Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Քաղաքականությունը կրոնի և մշակույթի մեջ => Topic started by: MONK on November 22, 2007, 05:38:32 am

Title: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 22, 2007, 05:38:32 am
Ես կցանկանայի այս հարցի շուրջ լսել ֆորումի թե հոգևորական և թե աշխարհիկ մասնակիցների կարծիքը. կարող է արդյոք հոգևորականը մասնակից լինել քաղաքական կյանքին? Եթե ոչ` ինչու? Եթե այո` ինչպես և ինչքանով?  1:)
Մի կարևոր խնդրանք. ինչքանով հնարավոր է, անուններ չշոշափենք: 42:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 22, 2007, 07:42:14 am
Աստծունը Աստծուն, Կեսարինը Կեսարին:

Հիմա այն շրջանը չէ, ուր Եկեղեցին պետք է պետության դեր խաղա: Իմ կարծիքով, հիմա Եկեղեցին մարդկանց հոգիների համար պետք է պայքար տանի: Հիմա հոգևոր պայքարի ժամանակներ են:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Abegha on November 22, 2007, 09:59:02 am
Իսկ Հիսուս արտահայտվո՞ւմ էր կամ մասնակցո՞ւմ էր իր երկրի քաղաքական կյանքին։
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 22, 2007, 10:16:02 am
Ոչ, չնայած, Իր աշակերտներից ոմանք դա Նրանից սպասում էին, երբ անվանում էին փրկիչ: Կարծում էին, որ Նա եկել է ազատելու հրեա ժողովուրդը հռոմեացիների լծից: 10:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 22, 2007, 09:26:20 pm
Աստծունը Աստծուն, Կեսարինը Կեսարին:

Հիմա այն շրջանը չէ, ուր Եկեղեցին պետք է պետության դեր խաղա:Իմ կարծիքով, հիմա Եկեղեցին մարդկանց հոգիների համար պետք է պայքար տանի: Հիմա հոգևոր պայքարի ժամանակներ են:
Մարդկանց հոգիների համար պայքարը բոլոր ժամանակներում էլ Եկեղեցու առաջնահերթ խնդիրն է: Անգամ այն շրջանում, երբ Եկեղեցին պետության դեր էր խաղում: Դա հենց «Աստծունը Աստծուն» սկզբունքն է: Իսկ ինչ մտածենք «կայսրինը` կայսեր» սկզբունքի շուրջ?  1:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 22, 2007, 10:12:22 pm
Քանզի այօր Հայաստանում աղանդավորները շատ են, քանզի Աստծուն չիմացողներն էլ են շատ, ապա Եկեղեցին պետք է մտածի միայն Աստծունը` Աստծուն սկզբունքի շուրջ, այ երբ այդ խդիրները վերանան, միայն կարող է մտածել Կեսարը`Կեսարին խնդրի շուրջ:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 23, 2007, 12:08:12 am
Քանզի այօր Հայաստանում աղանդավորները շատ են, քանզի Աստծուն չիմացողներն էլ են շատ, ապա Եկեղեցին պետք է մտածի միայն Աստծունը` Աստծուն սկզբունքի շուրջ, այ երբ այդ խդիրները վերանան, միայն կարող է մտածել Կեսարը`Կեսարին խնդրի շուրջ:
Իսկ եթե այդ խնդիրների վերացումը ևս առնչվում է «կայսրինը` կայսեր» սկզբունքի հետ?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 23, 2007, 07:35:10 am
Մոնք, երբ վերացվի այդ խնդիրները, այն ժամանակ կգա Տիրոջ թագավորություն: 10:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Տ. Տաթև քհն. on November 23, 2007, 08:19:15 am
Կուզենայի այս հարցին իմ դիրքորոշումն արտահայտելու առաջ իմանալ, թե նրանք , ովքեր դեմ են հոգևորականի մասնակցությանը քաղաքական կյանքին, ինչպես կբանաձևեն, թե ինչ է քաղաքականությունը?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 25, 2007, 03:20:19 am
Իսկ Հիսուս արտահայտվո՞ւմ էր կամ մասնակցո՞ւմ էր իր երկրի քաղաքական կյանքին։
Հիսուս նաև զենք չվերցրեց ու պատերազմի դաշտ չգնաց, իսկ հայ հոգևորականներ վարվեցին այդպես: Չեմ կարծում, թե սխալ էր դա  1:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 25, 2007, 03:24:28 am
Մոնք, երբ վերացվի այդ խնդիրները, այն ժամանակ կգա Տիրոջ թագավորություն: 10:)
Տիրոջ թագավորության խորհրդանիշը երկրի վրա ավելի քան 2000 տարի Եկեղեցին է : Եվ հիմա ինձ հետաքրքիր է այդ եկեղեցու սպասավորի կեցվածքի վերաբերյալ տեսակետները նշյալ հարցի շուրջ:  12:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 25, 2007, 03:33:24 am
Մոնք, բայց  ես չէի խոսում խորհրդանիշի մասին: Պարզապես ասեցի, որ հոգևոր խնդիրները երբ ավարտվի, կգա Աստծո Արքայությունը: Իսկ մինչ այդ միշտ էլ կլինի պայքար:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 25, 2007, 03:57:04 am
Այսինքն երբ Հայաստանում (կամ աշխարհում) այլևս աղանդավորներ ու Աստծո մասին չիմացողներ չեն լինի, կգա Աստծո Արքայությունը? Քո ասածով սա է դուրս գալիս, Մարո:  31:)
Արի չհեռանանք թեմայից ու չսկսենք քննել Աստծո Արքայության Գալստյան նշանները, բայց ասեմ, որ դրանք առավել ընդգրկուն բովանդակություն ունեն:  12:)
Իսկ ինչքանով հասկացա քո պատասխանից, քո կարծիքն այն է, որ հոգևորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, այո? 1:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 25, 2007, 04:02:25 am
Ոչ, նախ ես չեմ խոսել Աստծո Արքայության գալու նշանների մասին: Ուղղակի ասեցի, որ մինջև վերջ Եկեղեցին տանելու է հոգևոր պայքար: 10:)

