Պահք

Started by Mariam, January 26, 2007, 10:02:18 PM

Previous topic - Next topic

MONK

Quote from: Mandarinka on January 31, 2007, 02:41:24 AM
ԷԷ, Մոնք ջան: Չես հասկանում: 21:)
Օօօ, այդ դեպքում ներողություն եմ խնդրում: 28:) Լավ, ավելի  ուշ, եթե զգամ, որ ճիշտ եմ հասկացել, կպատասխանեմ:  10:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#21
Պահքի մասին, մեջբերեմ մեր համայնքի Տեր Հոր խորհրդածությունը.
Երբ համայնքի մի հավատացյալ պահք է պահում, դա պատիվ է բերում ամբողջ համայնքին: Շնորհ է բերում ամբողջ համայնքի համար:
Ուրախ եմ, որ Արցախյան հավատացյալ համայնքը այնքան գաղտնասեր չէ: Ես ուրախ եմ, որովհետև գիտեմ, թե մի քանի հավատացյալներ փորձում են հավատարիմ լինել բոլոր պահքերին ու ծոմերին: Նրանց օրինակը քաջալերական է բոլորիս համար: Նրանք իրապես «պատիվ և շնորհ են բերում ամբողջ համայնքին» և հոգևոր ուժ: Նրանց պահքը շնորհաբեր է բոլորիս համար:

Երախտագիրությունը հայտնեմ նրանց՝ իմ իրական հավատակիցներին, իրականում հանդիպածս հավատակիցներին՝ իմ հավատը հարստացնող, ինձ օրինակ հանդիսացող, իրենց հավատարմությամբ ինձ հոգևոր շնորհների աղբյուր եղող հավատակիցներիս: Չանտեսեմ նրանց և մեր բարի քահանայի դերն ու կարևորությունը իմ կյանքում:

Mariam

Կարո՞ղ էք բացատրել. ինչպե՞ս կարող է պահքը մեզ առաջնորդել դեպի հոգևոր գիտակցություն և հոգու մաքրությոն, որը Հոգու ընդունման համար պայմանն է:

Mariam

#23
Իմ հարցը ավելի մանրամասնեմ:
Կաթոլոկե եկեղեցում, Մեծ Պահքը վերածված է նվազագույնի, նույնիսկ՝ հոգևորականների ու կրոնավորուհիների միջավայրերում: Մոգուցե վանքերում պահեցողության կարգը ավելի մոտ է ուղղափառներինը:
Եթե չեմ սխալվում, բողոքականները չեն կարևորում պահքը:
Ես էլ, անձնապես, շատ ուշ եմ սկսել որոշ չափով պահք պահել: Սկսել եմ հետաքրքրվել այս հարցով երբ ուղղափառների երկերրը սկսել եմ կարդալ: Բայց կիրառել եմ այդ Հայ Եկեղեցում:
Առաջինս, ե'ս եմ զարմանում, թե, հակառակ որ պահքը անտեսված է շատ մը քրիստոնյաների կողմից, ինձ համար տաեցտարի դառնում է դարձի համար անհրաժեշտ օգնական և առաջնորդ, կարծես՝ իմ հավատի հենարանն է:
Ավելի՝ զգում եմ պահքի դրական ազդեցությունը իմ վրաս, քան տրամաբանորեն հասկանում նրա պատճառները:
Կարո՞ղ էք օգնել ինձ, իմ մտածումները պարզաբանելու ուղղությամբ:

Կաթոլիկեները Մեծ պահքի շրջանին ձեռնարկում են ընդհանրապես միասնական բարեգործություններ, ու ասում են, թե նյութական պահքը՝ սննդից - մի քիչ - զրկվելը կարևորություն չունի Աստծու առաջ: Այս գաղափարը սկսում է առաջանալ Հայ Եկեղեցում: Մեծ Պահքի սկզբին Հռոմեացիների թղթի ընթերցումը  Հռոմ. 14,13-23 Հայ Եկեղեցում ձևով մը ամրապնդում է այս գաղափարը:
Ի՞նչ կարծիքի էք. Նյութական - սննդի - պահեցողությունը օգնո՞ւմ է հարգելու մյուս՝ հոգևոր պահքը՝ կրքերից ու մեղքերից հրաժարվելը:
Նյութականը՝ մարմնականը ազդո՞ւմ է մարդու հոգու վրա:

