Ինչպես պայքարել աղանդների դեմ?

Started by MONK, November 22, 2007, 05:18:58 PM

Previous topic - Next topic

MONK

Quote from: Dhani on December 11, 2007, 09:54:18 PM
Quote from: MONK on December 11, 2007, 04:18:19 PM
Բոլորին անխտիր` անշուշտ ոչ, բայց հիմնականում` այո:

Իսկ որ՞ն է ձեր աղանդների կրետերիան:
Դուք ի նկատի ունեք զոհ և ոչ զոհ համարվելու չափանիշը?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Magnolia on December 12, 2007, 01:07:31 AM
Ես դա էլ ասում եմ, որ երանի բոլորը լինեն այս ֆորումում գրանցված հոգևորականների պես 37:)`հանգիստ, համբերատար, պարզ, հասկանալի  և ալն 10:) Ֆորումը` հոգևորականի պռոֆեսսիոնալիզմի օրինակ է, որ նա պատրաստ է իր գիտելիքները, ժամանակը և համբերությունը տրամադրի մեկ ուրիշի 21:)

Մագնոլիա ջան, հավատացեք, որ այս ֆորումից դուրս էլ բազմաթիվ նման հոգևորականներ կան, պարզապես նրանց մոտենալ է պետք: Այ օրինակ եթե Դուք այս ֆորում չմտնեիք, ինչպես պիտի կարողանային այս ֆորումի հոգևորականները դրսևորել Ձեզ օգտակար լինելու իրենց ձգտումը?  21:)
QuoteԾրագրերի մասին...  պետք է ասեմ, որ սեփական մտահաղացումներ չունեմ այդ հարցի վերաբերյալ, կարող եմ միայն պլագիատով զբաղվել և առաջարկել Միտք ակումբի գաղափարը ավելի լայն մասսաների համար: Օրինակ` կազմակերպել այդպիսի մրցույթ  և մրցանակը լինի, օրինակ` ճամփորդություն Հայկական Յերուսաղեմ 11:): Կամ ռուսական "Óìíèêè è Óìíèöû" ծրագրի կրոնական անալոգը ստեղծել, "Ալֆա"-ծրագրի գաղափարը զարգացնել...

Եթե օրինակ այդ անալոգը ստեղծելու կամ գաղափարը զարգացնելու հոգսը Ձեզ վրա լինի, ինչպես կանեք Դուք դա?  12:)

QuoteMONK, սպառվեցի, թող մի քիչ էլ իրենք մտածեն  12:)
Լավ, լավ, կթողնենք, մի սպառվեք  38:) 37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Magnolia on December 12, 2007, 01:48:32 AM
MONK,
Երբ հանդիպում ես եկեղեցում տարբեր մարդկանց,ովքեր քեզ ասում են ինչ անես` գլուխդ ծածկես, ծնկես, աղոթես, շնչես,շունչդ պահես...դա ոչպռոֆեսսիոնալիզմ է (մանավանդ, եթե այդ  եկեղեցու երիտասարդաց միության անդամներն են լինում 43:)):
38:) 38:) 38:)

QuoteՈրպեսզի թեմայից չշեղեմ քննարկումները, կբացեմ նոր թեմա, o.k.?  21:)
OK.  30:) 21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Այո Մոնկ, ես հենց դա էլ նկատի ունեի: Դուք կռահեցիք: 21:) 21:)
Չեմ կարծում, որ գոյություն ունի նման կրիտերիա:

Magnolia

Quote from: MONK on December 12, 2007, 07:03:33 PM


Եթե օրինակ այդ անալոգը ստեղծելու կամ գաղափարը զարգացնելու հոգսը Ձեզ վրա լինի, ինչպես կանեք Դուք դա?  12:)

Quote
Շատախոս ծույլիկներին նման պատասխանատու գործեր չեն ստանձնում ;)
գնամ նոր թեմա, լավ 37:)
եթե նոր իդեաներ ունենաք նոր թեմայի, միայն ասեք 10:)
21:)

Dhani

Quote from: MONK on December 12, 2007, 07:03:33 PM
Մագնոլիա ջան, հավատացեք, որ այս ֆորումից դուրս էլ բազմաթիվ նման հոգևորականներ կան, պարզապես նրանց մոտենալ է պետք:

Ահա հոգևորականների մեծ անձնական դժբախտությունն է, որից և օգտվում են աղանդավորները: Այդ մարդիկ չպետք է մոտենան հոգևորականներին: Այդ հոգևորականները պետք է դուրս գան դեպի ժողովուրդ ամեն մի կերպով: Օգտվելով ամեն մի հնարավորությունից: Ուր են այդ հայր սուրբերը? Ինչու այստեղ չեն օրինակ? Լուսամուտը լավ հնարավորություն է: Ինչու չկա Լուսամուտի նման շատ ուրիշ պռոյեկտներ և այլն?
Հայր Ղևոնդը....ի բացառություն հայր Ղևոնդի:

MONK

Շնորհակալություն, Մագնոլիա, Ձեր մասնակցության համար: Միշտ համեցեք: 39:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Dhani on December 12, 2007, 07:26:13 PM
Այո Մոնկ, ես հենց դա էլ նկատի ունեի: Դուք կռահեցիք: 21:) 21:)
Չեմ կարծում, որ գոյություն ունի նման կրիտերիա:
Կարծել-չկարծելն անշուշտ Ձեր իրավունքն է, բայց Ձեր թույլտվությամբ պատասխանենք Ձեր հարցին:  21:)
Աղանդների հիմնադիրները, առաջնորդները, տարատեսակ «հովիվներն» ու «գուրուները», քարոզիչներն ու միսիոներները, գործակալներն ու միջնորդ անձինք և բոլոր նրանք, ովքեր խաբեությամբ ու որոշակի տեխնոլոգիաների կիրառումով և որոշակի պատվերների կամ անձնական շահերի շրջանակում զբաղված են հավատքի ու մարդկանց հոգիների որսով և առևտրով`   հետապնդելով քաղաքական ու կոմերցիոն տարաբնույթ նպատակներ, անշուշտ զոհեր չեն, այլ հանցագործներ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց չարագործությունների համար: Կա նաև ուրիշ մի կատեգորիա` խելագար ու մոլեռանդ կրոնախևների տարատեսակը, ովքեր Աստծո, հավատքի ու հոգևորի վերաբերյալ իրենց բորբոքված ուղեղի խեղումները տարածում են ուրիշների վրա և արդյունքում վտանգում մարդկանց թե հոգու փրկությունը և թե անգամ ֆիզիկական գոյությունը, էլ չեմ ասում առողջ մտածելակերպն ու հոգեկան հավասարակշռությունը (նման օրինակի Դուք կարող եք ծանոթանալ այս ենթաբաժնում` «Պենզայի դրաման» թեմայում): Այս տարատեսակին պետք է վերաբերել այնպես, ինչպես հոգեկան հիվանդների, և բուժման անհնարինության դեպքում գոնե մեկուսացնել հասարակությունից:
Իսկ զոհեր են այն բազմահազար մարդիկ, ովքեր տարբեր ուղիներով հայտնվել են աղանդների սարդոստայններում, և, կամ խաբված լինելով, անկեղծորեն հավատում են իրենց ուսմունքին, կամ այնպիսի կախվածության մեջ են ընկել, որ չեն կարողանում ազատվել այդ սարդոստայնից: Իսկ նմանատիպ կախվածություն ստեղծելու տեխնոլոգիաներ տոտալիտար համակարգերում բավականին զարգացած են:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Dhani on December 12, 2007, 07:34:57 PM

Ահա հոգևորականների մեծ անձնական դժբախտությունն է, որից և օգտվում են աղանդավորները: Այդ մարդիկ չպետք է մոտենան հոգևորականներին: Այդ հոգևորականները պետք է դուրս գան դեպի ժողովուրդ ամեն մի կերպով: Օգտվելով ամեն մի հնարավորությունից: Ուր են այդ հայր սուրբերը? Ինչու այստեղ չեն օրինակ? Լուսամուտը լավ հնարավորություն է: Ինչու չկա Լուսամուտի նման շատ ուրիշ պռոյեկտներ և այլն?
Հայր Ղևոնդը....ի բացառություն հայր Ղևոնդի:
Թեմայի բուն նյութից չհեռանալու համար խնդրում եմ կամ առանձին թեմա բացեք, կամ Ձեր հարցը գրեք «Հարցեր հոգևորականներին» բաժնում: Սիրով կպատասխանենք:  37:) 37:) 37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Մոնկ, չեմ կարծում, որ բուն թեմայից շեղվել ենք: Հարցնում ենք`ինչպես պայքարել աղանդների դեմ? Պատասխան:Եթե հոգևորականները լինեն իրենց տեղում, ապա ամեն բան լավ կլինի: Թող չսպասեն, որ ժողովուրդը պետք է "բարձանա" դեպի իրենց, այլ իրենք իջնեն դեպի ժողովուրդը: Ահա ամենա լավ պայքարի ձևը: 13:)