Կանանց դերը

Started by Mariam, June 29, 2005, 12:22:19 PM

Previous topic - Next topic

Mariam

Պատարագն ու ժամերգությունը հարստացան դարերի ընթացքին, Եկեղեցու հայրապետների ու սրբերի, բոլոր զավակների հավատի փորձառության զուգահեռ, Սուրբ Հոգու ներշնչմամբ բայց տվյալ դարերի հատուկ բարքերի ընդհանուր մտահորիզոնի մեջ:
Եթե Քրիստոսի ժամանակակից կանայք լռելյան կանգնած էին Տաճարում,ու ունկնդրում և լռելյան աղոթում քահանաների և հրեաների տաճարի սպասավորների կողմից երգված ու արտասանված սաղմոսների ու աղոթքների ժամանակ, դա չի նշանակում, որ այս օրենքը անջնջելի լինի: Այս օրենքը արտացոլում է այն ատենվա հրեական մտածելակերպն ու բարքերը:

Abegha

#1
Մարիամ ջան, բայց եկեղեցում կանգնած մյուս հավատացյալ տղամարդիկ էլ չեն աղոթում բարձր ձայնով։
Իսկ ինչպե՞ս ես դու ընկալում Պողոս առաքյալի այս խոսքերը՝ Ա  Կորնթ.գլ. ԺԴ, հմր. 34-38 ։

Mariam

#2
Սուրբ Պողոսի ձեր մատնանշած խոսքերը վերաբերում է «լեզուներ» խոսելու շնորհին, որ նախկին քրիստոնյաների մեջ տարածված սովորություն էր:

Mariam

#3
«Քրիստոսի եկեղեցին գաղտնիքներ չունի ոչ մեկի համար : Նրա բոլոր խորհուրդները, բոլոր արարողությունները և գաղափարները պետք է բոլորի սեփականությունը լինեն: Քրիստոնեությունը ժողովրդական կրոն է և չի ընդունում որևէ խմբակցական, առանձնաշնորհյալ, դասակարգային, կաստայական դրություն կամ հոգեբանություն:
Այս խորհդածության գործնական եզրակացությունը թող լինի մեր ժողովրդի խավերի մեջ Ավետարանի խոսքը տարածելը, բացատրելը, մեր եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները հասկանալի դարձնելը և մեր մանուկներին, պատանիներին հոգևոր աղոթքներ ու եկեղեցական երգեր սովորեցնելը:»
                                  Երջանկահիշատակ Վազգեն Առաջին, Համենայն Հայոց Կաթողիկոս           «Մեր պատարագը»,էջ 17
             Օրհնյա'լ լինի մեր լուսահոգի Վեհափառ Հայրապետի սուրբ ու թանկագին հոգին:

Abegha

Ես սպասեցի, որ մյուսները արտահայտվեն, բայց  8:)
Quote from: Mariam on June 29, 2005, 10:09:58 PM
Սուրբ Պողոսի ձեր մատնանշած խոսքերը վերաբերում է «լեզուներ» խոսելու շնորհին, որ նախկին քրիստոնյաների մեջ տարածված սովորություն էր:
Մարիամ ջան, նախ համաձայն չեմ, որ մատնանշվատ հատվածը միայն լեզուներ խոսելուն է վերաբերվում, ավելին, ես ամբողջ հատվածից մատնանշել էի հատուկ համարներ, որտեղ լեզուներ խոսելու մասին նույնիսկ խոսք չկար։
Quote from: Mariam on June 29, 2005, 10:09:58 PM
Սուրբ Պողոսի նամակներից կարող էք մատննանշել շատ ու շատ ուրիշ խոսքեր, որոնք «փաստում»են իր անձնական ատելությունը այնպիսի հավակնության նկատմամբ, ինչպիսի իմս է. կնոջ հնարավորություն տալ ձայնակցել շարականներին:
Մարիամ ջան, ինձ ներող եղիր, բայց ես համաձայն չեմ նման մտածելակերպին։
Նախ Պողոս Առաքյալի թղթերը կարդալուց պետք է հաշվի առնել, որ նա մեր թաղի Աշոտը կամ Արմենը չէ, և հետո չմոռանանք, որ Աստվածաշունչն ենք կարդում։Պողոս Առաքյալի «անձնական ատելությունը» չի կարող տեղ գտնել Աստվածաշնչում։
Quote from: Mariam on June 29, 2005, 10:09:58 PM
Տղամարդկանցից շատերն, գոնե մեր քաղաքի ժամերգության մասնակցողներն ...
Տղամարդկանցից շատերն էլ եկեղեցական որևէ աստիճան չունեն։
Եթե մեր որոշ եկեղեցիներում ժամերգություններին մասնակցող տղամարդիկ միայն քահանաները, սարկավագներն ու դպիրներն են, ցավալի է, բայց շատ տեղերում էլ տղամարդիկ գալիս են պարզ հավատացյալների նման արարողություններին մասնակցելու։
Quote from: Mariam on June 29, 2005, 10:09:58 PM
Սակայն տեսե'ք որքան է փոխվել կանանց դերը ընկերության գրկում: Ինքն էլ օգտագործում է իր ամբողջ տաղանդը, բայց նրան արգելված է եկեղեցում ձայն բարձրացնել: Երբեմն ծանր պատասխանատվություն է ստանում դրսի աշխարհում, բայց նրան արգելված է եկեղեցում արտահայտվել ու պարզ ու ամենուն համար գրված շարականը կիսել սարկավագի հետ: Երկու ամուսինները միասին որոշում են կայացնում պզտիկ ու մեծ գործերի վերաբերայլ, ու նվազ պատասխանատվություն չի ստանում ընտանիքում ու հասարակությունում:
Երեկ Սպանիան վավերացրեց միասեռականների ամուսնության և միասեռական զույգերի կողմից երեխաներ որդեգրելու օրենքները։
Եկեղեցին երբեք չի կարող արևմտյան ընկալմամբ տղամարդու և կնոջ «հավասարության» սկզբունքը ընդունել։
Երբեք հայրը մայր չի կարող դառնալ, ինչպես նաև մայրը՝ հայր։Աստծուց այսպես է սահմանված և սա մեծ խորհուրդ ունի։
Եթե մենք իրապես գիտակցենք աղոթքի ուժը և այն շնորհները, որ Աստված տվել է թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն, կարիք չենք էլ ունենա եկեղեցում մեր ձայնը բարձրացնելու։
Ես կուզեմ մեկ անգամ ընդմիշտ հստակեցնել, որ համաձայն չեմ եկեղեցական արարողությունների ժամանակ բարձրաձայն չերգելը կամ աղոթքը չասելը լռություն համարել։Մայր Աթոռում շատ օրեր են լինում, երբ ոչ աղոթքը կարդացող հոգևորականն եմ լինում և ոչ էլ շարականներն եմ երգում, բայց միևնույնն է, ժամանակն ինձ համար անցնում է կայծակնային արագությամբ, որովհետև ամբողջ հոգով և մտքով հետևում եմ հնչող շարականներին, աղոթքներին և մաղթանքներին, և երբեք ինձ չեմ զգացել մի կողմ գցված։
Ի վերջո եկեղեցական ամենից կարևոր արարողության՝ Պատարագի ժամանակ, ծեսի կեսը երգչախումբն է երգում, որ սովորաբար բաղկացած է լինում կանանցից։
Եվ հետո կնոջ դերը չի ավարտվում եկեղեցում գլխաշորով կանգնելով։Շատ տեղերում Եկեղեցիներին կից տիկնանց և երիտասարդաց միություններ կան, որտեղ կանայք և երիտասարդ աղջիկները շատ հետաքրքիր ծրագրեր են իրակացնում։Էլ չեմ ասում այն ուսուցչուհիների մասին, որոնք եկեղեցուց վկայականներ են ստացել դասավանդելու դպրոցներում։

Quote from: Mariam on June 30, 2005, 11:55:03 AM
Սուրբ Պողոսի խոսքերը փաստում են որ եկեղեցում կանանց շնորհված «ազատությունը»խիստ սահմանափակեցին վաղ շրջանից սկսյալ:Ու խոր հավատացող կանանց տառապանքը սկսավ, մինչև կանացի առաջին վանքերի ստեղծումը: Ինձ համար շա՛տ մեծ մխիթարանք լկիներ մի այնպիսի վանքի ստեղծումը հայրենիքում. կմխիթարվեի հոգևոր արժեքների գանձերի հետ կրոնավորուհիների տրված արտոնությամբ ու երջանկությամբ' այս գանձերին մոտենալու ու նրանցով ապրելու:
Պատմությունը փաստում է, որ քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ դերը (անկախ իգական վանքերի ստեղծումից)։Եթե համաձայն չեք, պատրաստ եմ օրինակներ բերել։
Ասեմ նաև անձնապես տեսել եմ, թե ինչպես Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գահակալության առաջին իսկ շրջանից հատուկ ուշադրություն դարձրեց կանացի վանքեր ունենալու խնդրին և կարծում եմ ջանք չխնայեց այդ ուղղությամբ։Եթե այդ համակարգը այսօր չի զարգանում, սա արդեն մեկ այլ խնդիր է և մեկ այլ թեմա։
–––
Վազգեն վեհափառը միայն կնոջ մասին չի խոսում, այլ՝ ժողովրդի մասնակցության։
Միթե կարելի՞ է ենթադրել, որ Վազգեն վեհափառն այդպես ասելով իր վարդապետության շրջանում, չցանկացավ փոխել այդ իրավիճակը 40 տարվա կաթողիկոսության շրջանում, թերևս գեթ սփյուռքում։
Անշուշտ՝ ոչ։
–––

Մարիամ ջան, ամենից վերջում ցանկանում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որովհետև ինչպես տեսնում ես բոլորը ետ են քաշվել և կարծես միակ տղամարդը դու ես մնացել, որ համարձակ արտահայտում ես քո մտքերը։Չգիտեմ, ոմանք կարես շատ անտարբեր են եկեղեցում իրենց ներկայության հարցում կամ չեն ցանկանում փշոտ հարցեր տալ հոգևորականներին՝ փափուկ բարձ դնելով իրենց և հոգևորականների գլխի տակ՝ վնասելով իրենց և մեզ։
Բայց կարծեմ այս ֆորումը միայն հոգևորական–հավատացյալ հարց ու պատասխան չէ, այլ բոլորս միասնաբար կարող ենք արտահայտել մեր մտքերը, այլապես անիմաստ է ֆորում կոչել։

Mariam

#5
Հայր Սուրբ,
Դուք ծանոթ եք մեր հոգևոր ժառանգության բոլոր կամ շատ ու շատ շարականներին ու աղոթքներին, ու կարող էք հոգով միանալ երգող սարկավագի հետ: Երգելու բացառիկ երջանկությունն էլ ունեցել էք եկեղեցում, կարող էք այս շարականներով Ձեր անձնական աղոթքը հարստացնել եթե ցանկանաք:
Մեր հոգևոր գանձերրով հիացած եմ և ես, բայց ինձ մնում են անծանոթ, որովհետև ոչ ոքի մտքով չանցավ թե հավատացյալը կարող էր փափաքել նրանց «ճանաչել», ու եթե անձնապես չգնամ Սուրբ Էջմիածին ու չգնեմ այս գանձերի թանկագին հատորները, ես ու աղջիկս հավերժ կզրկվենք այս երջանկությունից: Ենթադրում եմ որ քահանաները մտածում են որ նրանք մեզ պետք չեն, որովհետև նրանցից մեկից խնդրել եմ արդեն:
Անոնք որոնք ամեն օր մոտենում ու ուրախանում են հոգևոր այս հարստությամբ, չեն ցանկանում նրա բովանդակությունը փոխանցել պարզ հավատացյալին: Ու ինքը վերածված է «ուկնդրի» մը, որ համեբրությամբ լցված սպասում է որ նույն շարականը տարիներ շարունակ կրկնվի որպեսզի նրա ամբողջական իմաստը իմանա: - Այսպիսի համբերության խորհուրդ եմ ստացել հավատացյալի մը կողմից: « Մի անգամ մի բառ ես հասկանում, ուրիշ անգամ , ուրիշ բառ ու տարիների ընթացքին կտեսնես ' ամբողջ շարականը գոց կգիտենաս ու լրիվ իմաստը կըմբռնես:» Բայց ներեցե'ք այնքան երիտասարդ չեմ ու մեղանչում եմ անհամբերութան մեղքով, ինձ ներվի, չորս տասնյակ տարի , ու մի քիչ էլ ավելի է որ սպասում եմ: Դրախտում անօգուտ են այս շարականները:
Ոմանք էլ կարծես համոզված են թե կնոջ գործը չէ հոգևոր «հարցերով» զբաղվելը, բայց Փա՛ռք Աստուծո, ուրիշ տեղեր տարբեր է կացությունը ու մտայնությունը. երեցկին մը մոտակա գյուղերիի երեխաներին սովորեցնում է պատարագի հոգևոր երգերը, ու շատ բարի գտնվեց իմ նկատմամբ, «Խորան Լուսո» օրինակ մը մեզ նվիրելով: Երաժշտությունը անձամբ սովորեցնում եմ աղջկաս, ու կարծես խնդիրը փակվեց: Բայց դեռ վիրավորված եմ մեր քաղաքի քահանաների անտարբերության կամ, ավելի ճիշտ, դժկամության ու բացարձակ մերժման պատճառով: Վեհափառի տված խորհուրդները վերաբերում են ամբողջ ժողովրդին, անխտի'ր, ու խտրականություն չդրեց աղջիկների ու տղոց միջև:
Կանանց մասին, եթե արտոնված է ինձ իմ տպավորությունը ասել, շատ եմ զարմացել Հայաստանի սովորական կանանց տեսքից ու վարվելակերպից: Մտավորական կինը երբեմն ու գյուղի գործունյա կինը ազատ են մնացել անվերջ հրապուրիչ երևալու մտահոգությունից: Բայց ընդհանրապես պզտիկ աղջիկներին սովորեցնում են նույնպես վարվել ու պատրաստում են նրանց  «ամուսնության»: Ես էլ ցանկանում եմ որ աղջիկս «պատվավոր», այսինքն սուրբ ամուսնությունը ճանաչի, սովորեցնում եմ անհրաժեշրը, որ ընդգրկում է տնային բոլոր աշխատանքները, բայց որ դրանցում չէ սահմանափակված:
Պողոս առաքյալի հանդեպ իմ վերապահությունը կպարզացնեմ ապագային, «Աստվածաշունչ» բաժնում:
Շա՛տ եմ շնորհակալ Ձեր պատասխանի համար: Չեմ դադարում մտածել դրա տված ուղղությամբ:
Զրկվեցի մյուս անձանց կարծիքը իմանալու երջանկությունից: Գոնե ապագային արտահայտվե՞ն:

Mariam

#6
Կցանկանայի ավելացնել որ սփյուռքում, այն էլ եվրոպական մի մայրաքաղաքում, պատարագի երգեր, նոտաներով, կամ մի քանի շարականների էջեր գտնելը իսկական ոդիսական եղավ, երկայն «սակարկություններից» ու չարչարանքներից հետո, տարիրերի շարունակ.սարկավագ մը ինձ փոխանցեց պատարագի Զատիկի երգեր, ու «Արևագալի ժամերգությունը», շատ բարի ու գթասիրտ մի  հայաստանցի քահանա ինձ շնորհեց պատարագի Սուրբ Ծնունդի մի շարք երգեր , ու պատարագի սովորական երգերը գտել եմ հայկական գրադարանում: Բայց շարակնոց մը գտնելը անհնարին եղավ, ինձ տրվեց Միացյալ Նահանգների գրախանութի մը հասցեն միայն, հակառակ որ ներկա էր մեր բոլոր եկեղեցիներում, ու պատրաստ էի ընդօրինակելու կամ լուսապատճեն անելու: Երբ մի սարկավագ ցանկանում էր տալ ու օգնել, մյուսը պաշտպանում էր իր «մենաշնորհը», որի վրա հիմնված էր իր հեղինակությունը եկեղեցում,ու կարելի է նույնը ասել դպիրների մասին, գոնե այսպես եմ մեկնաբանել դեպքերը: Նույնպես մի քահանա միայն, հայաստանցի, իր օգնությունը բերավ ինձ:
Այս ավելացնում եմ, որոհետև ակնարկեցիք սփյուռքում տիրող իրավիճակի մասին, որը ցավոք սրտի փայլուն չէ հավատացյալի հանդեպ իր հոգատարությամբ:
Կամ իմ մոտեցումն էր սխալ. ու մտածելակերպն էր տարբեր:

Abegha

Հիշում եմ, երբ դեռ դպրոցը չէի ավարտել, այսօրվա մեր վեհափառը, այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը, Սբ. Սարգիս եկեղեցում կազմակերպել էր շարականների ուսուցման դասընթացներ հավատացյալների համար։Այդպես շաբաթվա մեջ մեկ օր ժողովուրդը հավաքվում էր եկեղեցում և սովորում էիր շարականները։Մեկ անգամ նույնիսկ Վեհափառը, այն ժամանակ Գարեգին սրբազանը, եկավ մասնակցելու։Հետո նույնիսկ որոշեցին մի առիթով, եթե չեմ սխալվում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հուշաքարի տեղադրման առիթով, երգել որոշ շարականներ, բայց ես ներկա չեմ եղել այդ արարողությանը։
Ուզում եմ ասել Եկեղեցին իր գրքերը չի թաքցնում։Բայց նման երևույթներ եթե եղել են որոշ անհատների կողմից, ապա այդ անհատների կոմպլեքսներից է բխում, չի կարելի վերագրել Եկեղեցուն։
Շարակնոցը կարելի գտնել որոշ գրախանութներում, բայց, ցավոք, ոչ ամեն տեղ։

Mariam

Այս ձեռնարկը շարունակությո՞ւն է ունեցել, բազմապատկվե՞լ է ու օրինակ հանդիսացե՞լ է ուրիշ քաղաքների եկեղեցիների համար:

Abegha

Այս ձեռնարկը, ինչպես որ այն սկսել էին, շարունակություն չունեցավ, բայց այն շարունակվեց տարբեր ձևերով։
Նմանատիպ ձեռնարկներ շարունակվել են լինել նաև այլ եկեղեցիներում, տեղի հոգևոր հովվի նախաձեռնությամբ։
2000 թ. տվյալներով Մայր Աթոռի ՔԴՔԿ–ի մոտ 700 ուսուցիչների ուսուցանվում էր նաև եկեղեցու ծեսը, և այդ ուսուցիչների մեծ մասը կանայք էին։