MONK

Այո, Մարիամ, ճիշտ եք նկատում, արևմտյան աշխարհում իրոք պահքն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը և նույնիսկ անտեսվել: Մինչդեռ արևելյան եկեղեցիներն առավել հարազատ են մնացել հոգևոր կյանքի զարգամանը միտված  ապրելակերպի այդ իրողությանը:
Ինչպես ասում է Ս. Բարսեղ Կեսարացին, պահքն օրինադրվել է դրախտում, և մարդու անկումը եղել է հենց այդ պահքի խախտումով:  Ուստի պահքը երբեք չի կարող երկրորդական նշանակություն ստանալ կամ անտեսվել քրիստոնյայի կողմից: Այն աղոթքի հետ միասին ամենաառաջին նախապայմանն է վերականգնելու համար մեր մեջ աստվածայինը, վերստին Աստծո շնորհական ներկայության մեջ մտնելու: Այն, որ առավել զգում եք պահքի դրական ազեցությունը Ձեզ վրա, քան հասկանում դրա տրամաբանական պատճառները, թող Ձեզ տարօրինակ չթվա, քանզի մեր հոգևոր ներաշխարհում բազում փոփոխություններ հաճախ վեր են լինում բանականության սահմաններից: 
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Ի՞նչ լուսաբանություններ ու խորհուրդներ կտայիք ամեն չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերի մասին:

Satenik

Quote from: Mariam on February 04, 2007, 08:57:27 PM
Ի՞նչ կարծիքի էք. Նյութական - սննդի - պահեցողությունը օգնո՞ւմ է հարգելու մյուս՝ հոգևոր պահքը՝ կրքերից ու մեղքերից հրաժարվելը:
Նյութականը՝ մարմնականը ազդո՞ւմ է մարդու հոգու վրա:
Իմ կարծիքով օգնում է, սիրելի Մարիամ: 21:) Կենդանական սննդի մեջ եղած սպիտակուցները կիրք առաջացնող են: Ընդհանուր թուլացնում է կրքերի տեսակները: Եվ այդ ժամանակ արդեն տեսնում ես, թե որ կիրքն է (մեղքը) քո մեջ ավելի արտահայտված, այսինքն որ մեկն է ավելի դժվար հաղթահարելի: ՈՒ սկսում ես ինքդ քեզ ճանաչել ու ինքդ քեզնից ամաչել: 26:) 20:)

Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը:

MONK

Quote from: Satenik on February 02, 2008, 06:46:07 AM

Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը:
Փետրվարի 3-ին Բուն Բարեկենդանն է, որի հաջորդ օրվանից` փետրվարի 4-ից կսկսվի Մեծ Պահքը:  31:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Marie

Quote from: Satenik on February 02, 2008, 06:46:07 AM
Կենդանական սննդի մեջ եղած սպիտակուցները կիրք առաջացնող են: Ընդհանուր թուլացնում է կրքերի տեսակները: Եվ այդ ժամանակ արդեն տեսնում ես, թե որ կիրքն է (մեղքը) քո մեջ ավելի արտահայտված, այսինքն որ մեկն է ավելի դժվար հաղթահարելի: ՈՒ սկսում ես ինքդ քեզ ճանաչել ու ինքդ քեզնից ամաչել: 26:) 20:)
21:)  21:)  21:)
Սուրբ Հայրերն էլ այսպես են խոսում, բժշկությո ՞ւնն էլ, Սաթենիկ:  Ու հիանում եմ՝ ինչպիսի՜ սերտ հարաբերություն՝ միացություն կա մարմնի, հոգու և մտքի միջև:

Marie

Մեծ Պահքը այս տարի ինձ համար լուսավորվեց իմ բարեկամների ու «իմ» տատիկների հայացքներով, ապրելակերպով, փորձառությամբ ու օրհնությամբ: Նա բոլորովին ուրիշ իմաստ է ստացել, նա այլևս չունի իր «անգթությունը», իր պարունակած «զրկանք»ից առաջացած տառապանքը: Նա գունավորվել է, կենդանացել է, դարձել է մի լուսատու ճանապարհ, լցվեց նույնիսկ քաղցրությամբ, բերկրալի սպասումներով, մեծագույն հույսով: Բնական ժամանակահատված է, լիքը օրհնություններով, որ մեզ կընկերանա մինչև Սուրբ Հարության հիանալի ավետիսը:
Ինչպե՞ս հայտնել իմ երխատագիտությունը բոլոր անոնց, որոնք ինձ համար աղոթել են: Նախ և առաջ «Հարցեր հոգևորականների» բաժնում, շնորհակալություն հայտնեմ մեր հոգևորականներին,   21:) 
որոնք համբերությամբ լսել ու աղոթքով աջակցել են ինձ – ու բոլորիս:  37:)