը հաւատարիմ են և իմաստուն, նրանք (հողանիւթ) մարմնով հրեշտակներ են երկրի վրայ: Նրանք դաստիարակել են կրօնաւորներին, եղել են հայրեր միաբանների ու ճգնաւորների, և բանական ծաղիկ ու ապաքինող դեղ հիւանդների համար: Նրանց աղաչանքներով երկիրը անսասան է պահւում: Մարդաշատ տեղերից հեռանում էին դեպի անապատներ եւ Եղիայի ու Յովհաննէս Մկրտչի նման բնակւում  անձուկ վայրերում ու շրջում խարանզանազգեստ: Նրանք գնում էին նեղ ու անձուկ ճանապարհներով, իրենց ուսերին կրելով իրենց խաչը եւ Քրիստոսին խաչակից լինելով, Նրա հետ ընթանում դեպի երկինք: Նրանք չարչարանակից լինելով Քրիստոսին, որպես գառներ յօժարութեամբ մտան գայլերի մէջ: Նրանք արժանի եղան կոչւելու առաքեալների աշակերտները եւ աստուածային հրով փորձուելով եղան ընտիր ոսկի: Նրանք ուղիղ դաւանութեամբ քարոզեցին Քրիստոսին և անպարտելի մնացին հրապուրանքներից:
Նրանք կրթուած են ուղիղ հաւատով ու գիտութեամբ եւ նրանց միտքը սրատես է: Հայրերը հօտին միաբան են դարձնում եւ իրենց հետեւողներին հնազանդութեան բերում: Գնում են հօտի առջեւից եւ նրանց առաջնորդում բոլոր գործերում ու ճգնութիւններում:
Հայրերը խրոխտ եւ ահարկու են միաբանների հանդեպ: Նրանք ծոյլերին խրատում են, անհնազանդներին սաստում եւ անզեղջներին յանդիմանում: Նրանք մարդահաճոյ չեն, քանզի մարդիկ այդպէս առանց խրատի կմնան: Հայրերը քննում են հօտի առանձին անդամների գործերը եւ նրանց յանձնարարութիւններ տալիս: Նրանց խրատում են, ուսուցանում եւ առաջնորդում: Նրանք ողջախոհ են ու համեստ իրենց խօսքերում ու գործերում, բոլոր զգայարաններով ու մարմնով:
Նրա միտքն ու վարքը բարձր է, որպէսզի ուրիշները տեսնելով նրա բարի գործերը փառաւորեն Աստծուն:
Նա զգաստութեամբ ու արթնութեամբ հսկում է հօտին: Նախ աղօթքով է հսկում եւ պահի նրանց հերձուածողներից, եւ տանի դեպի աստուածպաշտութիւն եւ Սուրբ Գրքի ընթերցանութիւնը: Հոգա նրանց կարիքները, որպէսզի հօտը միշտ անխափան մնայ:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#33
Ուղղագրական մի քանի այլ կանոններ
6. Գրաբարում <յ> տառը ձայնավորից առաջ կարդացվում է  <հ>, օրինակ` յեղեղ-հեղեղ, յօժար-հոժար և այլն:
7. Գրաբարում <ու>  տառը ձայնավորից առաջ կարդացվում է <վ>, օրինակ` Նուարդ-Նվարդ, նուէր-նվեր, աստուածային-աստվածային և այլն:
8. Աշխարհաբարի բոլոր այն բառերը, որոնց մեջ եղած <ե> տառը բառաբարդման ժամանակ դառնում է <ի>, գրաբարում, առանց բացառության, ունեցել են <է> տառը: Օրինակ` աշխարհաբարի <գես> բառը բառաբարդման կամ ածանցման  ժամանակ ունենում է <գիս>  ձևը` <գիսավոր>, <գիսակ> և այլն: Ուրեմն` գրաբարում <գես> բառը գրվել է <գէս>  տեսքով: Աշխարհաբարի <Հովհաննես> բառը բառաբարդման կամ ածանցման  ժամանակ ունենում է <Հովհաննիս>  ձևը` <Հովհաննիսյան> և այլն: Ուրեմն` գրաբարում <Հովհաննես> բառը գրվել է <Յովհաննէս>  տեսքով: Սա անշարժ կանոն է, միանշանակ:
Մի քանի այլ օրինակներ`
Աշխարհաբար` որպես
Աշխարհաբար ածանցում` որպիսություն, հետևաբար`
Գրաբար` որպէս
Աշխարհաբար` դեմ
Աշխարհաբար ածանցում` դիմադրել, դիմազրկել, դիմախաղ, հետևաբար`
Գրաբար` դէմ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#34
Quote from: Mard on April 02, 2008, 09:14:04 PM
Ես նույն կերպ էի գրել , բացի մեկ բառից` ոսկի, սա հենց այսպես էլ թողել եմ:
Քանի որ, գրեթե նույնն էի գրել, այլևս չտեղադրեցի գրածս:


Իսկ Հասի՛կը ինչ կասի ընդհանուրի վերաբերյալ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Մասնագետ ջան այս դասին ես երեվի թե երկու կստանամ, չնայած հայցում եմ Ձեր ներողամտությունը, բայց կկարդամ ձեր գրածն ամեն դեպքում, ոնց էլ լինի մի բան կսովորեմ

Satenik

Quote from: Masnaget on April 03, 2008, 01:54:39 PM
6. Գրաբարում <յ> տառը ձայնավորից առաջ կարդացվում է  <հ>, օրինակ` յեղեղ-հեղեղ, յօժար-հոժար և այլն:
Մասնագետ, բայց  ինչո՞ւ է "Պատարագամատույցի " մեջ գրված  "յերկինս եւ յերկրի":

Masnaget

Quote from: Satenik on April 05, 2008, 04:48:04 AM
Quote from: Masnaget on April 03, 2008, 01:54:39 PM
6. Գրաբարում <յ> տառը ձայնավորից առաջ կարդացվում է  <հ>, օրինակ` յեղեղ-հեղեղ, յօժար-հոժար և այլն:
Մասնագետ, բայց  ինչո՞ւ է "Պատարագամատույցի " մեջ գրված  "յերկինս եւ յերկրի":
Այս հարցին թույլ տվեք մի քանի դաս անց պատասխանել, ըստ ծրագրի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ծանոթացում գրաբարի նախդիրների հետ

Գրաբարի նախդիրներին արդեն ծանոթ եք. դրանց լավ ծանոթ եք նաև աշխարհաբարից, քանի որ դրանք գրեթե առանց իմաստային լուրջ փոփոխության` անցել են արդի աշխարհաբարին:
Մեր առաջին ծանոթությունը  գրաբարի <զ> նախդիրի հետ է: Միանգամից ասեմ, որ այն որպես կանոն կամ առավելաբար  դրվում է հայցական հոլովով բառի վրա:

Աշխարհաբար ասում  ենք` <Ճանաչել իմաստությունը և խրատը>, գրաբար` <Ճանաչել զիմաստութիւն եւ  զխրատ>: 
   
<Զ> նախդիրը հայցական հոլովին որոշյալ առման իմաստ է հաղորդում: Բառի վերջում կարող է դրվել <ն> հոդը:

Առաջադրանք 1.
Հետևյալ բառերը <թարգմանեցե՛ք> գրաբար` օգտվելով <զ> նախդրից և հարկ եղած դեպքերում ուղղագրությունը փոխելով.

այգի
առավելություն
սիրտ
հույս
բարի
բարիք
ողջույն
կույս
մարդ
գիրք
միրգ
անձ
հովիվ
հիվանդ
ընթացք
մատուռ
եկեղեցի
ժողովուրդ

Հուշում-օրինակներ.
<այգի>-<զայգի> (կամ` <զայգին>),
<առավելություն>-<զառաւելութիւն> (<զառաւելութիւնն>)
<սիրտ>-<զսիրտ> (<զսիրտն>)


Առաջադրանք 2.
Փորձե՛ք թարգմանել հետևյալ նախադասությունները.
<Մի՛ սպանաներ զիս>  /արգելական հրամայական է/
<Մատնես զսիրելիս եւ զազգականս>  /ներկա ժամանակաձևով է/
<Ժողովեցից զցորեան> /ապառնի ժամանակաձևով  է/
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Ուշադրություն.
Ընդունելություն գրաբարի դասաժամերի համար:
Մասնագետը հայտարարում է ընդունելություն գրաբարի դասընթացի նոր մասնակիցների համար: Շտապեք գրանցվել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: