Հոգևորականը և քաղաքականությունը

Started by MONK, November 21, 2007, 06:38:32 PM

Previous topic - Next topic

MONK

Quote from: Maro on November 22, 2007, 08:35:10 PM
Մոնք, երբ վերացվի այդ խնդիրները, այն ժամանակ կգա Տիրոջ թագավորություն: 10:)
Տիրոջ թագավորության խորհրդանիշը երկրի վրա ավելի քան 2000 տարի Եկեղեցին է : Եվ հիմա ինձ հետաքրքիր է այդ եկեղեցու սպասավորի կեցվածքի վերաբերյալ տեսակետները նշյալ հարցի շուրջ:  12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Մոնք, բայց  ես չէի խոսում խորհրդանիշի մասին: Պարզապես ասեցի, որ հոգևոր խնդիրները երբ ավարտվի, կգա Աստծո Արքայությունը: Իսկ մինչ այդ միշտ էլ կլինի պայքար:

MONK

Այսինքն երբ Հայաստանում (կամ աշխարհում) այլևս աղանդավորներ ու Աստծո մասին չիմացողներ չեն լինի, կգա Աստծո Արքայությունը? Քո ասածով սա է դուրս գալիս, Մարո:  31:)
Արի չհեռանանք թեմայից ու չսկսենք քննել Աստծո Արքայության Գալստյան նշանները, բայց ասեմ, որ դրանք առավել ընդգրկուն բովանդակություն ունեն:  12:)
Իսկ ինչքանով հասկացա քո պատասխանից, քո կարծիքն այն է, որ հոգևորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, այո? 1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Ոչ, նախ ես չեմ խոսել Աստծո Արքայության գալու նշանների մասին: Ուղղակի ասեցի, որ մինջև վերջ Եկեղեցին տանելու է հոգևոր պայքար: 10:)

Իսկ քո հարցի ես մեկ անգամ ևս քիչ ուշ կփորձեմ պատասխանել:

MONK

Բոլոր գրածներդ կարդա : 12:) 10:)
Իսկ պատասխանիդ համար մինչև հոգուս խորքը երախտապարտ կլինեմ:  37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Մոնք ջան, սա ասելով.

QuoteՄոնք, երբ վերացվի այդ խնդիրները, այն ժամանակ կգա Տիրոջ թագավորություն:

ես նկատի ունեմ այ սա.
QuoteՈւղղակի ասեցի, որ մինջև վերջ Եկեղեցին տանելու է հոգևոր պայքար:

37:)

MONK

Ըհը, էս մի խնդիրը համարենք լուծված: 39:)
Մնաց թեմայի մասին Ձեր կարծիքը իմանալ, օրիորդ Մարո:  21:) 21:) 21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Պարոն Մոնք, կարծես ես իմ կարծիքը արդեն ասել եմ:

Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին:

Հիմա այն շրջանը չէ, ուր Եկեղեցին պետք է պետության դեր խաղա: Իմ կարծիքով, հիմա Եկեղեցին մարդկանց հոգիների համար պետք է պայքար տանի: Հիմա հոգևոր պայքարի ժամանակներ են:

Իմ կարծիքով պետք է միշտ տարբերվի առաջնայինը:

Այս գրելով, ես նկատի չունեմ, որ Եկեղեցին որևե կապ չպետք է ունենա պետության հետ: Հակառակը: Քանզի շատ դեպքերում աղանդավորների հետ պայքարը կարելի է տանելի հատկապես օրենքի միջոցով, ըստ այս կամ այն երկրի օրենսդրության: Բայց մտենլ բուն քաղաքականության մեջ`ոչ: Եկեղեցու դերը մարդու հոգիների փրկության մեջ է:


Abegha

Այն հարցը, որը հասարակության համար դառնում է թիվ մեկ խնդիր, արդեն քաղաքական է։ Բուշի նախորդ ընտրություններում աբորտի հարցը այդպիսի խնդիր էր։ Բնականաբար Եկեղեցին չէր կարող անտարբեր մնալ։ Ստացվում է, որ Եկեղեցին շատ հարցերում չի կարող չմտնել քաղաքական դաշտ, այլապես կդառնա անտարբեր հասարակության և իր հոտի նկատմամբ։
Հաճախ Եկեղեցին պետք է մտնի նույնիսկ միջկուսակցական քաղաքական դաշտ, բայց զուտ հաշտության զինանշանով։

Ինչ վերաբերում է Տիրոջը, ապա այդ ժամանակաշրջանում Իր արծարծած շատ հարցերը տվյալ հասարակության ամենից շատ հուզող խնդիրներից էին, ինչպես շաբաթը, սամարացիների հետ շփումը, Երուսաղեմի տաճարի հարցը և այլն։ Հետագա դարերում կտեսնենք, որ արիոսականության, պատկերամարտության և այլ աստվածաբանական հարցեր եղել են ժամանակի քաղաքական հարցերը, որոնց պատճառով և կայսրերն իրենք են նախաձեռնողները եղել ժողովներ հրավիրելու։
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։

Այնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։

MONK

Quote from: Abegha on November 26, 2007, 07:40:57 PM
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։
Հռոմեացիների համար գուցե, բայց ոչ հրեաների համար:

QuoteԱյնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։
Օրինակ ինչպիսի հարցեր?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)