եթե թույլ տաք...
Իսկ ես կարծում եմ, որ Եկեղեցին պետք է մասնակցի երկրի քաղաքական կյանքին և հյուրաքանչյուր ոլորտում քաղաքական ծրագրեգրի մշակման գործում իր ներկայացուցիչներին ունենա: Ես ի նկատի չունեմ պատգամավորական ճառեր, կամ նախարարական պոռտֆելներ etc.
Կան շատ հարցեր, որտեղ եկեղեցին իր դիրքորոշմամբ կարող է կարևոր և վճռական դեր խաղալ: Պետության կողմից իրականացվող քաղաքականությունը մեծ ազդեծություն ունի երկրում տիրող կրոնական իրավիճակի վրա:
Օրինակ`
ԱՄՆ Դեպարտամենտի կողմից 2007-ին հրատարակված "International Religious Freedom" զեկույցը (
http://www.state.gov/g/drl/rls/irf/2007/90162.htm), որտեղ ներկայացված էտեղեկատվություն Հայաստանում կրոնական իրավիճակի վերաբերյալ: Ամերիկյան կառավարությունը շաաատ է սիրում տարբեր ծրագրեր ու ուսումնասիրություններ անցկացնի ուրիշ երկրներում, հատկապես զարգացող կամ հետամնաց, տեղեկատվություն հավաքի կոմպրոմատի տեսքով, որպեսզի հետագայում դրանք օգտագործի տարբեր միջազգային կազմակերպություններում, որպես լծակ այդ երկրի նկատմամբ իր կամքն թելադրելու համար: Այդ զեկույցի համաձայն` ՀՀ-ում Հ ԱԵ վայելում է որոշակի արտոնություններ, որոնք հասանելի չեն այլ կրոնական խմբերին...այդ կրոնական փոքրամասնություններին ճնշում են, սոցիալական դիսկրիմինացիայի զոհեր են դրանք, իրավունք չունեն դպրոցներում դասավանդման ժամեր ունենալ, ավելի երկար ժամանակով եմ դատապարտվում Ե. վկանները ծառայությունից խուսափելու համար, քան նախկինում....մի խոսքով սիրտս կցավեր այդ փոքրամասնությունների համար, եթե իրականում չտեսնեի ինչքան հանդուրժողական և համբերատար մոտեցում է ցուցաբերեմ և եկեղեցին և մարդիկ, և պետական այրերը այդ աղանդավորների նկատմամբ: Հիմա, Ամերիկյան և տարբեր այլ երկրների և միջազգային կազմակերպությունների գրանտերով գիտւթյուն զարգացնող, Եվրոխորհրդարան ձգտող Հայաստանին “խորհուրդ կտան” բարելավվել այդ հալածյալների կյանքը մեր երկրում և պատրաստակամորեն կտրամադրեն գումարներ: հակառակ դեպքում` նրանք վտանգ են կտեսնեն ոչդեմոկրատական երկիր գումարներ ներդնելու մեջ:
Ոչ ՀԱԵ, ոչ ել կառավարությունը ոչմի պաշտոնական հայտարարություն չեն արել այս զեկույցի տվյալների վերաբերյալ…
Երբ այգում զբոսնելիս ինձ մոտենում են "հոգուս խավարը" անցկացնելու նպատակով, կամ "տիրոջը ճանաչելու" ճանապարհն են ուզում ցույց տալ, ես, ճիճշտ եմ ասում, չեմ կծում իրենց! Ես կողմնակից եմ ազատ կամքի դրսևորմանը…միակ նախապայմանը, որ այդ դա չվնասի ոչ իրեն, ոչ ել կողքիններին: Իմ անձնական կարծիքով աղանդները` Որևէ պատասխանատվություն Չունեցող Փակ Բաժնետիրական Ընկերություններ են, որոնց կարիք չկա էլ ավելի ոգևվորոլու:
Միգւցէ հիմմարություն ասեմ

, բայց իմ կարծիքով` կրոնը ամենամեծ և հզոր քաղաքական զենքն է…