Author Topic: Հոգևորականը և քաղաքականությունը  (Read 42089 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Magnolia

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #20 on: December 01, 2007, 10:50:22 AM »
եթե թույլ տաք...
Իսկ ես կարծում եմ, որ Եկեղեցին պետք է մասնակցի երկրի քաղաքական կյանքին և հյուրաքանչյուր ոլորտում քաղաքական ծրագրեգրի մշակման գործում իր ներկայացուցիչներին ունենա: Ես ի նկատի չունեմ պատգամավորական ճառեր, կամ նախարարական պոռտֆելներ etc.
Կան շատ հարցեր, որտեղ եկեղեցին իր դիրքորոշմամբ կարող է կարևոր և վճռական դեր խաղալ: Պետության կողմից իրականացվող  քաղաքականությունը մեծ ազդեծություն ունի երկրում տիրող կրոնական իրավիճակի վրա:
Օրինակ`
ԱՄՆ Դեպարտամենտի կողմից 2007-ին հրատարակված "International Religious Freedom" զեկույցը (http://www.state.gov/g/drl/rls/irf/2007/90162.htm), որտեղ ներկայացված էտեղեկատվություն Հայաստանում կրոնական իրավիճակի վերաբերյալ: Ամերիկյան կառավարությունը շաաատ է սիրում տարբեր ծրագրեր ու ուսումնասիրություններ անցկացնի ուրիշ երկրներում, հատկապես զարգացող կամ հետամնաց, տեղեկատվություն հավաքի կոմպրոմատի տեսքով, որպեսզի հետագայում դրանք օգտագործի տարբեր միջազգային կազմակերպություններում, որպես լծակ այդ երկրի նկատմամբ իր կամքն թելադրելու համար:  Այդ զեկույցի համաձայն` ՀՀ-ում Հ ԱԵ վայելում է որոշակի արտոնություններ, որոնք հասանելի չեն այլ կրոնական խմբերին...այդ կրոնական փոքրամասնություններին ճնշում են, սոցիալական դիսկրիմինացիայի զոհեր են դրանք, իրավունք չունեն դպրոցներում դասավանդման ժամեր ունենալ, ավելի երկար ժամանակով եմ դատապարտվում Ե. վկանները ծառայությունից խուսափելու համար, քան նախկինում....մի խոսքով սիրտս կցավեր այդ փոքրամասնությունների համար, եթե իրականում չտեսնեի ինչքան հանդուրժողական և համբերատար  մոտեցում է ցուցաբերեմ և եկեղեցին և մարդիկ, և պետական այրերը այդ աղանդավորների նկատմամբ:  Հիմա, Ամերիկյան և տարբեր այլ երկրների և միջազգային կազմակերպությունների  գրանտերով գիտւթյուն զարգացնող,  Եվրոխորհրդարան ձգտող Հայաստանին “խորհուրդ կտան” բարելավվել այդ հալածյալների կյանքը մեր երկրում և պատրաստակամորեն կտրամադրեն գումարներ: հակառակ դեպքում` նրանք վտանգ են կտեսնեն ոչդեմոկրատական երկիր գումարներ ներդնելու մեջ:
Ոչ ՀԱԵ, ոչ ել կառավարությունը ոչմի պաշտոնական հայտարարություն չեն արել այս զեկույցի տվյալների վերաբերյալ…
 
Երբ այգում զբոսնելիս ինձ մոտենում են "հոգուս խավարը" անցկացնելու նպատակով, կամ  "տիրոջը ճանաչելու" ճանապարհն են ուզում ցույց տալ, ես, ճիճշտ եմ ասում, չեմ կծում իրենց! Ես կողմնակից եմ ազատ կամքի դրսևորմանը…միակ նախապայմանը, որ այդ դա չվնասի ոչ իրեն, ոչ ել կողքիններին: Իմ անձնական կարծիքով աղանդները` Որևէ պատասխանատվություն Չունեցող Փակ Բաժնետիրական Ընկերություններ են, որոնց կարիք չկա էլ ավելի ոգևվորոլու:
Միգւցէ հիմմարություն ասեմ 32:), բայց իմ կարծիքով`  կրոնը ամենամեծ և հզոր քաղաքական զենքն է…

Offline Sofia

  • Newbie
  • *
  • Posts: 21
  • Rating: 0
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #21 on: December 01, 2007, 11:20:57 AM »
Միգւցէ հիմմարություն ասեմ 32:), բայց իմ կարծիքով`  կրոնը ամենամեծ և հզոր քաղաքական զենքն է…

Հարգելի Մագնոլիա, իմ կարծիքով, Ձեր ասածը բոլորովին էլ հիմարություն չէ, ես համամիտ եմ Ձեզ հետ: 21:)

կարող է արդյոք հոգևորականը մասնակից լինել քաղաքական կյանքին? Եթե ոչ` ինչու? Եթե այո` ինչպես և ինչքանով? 

MONK 13:) Շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել:
Գտնում եմ,  անհրաժեշտ է, որ հոգևորականը համագործակից լինի քաղաքական կյանքին: 

 

Abegha

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #22 on: December 02, 2007, 11:48:13 AM »
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։
Հռոմեացիների համար գուցե, բայց ոչ հրեաների համար:

Quote
Այնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։
Օրինակ ինչպիսի հարցեր?

Ես չեմ ցանկանում թեման կոնկրետ երևույթների քննարկման վերածել, բայց Տիրոջ մատնությունը և դատապարտումը կյանքի կոչողը հենց հրեաներն էին, պարզապես հռոմեացիներ ձեռքով, դրա համար էլ Նրա արյան պատասխանատվությունը իրենց և իրենց սերունդների վրա վերցրեցին։

Շատ հարցեր կարելի է նշել, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ, ինչպես օր. միջկուսակցական հարցերը։
Եկեղեցու դերն ու մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում պետք է բխի բացառապես հոգևոր օգտակարությունից։

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #23 on: December 09, 2007, 08:43:47 AM »
MONK 13:) Շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել:
Շնորհակալություն  13:) Ուրախ կլինենք նաև Ձեր մասնակցությանը:  21:)
Quote
Գտնում եմ,  անհրաժեշտ է, որ հոգևորականը համագործակից լինի քաղաքական կյանքին: 
Ինչպես և ինչքանով?  1:)
« Last Edit: December 09, 2007, 08:46:35 AM by MONK »
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #24 on: December 09, 2007, 08:52:53 AM »

Ես չեմ ցանկանում թեման կոնկրետ երևույթների քննարկման վերածել, բայց Տիրոջ մատնությունը և դատապարտումը կյանքի կոչողը հենց հրեաներն էին, պարզապես հռոմեացիներ ձեռքով, դրա համար էլ Նրա արյան պատասխանատվությունը իրենց և իրենց սերունդների վրա վերցրեցին։
Ես նույնպես չեմ ցանկանում, բայց նորից կասեմ, որ հռոմեացիների դրդապատճառը հիմնականում քաղաքական էր, իսկ հրեաներինը` կրոնական: Եթե կցանկանաս, կարող ենք այս հարցով առանձին թեմա բացել:  10:)

Quote
Շատ հարցեր կարելի է նշել, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ, ինչպես օր. միջկուսակցական հարցերը։
Եկեղեցու դերն ու մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում պետք է բխի բացառապես հոգևոր օգտակարությունից։
Իսկ հնարավոր չէ, որ միջկուսակցական հարցերին միջամտությունը նույնպես բխի բացառապես հոգևոր օգտակարությունից? 1:)

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #25 on: December 09, 2007, 08:56:30 AM »
Մագնոլիա, շնորհակալություն արձագանքի համար, հուսամ կշարունակեք Ձեր մասնակցությամբ աշխուժացնել քննարկումը:  37:)
Օրինակ, ինչպես եք կարծում, Հայ Եկեղեցին ինչպես կարող է հետևել Ձեր բերած օրինակին? Չէ որ Հայաստանը ԱՄՆ չէ?  10:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #26 on: December 10, 2007, 09:51:34 AM »
Այ հենց դրա համար էլ պետք է ՀԱԵ և ՀՀ Կառավարությունը գլուխ գլխի տան ու մտածեն, թե ինչ անեմ  11:)

Dhani

  • Guest
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #27 on: December 10, 2007, 10:12:40 AM »
Ողջույններս:
Եթե թույլ տաք, ես էլ կարծիքս ասեմ: Հոգևորականը պետք է մասկանցի ՀՀ-ի քաղաքական կյանքին ինչպես բոլոր միյուս ՀՀ-ի քաղաքացիներ: Ոչ ավել և ոչ պակաս: Քանզի մեր հոգևորականներն էլ են մեր երկրի քաղաքացիները: Հետևաբար այն ինչ կատարվում է ՀՀ-յում վերաբերվում է և նրանց: 12:)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #28 on: December 11, 2007, 02:23:32 AM »
Այ հենց դրա համար էլ պետք է ՀԱԵ և ՀՀ Կառավարությունը գլուխ գլխի տան ու մտածեն, թե ինչ անեմ  11:)
Լավ, ասենք թե գլուխ գլխի տվին. Դուք ինչ կառաջարկեիք?  :)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Offline MONK

  • Sr. Member
  • ****
  • Posts: 458
  • Rating: 15
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Re: Հոգևորականը և քաղաքականությունը
« Reply #29 on: December 11, 2007, 02:27:53 AM »
Ողջույններս:
Եթե թույլ տաք, ես էլ կարծիքս ասեմ: Հոգևորականը պետք է մասկանցի ՀՀ-ի քաղաքական կյանքին ինչպես բոլոր միյուս ՀՀ-ի քաղաքացիներ: Ոչ ավել և ոչ պակաս: Քանզի մեր հոգևորականներն էլ են մեր երկրի քաղաքացիները: Հետևաբար այն ինչ կատարվում է ՀՀ-յում վերաբերվում է և նրանց: 12:)
Ողջույն, Dhani: Շատ հաճելի է լսել նաև Ձեր կարծիքը  13:)
ՀՀ քաղաքացիները բոլորը նույն չափով ու ձևով չեն մասնակցում քաղաքական կյանքին: Ձեր կարծիքով ինչպիսին պիտի լինի հոգևորականների մասնակցությունը և ինչ չափով?  12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)