Պահք

Started by Mariam, January 26, 2007, 10:02:18 PM

Previous topic - Next topic

MONK

Quote from: Mandarinka on January 29, 2007, 04:28:26 PM
Quote from: Mariam on January 29, 2007, 10:28:55 AM
Մանտարինկա, ինչքան լա՛վ էր, երբ գյուղերում ամբողջ հայությունը պահք էր պահում խմբովին՝ ազգովին...

Մարիամ ջան, մեր մոտեցումները տարբեր են: 21:)
Իմ կարծիքով հնարավոր չէ կոլլեկտիվ քրիստոնեություն: Մի տեսակ շինծու բան է ստացվում: Քրիստոնեությունը, հավատքը դա մեր անձնական հարաբերությունն է Աստծո հետ: Եւ նաև հոգևոր կյանը մարդու նույնպես: Մեկը կարող է այդ կյանքի մի աստիճանի վրա լինել, միյուսը ուրիշ աստիճանի վրա և այլն: Մարդիկ տարբեր են, հոգևոր ապրումներն էլ նույնպես: 13:)
Այդ դեպքում Եկեղեցին պիտի գոյություն չունենա: Չէ որ այն հենց մեծագույն հավաքականությունն է? Քրիստոնեությունը սոսկ անհատի կրոն չէ, այն փրկության ճանապարհն է համայն մարդկության` միավորված Եկեղեցու մեջ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

QuoteԱյլ հարց է, որ մարդ չպիտի իր հոգևոր-անձնական կյանքի բոլոր նվիրական զգացուներն ի ցույց դնի ընդհանուրին: Անշուշտ, մարդու հոգու խորքում կա մի Սրբություն Սրբոց, ուր մտնելու իրավունք ունի միայն Հավիտենական Քահանայապետը:

Ահա, իմ միտքս դա էր: Այդ Սրբության Սրբոցը մեր և Տիրոջ հարաբերությունն է:

Մոնք ջան, ին՞չ նկատի ունես ասելով ճանաչողական բնույթի հարց: Դա որո՞նք են:

Mandarinka

Quote from: MONK on January 29, 2007, 04:44:16 PM
Այդ դեպքում Եկեղեցին պիտի գոյություն չունենա: Չէ որ այն հենց մեծագույն հավաքականությունն է? Քրիստոնեությունը սոսկ անհատի կրոն չէ, այն փրկության ճանապարհն է համայն մարդկության` միավորված Եկեղեցու մեջ:
Բայց այդ փրկությունը միևնույնն է խմբակային չէ: Այո, եկեղեցին մեծագույն հավաքականություն է, որը համայն մարդկության փրկության համար է: Բայց միևնույն է, դա կանչ է ամեն մի մարդու հոգուն, անհատական կանչ` մարդիկ էլ են հավատքի, եկեղեցի գալիս ոչ կոլլեկտիվ, այլ անձնական հոգեևոր դրթումից: Եւս մի օրինակս բերեմ: Ասենք դու, ապրելով աստվածավախ, սուրբ կյանքով, չես կարող իմ հոգին տանել դեպի փրկություն, ինչքան էլ մենք իրար հետ ծոմ չպահենք և եկեղեցում ծոմ չպահենք: Պատահական չէր, որ ես ասեցի թե մեկը կարող է հոգևոր կյանքի մի աստիճանի վրա լինել, միյուսը ուրիշ աստիճանի վրա և այլն: Մարդիկ տարբեր են, հոգևոր ապրումներն էլ նույնպես: Դրա համար օրինակ եկեղեցում կարդացած քարոզը մեկի համար մի իմաստ է ստանում, միյուսի համար մի ուրիշ, չնայաց, որ բոլորը կոլլեկտիվ են լսում:

Mariam

#13
Մանտարինկա,
առաջին՝ սկզբնական եկեղեցու հավատացյալների ըմբռնումը քո տեսակետից ինչքա՛ն հեռու էր:
Կրոնը առանձին ապրումների միջոց չէ, մեր հոգևոր ներքին աշխարհին ծառան չէ, մեր հոգևոր կարիքների սպասավորը չէ...
Օ՛,  երանի եթե առաջին քրիստոնյաների խանդավառությունը մի քիչ մեզ վարակեր...Ամբողջ ունեցվածքը եկեղեցու տրամադրության տակ էին դնում - տես՝ Գործք Առաքելոց -: Ու կրոնը՝ եկեղեցին, սուրբ էին համարում: Նա, Աստվածային Արքայության պատկեր էր երկրի վրա: Պիտի սուրբ ու սրբությամբ պահեին նրան, Հիսուս Քրիստոսի մարմինն էր:
Միասին ապրեցին Քրիստոսի վարդապետության շրջանը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը, Հոգեգալուստը, Եկեղեցու կառուցումը: Միասին էին տանջվում, հրճվում, կիսում էին միմիայնց հետ ամեն ցավ, վիշտ ու հույս: Կիսում էին ևս նյութականը:
Մենք իրար հետ չպի՞տի կիսենք պահքն ու պահքից հետո գտած հոգևոր երջանկությունը: Ես չ՞պիտի հենվեմ ինձանից փորձառու եղբոր կամ քրոջ վրա, ու նրա օգնությամբ ավելի լավ կատարեմ իմ կրոնական պարտականությունները
Երանի եթե նրանց սրտի մաքրությունից ու խոր հավատից - իրենց կյանքի ամեն անկյունի ներս թափանցող հավատից - անմասն չլինեինք...


Կարո՞ք էք ինձ լուսավորել այս հարցի շուրջ: Ինձ ներեցեք...
Պահք պահելը՝ զբոսա՞նք է, զուտ անհատական առաջացման համար օգտակար միջո՞ց է, թե՞ անհրաժեշտություն: Կրոնական անհրաժեշտությո՞ւն է, թե՞ թողնված է ամենքի դատողության: Հավատացյալ հասարակության համար՝ մաքրվելու անհրաժեշտ ու ընդհանուր ջանք է, թե լոկ դա անհատապես կատարում ենք մեր հոգևոր զարգացման համար: Առաջա՞րկ է միայն, զոր կարելի՞ է անտեսել: Պահքը ֆակուլտատի՞վ է: Հոգևոր զարդարա՞նք է, թե՞ կոլեկտիվ պարտականություն:



Մոնք, մեծապես շնորհակալ եմ ձեր տված բացատրության համար Առաջավորաց Պահքի վերաբերյալ, ինձ օգնեց մի քանի կարևոր կետերում:

Mandarinka

Սիրելի Մարիամ ջան, միտքս կարծես լավ չեմ բացել: Ես այստեղ ասում եմ ավելի ներքին հարցերի մասին:
Ես չեմ ժխտում համայնք հասկացողությունը և այլն: Ի սեր Աստծո: Ասածս նա է, որ միևնույն է, ամեն մարդ յուրովի է ընկալում Քրիստոսի վարդապետությունը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը, Հոգեգալուստը, Եկեղեցու հայրերի խրատները, Պատարագի Խորհուրդը, քարոզը քահանայի և այլն:
Օրինակ բերեցի, որ Պատարագի ընթացքում պատարագիչի քարոզը ես կարող եմ ընկալել մի ձևով, միյուսը` ուրիշ: Դա պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեն տարբեր հոգևոր աստիճաններ, և ամեն մի մարդ գտնվում է այդ աստիճաննրից մեկի վրա:
Իսկ ինչ վերաբերվում է, որ կողմ չեմ Աստված - մարդ հարաբերությունը հանել ջրի երես, ապա դա գալլիս է հենց Քրիստոսի պատվերից`ծոմ պահելիս այնպես անել, որ հրապարակային չլինի, աղոթելիս "փակվել սոննյակի մեջ", ողորմություն անելիս, որ նույնիսկ աջ ձեռը չիմանա թե ինչ է անում ձախը: Ավելի լավ է մարդ առանց խոսքի, լռությամբ ապրի այդ հոգևոր կյանքը, քանց մեծ աղմուկով ` բայց իրականում չապրի:

