Կանանց դերը

Started by Mariam, June 29, 2005, 12:22:19 PM

Previous topic - Next topic

MONK

Quote from: Mariam on December 25, 2006, 06:43:30 PM
Սակայն իմ խոսքը վերաբերվում է սարկավագությանը, որից զրկված է հիմա կինը:Դրա համար եմ մեջբերել Ավետարանի այն վկայությունը, ըստ որին, Հիսոոսի տասներկու առաքյալների քով գտնվել են բարեպաշտ կանաց, որոնք «իրենց ունեցվածքից մատակարարում եին Նրան» , և որոնց կյանքի նպատակը դադարել էր լինելուց, կամ բնավ չէր եղել մայրությունը: Մայրության ընդհանուր խորհրդի ֆոնի վրա, բացառություններ են լինում:
Ինձ մնում է պարզել, ու հավատարիմ լինել ավետարանական այս խոսքի իմաստին. «իրենց ունեցվածքից մատակարարում էին Նրան»:
Իսկ Դուք ինչից եք ենթադրում, որ Հիսուսին սպասավորող կանայք սարկավագ են համարվում? Քրիստոնեական եկեղեցու առաջին սարկավագը Ստեփանոս Նախասարկավագն է /իմիջիայլոց երեկ հենց նրա տոնն էր, որ և համարվում է բոլոր սարկավագների տոնը/:
Իսկ ինչն է խանգարում մեր օրերի կնոջը նվիրվել Քրիստոսին սպասավորելուն: Անպայման պիտի Եկեղեցու խորան բարձրանան? Իսկ եթե ինչ-որ մեկն առանձնակի ուժեղ փափագ ունի վանքերի պատերից ներս թափանցել, ասեմ, որ Ս. Գայանե վանքում մենք հիմա միանձնուհիներ ունենք, կարող են միանալ նրանց:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#31
Ամուսնացյալ կին եմ, ու հրաշալի - իմ սրտը բոլորովին գրավող - դստեր մայր: Ինձ միայն մնում է՝ աղոթքը վառ պահել ամեն րոպե իմ սրտում, ու եկեղեցու բարեգործությունների աջակցելու հնարավորությունը: Դա ինձ կբավարարի:
Խորան չեմ բարձրացնելու երբեք, մինչդեռ հավատի մեջ նոր մտած երիտասարդը այս անհուն ուրախությունը վայելում է: Դա՝ ոչի՛նչ: Եկեղեցու բոլոր տեղերում էլ, Աստվածն է Իրեն հայտնում: Կարևորը՝ սրտի մաքրությունն ու ցանկությունն է:
Իմ սիրտը դարձնել սիրո տաճար... Միթե՞ այս սուրբ նպատակը չպիտի գրավի իմ ամբողջ կյանքը: Ուրիշ բանի մասին մտածելու ժամանակ չկա:
Աշխարհակա'ն հավատացյալ եմ, և կի'ն: Ինձ մնում է փաստել, որ այս կրկնակի դժվարությունը արգելք չի կարող լինել Տիրոջը մոտենալու:
Բայց անհուն սիրով ու ակնկալությամբ հետևում եմ սուրբ Հռիփսիմեի վանքում աղոթող վանականուհիների հոգևոր հաջողություններին: Արդեն տեսել եմ, թե ինչքա՛ն լույս էր կուտակվել նրանց սրտում, թափանցում է նրանց ամբողջ էության միջից ու մեզ է հասնում իրենց վճիտ հայացքների միջոցով:
Հոգևոր մեծ հաջողություն եմ մաղթում ընդհանրապես բոլորիդ, բոլոր հոգևորականներիդ: Ձեր ներկայությունը իմ կյանքում մեծագույն դերն է կատարում ու մեծագույն արժեքն ունի:
Մտածելիս Ավետարանի այս դրվագի մասին, ես էլ համոզվեցի, թե այս կանայք սարկավագ չէին: Սպասավորում եին Տիրոջը, ու սա իրենց ունեցած մեծագույն շնորհն է, ուրիշ «տիտղոս» չունեցան, ու չպիտի ունենան երբեք: Սպասավորում էին Նրան, ենթադրում եմ՝ արօրեական սովորական կարիքների հանար, նյութականը տրամադրում էին Նրան ու Նրա աշակերտներին:Երբ հարությունից հետո առաջին անգամ Քրիստոսը հայտնվեց նրանց, բոլորովին վարձրատվեց իրեց կանացի համեստ սերն ու հավարարմությունը: Այս հայտնությունից «ավելի» մեծ բան չեմ ցանկանում. նա աշխարհի ամբողջ իմաստն է պարունակում: Տիրոջ մոտ մնալու ցանկությունից բացի, չունեմ ուրիշ ցանկություն:
Շնորհակալություն... ինձ առիթ էք տալիս ձեզ հետ մտածելու:

Mariam

Այսինքն՝ զբաղեցնենք վերջին տեղերը, որպեսզի Ի'նքը՝ Տե'րը մեզ բարձրացնի՞:   13:)

MONK

 Ուրախ եմ, եթե կարողացա ինչ-որ չափով կարողացա օգտակար լինել Ձեզ:
Միայն հավելեմ, որ միանձնուհիների համար Սբ. Գայանե վանքը նշելս վրիպակ չէր: Նրանք հիմա Սբ. Հռիփսիմե վանքից արդեն տեղափոխվել են այնտեղ: 31:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)