Իսկ քո հարցի ես մեկ անգամ ևս քիչ ուշ կփորձեմ պատասխանել:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 25, 2007, 04:07:13 am
Բոլոր գրածներդ կարդա : 12:) 10:)
Իսկ պատասխանիդ համար մինչև հոգուս խորքը երախտապարտ կլինեմ:  37:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 25, 2007, 04:16:58 am
Մոնք ջան, սա ասելով.

Quote
Մոնք, երբ վերացվի այդ խնդիրները, այն ժամանակ կգա Տիրոջ թագավորություն:

ես նկատի ունեմ այ սա.
Quote
Ուղղակի ասեցի, որ մինջև վերջ Եկեղեցին տանելու է հոգևոր պայքար:


 37:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 25, 2007, 04:27:26 am
Ըհը, էս մի խնդիրը համարենք լուծված: 39:)
Մնաց թեմայի մասին Ձեր կարծիքը իմանալ, օրիորդ Մարո:  21:) 21:) 21:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Maro on November 26, 2007, 12:01:45 am
Պարոն Մոնք, կարծես ես իմ կարծիքը արդեն ասել եմ:

Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին:

Հիմա այն շրջանը չէ, ուր Եկեղեցին պետք է պետության դեր խաղա: Իմ կարծիքով, հիմա Եկեղեցին մարդկանց հոգիների համար պետք է պայքար տանի: Հիմա հոգևոր պայքարի ժամանակներ են:

Իմ կարծիքով պետք է միշտ տարբերվի առաջնայինը:

Այս գրելով, ես նկատի չունեմ, որ Եկեղեցին որևե կապ չպետք է ունենա պետության հետ: Հակառակը: Քանզի շատ դեպքերում աղանդավորների հետ պայքարը կարելի է տանելի հատկապես օրենքի միջոցով, ըստ այս կամ այն երկրի օրենսդրության: Բայց մտենլ բուն քաղաքականության մեջ`ոչ: Եկեղեցու դերը մարդու հոգիների փրկության մեջ է:

Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Abegha on November 27, 2007, 06:40:57 am
Այն հարցը, որը հասարակության համար դառնում է թիվ մեկ խնդիր, արդեն քաղաքական է։ Բուշի նախորդ ընտրություններում աբորտի հարցը այդպիսի խնդիր էր։ Բնականաբար Եկեղեցին չէր կարող անտարբեր մնալ։ Ստացվում է, որ Եկեղեցին շատ հարցերում չի կարող չմտնել քաղաքական դաշտ, այլապես կդառնա անտարբեր հասարակության և իր հոտի նկատմամբ։
Հաճախ Եկեղեցին պետք է մտնի նույնիսկ միջկուսակցական քաղաքական դաշտ, բայց զուտ հաշտության զինանշանով։

Ինչ վերաբերում է Տիրոջը, ապա այդ ժամանակաշրջանում Իր արծարծած շատ հարցերը տվյալ հասարակության ամենից շատ հուզող խնդիրներից էին, ինչպես շաբաթը, սամարացիների հետ շփումը, Երուսաղեմի տաճարի հարցը և այլն։ Հետագա դարերում կտեսնենք, որ արիոսականության, պատկերամարտության և այլ աստվածաբանական հարցեր եղել են ժամանակի քաղաքական հարցերը, որոնց պատճառով և կայսրերն իրենք են նախաձեռնողները եղել ժողովներ հրավիրելու։
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։

Այնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on November 27, 2007, 06:46:40 am
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։
Հռոմեացիների համար գուցե, բայց ոչ հրեաների համար:

Quote
Այնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։
Օրինակ ինչպիսի հարցեր?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Magnolia on December 01, 2007, 10:50:22 am
եթե թույլ տաք...
Իսկ ես կարծում եմ, որ Եկեղեցին պետք է մասնակցի երկրի քաղաքական կյանքին և հյուրաքանչյուր ոլորտում քաղաքական ծրագրեգրի մշակման գործում իր ներկայացուցիչներին ունենա: Ես ի նկատի չունեմ պատգամավորական ճառեր, կամ նախարարական պոռտֆելներ etc.
Կան շատ հարցեր, որտեղ եկեղեցին իր դիրքորոշմամբ կարող է կարևոր և վճռական դեր խաղալ: Պետության կողմից իրականացվող  քաղաքականությունը մեծ ազդեծություն ունի երկրում տիրող կրոնական իրավիճակի վրա:
Օրինակ`
ԱՄՆ Դեպարտամենտի կողմից 2007-ին հրատարակված "International Religious Freedom" զեկույցը (http://www.state.gov/g/drl/rls/irf/2007/90162.htm), որտեղ ներկայացված էտեղեկատվություն Հայաստանում կրոնական իրավիճակի վերաբերյալ: Ամերիկյան կառավարությունը շաաատ է սիրում տարբեր ծրագրեր ու ուսումնասիրություններ անցկացնի ուրիշ երկրներում, հատկապես զարգացող կամ հետամնաց, տեղեկատվություն հավաքի կոմպրոմատի տեսքով, որպեսզի հետագայում դրանք օգտագործի տարբեր միջազգային կազմակերպություններում, որպես լծակ այդ երկրի նկատմամբ իր կամքն թելադրելու համար:  Այդ զեկույցի համաձայն` ՀՀ-ում Հ ԱԵ վայելում է որոշակի արտոնություններ, որոնք հասանելի չեն այլ կրոնական խմբերին...այդ կրոնական փոքրամասնություններին ճնշում են, սոցիալական դիսկրիմինացիայի զոհեր են դրանք, իրավունք չունեն դպրոցներում դասավանդման ժամեր ունենալ, ավելի երկար ժամանակով եմ դատապարտվում Ե. վկանները ծառայությունից խուսափելու համար, քան նախկինում....մի խոսքով սիրտս կցավեր այդ փոքրամասնությունների համար, եթե իրականում չտեսնեի ինչքան հանդուրժողական և համբերատար  մոտեցում է ցուցաբերեմ և եկեղեցին և մարդիկ, և պետական այրերը այդ աղանդավորների նկատմամբ:  Հիմա, Ամերիկյան և տարբեր այլ երկրների և միջազգային կազմակերպությունների  գրանտերով գիտւթյուն զարգացնող,  Եվրոխորհրդարան ձգտող Հայաստանին “խորհուրդ կտան” բարելավվել այդ հալածյալների կյանքը մեր երկրում և պատրաստակամորեն կտրամադրեն գումարներ: հակառակ դեպքում` նրանք վտանգ են կտեսնեն ոչդեմոկրատական երկիր գումարներ ներդնելու մեջ:
Ոչ ՀԱԵ, ոչ ել կառավարությունը ոչմի պաշտոնական հայտարարություն չեն արել այս զեկույցի տվյալների վերաբերյալ…
 
Երբ այգում զբոսնելիս ինձ մոտենում են "հոգուս խավարը" անցկացնելու նպատակով, կամ  "տիրոջը ճանաչելու" ճանապարհն են ուզում ցույց տալ, ես, ճիճշտ եմ ասում, չեմ կծում իրենց! Ես կողմնակից եմ ազատ կամքի դրսևորմանը…միակ նախապայմանը, որ այդ դա չվնասի ոչ իրեն, ոչ ել կողքիններին: Իմ անձնական կարծիքով աղանդները` Որևէ պատասխանատվություն Չունեցող Փակ Բաժնետիրական Ընկերություններ են, որոնց կարիք չկա էլ ավելի ոգևվորոլու:
Միգւցէ հիմմարություն ասեմ 32:), բայց իմ կարծիքով`  կրոնը ամենամեծ և հզոր քաղաքական զենքն է…
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Sofia on December 01, 2007, 11:20:57 am
Միգւցէ հիմմարություն ասեմ 32:), բայց իմ կարծիքով`  կրոնը ամենամեծ և հզոր քաղաքական զենքն է…

Հարգելի Մագնոլիա, իմ կարծիքով, Ձեր ասածը բոլորովին էլ հիմարություն չէ, ես համամիտ եմ Ձեզ հետ: 21:)

կարող է արդյոք հոգևորականը մասնակից լինել քաղաքական կյանքին? Եթե ոչ` ինչու? Եթե այո` ինչպես և ինչքանով? 

MONK 13:) Շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել:
Գտնում եմ,  անհրաժեշտ է, որ հոգևորականը համագործակից լինի քաղաքական կյանքին: 

 
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Abegha on December 02, 2007, 11:48:13 am
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։
Հռոմեացիների համար գուցե, բայց ոչ հրեաների համար:

Quote
Այնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։
Օրինակ ինչպիսի հարցեր?

Ես չեմ ցանկանում թեման կոնկրետ երևույթների քննարկման վերածել, բայց Տիրոջ մատնությունը և դատապարտումը կյանքի կոչողը հենց հրեաներն էին, պարզապես հռոմեացիներ ձեռքով, դրա համար էլ Նրա արյան պատասխանատվությունը իրենց և իրենց սերունդների վրա վերցրեցին։

Շատ հարցեր կարելի է նշել, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ, ինչպես օր. միջկուսակցական հարցերը։
Եկեղեցու դերն ու մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում պետք է բխի բացառապես հոգևոր օգտակարությունից։
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 09, 2007, 08:43:47 am
MONK 13:) Շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել:
Շնորհակալություն  13:) Ուրախ կլինենք նաև Ձեր մասնակցությանը:  21:)
Quote
Գտնում եմ,  անհրաժեշտ է, որ հոգևորականը համագործակից լինի քաղաքական կյանքին: 
Ինչպես և ինչքանով?  1:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 09, 2007, 08:52:53 am

Ես չեմ ցանկանում թեման կոնկրետ երևույթների քննարկման վերածել, բայց Տիրոջ մատնությունը և դատապարտումը կյանքի կոչողը հենց հրեաներն էին, պարզապես հռոմեացիներ ձեռքով, դրա համար էլ Նրա արյան պատասխանատվությունը իրենց և իրենց սերունդների վրա վերցրեցին։
Ես նույնպես չեմ ցանկանում, բայց նորից կասեմ, որ հռոմեացիների դրդապատճառը հիմնականում քաղաքական էր, իսկ հրեաներինը` կրոնական: Եթե կցանկանաս, կարող ենք այս հարցով առանձին թեմա բացել:  10:)

Quote
Շատ հարցեր կարելի է նշել, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ, ինչպես օր. միջկուսակցական հարցերը։
Եկեղեցու դերն ու մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում պետք է բխի բացառապես հոգևոր օգտակարությունից։
Իսկ հնարավոր չէ, որ միջկուսակցական հարցերին միջամտությունը նույնպես բխի բացառապես հոգևոր օգտակարությունից? 1:)

Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 09, 2007, 08:56:30 am
Մագնոլիա, շնորհակալություն արձագանքի համար, հուսամ կշարունակեք Ձեր մասնակցությամբ աշխուժացնել քննարկումը:  37:)
Օրինակ, ինչպես եք կարծում, Հայ Եկեղեցին ինչպես կարող է հետևել Ձեր բերած օրինակին? Չէ որ Հայաստանը ԱՄՆ չէ?  10:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Magnolia on December 10, 2007, 09:51:34 am
Այ հենց դրա համար էլ պետք է ՀԱԵ և ՀՀ Կառավարությունը գլուխ գլխի տան ու մտածեն, թե ինչ անեմ  11:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 10, 2007, 10:12:40 am
Ողջույններս:
Եթե թույլ տաք, ես էլ կարծիքս ասեմ: Հոգևորականը պետք է մասկանցի ՀՀ-ի քաղաքական կյանքին ինչպես բոլոր միյուս ՀՀ-ի քաղաքացիներ: Ոչ ավել և ոչ պակաս: Քանզի մեր հոգևորականներն էլ են մեր երկրի քաղաքացիները: Հետևաբար այն ինչ կատարվում է ՀՀ-յում վերաբերվում է և նրանց: 12:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 11, 2007, 02:23:32 am
Այ հենց դրա համար էլ պետք է ՀԱԵ և ՀՀ Կառավարությունը գլուխ գլխի տան ու մտածեն, թե ինչ անեմ  11:)
Լավ, ասենք թե գլուխ գլխի տվին. Դուք ինչ կառաջարկեիք?  :)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 11, 2007, 02:27:53 am
Ողջույններս:
Եթե թույլ տաք, ես էլ կարծիքս ասեմ: Հոգևորականը պետք է մասկանցի ՀՀ-ի քաղաքական կյանքին ինչպես բոլոր միյուս ՀՀ-ի քաղաքացիներ: Ոչ ավել և ոչ պակաս: Քանզի մեր հոգևորականներն էլ են մեր երկրի քաղաքացիները: Հետևաբար այն ինչ կատարվում է ՀՀ-յում վերաբերվում է և նրանց: 12:)
Ողջույն, Dhani: Շատ հաճելի է լսել նաև Ձեր կարծիքը  13:)
ՀՀ քաղաքացիները բոլորը նույն չափով ու ձևով չեն մասնակցում քաղաքական կյանքին: Ձեր կարծիքով ինչպիսին պիտի լինի հոգևորականների մասնակցությունը և ինչ չափով?  12:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 11, 2007, 02:34:45 am
Ողջույն, Dhani: Շատ հաճելի է լսել նաև Ձեր կարծիքը  13:)
ՀՀ քաղաքացիները բոլորը նույն չափով ու ձևով չեն մասնակցում քաղաքական կյանքին: Ձեր կարծիքով ինչպիսին պիտի լինի հոգևորականների մասնակցությունը և ինչ չափով?  12:)

Ինչ չափո՞վ: ՀՀ քաղաքացուն օրենքով տրված իրավունքի չափով:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 11, 2007, 03:29:58 am

Ինչ չափո՞վ: ՀՀ քաղաքացուն օրենքով տրված իրավունքի չափով:
Այսինքն` Դուք գտնումեք, որ հոգևորականները լիովին կարող են մտնել քաղաքական գործունեության մեջ? Օրինակ` կարող են առաջադրվել նախագահի կամ պատգամավորական թեկնածու, ստեղծել կուսակցություններ, դառնալ իշխանություն կամ ընդդիմություն, հանրահավաքներ և ցույցեր անցկացնել և այլն? Ճիշտ եմ հասկացել Ձեզ?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Magnolia on December 12, 2007, 09:14:44 am
Լավ, ասենք թե գլուխ գլխի տվին. Դուք ինչ կառաջարկեիք?  :)
Փորձեցի ջուր ծեծեմ, ստացվեց 12:)եթե ճիշտ չգիտեմ, ինչ անեն ...
Երևի պետք էր նախ հարցում անել այդ հետազոտությունը  իրականացնողներին տվյալների աղբյուրների, հավաստիության և պարզել, թե ինչքանով ներկայացուցչական է այն: Վստահեմ, շատ բացեր կհայտնաբերվէին: Այնուհետ, շատ դիվանագիտորեն, մեղմ և հանգիստ բացատրել, որ ՀԱԵ, ոչ թե վայելում է արտոնություններ, այլ ունի իրավունքներ, որոնք դարերի պատմություն ունեն: Ներկայացնել տեղեկատվություն, գրանցված և գործող աղանդների, նրանց "կազմակերպված" և ոչ այդքան "թշվառ" գոյության և գործէության վերաբերյալ....
MONK,մյուս կողմից էլ, մտածեցի, միգուցէ ՀԱԵ-ին շատ ավելի բարձր կառույց է իր էությամբ, որ ինչ-որ բան ապացուցի և պաշպանվի???
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 13, 2007, 05:45:20 am
Մագնոլիա, Ձեր բերած օրինակը` այդ հետազոտությունը, իրականացվել է ոչ թե եկեղեցական կառույցի, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից` հասկանալի քաղաքական դրդապատճառներով: Իսկ այդ կացնի պոչը մեր որոշ լրագրողներ և «մարդու իրավունքների պաշտպաններ» են եղել, որոնք, մեզ համար դարձյալ հասկանալի դրդապատճառներով (որոնց մեջ առաջնահերթ դերը խիստ կասկածում եմ, թե մարդու իրավունքների և այլնի դարդուցավն է), ջուր են լցնում այդ ջրաղացներին:  36:)
Իսկ հիմա ինձ խիստ հետաքրքրում է կոնկրետ մոտեցումներ հոգևորականների` քաղաքականության մեջ ունեցած դերակատարության հետ կապված: Կարող եմ ենթադրել, որ Դուք գտնում եք, թե հոգևորականների դերակատարություններից մեկը պիտի լինի նման միջազգային խնդիրներին արձագանքելը?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Magnolia on December 13, 2007, 06:09:45 am
Ոչ թե, հոգևորականները պետք է արձագանք էին, այլ ՀՀ կառավարությունը, մինչ այդ հարցի շուրջ խորհրդատվություն ստանալով ՀԱԵ ներկայացուցչից: Այ դրա համար էլ պետք է իրենց համագործակցությունը, որ մեկը մյուսի խնդիրները հասկանա, և փորձեն փոխադարձաբար օգտակար լինեն իրար:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 13, 2007, 06:17:03 am
Ի նկատի ունեք Եկեղեցի-պետություն համագործակցությունը: Համաձայն եմ Ձեզ հետ: 13:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Magnolia on December 13, 2007, 06:27:16 am
MONK, ոնց-որ բարդ քննություն հանձնէի... 27:)....ուֆֆֆֆֆ(խորը շունչ քաշեցի), ՀաՄԱՁԱՅՆ եք!!!!!
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 13, 2007, 06:38:52 am
Համաձայնեցի:  39:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 18, 2007, 02:54:39 am
Դե? Էլ արտահայտվողներ չկան?  12:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 18, 2007, 04:17:40 am
Կա Մոնկ, ես եմ ցանկանում կրկին արտահայտվել:

Ես բերեմ օրինկաներ, թե որ դեպքում եկեղեցին պետք է խառնվի քաղաքական կյանքին, իսկ որ դեպքում`ոչ:

Այսօր Արսենը գրել էր.

Իսկ ինչ վերաբերում է Զատիկ մանկատանը, ապա այնտեղի հետ կապված և ոչ միայն այնտեղի /խոսքը վերաբերում է բոլոր մանկատներին/ կան բավականին տխուր լուրեր: Անցած շաբաթ մեր սարկավագներն ու քավորրներն այնտեղ  գրեթե հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու մեր մրցութային երկրորդ թեման, քանզի ականատես են եղել մի շատ ցավալի իրողության.
պետության ընդունած որոշման համաձայն` մանկատանը կարող են մնալ միայն երկկողմնի ծնողազուրկ երեխաները, իսկ մյուսները` կամ տուն կամ էլ  գիշերօթիկ որևէ հաստատություն: Այս հանգամանքը  շատ ցաավագին է անդրադարձել երեխաների վրա, քանզի , հավատացեք, նրանց համար մանկատնից հեռանալն իրոք շատ դժվար կլինի:/մենք դեռ կանդրադառնանք գիշերօթիկ դպրոցներին ու այդ ընտանիքներին/: Խեղճ եերեխաները նույնիսկ խնդրել են սարկավագներին,  որ մի բան անեն` իրենց օգնելու համար.....

Կարծում եմ, սա այն դեպքերից է, որ Եկեղեցին անպայման պետք է խառնվի: Իր դիրքորոշումը պնդի նման հարցերի շուրջ:


Իսկ հիմա մի քիչ խոսնեք, թե ինչպիսի դեպքերում չպետք է հոգևորականը խառնվի քաղաքականությանը:

Երևի կարդալով աշխարհի նորությունները դուք իմացել եք Ռուսաստանի նախագահ ՎՎՊ-ի անչափ խորամանկ, բայց ոչ հաճելի քայլերի մասին, որպեսզի իշխանությունը բաց չթողնի ձեռքից: Սկզբում նա գլխավորեց "Եդինայա Ռոսսիյա" կուսակցությունը պառլամենտական ընտրություննում: Ինչով ապահովեց այդ կուակցությունը բազմաթիվ տեղեր նորընտիր Դումայում: 20:) 20:) 20:) 20:)
Իսկ հետո, իր հերթին սույն կուսակցությունը ՎՎՊԻ օրհնությամբ  նշանակեցի դե ֆակտո  հաջորդ նախագահին` առաջին փոխվարչապետ Մեդվեդեվին: 9:) Այնքան շատ է ցինիզնը, որ բաց է ի բաց խոսվում է նրա մասին, որ մեր հաջորդ նախագան հենց Մեդվեդյեվն է: Լավ ամենը հեչ: Այդ առաջարկությունից մի քանի օր հետո, վերհիշյալ պարոն Մեդվեդեվը ի լուր ամբողջ ախարհի առաջարկում է ՎՎՊ-ին դառնալ ՌԴ-ի վարչապես: Չնայած, որ ես միշտ ՎՎՊ-ի կողմնակից եմ եղել, այս ամենը այնքան զզվելի է և պատկերացնելի: Ըստ երևույթին ՎՎՊ-ն ցանկանում է "նախագահական պաշտոնը" թուլացնի և ՌԴ-ն սարքի վարչապետական երկիր, դե իհարկե իր գլխավորությամբ: Լավ, շատ երկարեցի: Հիմա գլխավորի մասին: Մեդվեդեվի առաջարկությունից մի քանի օր հետ, մեր սիրելի Ալեքսիի Պատրիառխը նորից ի լուր աշխարհի ասում է. "Սիրելի ՎՎՊ, ընդունեք Մեդվեդեվի առաջարկությունը, դառցեք վարչապես" և նման բաներ: Այ այստեղ վերչնականապես զզվելս եկավ: Գոնե Պատրիառխ Վսեյա Ռուսի Ալեքսիին չպետք է մտներ նման տգեղ ֆառսի մեջ: 28:) 28:)
Ահա նման դեպքերում է, որ եկեղեցին պետք է լինի, ոչ թե "լիդերի" հետ, այլ ժողովրդի: 33:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 19, 2007, 08:24:20 am
Մարգոտա, Ձեր բերած առաջին օրինակը` մանկատների հետ կապված, քաղաքական խնդիր չէ, այլ սոցիալական:
Իսկ երկրորդ դեպքում այսպիսի մի հարց. իսկ եթե Պատրիարքը դրանով համարում է, որ հենց ժողովրդի հետ է? Չեմ կարծում, թե նման հարցում Պատրիարքն անձնական շահագրգռվածություն ունենա: Եթե ունի, ապա որն է? Կամ այլ շարժառիթ կարող եք նշել?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 19, 2007, 11:13:55 am
Ոչ, համամիտ չեմ, որ առաջին օրինակը դա քաղաքական հարց չէ: Չէ որ, Արսենը գրել է, որ մեր ղեկավարները հանել են օրենք, ըստ որի......Դա մեր ղեկավարության կատարած քաղաքականությունն է տվյալ սոցիալական հարց շուրջ:

Հմմմ: Այն ինչ մասին չգիտեմ հարյու տոկոսով, ես չեմ ցանկանում խոսել: Ես միայն կարող եմ ենթադրել: Բայց ամեն դեպքում: Չեք հասկանում? Պատրիառխը նման քայլով օգնում է ՎՎՊ-ին  պահպանել իր իշխանությունը: Ցինիզմ է խոսել վարչապետության մասին, մինչ դեռ չունենք նախագահ: Հա, բոլորին էլ պարզ է, թե ինչ սցենարով է լինելու այս ամենը: Բայց հարգանք է պետք ունենալ դեպի ժողովուրդւ, գոնե ձևական:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 21, 2007, 07:58:24 am
Ոչ, համամիտ չեմ, որ առաջին օրինակը դա քաղաքական հարց չէ: Չէ որ, Արսենը գրել է, որ մեր ղեկավարները հանել են օրենք, ըստ որի......Դա մեր ղեկավարության կատարած քաղաքականությունն է տվյալ սոցիալական հարց շուրջ:

Կներեք, ըստ Ձեզ ինչ է քաղաքականությունը? 23:)

Quote
Հմմմ: Այն ինչ մասին չգիտեմ հարյու տոկոսով, ես չեմ ցանկանում խոսել: Ես միայն կարող եմ ենթադրել: Բայց ամեն դեպքում: Չեք հասկանում? Պատրիառխը նման քայլով օգնում է ՎՎՊ-ին  պահպանել իր իշխանությունը: Ցինիզմ է խոսել վարչապետության մասին, մինչ դեռ չունենք նախագահ: Հա, բոլորին էլ պարզ է, թե ինչ սցենարով է լինելու այս ամենը: Բայց հարգանք է պետք ունենալ դեպի ժողովուրդւ, գոնե ձևական:
Եթե Եկեղեցի-պետություն հարաբերությունը դրական արդյունքներ է տալիս տվյալ մարդու օրոք, չի կարող Պատրիարքը ցանկություն արտահայտել շարունակելու այդ համագործակցությունը? Ես ինչքանով նկատել եմ, ՎՎՊ-ն այնքան էլ վատ չի տրամադրված Ռուս Եկեղեցու նկատմամբ և բավականին դրական մոտեցումներ է ցուցաբերել: Իսկ չէ որ Եկեղեցին նաև ժողովուրդն է? Հետևաբար չի կարող Պատրիարքը հանուն իր հոգևոր հոտի նման կոր անել?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 21, 2007, 08:00:09 am
Մարգոտա, Դուք կարծես թե մոռացաք պատասխանել իմ այս հարցին. 31:)
Այսինքն` Դուք գտնումեք, որ հոգևորականները լիովին կարող են մտնել քաղաքական գործունեության մեջ? Օրինակ` կարող են առաջադրվել նախագահի կամ պատգամավորական թեկնածու, ստեղծել կուսակցություններ, դառնալ իշխանություն կամ ընդդիմություն, հանրահավաքներ և ցույցեր անցկացնել և այլն? Ճիշտ եմ հասկացել Ձեզ?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 21, 2007, 01:48:43 pm
Քաղաքականությունը դա պետությունը և հասարակությունը կառավարելու արվեստ է:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 21, 2007, 01:57:06 pm
Ոչ, Պատրիառխը շատ է ցանկանում  թող կանչի ՎՎՊ-ին, գրկի և խնդրի, որ նա մեր երկիրը սարքի տոտալիտար: 28:) 28)
Առանձին նա կաող է ցանկանալ այն ինչ ցանկանում է, ասել, աղոթել: Բայց ռուսաստանցիների անունից նրան կոչել Նացիոնալ Լիդեր....և ռուսաստանցիների անունից խնդրել, որ ՎՎՊՆ իր իշխանությունը բաց չթողի բավական ավելորդ է: Եկեղեցին ժողովուրդը չէ: Նախ եկեք չասենք եկեղեցի, այլ հոգևորականներ: Չէ որ նրանց մասին է խոսքը: Հոգևորականությունը ժողովրդի մի փոքրիկ հատվածն են, բայց դեռ ժողովուդ չեն: Եւ իրավունք չունեն խոսել ողջ ժողովրդի անունից:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 21, 2007, 01:59:22 pm
Մարգոտա, Դուք կարծես թե մոռացաք պատասխանել իմ այս հարցին. 31:)
Այսինքն` Դուք գտնումեք, որ հոգևորականները լիովին կարող են մտնել քաղաքական գործունեության մեջ? Օրինակ` կարող են առաջադրվել նախագահի կամ պատգամավորական թեկնածու, ստեղծել կուսակցություններ, դառնալ իշխանություն կամ ընդդիմություն, հանրահավաքներ և ցույցեր անցկացնել և այլն? Ճիշտ եմ հասկացել Ձեզ?

Այս հարցը տվեք Վեհափառին:  26:) 11:)
Եթե եկեղեցու կանոնադրությունը նման բան թույլ տար, ապա ինչու ոչ?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 21, 2007, 02:00:06 pm
Մոնկ, դուք միայն հարց եք տալիս, իսկ ձեր կարծիքը?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: MONK on December 22, 2007, 08:26:33 am
Քաղաքականությունը դա պետությունը և հասարակությունը կառավարելու արվեստ է:

Իսկ կառավարողներն էլ արվեստագետներն են?  43:) 38:)
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Վիկիպեդիան այս նախադասությունից հետո դեռ էլի բավականին ծավալուն շարադրանք ունի    10:)
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Dhani on December 24, 2007, 12:28:50 pm
 2:) 2:)Այո, բայց մեկ է Դուք չպատասխանեցիք, Մոնկ:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Տ. Տաթև քհն. on December 24, 2007, 11:36:52 pm
Քաղաքականությունը դա պետությունը և հասարակությունը կառավարելու արվեստ է:

Իսկ կառավարողներն էլ արվեստագետներն են?  43:) 38:)

Մոնք երևի այդ  դեպքում մեր երկիրն  էլ արվեստի գլուխգործոց է
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Marie on February 06, 2008, 03:32:27 am
Գրիգոր Դարբինյան «Ներածություն Հին Կտակարանի» , Սբ Էջմիածին 2000, գրքում Եսայի մարգարեի հատկացված գլխում էջ 266 գրված է.
 Հուտայի թագավորության ծաղկման շրջանում երբ մարգարեական ծառայության է կոչվում Եսային «ծաղկում է շռայլությունն ու ի հայտ գալիս կալվածատերերի խավը, որը զավթում էր բոլոր հողերն ու է'լ ավելի ընչազրկում աղքատներին: Մարգարեն ի զորու էր միայն քննադատելու այն, ինչն, ըստ նրա, հակասում էր Աստծու կամեցած արդարությանը և նախազգուշացնել Նրա զայրույթի մասին:»
Կարճ ասած՝ մարգարեն – որ Աստծու խոսքն է փոխանցում – չզբաղեվավ քաղաքականությա՞մբ:

Հնարավո՞ր է համարել, թե այնպիսի միջամտություն քաղաքականության մեջ արտոնված է հոգևորականներին, ու փափագելի:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Petros on January 12, 2009, 06:37:43 am
Եթե քաղաքականությանը դիտենք որպես մի երևույթ, որի մեջ չկա մարդու մասնակցությունը, ապա սխալ է հոգևորականի միջամտությունը: Բայց քանի որ մարդն է վարում քաղաքականություն, ապա հոգևորականի միջամտությունն անհրաժոշտ է: Բոլորս էլ սխալական ենք, հանձինս հիմիկվա քաղաքականություն վարողները: Դրա համար պիտի ինչ որ չափով սանձել հասարակական անօրենությունը, ինչպես օրինակ բերվեց աբորտի պետական օրինականությունը:

Չնայած դժվար է ասել, որ հոգևորականը կարող է օգնել, քանի որ այն իր իսկ եկեղեցում չի կարողանում հաճախ օգտակար լինել:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Samvel on February 25, 2011, 07:50:53 am
Եթե Արարումը դիտենք որպես այն ամբողջականությունը, որը լիիրավորեն կարելի է Աստծո ստեղծագործությունը համարել... Եթե` դրանից ելնելով, փորձենք հավատալ մեր սիրելի Գրիքոր Տաթևացուն, ըստ որի Աստված` ամենաստեղծ է, այսինքն, չկա մի բան Տիեզերքում, որտեղ Աստծո մատը խառը չի, այդ թվում նաև քաղաքականությունը... Եթե եկեղեցին` իրոք այն տեղն է, որտեղ Աստված "եկել և եղիցում է"... Եթե հոգևորականը` դա Աստծո այն սպասավորն է, ով աշխարհիկ մարդուն հաղորդակից է դարձնում Աստծո այդ ամբողջականությանը... Եվ եթե այդ ամբողջականության մեջ հոգևորականը միասնություն է քարոզում, այլ ոչ թե մասնատում մեկմեկուց; սեր, և ոչ թե ատելություն; ներողամտություն, այլ ոչ թե անհանդուրժողականություն...

ՈՒրեմն, հոգևորականն ուղղակի իրավունք չունի չմասնակցելու իր երկրի քաղաքականությանը:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Masnaget on February 25, 2011, 11:09:20 am
Իսկ ինձ թվում է, թե հոգևորականը պետք է ի վիճակի լինի մասնակցելու քաղաքական կյանքին որոշակի սահմանափակումներով, սակայն ոչ այն տրամաբանությամբ, որ Սամվելն է առաջարկում, այլ մի փոքր տարբեր:
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Samvel on February 28, 2011, 04:51:35 pm
Իսկ ինձ թվում է, թե հոգևորականը պետք է ի վիճակի լինի մասնակցելու քաղաքական կյանքին որոշակի սահմանափակումներով, սակայն ոչ այն տրամաբանությամբ, որ Սամվելն է առաջարկում, այլ մի փոքր տարբեր:

?
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: Ղուկաս Վահան on March 16, 2013, 11:42:16 am
Վերջին շրջանում, երբ Լուսամուտում հրատարակում էինք Ազգապատումից (http://lusamut.net/category/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4/) Ներսես Մեծի գահակալության շրջանի նյութերը, տեսնում էինք, որ Ներսես Մեծ կաթողիկոսը շատ հաճախ է մասնակցել Հայոց թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական խնդիրներին։ Օրինակ․ այն ժամանակ հունամետության կամ պարսկամետության խնդրում նա ընդգծված պաշտպանում էր հունամետ կողմնորոշումը։ Այսօր էլ այս խնդիրը կա, սակայն ռուսամետության և արևմտամետության տեսքով։

Ազգի համար ճակատագրական պահերին հռոմեական կայսրություն մեկնած Ներսես Մեծը Հայոց պատգամավորների ղեկավարն էր։ Հայոց պատգամավորներ էին Հովհան Օձնեցին, Ներսես Շնորհալին և այլոք։ Դարեր հետո Խրիմյան Հայրիկը արևմուտք կմեկներ, սակայն, ցավոք, «թղթե շերեփով»։ Գործառույթը կրկին քաղաքական էր։

Ներքաղաքական հարցերում՝ Արշակավանի կառուցման նախաձեռնության ժամանակ կաթողիկոսը պախարակեց արքային։

Եվ այսպես բազում օրինակներ։

Ինչպես որ այսօր հաճախ հաստավիզները բռի ուժով հաշվեհարդար են տեսնում ու փակում խոսող «հարիֆների» բերանները, այն ժամանակ էլ խոսելու համար մահակներով սպանեցին Հուսիկ (http://lusamut.net/%D5%B4%D5%A1%D5%B0%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B3%D5%A1%D5%BC%D5%A8-105/) կաթողիկոսին, Դանիել Ասորուն (http://lusamut.net/%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A7%D5%AC-%D5%A1%D5%BD%D5%B8%D6%80%D5%AB-107/), Գրիգորիսին (http://lusamut.net/%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%BD%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6%D5%A8-99/)։

Վերջին շրջանում էլ Խրիմյան Հայրիկը համարձակություն ունեցավ արհամարհելու և դեմ դուրս գալու ցարի որոշման դեմ։

Մեծ մարդիկ են ի վիճակի եղել դեմ դուրս գալ և խոսել ուժեղների դեմ։

Վազգեն կաթողիկոսը իր գահակալության շրջանում անընդհատ հորդորում էր հոգևորականներին, որ չխառնվեն քաղաքականությանը, որպեզի չպառակտեն ժողովրդին։ Սովետմիության շրջանում քաղաքականությունից խոսելը կյանքի խնդիր էր հոգևորականների համար։ Այսպես, Վազգեն կաթողիկոսի թյուր կողմնորոշմամբ Եկեղեցին կորցրեց իր դերն ու դիրքը՝ մոռանալով իր պատմական անցյալից դասեր քաղելը։ Չէ՞ որ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը և քրիստոնյաները հալածվում էին ու նահատակվում, չէին վախենում խոսելուց, և այդ քաջությունն էր, որ հաղթանակ պարգևեց քրիստոնեությանը։

Լավ։ Սովետական վախի շրջանը անցել է։ Ժամանակն է, որ քաղաքական քննարկումներում, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ եկեղեցականը կարողանա ցույց տալ մարդկանց Աստուծո կամքը, աստվածային, բայց ինչու չէ նաև հասարակական ճշմարտություն տանող ուղին, խոսի ո՛չ միայն կրոնական, այլև տարբեր երևույթների ճիշտ և սխալ կողմերի մասին, ո՛չ միայն պաշտպանվի տարբեր տեսակետներից, այլ հատկապես քննադատի որոշ երևույթներ, որ առկա են, որպեսզի մարդիկ տեսնեն, որ պայքարում է։

Հ․ գ․

Ժամանակը նույնիսկ անցել է, և ի պաշտոնե եկեղեցականությունը շատ հաճախ ժողովրդի առջև շարունակում է կորցնել իր դերն ու դիրքը։
Title: Re: Հոգևորականը և քաղաքականությունը
Post by: vahan on January 03, 2015, 11:52:20 am
Ի դեպ, պակաս քաջություն չէ նաև մարդկային կուռք «լեգենդներին» դեմ դուրս գալը:  Լինի դա Վազգեն «վեհափառ» թէ Վազգեն «սպարապետ» :  Էնպես որ, ընդունեք շնորհավորանքներս Ադմին: