Ինչպես պայքարել աղանդների դեմ?

Started by MONK, November 22, 2007, 05:18:58 PM

Previous topic - Next topic

MONK

Դուք շատ բարի եք:  21:)
Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչ ինչից է անջատ  կամ անանջատ, այլ այն, որ չարիքի դեմ պայքարը նույնը չէ, ինչ պայքարը չարիքի զոհերի դեմ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Այսինքն, դուք բոլոր աղանդավորներին անխտիր համարում եք զո՞հ:

MONK

Բոլորին անխտիր` անշուշտ ոչ, բայց հիմնականում` այո:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Nane

Համաձայն եմ Մոնքի ձևակերպման հետ
Պայքար պետք է մղվի աղանդների և ոչ թե աղանդավորների դեմ, քանի որ աղանդավորների մեծ մասը, չի գիտակցում, որ ինքը աղանդավոր է, մոլորյալ, այլ յուրաքանչյուրը կարծում է, թե ինքը գտել է իր փնտրած ճշմարիտ ճանապարհը:

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Նանե, Դուք իրո՞ք մտածում եք, որ աղանդավորներից որևէ մեկը գիտակցում է իր աղանդ լինելու մասին: 19:) 21:)

Dhani

Quote from: MONK on December 11, 2007, 04:18:19 PM
Բոլորին անխտիր` անշուշտ ոչ, բայց հիմնականում` այո:

Իսկ որ՞ն է ձեր աղանդների կրետերիան:

Nane

Այո, օրինակ ես մի հոգեգալստական ընկեր ունեմ,  նա ասում է, որ գիտակցում է, <իր աղանդավոր> կամ այլ կերպ ասած ոչ ճշմարիտ  <դավանանքին հետևելը> ,  բայց ինքը ծնվել է հոգեգալստականի ընտանիքում և դաստիարակվել է այդ գաղափարներով: Ի դեպ, նման վիճակում են աղանդավոր ծնողների զավակները, ովքեր  սկսում են գիտակցել իրենց ծնողների սխալ լինելը, /օրինակ դպրոցում Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի  միջոցով ծանոթանալով Հայոց Եկեղեցուն/,  բայց ելք չունեն, ստիպված մասնակցում են <աղանդների ներքին կյանքին> Նման երեխաների հետ շատ եմ զրուցել, միգուցե չափահաս դառնալուց հետո <ազատվեն>, բայց ով գիտի...



Dhani

Չեմ կարծում, որ այդ երիտասարդը հասկանում է ինչ է նշանակում աղանդ լինել, ինչ է աղանդավորությունը: Իրականում նա չի հասկանում: Եթե իրականում հասկանար, գիտակցեր նա ամեն գնով դրանից կազատվեր: Ասում եմ անձնական փորձիցս: Իսկ ելք միշտ  կա, եթե իհարկե շանտաժի հարց կանգծ չէ:

Nane

Նա հասկանում է, բայց եթե դուրս գա, կարելի է ասել իր ընտանիքից լրիվ կհեռանա, նույնիսկ մենակ կմնա: նրա համար, ինչպես ասացի< իրենց գաղափարների ամբողջությունը  <Կենսական ճշմարտություն է>, բայց վստահ եմ, որ ինքը հասկանում է <Ճշմարիտ ճշմարտությունը>, միգուցե դա նրա համար այդքան էլ կարևոր չի.:
Գիտեք իմ ընկերն էլ ժամանակին եղել է մի երեխա, ով պարզապես հետևել է ծնողներին...