Պահք

Started by Mariam, January 26, 2007, 10:02:18 PM

Previous topic - Next topic

Satenik

Quote from: MONK on February 02, 2008, 12:09:01 PM
Quote from: Satenik on February 02, 2008, 06:46:07 AM

Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը:
Փետրվարի 3-ին Բուն Բարեկենդանն է, որի հաջորդ օրվանից` փետրվարի 4-ից կսկսվի Մեծ Պահքը:  31:)
Վաղվանի՞ց: 43:) Ես, ինչպես միշտ, էշի ականջում քնած եմ: 20:) Այսօրվա համար էլ հարիսայի ցրցամ եմ տվել: :'(
Լավ էր, հարցրեցի... Ապրի Մարիամը, թե չէ պետք է կարծեի դեռ ժամանակ ունեմ: 32:)

Satenik

Quote from: Marie on February 02, 2008, 01:14:26 PM
Quote from: Satenik on February 02, 2008, 06:46:07 AM
Կենդանական սննդի մեջ եղած սպիտակուցները կիրք առաջացնող են: Ընդհանուր թուլացնում է կրքերի տեսակները: Եվ այդ ժամանակ արդեն տեսնում ես, թե որ կիրքն է (մեղքը) քո մեջ ավելի արտահայտված, այսինքն որ մեկն է ավելի դժվար հաղթահարելի: ՈՒ սկսում ես ինքդ քեզ ճանաչել ու ինքդ քեզնից ամաչել: 26:) 20:)
21:)  21:)  21:)
Սուրբ Հայրերն էլ այսպես են խոսում, բժշկությո ՞ւնն էլ, Սաթենիկ:  Ու հիանում եմ՝ ինչպիսի՜ սերտ հարաբերություն՝ միացություն կա մարմնի, հոգու և մտքի միջև:
Իհարկե, Մարիամ ջան: 30:) Ընդհանրապես ողջ քրիստոնեությունը՝ բազում գիտությունների հիմք է, այնտեղ, որքանով որ ես եմ հետևել ու իմ գիտելիքների սահմաններում, որևէ ձևական բան չկա:
Միսն ու կաթնամթերքն են, որ կիրք են տալիս մարդուն: Կենդանիներին էլ, ի դեպ, եթե համեմատենք խոտակերներին մսակերների հետ, դա ակնհայտ կերևա:
Հայկական ժողովրդական երգերի մեջ չեմ հանդիպել, սակայն ռուսական ժողովրդական երգերի մեջ քիչ չեն այս կարգի ուղղակի ակնարկները "եթե մսով չկերակրեմ սիրելիիս՝ նա ինչպե՞ս ինձ կսիրի": 26:)
Այո, համենայդեպս կենդանության օրոք, մարմինը, հոգին ու միտքը խիստ կապված են միմյանց:

Բոլորիս ցանկանում եմ արիությամբ, ուրախությամբ, օգտակարությամբ ու հաջող անցնել Մեծ Պահքը:  21:) 37:) 21:)

MONK

Quote from: Satenik on February 03, 2008, 06:49:52 AM
Վաղվանի՞ց: 43:) Ես, ինչպես միշտ, էշի ականջում քնած եմ: 20:) Այսօրվա համար էլ հարիսայի ցրցամ եմ տվել: :'(
Լավ էր, հարցրեցի... Ապրի Մարիամը, թե չէ պետք է կարծեի դեռ ժամանակ ունեմ: 32:)
Եթե այսօրվա համար է, դեռ կարող է հասցնեք, իսկ այ վաղը... 12:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Satenik

 38:) Չեմ պատրաստել: Էլ իմաստ չուներ: 34:)