Ինչպես պայքարել աղանդների դեմ?

Started by MONK, November 22, 2007, 05:18:58 PM

Previous topic - Next topic

vahan

Quote from: MONK on December 09, 2009, 01:00:00 AM
Հարգելի ֆորումցիներ, վաղուց բացված այս թեման կցանկանայի կրկին ակտիվացած տեսնել: Հարցը, ցավոք, շարունակում է արդիական մնալ, և շատ հետաքրքիր կլիներ լսել ձեր տեսակետներն այս հարցի շուրջ: Կխնդրեի միայն թեմայից չշեղվել: Եթե ցանկություն կամ ասելիք չկա, ապա շնորհակալություն այնքանի համար էլ, որ հետաքրքրվել և մտել եք այս թեմա:
Մոնք ջան ո՞վ պայքարի։

Չնայած առանձնապես այդպիսի պատվիրան չունենք Աստվածաշնչում .բաց եթե որևէ մեկը ուզում է  այդ առաքելությունը ստանձնել.պետք է որ  ինքը  կատարյալ ճշմարտության մեջ լինի։ Կարծում եմ լավագույն պայքարի ձևը սա է։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

MONK

Նախ հարգանքներս, Վահան ջան: Կարծում եմ այստեղ մտավախություն չես ունենա, որ սոցիալական ճնշում կգործադրվի 10:)
Իսկ դու ինչ ես կարծում, ով պիտի պայքարի? Եվ կասես, թե կոնկրետ ինչ ի նկատի ունես <կատարյալ ճշմարտության մեջ լինել> ասելով? Հարցիս պատճառն այն է, որ ցանկացած կրոնի կամ աղանդի իսկական հետևորդ լիովին համոզված է, որ ինյքը կատարյալ ճշմարտության մեջ է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

vahan

Quote from: MONK on December 09, 2009, 02:02:30 AM
Նախ հարգանքներս, Վահան ջան:
Ջերմագին ողջույներս Հարգարժան Մոնքին։Անկեղծ ուրախ եմ. որ այստեղ ես։[/quote]
Quote from: MONK on December 09, 2009, 02:02:30 AM
Իսկ դու ինչ ես կարծում, ով պիտի պայքարի?
Մոնք ջան մարդու առաջնահերթ պայքարը ոչ թէ որևէ մեկի դեմ է.այլ հենց ինքն իր  դեմ։
Ինչպես նշվում է գրվածքում ՙեթե մարդոց կառույց է կքանդվի՚ Ուրեմն ավելորդ ճիգերի գործադրումը չեմ խրախուսում.նույնիսկ համարում եմ առ Աստված վստահության  ու հավատքի պակաս։
Էսօր ով չի ալարում՝ որոշում է պայքարել աղանդի դեմ։ՈՒզում եմ խոսել կոնկրետ օրինակներով՝տալ կոնկրետ անուններ։Չամիչը.Աստղը.Մոֆեստը. Յոգին ու ելի նրանցն նման Աստծո խոսքի թշնամիներ. հանկարծ որոշում են պայքարել աղանդների դեմ(իսկ նրանց դեմ.ես պայքարող չտեսա)։Բա ամո՞թ չի.ծիծաղելի չի՞։Ամոթ չի՞ նման մադկանց հետ միաբանվելը ու պայքարելը լավ ասենք թէ մի քիչ էլ այլ ձևով գրվածքը հասկացած .բայց մեծ հավատք ունեցող մարդկանց դեմ։
Չգիտեմ Մոնք ջան.էնքան բան կա ասելու.որ չգիտեմ որտեղից սկսեմ.որտեղից վերջացնեմ։
Quote from: MONK on December 09, 2009, 02:02:30 AM
Եվ կասես, թե կոնկրետ ինչ ի նկատի ունես <կատարյալ ճշմարտության մեջ լինել> ասելով? Հարցիս պատճառն այն է, որ ցանկացած կրոնի կամ աղանդի իսկական հետևորդ լիովին համոզված է, որ ինյքը կատարյալ ճշմարտության մեջ է:
.Հարցիղ մեջ նաև պատասխան կա։Բայցևայնպես ճշմարտությամ մեջ լինելը գոնե այսպես կարելի է դիտարկել.եթե ես իմ գիտցածի չափով՝ինձ հասանելի եղածի չափով.ամբողջը կատարում եմ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Ես մի քանի անգամ իմ բնակության հասցեն փոխել եմ։ Երբ առաջին անգամ տեղափոխվեցի Ս. փողոց, օրերից մի օր հետաքրքիր առաջարկներով ու նվերներով մեր դուռը բախեցին եհովայականները։ Ես երկար եմ ապրել այդ փողոցում, բայց եկեղեցու ներկայությունը այնտեղ որևէ կերպ չզգացվեց։ Հետո տեղափոխվեցի Շիրակի փողոց, երկու շաբաթ հետո հետաքրքիր առաջարկներով ու նվերներով մեր դուռը բախեցին եհովայականները։ Բավականին երկար ես մնացի այդտեղ, բայց եկեղեցու ներկայությունը այնտեղ որևէ կերպ չզգացվեց։ Միայն կիրակի օրերը փողոցի մի հատվածը ակտիվ էր լինում, որովհետև այդ հատվածում ինչ–որ աղանդավորներ էին հավաքվում, և դա փողոցի ողջ բնակչությունը գիտեր։ Ինչևէ որոշ ժամանակ հետո տեղափոխվեցի մի այլ տեղ, որտեղ շուրջ բոլորը սեփական տներ էին, այսինքն՝ բնակիչները մեկը մյուսին ճանաչում էր։ Տեղափոխվելուս հաջորդ օրն իսկ հետաքրքիր առաջարկներով ու նվերներով մեր դուռը բախեցին եհովայականները։ Բնականաբար այստեղ էլ եկեղեցու ներկայությունը որևէ կերպ չզգացվեց։

