Հոգևորականը և քաղաքականությունը

Started by MONK, November 21, 2007, 06:38:32 PM

Previous topic - Next topic

MONK

Ես կցանկանայի այս հարցի շուրջ լսել ֆորումի թե հոգևորական և թե աշխարհիկ մասնակիցների կարծիքը. կարող է արդյոք հոգևորականը մասնակից լինել քաղաքական կյանքին? Եթե ոչ` ինչու? Եթե այո` ինչպես և ինչքանով?  1:)
Մի կարևոր խնդրանք. ինչքանով հնարավոր է, անուններ չշոշափենք: 42:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Աստծունը Աստծուն, Կեսարինը Կեսարին:

Հիմա այն շրջանը չէ, ուր Եկեղեցին պետք է պետության դեր խաղա: Իմ կարծիքով, հիմա Եկեղեցին մարդկանց հոգիների համար պետք է պայքար տանի: Հիմա հոգևոր պայքարի ժամանակներ են:

Abegha

Իսկ Հիսուս արտահայտվո՞ւմ էր կամ մասնակցո՞ւմ էր իր երկրի քաղաքական կյանքին։

Maro

Ոչ, չնայած, Իր աշակերտներից ոմանք դա Նրանից սպասում էին, երբ անվանում էին փրկիչ: Կարծում էին, որ Նա եկել է ազատելու հրեա ժողովուրդը հռոմեացիների լծից: 10:)

MONK

Quote from: Maro on November 21, 2007, 08:42:14 PM
Աստծունը Աստծուն, Կեսարինը Կեսարին:

Հիմա այն շրջանը չէ, ուր Եկեղեցին պետք է պետության դեր խաղա:Իմ կարծիքով, հիմա Եկեղեցին մարդկանց հոգիների համար պետք է պայքար տանի: Հիմա հոգևոր պայքարի ժամանակներ են:
Մարդկանց հոգիների համար պայքարը բոլոր ժամանակներում էլ Եկեղեցու առաջնահերթ խնդիրն է: Անգամ այն շրջանում, երբ Եկեղեցին պետության դեր էր խաղում: Դա հենց «Աստծունը Աստծուն» սկզբունքն է: Իսկ ինչ մտածենք «կայսրինը` կայսեր» սկզբունքի շուրջ?  1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Քանզի այօր Հայաստանում աղանդավորները շատ են, քանզի Աստծուն չիմացողներն էլ են շատ, ապա Եկեղեցին պետք է մտածի միայն Աստծունը` Աստծուն սկզբունքի շուրջ, այ երբ այդ խդիրները վերանան, միայն կարող է մտածել Կեսարը`Կեսարին խնդրի շուրջ:

MONK

Quote from: Maro on November 22, 2007, 11:12:22 AM
Քանզի այօր Հայաստանում աղանդավորները շատ են, քանզի Աստծուն չիմացողներն էլ են շատ, ապա Եկեղեցին պետք է մտածի միայն Աստծունը` Աստծուն սկզբունքի շուրջ, այ երբ այդ խդիրները վերանան, միայն կարող է մտածել Կեսարը`Կեսարին խնդրի շուրջ:
Իսկ եթե այդ խնդիրների վերացումը ևս առնչվում է «կայսրինը` կայսեր» սկզբունքի հետ?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Մոնք, երբ վերացվի այդ խնդիրները, այն ժամանակ կգա Տիրոջ թագավորություն: 10:)

Տ. Տաթև քհն.

Կուզենայի այս հարցին իմ դիրքորոշումն արտահայտելու առաջ իմանալ, թե նրանք , ովքեր դեմ են հոգևորականի մասնակցությանը քաղաքական կյանքին, ինչպես կբանաձևեն, թե ինչ է քաղաքականությունը?

MONK

Quote from: Abegha on November 21, 2007, 10:59:02 PM
Իսկ Հիսուս արտահայտվո՞ւմ էր կամ մասնակցո՞ւմ էր իր երկրի քաղաքական կյանքին։
Հիսուս նաև զենք չվերցրեց ու պատերազմի դաշտ չգնաց, իսկ հայ հոգևորականներ վարվեցին այդպես: Չեմ կարծում, թե սխալ էր դա  1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)