Հոգևորականը և քաղաքականությունը

Started by MONK, November 21, 2007, 06:38:32 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Quote from: MONK on December 21, 2007, 09:26:33 PM
Quote from: Margota on December 21, 2007, 02:48:43 AM
Քաղաքականությունը դա պետությունը և հասարակությունը կառավարելու արվեստ է:

Իսկ կառավարողներն էլ արվեստագետներն են?  43:) 38:)

Մոնք երևի այդ  դեպքում մեր երկիրն  էլ արվեստի գլուխգործոց է

Marie

Գրիգոր Դարբինյան «Ներածություն Հին Կտակարանի» , Սբ Էջմիածին 2000, գրքում Եսայի մարգարեի հատկացված գլխում էջ 266 գրված է.
Հուտայի թագավորության ծաղկման շրջանում երբ մարգարեական ծառայության է կոչվում Եսային «ծաղկում է շռայլությունն ու ի հայտ գալիս կալվածատերերի խավը, որը զավթում էր բոլոր հողերն ու է'լ ավելի ընչազրկում աղքատներին: Մարգարեն ի զորու էր միայն քննադատելու այն, ինչն, ըստ նրա, հակասում էր Աստծու կամեցած արդարությանը և նախազգուշացնել Նրա զայրույթի մասին:»
Կարճ ասած՝ մարգարեն – որ Աստծու խոսքն է փոխանցում – չզբաղեվավ քաղաքականությա՞մբ:

Հնարավո՞ր է համարել, թե այնպիսի միջամտություն քաղաքականության մեջ արտոնված է հոգևորականներին, ու փափագելի:

Petros

Եթե քաղաքականությանը դիտենք որպես մի երևույթ, որի մեջ չկա մարդու մասնակցությունը, ապա սխալ է հոգևորականի միջամտությունը: Բայց քանի որ մարդն է վարում քաղաքականություն, ապա հոգևորականի միջամտությունն անհրաժոշտ է: Բոլորս էլ սխալական ենք, հանձինս հիմիկվա քաղաքականություն վարողները: Դրա համար պիտի ինչ որ չափով սանձել հասարակական անօրենությունը, ինչպես օրինակ բերվեց աբորտի պետական օրինականությունը:

Չնայած դժվար է ասել, որ հոգևորականը կարող է օգնել, քանի որ այն իր իսկ եկեղեցում չի կարողանում հաճախ օգտակար լինել:

Samvel

Եթե Արարումը դիտենք որպես այն ամբողջականությունը, որը լիիրավորեն կարելի է Աստծո ստեղծագործությունը համարել... Եթե` դրանից ելնելով, փորձենք հավատալ մեր սիրելի Գրիքոր Տաթևացուն, ըստ որի Աստված` ամենաստեղծ է, այսինքն, չկա մի բան Տիեզերքում, որտեղ Աստծո մատը խառը չի, այդ թվում նաև քաղաքականությունը... Եթե եկեղեցին` իրոք այն տեղն է, որտեղ Աստված "եկել և եղիցում է"... Եթե հոգևորականը` դա Աստծո այն սպասավորն է, ով աշխարհիկ մարդուն հաղորդակից է դարձնում Աստծո այդ ամբողջականությանը... Եվ եթե այդ ամբողջականության մեջ հոգևորականը միասնություն է քարոզում, այլ ոչ թե մասնատում մեկմեկուց; սեր, և ոչ թե ատելություն; ներողամտություն, այլ ոչ թե անհանդուրժողականություն...

ՈՒրեմն, հոգևորականն ուղղակի իրավունք չունի չմասնակցելու իր երկրի քաղաքականությանը:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

Իսկ ինձ թվում է, թե հոգևորականը պետք է ի վիճակի լինի մասնակցելու քաղաքական կյանքին որոշակի սահմանափակումներով, սակայն ոչ այն տրամաբանությամբ, որ Սամվելն է առաջարկում, այլ մի փոքր տարբեր:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Quote from: Masnaget on February 25, 2011, 12:09:20 AM
Իսկ ինձ թվում է, թե հոգևորականը պետք է ի վիճակի լինի մասնակցելու քաղաքական կյանքին որոշակի սահմանափակումներով, սակայն ոչ այն տրամաբանությամբ, որ Սամվելն է առաջարկում, այլ մի փոքր տարբեր:

?
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Վերջին շրջանում, երբ Լուսամուտում հրատարակում էինք Ազգապատումից Ներսես Մեծի գահակալության շրջանի նյութերը, տեսնում էինք, որ Ներսես Մեծ կաթողիկոսը շատ հաճախ է մասնակցել Հայոց թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական խնդիրներին։ Օրինակ․ այն ժամանակ հունամետության կամ պարսկամետության խնդրում նա ընդգծված պաշտպանում էր հունամետ կողմնորոշումը։ Այսօր էլ այս խնդիրը կա, սակայն ռուսամետության և արևմտամետության տեսքով։

Ազգի համար ճակատագրական պահերին հռոմեական կայսրություն մեկնած Ներսես Մեծը Հայոց պատգամավորների ղեկավարն էր։ Հայոց պատգամավորներ էին Հովհան Օձնեցին, Ներսես Շնորհալին և այլոք։ Դարեր հետո Խրիմյան Հայրիկը արևմուտք կմեկներ, սակայն, ցավոք, «թղթե շերեփով»։ Գործառույթը կրկին քաղաքական էր։

Ներքաղաքական հարցերում՝ Արշակավանի կառուցման նախաձեռնության ժամանակ կաթողիկոսը պախարակեց արքային։

Եվ այսպես բազում օրինակներ։

Ինչպես որ այսօր հաճախ հաստավիզները բռի ուժով հաշվեհարդար են տեսնում ու փակում խոսող «հարիֆների» բերանները, այն ժամանակ էլ խոսելու համար մահակներով սպանեցին Հուսիկ կաթողիկոսին, Դանիել Ասորուն, Գրիգորիսին։

Վերջին շրջանում էլ Խրիմյան Հայրիկը համարձակություն ունեցավ արհամարհելու և դեմ դուրս գալու ցարի որոշման դեմ։

Մեծ մարդիկ են ի վիճակի եղել դեմ դուրս գալ և խոսել ուժեղների դեմ։

Վազգեն կաթողիկոսը իր գահակալության շրջանում անընդհատ հորդորում էր հոգևորականներին, որ չխառնվեն քաղաքականությանը, որպեզի չպառակտեն ժողովրդին։ Սովետմիության շրջանում քաղաքականությունից խոսելը կյանքի խնդիր էր հոգևորականների համար։ Այսպես, Վազգեն կաթողիկոսի թյուր կողմնորոշմամբ Եկեղեցին կորցրեց իր դերն ու դիրքը՝ մոռանալով իր պատմական անցյալից դասեր քաղելը։ Չէ՞ որ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը և քրիստոնյաները հալածվում էին ու նահատակվում, չէին վախենում խոսելուց, և այդ քաջությունն էր, որ հաղթանակ պարգևեց քրիստոնեությանը։

Լավ։ Սովետական վախի շրջանը անցել է։ Ժամանակն է, որ քաղաքական քննարկումներում, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ եկեղեցականը կարողանա ցույց տալ մարդկանց Աստուծո կամքը, աստվածային, բայց ինչու չէ նաև հասարակական ճշմարտություն տանող ուղին, խոսի ո՛չ միայն կրոնական, այլև տարբեր երևույթների ճիշտ և սխալ կողմերի մասին, ո՛չ միայն պաշտպանվի տարբեր տեսակետներից, այլ հատկապես քննադատի որոշ երևույթներ, որ առկա են, որպեսզի մարդիկ տեսնեն, որ պայքարում է։

Հ․ գ․

Ժամանակը նույնիսկ անցել է, և ի պաշտոնե եկեղեցականությունը շատ հաճախ ժողովրդի առջև շարունակում է կորցնել իր դերն ու դիրքը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

vahan

Ի դեպ, պակաս քաջություն չէ նաև մարդկային կուռք «լեգենդներին» դեմ դուրս գալը:  Լինի դա Վազգեն «վեհափառ» թէ Վազգեն «սպարապետ» :  Էնպես որ, ընդունեք շնորհավորանքներս Ադմին:
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։