Փաստը մնում է փաստ, որ Եկեղեցին թաղի, փողոցի, բակի կյանքից կտրված է։ Պատճառը, կարծում եմ, ծխական կանոնադրությունն է։
Այս կտրվածությունն էլ հաճախ հիմք է դառնում, որ մարդիկ ընկնեն աղանդների ձեռքը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quote from: Admin on January 25, 2010, 01:49:52 PM
Ես մի քանի անգամ իմ բնակության հասցեն փոխել եմ։ Երբ առաջին անգամ տեղափոխվեցի Ս. փողոց, օրերից մի օր հետաքրքիր առաջարկներով ու նվերներով մեր դուռը բախեցին եհովայականները։ Ես երկար եմ ապրել այդ փողոցում, բայց եկեղեցու ներկայությունը այնտեղ որևէ կերպ չզգացվեց։ Հետո տեղափոխվեցի Շիրակի փողոց, երկու շաբաթ հետո հետաքրքիր առաջարկներով ու նվերներով մեր դուռը բախեցին եհովայականները։ Բավականին երկար ես մնացի այդտեղ, բայց եկեղեցու ներկայությունը այնտեղ որևէ կերպ չզգացվեց։ Միայն կիրակի օրերը փողոցի մի հատվածը ակտիվ էր լինում, որովհետև այդ հատվածում ինչ–որ աղանդավորներ էին հավաքվում, և դա փողոցի ողջ բնակչությունը գիտեր։ Ինչևէ որոշ ժամանակ հետո տեղափոխվեցի մի այլ տեղ, որտեղ շուրջ բոլորը սեփական տներ էին, այսինքն՝ բնակիչները մեկը մյուսին ճանաչում էր։ Տեղափոխվելուս հաջորդ օրն իսկ հետաքրքիր առաջարկներով ու նվերներով մեր դուռը բախեցին եհովայականները։ Բնականաբար այստեղ էլ եկեղեցու ներկայությունը որևէ կերպ չզգացվեց։

Փաստը մնում է փաստ, որ Եկեղեցին թաղի, փողոցի, բակի կյանքից կտրված է։ Պատճառը, կարծում եմ, ծխական կանոնադրությունն է։
Այս կտրվածությունն էլ հաճախ հիմք է դառնում, որ մարդիկ ընկնեն աղանդների ձեռքը։

Շնորհակալություն, հարգելի Ադմին: Իրոք որ շատ լավ եք նկատել աղանդների տարածման ամենակարևոր պրոբլեմներից մեկը. եկեղեցու չափից դուրս վստահությունն իր ուժի և հզորության վրա:
Ես, իհարկե, ծանոթ չեմ եկեղեցու կանոններին. միգուցե կան օրենքներ, որոնք չեն թույլատրում եկեղեցուն բարեխոսել ժողովրդի առջև ինքն իրեն մասին? ՈՒրեմն ավելի լավ չէ արդյոք վերափոխել (կամ շրջանցել նույնիսկ) որոշ օրենքները? Այն օրենքները, որոնք թույլ են տալիս խեղճ ժողովրդին ընկնել աղանդների և նրանց խորամանկ քարոզիչների ճանկը:
Սա Ձեր նկատած պրոբլեմի մասին, Ադմին: Բայց, Ձեր թույլտվությամբ, կցանկանայի քիչ ավելի խորանալ այս պրոբլեմի մեջ:

Միգուցե փորձենք գտնել պատճառն այն բանի, թե աղանդներն ընդհանրապես, ինչու են նրանք առաջ գալիս? Ինչու են ծնվում աղանդները?
Իմ կարծիքը սա է.
1.Եկեղեցին այսօր չի բավարարում հավատացյալներին;
2.Եկեղեցին այսօր չի պատասխանում հավատացյալների տված հարցերին;
3.Հավատացյալները հոգնել են ապրել վախի մեջ և ընկալել Աստծոն որպես ահեղ ու դաժան մի դատավորի;
4.Աղանդը, շատ լավ տեսնելով այս պրոբլեմները, վերանորոգում է նրանցից ոմանք և ներկայացնում է դա ժողովրդին ավելի ճիշտ հավատի տեսքով, իսկ դրա հետ միասին , ինչ խոսք, որ առաջ է տանում իր սեփական շահերը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Ինչ խոսք, որ էլի պատճառներ կարելի է թվարկել, բայց այս չորսն էլ արդեն բավական են և լուրջ մտածմունքի առիթ են տալիս: Չէ որ մարդ, ինչպիսին էլ որ նա լինի, միևնույն է, Աստծո անբաժան մասնիկն է կազմում: Եվ դրանով իսկ հանդերձ, ինչ խոսք, որ անպայման  կարիք ունի հավատի: Այո, և սակայն այդ հավատն էլ պետք է կարողանա բավարարել մարդու պահանջներին, պատասխանել նրա տված հարցերին: Քանզի եթե չկան պատասխաններ և բավարարվածություն, մարդ սկսում է համարել, որ ինքը մի ինչ-որ սխալ տեղ է ընկել: Եվ այդ ժամանակ բավական է, որ գտնվի մեկը, ով նրան մի փոքր կբավարարի, նույնիսկ խաբելով, որպեսզի մարդը գնա այդ խաբեբայի հետևից: Դա հենց այն է, ինչ որ անում են աղանդները: Իսկ եկեղեցին... գոռոզաբար լռում է, որովհետև օրենքը թույլ չի տալիս?!.

Իմ երիտասարդ տարիներին աղանդներ առանձնապես տարածված չէին Հայաստանում: Միակ բանը, ինչին կարելի էր հակել, դա բուդդիզմն էր, որի մասին ինչ-որ կցկտուր տեղեկություններ նոր սկսել էին մտնել Հայաստան: Ես մի փոքր հետաքրքրվեցի դրանով, սիրեցի նրա բարիությունը, բայց այն ինձ առանձնապես չհետաքրքրեց: Հավանաբար այն պատճառով, որ հոգով ես ավելի քրիստոնեա էի: Այն ժամանակ ես գերադասեցի ինձ աթեիստ համարել: Բայց դա ֆիկցիա էր ընդամենը, իսկ ավելի ճիշտ - ինքնախաբեություն, որովհետև չէ որ հաղթողը միշտ էլ ճշմարտությունն է, իսկ ճշմարտությունը մարդու մեջ ոչ թե միտքն է, որ կարող է նրան նույնիսկ աթեիստ դարձնել, այլ հոգին, որը որ Աստծո անբաժան մասնիկն է մարդու մեջ:
Ինչ խոսք, որ շատ շուտ ես զգացի աթեիզմի ամբողջ անհեթեթությունը, քանի որ առանձնապես մի դժվար բան չէր այդ զգալը: Բայց, քանի  որ այդպես էլ չէի գտել հարցերիս պատասխանները, իսկ աղանդներն արդեն կամաց-կամաց սկսել էին բարձրացնել իրենց գլուխները, չգիտեմ, թե նրանցից որ մեկի մեջ այսօր կլինեի խեղդված, եթե ժամանակին չհայտնաբերեի ինձ համար իմ "Նոր Դարը (Նյու-Էյջ)", որը  դարձավ այն բանալին, որով ես կարողացա բացել ինձ համար կողպված Աստվածաշունչը:

Շատ տխուր կլինի, եթե Դուք այժմ ևս համարեք, որ ես շեղվում եմ թեմայից, այն ակնթարթին, երբ ես ինձ Ձեր 100%-անոց  համախոհն եմ համարում այս ցավոտ հարցի վերաբերյալ: Իսկ "Նոր Դարը" հիշեցի միայն մեկ առումով. որքան որ չեմ կարող երախտապարտ չլինել Աստվածաշնչին իմ քրիստոնեա լինելու համար, նույնքան էլ չեմ կարող շնորհակալ չլինել "Նոր Դարին" - ինձ քրիստոնեություն վերադարձնելու պատճառով: 
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

torosb

Աղանդներուն դէմ կարելի է պայքարիլ, Քրիստոնէական Դաստիարակութեամբ:
Այն Հաւատացեալը, որ քաջածանօթ է իր Հայրերու հաւատքին, զոհողութիւններուն, աստուածաբանութեան, Աստուածաշունչին եւ աղանդներուն, պարտի որպէս Զինուորեալ Եկեղեցւոյ «զինուոր-անդամ», իր բաժինը բերել այս պայքարին մէջ: Սակայն երբ ինք լաւ ձեւով պատրաստուած չէ, կամ մտազբաղ է սոցեալական եւ այլ հարցերով, ի վիճակի չէ իր լրիւ մասնակցութիւնը բերել այս Պատերազմին մէջ:
Եկեղեցւոյ անդամին Քրիստոնէական Դաստիարակութիւնը կը սկսի իր Մկրտութեան օրէն, մանուկներու պարագային: Եւ ինչպէս ծնողներ կը հետեւին իրենց զաւակներուն ֆիզիքական եւ մտային զարգացումին, նոյնպէս ալ կնքահայրը պարտի հետեւիլ իր սանուկին հոգեւոր զարգացումին:

Ղուկաս Վահան

Quote from: Admin on November 09, 2009, 05:30:30 PM
ՀՀ Կառավարության հոկտ. 9-ի պաշտոնական լրահոսի մեջ կարդում ենք.
««Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության մարզերի 15 համայնքներում ջրագծերի վերակառուցման ծրագիրը»։
(Լրահոսն ամբողջությամբ կարող եք կարդալ կցված ֆայլում կամ այստեղ՝ http://www.gov.am/am/news/item/7622/)

Արդյո՞ք աղանդավորական դրսևորումներից մեկն էլ սա չէ, որից այս դեպքում պետք է զգուշանան կառավարության անդամները։
Շատ հետաքրքիր է, թե ովքե՞ր են այդ վերջին օրերի սրբերը։

Երեկ Հայլուրով «աղաղակում» էին, որ աղանդները գրավել են Արարատի մարզը ու իրենց օգնություններով հոգևորսություն են իրականացնում։
Դե բնականաբար այս հղման մեջ գրածի մասին աղաղակել պետք չէ, գուցե շատերն էլ մոռացել են, մինչդեռ նրանք, ովքեր նայեցին, տեսան Արտաշատի «Վերջին օրերի սրբերի» կազմակերպության ամենից բարեկարգ շենքը...
Զարմանալի են պաշտոնական աղբյուրները. մեկ դժգոհում են, մեկ օգնություն ակնկալում...
Let's open the window of our soul and let the light enter our souls