Recent posts

#1
Հարցեր հոգևորականներին / Հարց
Last post by Սամվել - April 01, 2016, 07:06:03 AM
Բարև բոլորին:
Վաղուց այստեղ չեմ եղել, ներող եղեք... Այնքան վաղուց, որ համ փասվորդս էի մոռասեցել, համ էլ այն կայքը, որի միջոցով գրանցվել էի Լուսամուտում...
Եվ այդ պատճառով ստիպված էի նորից գրանցվել` ուրիշ անունով: Այսքինքն, ուրիշ էլ չէ ճիշտն ասած, ուղղակի անգլերենի փոխարեն հայերեն գրեցի անունս:
Բայց եթե հարգելի Ադմինն ինձ թույլատրեր այս նոր կայքի ու փասվորդի վրա վերականգնել հին անունս, ես շատ ուրախ ու շնորհակալ կլինեի...
Իսկ առայժմ մի հարց ունեմ.
Ինչպե՞ս է թարգմանվում հայերեն "крестный путь" արտահայտությունը: Գիտեմ, բառացիորեն կլինի "խաչի ճանապարհ": Բայց գուցէ այլ կե՞րպ է ընդունված ասել...
#3
https://yadi.sk/i/k9ig-AAEeFkKw    Այս հղումի տակ տեղադրել եմ մերօրյա մարգարեներից , չեմ վախենա ասելու գուցե և բոլոր մարգարեներից մեծագույններից մեկի ՝ Ուիլյամ Բրանհամի կենսագրական գրքի 6 հատորներից առաջինը: Գովազդ անելուց հեռու եմ ու դա չէ նպատակս, բայց ես խորապես ափսոսում եմ, որ մինչև վերջերս լսած չեմ եղել նրա մասին, ու թե ի՞նչ  անհավանական հրաշքներ Է Աստված գործել նրա միջոցով: Եթե որևե մեկին կհետաքրքրի՝ կուղարկեմ նաև մյուս հատորները, որոնցից  յուրաքանչյուրը  մի քանի անգամ  հիացնող է իր նախորդ  հատորից:
#4
Ի դեպ, պակաս քաջություն չէ նաև մարդկային կուռք «լեգենդներին» դեմ դուրս գալը:  Լինի դա Վազգեն «վեհափառ» թէ Վազգեն «սպարապետ» :  Էնպես որ, ընդունեք շնորհավորանքներս Ադմին:
#5
Բարև Ձեզ,

Մի խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր տեղյակ են ու կարող են պատասխանել:
Կուզենայի իմանալ,թե որոնք են Ամանորի գիշերը կատարվող ժամերգության ժամանակ ընթերցվող աղոթքներն ու շարականները: Որքան գիտեմ բոլորը պետք է Ժամագրքում լինեն:

Կանխավ շնորհակալ եմ շատ
#6
Անդրադարձ / Re: Սիրիայի խնդիրը
Last post by vahan - September 20, 2014, 10:11:22 PM
Քեսաբի վիճակը շտկվեց։ 
Ցավոք դեռ անհայտ ժամանակով հետաձքվում է Հայաստանի վերականգնման տեսլականը։ Ես ուղիղ համեմատականներ կանցկացնեի Քեսաբի ու Հայաստանի միջև։ Երկուստեգ նույն գործնթացներն են՝ հայաթափություն։ ՈՒղղակի, բժշկական լեզվով ասած, Հայաստանի պարագայում վիճակը քրոնիկ է, ոչ թէ Քեսաբի  նման՝ սուր։ Ցավոք, որպես կանոն քրոնիկ վիճակներն առավել անբուժելի են լինում։
#7
Ինձ համար այս հարցում ցավալին նաև այն է, որ ՀՀ համապատասխան մարմինները չեն կարողանում ոչ միայն միջազգային հնչեղություն հաղորդել սիրիահայության հարցին, այլ նույնիսկ չեն կարողանում Հայաստանի ներսում զգացնել տալ, թե իրականում ինչ որակի ոճիր է տեղի ունեցել։ Եթե Հայ Եկեղեցին էլ ինչ որ բան անում է, ապա, իմ կարծիքով, այդ ազդակը չի հասնում հասարակության լայն շրջանակներին։

Չի գիտակցվում, որ մեր մի մասը պատերազմի մեջ է։

Մեծ ցավ է սա, և իրավացիորեն քեսաբցիներն իրենց այսօր մենակ են զգում իրենց վշտի մեջ։
#8
Անդրադարձ / Սիրիայի խնդիրը
Last post by Masnaget - May 05, 2014, 12:25:32 AM
Սիրելի լուսամուտցիներ: Մտահոգիչ իրադարձություններ տեղի ունեցան վերջերս Սիրիայում` մեր հայրենակիցների ծննդավայրում: Այն այլևս ավերակ է հիշեցնում` մեկ անգամ ևս փաստելով այն մասին, որ վայրագ մարդու և ցեղերի բարբարոսությունները սահման չեն ճանաչում: Մեզ մնում է միայն աղոթել մերոնց համար, և որ Տերը Իր հովանու ներքո պահի Իրեն հուսացողներին:
#9
Շնորհավոր / Ամանոր 2013-2014
Last post by Masnaget - January 01, 2014, 01:49:46 AM
Սիրելի լուսամուտցիներ:
Մասնագիտական ողջույն և շնորհավորանք եմ հղում բոլորիդ` այս գեղեցիկ տոնի առիթով: :D :D :D
Թող ձեր բոլորի հոգիներում թևածի մեր Լուսամուտի լույսը և լույս տա ուրիշներին էլ` ձեր միջոցով: :D :D :D

Հատկապես շնորհավորում եմ Լուսամուտի ադմինին` այսքան գեղեցիկ ու օգտակար :D :D :D
կայք ստեղծելու համար, ինչպես նաև մաղթում նորանոր հաջողություններ` նոր գործերում: :D :D :D 

Միշտ լինենք իրար կողքի:    :D :D :D
Շնորհավոր Նոր Տարի: :D :D :D
#10
Վերջին շրջանում, երբ Լուսամուտում հրատարակում էինք Ազգապատումից Ներսես Մեծի գահակալության շրջանի նյութերը, տեսնում էինք, որ Ներսես Մեծ կաթողիկոսը շատ հաճախ է մասնակցել Հայոց թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական խնդիրներին։ Օրինակ․ այն ժամանակ հունամետության կամ պարսկամետության խնդրում նա ընդգծված պաշտպանում էր հունամետ կողմնորոշումը։ Այսօր էլ այս խնդիրը կա, սակայն ռուսամետության և արևմտամետության տեսքով։

Ազգի համար ճակատագրական պահերին հռոմեական կայսրություն մեկնած Ներսես Մեծը Հայոց պատգամավորների ղեկավարն էր։ Հայոց պատգամավորներ էին Հովհան Օձնեցին, Ներսես Շնորհալին և այլոք։ Դարեր հետո Խրիմյան Հայրիկը արևմուտք կմեկներ, սակայն, ցավոք, «թղթե շերեփով»։ Գործառույթը կրկին քաղաքական էր։

Ներքաղաքական հարցերում՝ Արշակավանի կառուցման նախաձեռնության ժամանակ կաթողիկոսը պախարակեց արքային։

Եվ այսպես բազում օրինակներ։

Ինչպես որ այսօր հաճախ հաստավիզները բռի ուժով հաշվեհարդար են տեսնում ու փակում խոսող «հարիֆների» բերանները, այն ժամանակ էլ խոսելու համար մահակներով սպանեցին Հուսիկ կաթողիկոսին, Դանիել Ասորուն, Գրիգորիսին։

Վերջին շրջանում էլ Խրիմյան Հայրիկը համարձակություն ունեցավ արհամարհելու և դեմ դուրս գալու ցարի որոշման դեմ։

Մեծ մարդիկ են ի վիճակի եղել դեմ դուրս գալ և խոսել ուժեղների դեմ։

Վազգեն կաթողիկոսը իր գահակալության շրջանում անընդհատ հորդորում էր հոգևորականներին, որ չխառնվեն քաղաքականությանը, որպեզի չպառակտեն ժողովրդին։ Սովետմիության շրջանում քաղաքականությունից խոսելը կյանքի խնդիր էր հոգևորականների համար։ Այսպես, Վազգեն կաթողիկոսի թյուր կողմնորոշմամբ Եկեղեցին կորցրեց իր դերն ու դիրքը՝ մոռանալով իր պատմական անցյալից դասեր քաղելը։ Չէ՞ որ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը և քրիստոնյաները հալածվում էին ու նահատակվում, չէին վախենում խոսելուց, և այդ քաջությունն էր, որ հաղթանակ պարգևեց քրիստոնեությանը։

Լավ։ Սովետական վախի շրջանը անցել է։ Ժամանակն է, որ քաղաքական քննարկումներում, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ եկեղեցականը կարողանա ցույց տալ մարդկանց Աստուծո կամքը, աստվածային, բայց ինչու չէ նաև հասարակական ճշմարտություն տանող ուղին, խոսի ո՛չ միայն կրոնական, այլև տարբեր երևույթների ճիշտ և սխալ կողմերի մասին, ո՛չ միայն պաշտպանվի տարբեր տեսակետներից, այլ հատկապես քննադատի որոշ երևույթներ, որ առկա են, որպեսզի մարդիկ տեսնեն, որ պայքարում է։

Հ․ գ․

Ժամանակը նույնիսկ անցել է, և ի պաշտոնե եկեղեցականությունը շատ հաճախ ժողովրդի առջև շարունակում է կորցնել իր դերն ու դիրքը։