Կանանց դերը

Started by Mariam, June 29, 2005, 12:22:19 PM

Previous topic - Next topic

Mariam

Ռուսերեն Աստվածաշնչում գրված է նույնպես «սարկավագուհի» բառի համապատասխանող բառը, ֆրանսերեն՝ Diaconesse բառի համապատասխանող ռուսերեն բառը:
Արդյոք՝ «սպասավոր»բառը նույն ծագում ունի, քան «սարգաւակ»,այսինքն՝ երկուսը հունարեն նույն բառի տարբեր թարգմանությո՞ւն են: Թե՞ մեկը ավելի ընդարձակ նշանակություն ունի, ու մյուսը Հայ Եկեղեցում վերապահված է ձեռնադրություն ստացած սարկավագներին: Վաղ շարջանի սարկավագուհիները տարբերվում էին տղամարդ արկավագներից, ձեռնադրվո՞ւմ էին:

Mariam

#21
Ի տարբերություն՝ Ա ԹԻՄ. 3-8 և 11 և 12 տողերում, հունարեն նույն բառը թարգմանվել է « սարկավագ» բառով ունեցածս բոլոր Աստվածաշունչ մատյամմերում: Այս պարագային, տղամարդ սարկաւագների մասին է խոսվում:
Համոզված եմ, որ Եկեղեցին ոչ միայն հիմնվում է Աստվածաշնչի վրա, այլ նաև Սուրբ Հայրերի և սրբերի թողած կենդանի Ավանդության վրա:
Ուստի, ինձ համար խնդիր չէ՝ հնազանդվել Հայ Եկեղեցու ունեցած հավատի կյանքի հատուկ փորձառությանը: Հարգում ու ընդունում եմ իր յուրահատկությունները, բայց ցանկանում եմ ամեն ինչ հասկանալով ընդունել ու ըմբռնելով հնազանդվել:
Սուրբ Մարիամ Աստվածածինը ներկայացվում է ոչ միայն որպես մայրության բարձրագույն ու կատարյալ օրինակը, այլ նաև որպես կուսության մեծագույն ու կատարյալ օրինակը:
Սուրբ Մարիամ Մագդաղենացին մայրությունը չէ ճանաչած, պիտի գրեի՝ կուսության օրինակ է, որովհետև այնքան տքնել ու ապաշխարել է, որ կուսական հոգի է ստացել: Այնուամենայնիվ Աստվածաշնչում մայրությունը գերագոյն խորհրդներից մեկն է, բայց կանանց համար սրբացման միակ ուղին չէ:
Հայ Եկեղեցու հարգելի յուրահատկություններից մեկն է՝ իր կանանցից պահանջել բարձրագույն համեստություն ու խոնարհություն և նրանց քաջալերել սրբացնող մեծագույն դերի մեջ՝ մայրության մեջ: Դեմ չեմ, որովհետև համեստությունը մեծապես օգնում է հոգևոր հարստության տիրանալու համար և մայրությունը երջանկության գերագոյն աղբյուրներից մեկն է: Ցանկանում եմ միայն ձեր հավաստիացումը ստանալ, թե բարի հոգով է Հայ Եկեղեցին դերաբաշխումներ կատարել, ու միշտ ու ամեն տեղ հարգալիր վերաբերմունքին են արժանանալու նրա հավատարիմ կանայք, գոնե ձեր սերնդի հոգևորականների կողմից:
Հավելեմ, որ Հայ Եկեղիցին իր լավագույն կանանց մասնակցությունը երբեք չէ մերժել եկեղեցական կյանքում:

Mariam

#22
Ձեր խիստ շահեկան վերլուծումը նաև մատնանշում է, որ անհնարին է կանաց քահանայագործության իրավունքը «փաստել» կամ հիմնավորել լոկ Սուրբ Պողոսի գրվածքներից մեջբերած մեկ խոսքի վրա, երբ դրա հետքը չկա Ավետարաններում: Հիսուս Քրիստոսը հարմար չնկատեց խոսք ասել այս մասին, ու մեզ անհնարին է Նրանից հետո հավելել մի խոսք, որը Նա մոռացած կլինէր: Ամե'ն ինչ ասեց, ու մենք չենք կարող ջնջե'լ կամ հավելե'լ: Ավելի արդիական, մեր ժամանակակիցներին հուզող կամ ներ մտածելակերպին ավելի մոտ մի խոսք չկա, որ արժեք ունենա աստվածային պլանի մեջ:
Ընդհանրապես, դատապարտելի՞ չէ՝  Ավետարանների պարագայից բացի, մի խոսք մեջբերել Նոր Կտակարանից, նրա իմաստը ընդարձակել մինչև մեզ հետաքրքող այսօվա հարցը, ու այլակերպել նրան, դեֆորմացիայի ենթարկել, մինչև նա մտնի մեր ունեցած ժամանակակից խնդրի կաղապարի մեջ:
Հայ Եկեղեցին թող չօգտագործի իր հակառակորդների փաստարկման դատապարտելի միջոցները:
Թող պարզապես Հայ Առաքելական Եկեղեցին հայտարարի իր անհուն հավատարմությունը Առաքյալների Եկեղեցու, ու հիմնի իր համոզումներն սուրբ Հայրերի թողած սուրբ Ավանդության վրա:

Mandarinka

QuoteԹող պարզապես Հայ Առաքելական Եկեղեցին հայտարարի իր անհուն հավատարմությունը Առաքյալների Եկեղեցու, ու հիմնի իր համոզումներն սուրբ Հայրերի թողած սուրբ Ավանդության վրա:
Մարաիմ ջան համամիտ չեմ: Օրինակ ինձ չի բավարարում ուղղակի էմոցյաների վրա հիմնված բացատրությունները: Հաճախ եմ եկեղեցում հենց այդպիսի կերակուրով սնվել: Բայց դա ինձ չի բավարարում: Որպեսզի մի բան հասկանամ և ընդունեմ, պետք է ստանամ հստակ բացատրություն, թե այս կամ այն մտքերը որտեղից են գալիս և ինչու է այդպես: Իհարկե կան բացառություններ: Օրինակ հայր Ղուկասի "Կանանց իրավունքներ" թեման էլ է իմ կարծիքով ավելի ոչ ռացիոնալ, բացատրություն, բայց մեջս լիովին արձագանք եղավ:

Mariam

Մարո ջան, սխալ եմ արտահայտվել, հավանաբար: Միտքս ֆրանսերենից եմ թարգմանում, հաճախ՝ չի ստացվում:
Ուզում եմ ասել. Բողոքականները այն սովորությունն ունեն՝ Նոր կտակարանից - ընդհանրապես ՝ սուրբ Պետրոսի խոսքերից-, մի հատ մեջբերել, ու նրա վրա հիմնվելիս հազար երզրահանգումներ են անում, որոնք իրականության մեջ ՝ Աստծու Խոսքի աղավաղումներ են:
Մեղանչում են հպարտության մեծագույն մեղքով, ու ասում այն՝ ինչ Քրիիստոսը Ի'նքը երբեք չէ ասել, այն ինչի արմատն էլ չկա Ավետարաններում:Նրանց բոլոր երզրահանգումները ԹՎՈՒՄ են րացիոնալ՝ տրամաբանական: ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ:
Հայ Եկեղեցին թող չվախենա այսպիսի սխալ ու սուտ «փաստերից», որոնք չեն կարողանում արժեք ներկայացնել հավատի մեր Սուրբ Հայրերի թողած Ավանդության առաջ: Այս Ավանդությունը ճիշտ մեկնաբանությունն է տալիս Ավետարանների Խոսքերին: Սրբերի տված ուրիշ մեկնաբանությունից զատ մյուս մեկնաբանություններ տալ հանդգնություն է, մարդկանց մոլորեցնելու ծիծաղելի փորձ:

Mariam

Նույն հարցին ցանկանում եմ անդրադառնալ ուրիշ ուղղությամբ, Ավետարանների լույսի տակ:
Հիսուս Քրիստոսի վարդապետությունը կատարե՞լ է որևե խտրականություն կամ  բաժանում ըստ սեռական պատկանելիության:
Ղուկաս 11,25.«  Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց՝Երանի՛ է այն կնոջը, որ  յղացաւ եւ դիեցրեց քեզ»:Եւ նա ասաց.«Մանաւանդ երանի՛ է նրանց, որ լսում են Աստծու խոսքը եւ կպահեն»:
Հոս, երբ Յիսուս Քրիստոսից ակնկալվում է, որ արդարացիորեն գովի Իր  աննման մորը ի մասնաւորի, եւ մայրությունը ընրհանրապես, նա չարեց այն, այլ գովեց նրանց, ովքեր Աստծու խոսքը կլսեն ու կպահեն, գովեց հավատարիմ հավատացյալներին, ու չի զանազանում տղամարդիկ ու կանայք : Շատ հարմար առիթն էր, գովելու համար մայրությունը, ասելու համար, թե «նա մենակ կփիկի կանանց»: Բայց Նա լռում է այս մասին,  ակնարկություն նույնիսկ չի անում շնորհաբեր մայրության մասին:
Ուստի կանանց դերը չսահմանափակեց մայրության մեջ: Չթերագնահատեց մայրությունը, բայց նրան չտվավ բացարձակ արժեք, ու կանանց համար հնարավոր միակ փրկության ուղու հանգամանք: Կինն էլ կարող է ներդրում կատարել եկեղեցական կյանքի մեջ, և Հիսուսը առաջհանհերթ դերը վերագրելով հավատին, առանց սեռի խտրականության, չի բացառում , որ հավատն էլ կկարողանա առաջին տեղը գրավել ե'վ տղամարդանց, ե'վ կանանց համար:

Իր այս խոսքը չի նսեմացնում մայրությունը, նրան չի բարձրացնում  հավատից վեր:
Իր այս խոսքը տարբերություն չի անում տղամարդկանց ու կանանց միջև: Բոլորը կոչված են Աստծու Խոսքը ընդունելու և նրան հնազանդվելու:




Mariam

#26
Ղուկասի Ավետարան 8,1-3
«Դրանից հետո Հիսուս շրջում էր քաղաքներում և գյուղերում, քարոզում էր և ավետարանում Աստծու արքայությունը: Եվ նրա հետ էին Տասնեկուսը և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար օգիներից ու հիվանդություններից. Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից եօթը դեվ էր դուրս եկել, Յուհաննան՝ Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինը, և Շուշանն ու շատ որիշներ, որոնք իրենց ունեցվածքից մատակարարում էին նրան:»

Պողոսի առաջին թուղթը Տիմոթէոսին 2,14-15
«Կինը հանցանք գործեց, բայց նա կապրի որդեծնության համար, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ»
Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորնթացիներին 7,25-38
«Եվ այսպես տարբերվում են իրարից ամուսնացած կինը և կույսը. քանի որ կույսը հոգում է Տիրոջ գործերի համար, որպեսզի սուրբ լինի մարմնով և հոգով: Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թե ինչպես հաճելի լինի իր մարդուն: Եվ այս ձեր օգտի համար եմ ասում. ոչ թե ձեզ ճնչելու համար, այլ պարկեշտության և Տիրոջը բոլորանվեր ծառայելու համար:»
Երկրորդ մեջբերումի մեջ, սուրբ Պողոսը գերազանցությունը չտվեց մայրության՝ որդեծնության, այլ՝ կուսության: Խորհուրդ տվեց տղամարդ կամ կին հավատացյալներին կույս մնալու, ու Տիրոջը ծառայելու բոլորանվեր սրտով: Եվ ինչպես տեսնում էք, կույսեր կամ Հիսուսին նվիրված կանայք – շատ էին, ասում է Ղուկաս Ավետարանիչը – որդեծնությունը թողած՝ հետևում էին Հիսուսին ու տասներկու առաքյալներին ու «իրենց ունեցվածքից մատակարարում էին Նրան»:
Միակողմանիորեն չասենք, որ բոլոր կանանց կոչումը որդեծնությունն է: Սուրբ Պողիսի ասած խոսքերից չանջատե'նք մեկն ու սրա վրա հիմնենք մի աստվածաբանություն: Փորձենք ի նկատի ունենալ նախ ՝ Ավետարանը, ու հետո՝ առաքյալների և սուրբ Հայրերի ամբողջական վարդապետությունը: Սուրբ Պողոսի մեջբերածս առաջին խոսքը ասված է ընդհանրապես կնոջ դերը ըմբռնելու համար, երկրորդը վերաբերվում է եկեղեցու ծառայելու պատրաստ կանանց: Ամեն կնոջ տրվա'ծ չէ եկեղեցու ծառայելու ցանկությունն ու պատրաստակամությունը:


Mariam

#27
Ճժդեմ՝ ըստ Մաղաքյա Արք. Օրմանյան, Կաթոլոկե Եկեղեցին սխալաբար նույնացնում է Ավետարանների երեք Մարիամները՝ Մարիամ Մագդաղենացին, որը եօթը դևերից է ազատվէլ Քրիստոսի կողմից, ևՂուկաս Է 36-40ում նկարագրված մեղավոր կնոջ հետ,և այդ մեղավոր կնոջ օծումը նույնացնում են Ղազարոսի քրոջ՝ Մարիամի հետ, որը Սիմոն բորոտի տանը օծեց Քրիստոսը (Հոսհաննես ԺԲ 3) « և այսպիսով՝ երեքից մի անձնավորություն են կազմում.» (Կարդալ՝Համապատում, էջ 197-200)
Զգուշացնում եմ, որ սովորության ուժով, կատարել եմ նույն ընթերցումը, քան Կաթոլիկեներինն ու ցանկանում եմ սխալս ուղղել:
Սխալը այն է, որ ոչ մի տեղեկություն չունենալով այս մասին, հապճեպորեն նույնացնելով այս երեք կանանց կարող ենք սխալ երզրակացություններին՝ սխալ ընդհանրացումների հանգել:

MONK

Quote from: Mariam on December 18, 2006, 10:31:02 AM
Նույն հարցին ցանկանում եմ անդրադառնալ ուրիշ ուղղությամբ, Ավետարանների լույսի տակ:
Հիսուս Քրիստոսի վարդապետությունը կատարե՞լ է որևե խտրականություն կամ  բաժանում ըստ սեռական պատկանելիության:
Ղուկաս 11,25.«  Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խոսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց՝Երանի՛ է այն կնոջը, որ  յղացաւ եւ դիեցրեց քեզ»:Եւ նա ասաց.«Մանաւանդ երանի՛ է նրանց, որ լսում են Աստծու խոսքը եւ կպահեն»:
Հոս, երբ Յիսուս Քրիստոսից ակնկալվում է, որ արդարացիորեն գովի Իր  աննման մորը ի մասնաւորի, եւ մայրությունը ընրհանրապես, նա չարեց այն, այլ գովեց նրանց, ովքեր Աստծու խոսքը կլսեն ու կպահեն, գովեց հավատարիմ հավատացյալներին, ու չի զանազանում տղամարդիկ ու կանայք : Շատ հարմար առիթն էր, գովելու համար մայրությունը, ասելու համար, թե «նա մենակ կփիկի կանանց»: Բայց Նա լռում է այս մասին,  ակնարկություն նույնիսկ չի անում շնորհաբեր մայրության մասին:
Ուստի կանանց դերը չսահմանափակեց մայրության մեջ: Չթերագնահատեց մայրությունը, բայց նրան չտվավ բացարձակ արժեք, ու կանանց համար հնարավոր միակ փրկության ուղու հանգամանք: Կինն էլ կարող է ներդրում կատարել եկեղեցական կյանքի մեջ, և Հիսուսը առաջհանհերթ դերը վերագրելով հավատին, առանց սեռի խտրականության, չի բացառում , որ հավատն էլ կկարողանա առաջին տեղը գրավել ե'վ տղամարդանց, ե'վ կանանց համար:

Իր այս խոսքը չի նսեմացնում մայրությունը, նրան չի բարձրացնում  հավատից վեր:
Իր այս խոսքը տարբերություն չի անում տղամարդկանց ու կանանց միջև: Բոլորը կոչված են Աստծու Խոսքը ընդունելու և նրան հնազանդվելու:




Եթե ճիշտ եմ հասկացել, և այս տողերը գրելու առիթ է հանդիսացել դրածս նյութը, կփորձեմ մի փոքր պարզաբանում մտցնել: Ինչպես նկատում եք, այն Ազգ օրաթերթում հրատարակված հոդված է, որի գրելու առիթ է ծառայել Ամերիկայի եպիսկոպոսական եկեղեցու կին առաջնորդի ընտրության հաղորդագրությունը: Իհարկե, օրաթերթի հոդվածի մակարդակով հնարավոր ամենայն խորությամբ սպառել սույն նյութը, որ մի հսկայական ուսումնասիրության առարկա է: Պարզապես մատչելի կերպով ներկայացված են մեր Եկեղեցու` կանանց քահանայությունը արգելող որոշ փաստարկներ:
Ինպես նկատում եք, նախ ներկայացվում է համընդհանուր քահանայության ըմբռնումը, որով բոլորն առանց ցանկացած խտրականության հավասար են փրկության շնորհի առաջ: Ձեր բերած չափանիշները վերաբերում են այս դաշտին:Եվ բնականաբար սրբության պսակին և  փրկության արժանանալու համար բնավ պարտադիր պայման չէ մայրությունը, ինչպես և պարտադիր չէ քահանայությունը:Իսկ մայրության շնորհը ներկայացված է իբրև զուգակշիռ քահանայության շնորհին, որով Աստված յուրաքանչյուրին սահմանել է իր դերաբաշխության մեջ: Պարզապես հավելեմ, որ այս հարթության վրա մայրության առաքելությունը ի նկատի է առնվում իր ողջ վեհ խորհրդով, և ոչ թե սոսկ կենսաբանական առումով. մի բան, որ հատուկ է անգամ կենդանիներին: 
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած մեծ հոգատարության համար:
Երիտասարդական տարիներիս հանդիպել եմ կին բողոքական հովիվների հետ, ու շատ շուտով հիասթափվել ու հեռացել եմ:
Այս միտքը՝ կանանց քահանայություն թույլատրելը բողոքականության անիմաստ մտահղացում եմ համարում, անիմաստ մարդկային տրամաբանության սխալական պտուղ մը: Ինչպես Հայր Ղուկասն է բացատրել, համարում եմ, թե բնական աստվածային իրավունքի հակառակ է, ու անընդունելի: Ինձ չափազանց շատ տհաճ կլիներ խոնարհվել կին-քահանայի առաջ, ու նրանից ստանալ աստվածային խորհուրդները:
Բոլորովին համաձայն եմ հոդվածի մեջ տված բացատրության հետ, ինչ վերաբերվում է կանանց քահանայության աստիճանին արգելելուն:
Սակայն իմ խոսքը վերաբերվում է սարկավագությանը, որից զրկված է հիմա կինը:Դրա համար եմ մեջբերել Ավետարանի այն վկայությունը, ըստ որին, Հիսոոսի տասներկու առաքյալների քով գտնվել են բարեպաշտ կանաց, որոնք «իրենց ունեցվածքից մատակարարում եին Նրան» , և որոնց կյանքի նպատակը դադարել էր լինելուց, կամ բնավ չէր եղել մայրությունը: Մայրության ընդհանուր խորհրդի ֆոնի վրա, բացառություններ են լինում:
Ինձ մնում է պարզել, ու հավատարիմ լինել ավետարանական այս խոսքի իմաստին. «իրենց ունեցվածքից մատակարարում էին Նրան»: