Ինչպես պայքարել աղանդների դեմ?

Started by MONK, November 22, 2007, 05:18:58 PM

Previous topic - Next topic

Dhani

Եւս մեկ հարց Մոնկ: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ նույն ձևի զոհ կարող է լինել աղանդի հիմադիրը: Ասենք ՑՌՈՒՆ մեկի ուղեղը օճառաջրով լվանում է և...Այդ դեպքում, այդ օճառոտված հովիվը նույն զոհերից չէ՞:

Nane

Quote from: Dhani on December 12, 2007, 01:55:31 AM
Սիրելի Նանե ջան: Հուսով եմ, ի տարբերություն Մագնոլիաի, ասածներս Ձեզ չեն նեղում: 13:)
Դհանի ջան, ընդհակառակը, անկեղծ ասած ամբողջ գիշեր մտածել եմ, որ ես նեղացրի Ձեզ, ինչ լավ է, որ ոչ 18:)

Համաձայն եմ Ձեզ հետ <Հենց որ, այդ ամենը դաթարի թեորա լինելուց, նա ուժ կունենա անի այն, ինչ պետք է անի: Նա չի ցանկանա շաչունակել ինքը իրեն կեղծել: Միգուցե նա ոչ միայն ուժ, այլև ցանկություն չունի, չգիտեմ: Հուսամ ամեն ինչ լավ կլինի:

MONK

Հարգարժան Դհանի, նախքան Ձեր հարցին պատասխանելը կխնդրեի ի նկատի ունենալ մի կարևոր հանգամանք` պատասխանս չընկալել իբրև արդարացման փորձ կամ նման մի բան (արդարացումներ փնտրելու սովորություն չունեմ և անհրաժեշտ էլ չեմ նկատում:Հավելեմ նաև, որ չեմ արդարացնում առկա  թերացումները և չեմ էլ կարծում, որ ամեն ինչ իդեալական է): Պարզապես պատասխանում եմ Ձեր հարցին:
Ասում եք` ուր են հոգևորականները? Իհարկե այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեն առաջին հերթին` ԵԿԵՂԵՑՈՒՄ: Դուք Եկեղեցի գնալը և այնտեղ հոգևորականի հետ շփվելը ինչ-որ մեկի մոտ «բարձրանալ» եք համարում? Եվ Ձեր ասածն այնպիսի տպավորություն է թողնում ինձ վրա, կարծես թե այդ «բարձրանալ»-ը տաժանակիր կամ ստորացուցիչ արարք է: Եվ ասեմ, որ հոգևորականները միայն այդ «բարձունքում» նստած չեն մնում և նաև «իջնում» են: Եթե մի կողմ դնենք զուտ եկեղեցիներում իրականացվող քարոզչությունը, դրանից դուրս նույնպես Հայ Եկեղեցին հսկայածավալ աշխատանք է տանում: Նախ` այսօր Հայաստանի ու Արցախի դպրոցներում դասավնդվում է Հայ Եկեղեցու պատմություն առարկան, որով մատաղ սերունդը տեղեկացվում ինչպես իր ազգային-եկեղեցական պատմության վերաբերյալ, այնպես էլ ծանոթույուն է ստանում Եկեղեցու դավանական, ծիսական ու տոնական համակարգերի, ինչպես նաև այլ Եկեղեցիների և պատմական ու ժամանակակից աղանդների վերաբերյալ: Որոշ ԲՈՒՀ-երում նույպես դասավնդվում են կրոնական առարկաներ: Տարբեր հոգևորականներ ելույթ են ունենում հեռուստատեսությամբ ու ռադիոյով, թղթակցում են մամուլին: Ինչպես տեսնում եք, հայ հոգևորականների կարելի է հանդիպել նույնիսկ ինտերնետում (չնայած չգիտեմ, թե հենց այս ֆորումում եղած հոգևորականները Ձեզ  ինչով չեն գոհացնում, քանի որ հարցնում եք, թե «Ուր են այդ հայր սուրբերը? Ինչու այստեղ չեն օրինակ?»): Հայ հոգևորականներից հատուկ նշանակությամբ պարբերաբար այցելում են մանկատներ (դրա մասին կարծես թե հենց այս ֆորումում էլ կարող եք համոզվել), ծերանոցներ, անգամ բանտեր: Վերջնականապես կայացած է Պաշտպանության բանակում հոգևորականների հատուկ ծառայության ինստիտուտը: Գրեթե բոլոր թեմերում գործում են կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցասեր երիտասարդաց ու տիկնանց միություններ: Տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են տարբեր ծրագրեր: Աստիճանաբար կրճատվում են այն քաղաքների ու գյուղերի թվերը, որտեղ չկային եկեղեցիներ: Հետեզհետե մեծացվում են նոր ձեռնադրվող հոգևարականների թվերը...Եվ դեռ շատ կարելի է շարունակել այս շարքը:
Ուրիշ էլ ինչ եք ուզում, որ անենք? Մենք չենք կարող ծավալել հոգևորսություն, մենք չենք կարող կաշառել մարդկանց, խաբել, մոլորեցնել, հոգեբանական ու սոցիալական կախման մեջ գցել, գերել, դարձնել մեր ստրուկները, մենք չենք կարող զոռով մտնել մարդկանց ընտանիքներից ու անձնական կյանքից ներս, պարտադրել ու ստիպել, տարբեր անվայել լծակներով հասնել մեր նպատակին: 
Մենք սպասավորում ենք այնպես, ինչպես պատվիրել է մեր Տերը և ավանդել են մեր հայրերը: Իսկ նա, ով ականջ ունի լսելու, լսում է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Dhani on December 12, 2007, 10:33:14 PM
Եւս մեկ հարց Մոնկ: Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ նույն ձևի զոհ կարող է լինել աղանդի հիմադիրը: Ասենք ՑՌՈՒՆ մեկի ուղեղը օճառաջրով լվանում է և...Այդ դեպքում, այդ օճառոտված հովիվը նույն զոհերից չէ՞:
Դուք գիտեք նման կոնկրետ օրինակ?
Իսկ եթե մեկի ուղեղը լվացված է, նա չի դառնում ինչ-որ բանի հիմնադիր կամ առաջնորդ: Իրականում նա կամակատար է և պարտավորված է կատարելու իր ուղեղը լվացողների թելադրանքները, իսկ իրական հիմնադիրը կամ առաջնորդը ուղեղը լվացող(ներ)ն է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Այո Մոնկ, նմանակի օրինակներ ես գիտեմ: Եւ բավական շատ օրինակներ ունեմ: Գիտեմ, որ այդ աղանդավոր "լիդերներ"-ից շատերը նմանապես զոհ են ուղեղի լվացման:

Հ.Գ. Մոնկ, իսկ ձեր մյուս գրածին հետո կպատասխանեմ:

MONK

Եթե մյուս գրածիս պատասխանելուց հետո նաև ասեք, թե որ աղանդի հիմնադիրին է Ձեր իմացած կոնկրետ օրինակը, ես մինչև հոգուս խորքը երախտապարտ կլինեմ Ձեզ:  37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Մարգոտա, Ձեր նիկը փոխելուց հետո կարծես թե կորցրել եք հետաքրքրությունը այս թեմայի նկատմամբ:  10:)38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Մոնկ, ուղղակի ես իմաստ չեմ գտնում գրելու: Ինչ էլ գրեմ այստեղ, մեր եկեղեցու հավատարիմ զավակները դիտելու են, որպես քննադատություն Եկեղեցուն մի աղանդավորի կողմից: Դրա համար ես գերադասում եմ լռել:  21:)

MONK

Դուք էլ այնպես գրեք, որ թյուր տպավորություններ չառաջանան:  10:)Իսկ եթե չհասկացվելուց վախենաք, կյանքում ուրեմն հազվադեպ պիտի արտահայտվեք: 19:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Հարգելի ֆորումցիներ, վաղուց բացված այս թեման կցանկանայի կրկին ակտիվացած տեսնել: Հարցը, ցավոք, շարունակում է արդիական մնալ, և շատ հետաքրքիր կլիներ լսել ձեր տեսակետներն այս հարցի շուրջ: Կխնդրեի միայն թեմայից չշեղվել: Եթե ցանկություն կամ ասելիք չկա, ապա շնորհակալություն այնքանի համար էլ, որ հետաքրքրվել և մտել եք այս թեմա:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)