MONK

QuoteՄոնք ջան, ին՞չ նկատի ունես ասելով ճանաչողական բնույթի հարց: Դա որո՞նք են:
Quote....երբ որ կարիքն ունես առավել հարազատ պատկերացում կազմելու դրանց շուրջ:Այլապես Քրիստոս Իր աշակերտների այն հարցին, թե ինչպես աղոթել, ի պատասխան չեր սովորեցնի Տերունական աղոթքը:
Բերածս օրինակը ճանաչողական բնույթի հարց է:
Ես հասկանում եմ քո մտահոգությունը, Մարո, բայց չպիտի ծայրահեղության հասնել: Անշուշտ, Աստծո և մարդու հարաբերությունը ենթակա չէ հրապարակային ցուցադրության, սակայն դա չի նշանակում, որ այդ հարաբերության միջոցների շուրջ երբեք չպիտի բարձրաձայնվի: Այդ հարաբերության ճանաչողությունը միտված է հենց այդ հարաբերության լավագույնս կարգավորման: Մի քիչ ավելի պարզ խոսեմ. աղոթքը... կածում եմ կարիք չկա քեզ բացատրելու, թե ինչ է այն: Ու եթե հանկարծ մարդը հարցնում է, թե ինչ է այն կամ ինչպես աղոթել կամ  ուղղակի խոսում է աղոթքի մասին, դա  չի նշանակում, որ այդ նվիրական իրողությունը դառնում է խոզերի առջև գցված մարգարիտ: Հարցումը նպատակաուղղված է այդ իրողության ճիշտ ընկալմանը և ըստ այդմ գործելուն:
Ս. Գրիգոր Նարեկացու Մատյանը լավագույնս ապացույց է, որ Աստծո և մարդու հարաբերությունը ամեն պարագայի չէ, որ ենթակա է սոսկ լռության:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

QuoteԱսածս նա է, որ միևնույն է, ամեն մարդ յուրովի է ընկալում Քրիստոսի վարդապետությունը, Խաչելությունը, Հարությունը, Համբարձումը, Հոգեգալուստը, Եկեղեցու հայրերի խրատները, Պատարագի Խորհուրդը, քարոզը քահանայի և այլն:
Միտքդ հասկանում եմ, Մարո: Բայց ի նկատի ունեցիր, որ ինչքան էլ յուրովի ընկալվի, կա բուն էությունը, որի չափից դուրս յուրովի ընկալումը կարող է տանել հերետիկոսության կամ ինչ որ նման բանի:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

ԷԷ, Մոնք ջան: Չես հասկանում: 21:)
Հայր Ղուկաս օգնեք ինձ, թե չէ ես չեմ կարողանում երևի հասկացնել միտքս: 32:)
Ես նկատի չունեմ, եկեղեցու ուսմուքի, վարդապետության ընկալումը: Իհարկե հավատի հանգանակը բոլորիս համար մեկ է: Հավատում ենք նույն Տիրոջը: Հավատում ենք Նրա Հարությանը, հավատում ենք մեր փրկությանը և այլն: Դրա մասին չէ խոսքս:

QuoteՕրինակ բերեցի, որ Պատարագի ընթացքում պատարագիչի քարոզը ես կարող եմ ընկալել մի ձևով, միյուսը` ուրիշ: Դա պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեն տարբեր հոգևոր աստիճաններ, և ամեն մի մարդ գտնվում է այդ աստիճաննրից մեկի վրա:

Ինձ թվում է, որ այս տողը, որ գրել եմ, պետք է որ պարզաբաներ միտքս: Ես կրկին համոզված եմ նրանում, որ չնայած նրան, որ մենք համամարդկային րնդհանուր ճամփով գնում ենք փրկության, ամեն մեկիս հոգևոր ճանապարհը յուրահատուկ է և անկրկնելի նկատի ունեմ` ապաշխարհությունը, աղոթալից կյանքը, պահքը և այլն (դա ամենանուրբ հարցերն են մեր հոգու, որ հաճախ մեր հոգևոր հայրերն էլ չոն կարող կարդալ մեր հոգու, սրտի կանչը):
Կոպիտ օրինակ բերեմ: Ամուսնացյալ քահանա և կուակրոն քահանա: Նրանք եկուսն էլ ծառայում են Աստծուն: Բայց եթե առաջինը ժողովրդի մեջ է, երկրորդը կտևված է: Ահա մի ճանապարհ, որտեղ մեկը միյուսից առավել չէ, բայց տարբեր հարթություններում են:
Ես չեմ դատում այն մարդկանց, ովքեր պատրաստ են դնել իրենց հավատքը, իրենց սրբությունը, իրենց հոգևոր վիճակը բոլորի առջև: Պարզապես ինձ համար դա խորթ է և ինչու չէ անհասկանալի: Հատկապես, երբ դիմացինդ քո զսպվածությունը դիտում է որպես քրիստոնեական հավատքին հակամեռժ հայացք: Ցավոք ես իմ անձնական կյանքում շատ եմ նմանատիպ դեպքերի հանդիպել:

Ներեցեք ինձ, հանարվոր է հիմա էլ կարգին չգրեցի: Հիվանդ եմ արդեն ահագին օր է:

Mariam

Մարո, երբ տատս բոլորի առաջ ու բոլորի հետ պահք, ծոմ էր պահում, դա՝ ցուցամոլությունի՞ց էր:
Երբ ուսուցանում էր երեխաներին նույնպես պահք պահել, աղոթել, Աստծու ապավինել, դա մեղադրելի՞ էր:
Այստեղ՝ կրոնական ֆորում է, թե չէ՞:
Կարո՞ղ եմ հարցերս այստեղ հոգևորականներին ուղղել, կամ էլ հավատակիցներին, թե դա աճոռնի՞ ու անպարկե՞շտ է համարվում:
Տես՝ շեղել ենք բուն նյութից, որ պահքն է:
Պահքը ընդհանրակա՞ն արժեք ունի, թե՞ լոկ՝ սեփական:
Շնորհակալություն օգնողներին:

Mandarinka

Հարգելի Մարիամ ջան, նախ ասեմ, որ թեման ուզում էի այսօր առանձնացնել, քանզի իրոք իմ պատճառով շեղվեցինք (ինչի համար ներողություն եմ խնդրում), սակայն տեխնիկական խնդիրներ առաջացան: Ուստի սպասում եմ Ադմինին: Կարծում եմ ճիշտ կլինի բացել նոր թեմա` "Քրիստոնյաների հոգեբանությունը" վեռնագրով:

Մարիամ ջան 21:), մենք հասկանում և խոսում ենք միևնույն թեմայից, բայց չենք կարող հասկանալ և խոսել միևնույն հոգևոր ընկալումներից, զգացմունքներից և պատկքերցումներից` ինչքան էլ դրանք զուգահեռ չլինեն: Ես խոսում եմ մարդու ներքնաշխարհի կառուցվածքի մասին, որը ամբողջովին տարբեր է լինում մնացաց մարդկանց ներքնաշխարհից: Դու կարող ես քրիստոնյա լինել և ընկալել, ապրել ամեն ինչ մեկ այլ կերպ, իսկ ես` լինելով նորից քրիստոնյա, կարող եմ ընկալել այն մեկ այլ կերպ: Դա չի նշանակում հավատի թերացում, հուսով եմ: