Author Topic: Ինչպես դիմավորել Նոր Տարին?  (Read 2757 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline arevik

  • Newbie
  • *
  • Posts: 15
  • Rating: 0
Ինչպես դիմավորել Նոր Տարին?
« on: December 17, 2012, 03:33:35 AM »
Հարցս կայանում է հետևյալում. ինչպես պետք է հավատացյալ մարդը դիմավորի և անցկացնի Նոր Տարին? Ենթադրում եմ պետք է լինեն պահքի շրջաններ և պատարագներ, որոնց պետք է պարտադիր հետևել:

Շնորհակալություն

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: Ինչպես դիմավորել Նոր Տարին?
« Reply #1 on: December 26, 2012, 02:04:22 PM »
Նոր տարին աշխարհի մարդկանց ամենասիրված տոներից մեկն է։
Բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: Հունվար նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր դժոխքում՝ սատանայի ձեռքում՝ կաշկանդված հավիտենական մահվամբ: Քրիստոս այդ ամսին ծնվելով՝ ավերեց դժոխքը, մարդկությանն ազատեց հավիտենական մահից և առաջնորդում է Երկնքի արքայություն: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում:
Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ:
Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:Հայերը մեծ կարեւորություն էին տալիս տան, բակի մաքրությանը, որին մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները։ Այսօր էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում եւ թարմացվում է։ Հնուց եկած ավանդույթի համաձայն, Հայաստանի տարբեր շրջաններում Նոր տարին դիմավորում են դրսում՝ խարույկների շուրջ։ Որոշ վայրերում էլ Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի մեծ գերանը, որի կրակը պիտի վառ պահեին օրեր շարունակ։ Հյուրերը նույնպես պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին։ Մարդիկ հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից, իսկ տան շեմին ցանված մոխիրը՝ չարքերից։ Օջախը վառ պահելը շատ կարեւոր է եղել հայի համար, այսօր էլ՝ «Օջախդ վառ մնա» խոսքերը հնչում են որպես բարեմաղթանք։
Ի տարբերություն այսօրվա տոնական սեղանների, երբ տանտիկինները օրեր շարունակ չարչարվում են սեղանը որքան հնարավոր է ճոխ եւ բազմատեսակ ուտեստներով լցնելու համար, հնում պատկերն այլ էր։ Որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին։ Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին՝ լոբի, ոսպ, չրեր, ընկույզներ, քաղցրավենիք։ Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը։ Նոր տարվա կարեւորագույն ուտեստը տարեհացն էր, վերջինիս մեջ դրվում էր «դովլաթը»՝ գուշակության դրամը։ Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ այն, նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ։ Տոնական սեղանն առատ էր նաեւ մրգերով՝ որպես պտղաբերության եւ արգասավորության խորհրդանիշ։
Ամանորի նախաշեմին մարդիկ աշխատում էին միմյանց հետ սիրալիր լինել եւ բարեկամաբար տրամադրված, քանի որ յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա ընթացքում։ Այսպես, օրինակ, Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին։ Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՛ տանը, թե՛ ընկերական, բարեկամական շրջապատում։
Իսկ ինչ վերաբերում է կերակուրներին, այստեղ ասենք, որ անշուշտ Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծննդից 7 օր առաջ, և Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև Նոր Տարվա տոները մինչև հունվարի 5ը՝ Ս. Ծննդյան Ճրագալույցը: Այսինքն` այս օրերը  պահքի օրեր են, և կենդանական ուտելիքները չեն հանձնարարվում:

Ներկայացնենք նաև այդ օրերի եկեղեցական տոների ցանկը
Դեկտեմբեր 2012
29,Շբ-Սրբոց Որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին: Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց
30,Կիր-Ա օր Ծննդեան պահոց
31,Բշ-Բ օր Ծննդեան պահոց
Հունվար 2013
1,Գշ-Գ օր Ծննդեան պահոց` Կաղանդ, Տարեմուտ
2,Դշ-Դ օր Ծննդեան պահոց
3,Եշ-Ե օր Ծննդեան պահոց
4,Ուր-Զ օր Ծննդեան պահոց
5,Շբ-Ճրագալոյց Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
6,Կիր-ՏՕՆ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline arevik

  • Newbie
  • *
  • Posts: 15
  • Rating: 0
Re: Ինչպես դիմավորել Նոր Տարին?
« Reply #2 on: December 27, 2012, 05:21:55 AM »
Անչափ շնորհակալ եմ նման բովանդակալից և շատ հետաքրքիր պատասխանի համար: Բայց մի հարց ևս ունեմ. իսկ ինչ պետք է ընթերցել այս շրջանում? Կամ եթե կան հատուկ աղոթքներ, որոնք են դրանք?

Offline Masnaget

  • Moderator
  • Hero Member
  • ***
  • Posts: 969
  • Rating: 13
  • ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...
Re: Ինչպես դիմավորել Նոր Տարին?
« Reply #3 on: December 31, 2012, 05:26:44 AM »
Պարզապես օրվա ընթերցվածքները կարելի է կարդալ և հետևել արարողություններին հավատացյալների համար նախատեսված ուղեցույցներով, որոնց մեջ նաև աղոթքներ կան:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Offline arevik

  • Newbie
  • *
  • Posts: 15
  • Rating: 0
Ինչպես դիմավորել Նոր Տարին?
« Reply #4 on: December 29, 2014, 11:08:26 AM »
Բարև Ձեզ,

Մի խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր տեղյակ են ու կարող են պատասխանել:
Կուզենայի իմանալ,թե որոնք են Ամանորի գիշերը կատարվող ժամերգության ժամանակ ընթերցվող աղոթքներն ու շարականները: Որքան գիտեմ բոլորը պետք է Ժամագրքում լինեն:

Կանխավ շնորհակալ եմ շատ