5 րոպե Մասնագետի մոտ

Started by Masnaget, February 18, 2008, 01:08:54 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Quote from: Masnaget on February 27, 2008, 04:21:15 PM
Գիտեմ, որ  խնկաբույրը` չափավոր օգտագործմամբ, դրական է ազդում, իսկ  դրա  չափազանց  հաճախ գործածությունը  հակառակ արդյունք կարող է տալ. այն նաև թմրեցնող  հատկություններ ունի:
եթե չեմ սխալվում, ոչ միայն խնկաբույրն, այլև հենց իրեն` խնկի օգտագործումը դեղի տեսքով շատ և նույնիսկ բազմաթիվ դրական ազդեցություններ ունի, ինչ կասեք այսմասին, Մասնագետ?

Masnaget

Quote from: arsensrk on February 28, 2008, 11:41:05 AM
Quote from: Masnaget on February 27, 2008, 04:21:15 PM
Գիտեմ, որ  խնկաբույրը` չափավոր օգտագործմամբ, դրական է ազդում, իսկ  դրա  չափազանց  հաճախ գործածությունը  հակառակ արդյունք կարող է տալ. այն նաև թմրեցնող  հատկություններ ունի:
եթե չեմ սխալվում, ոչ միայն խնկաբույրն, այլև հենց իրեն` խնկի օգտագործումը դեղի տեսքով շատ և նույնիսկ բազմաթիվ դրական ազդեցություններ ունի, ինչ կասեք այսմասին, Մասնագետ?
Այո,  միանգամայն ճիշտ եք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Խոստովանահայր ընտրելիս պետք է հաշվի առնել, որ նա ընտրվում է ողջ կյանքի համար, ուստի  հարկ է, որ նա իր կոչմանը հավատարիմ,  առավել բանիմաց ու խելացի, բամբասանքից ու ավելորդաբան խոսքերից հեռու մեկը լինի, գիտենա  մեղքի կշիռը, ճիշտ հակակշիռ նշանակի, ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոս հակակշռեց ողջ մարդկության մեղքը` դրա համար Քավություն լինելով Հայր Աստուծո առաջ;
Խոստովանահայրը պետք է տարիքն առած լինի կամ որոշակի տարիքային փորձառություն ունենա, ինչպես որ  բժիշկը որքան տարիքով է լինում, այնքան ավելի շատ հունար է ունենում, այնքան ավելի շատ փորձված է լինում:
Հարկ է գիտենալ, որ  խոստովանահայրը դառնում է քո կեսը այևս` մի քանի պատճառներով:
Նախ` որովհետև ով մեկի գաղտնիքը գիտե, նրան կապած է պահում և իրեն  ավելի բարձր  իմացական  աստիճանում  է դնում. հետևաբար սխալ չի լինի մտածել, որ ով քո գաղտնիքները գիտե, նա կարող է դրանք բացել Հոր առաջ` թողություն խնդրելով. ուստի պետք է խոստովանահորը վերաբերվել ինչպես քո անձին` հարգել, պատվել, նրա ասածները անել, հաճախակի զրուցել նրա հետ` սովորելու   քրիստոնեական վարդապետությունը:
Երկրորդ` որովհետև խոստովանահայրը  հայր է կոչվում: Իսկ հորը պարտական ենք ինչպես մարմնով, այնպես  էլ հոգով, իսկ այդօրինակ մարդկային հարաբերությունը ենթադրում է  մեկ ամբողջականություն,  մեկ ամբողջական մտածելակերպ:
Երրորդ` որովհետև խոստովանահորը խստիվ արգելք է տրված` չբացահայտելու  այն մեղքերը, որ խոստովանողն ասում է նրա առաջ: Նա խոստովանեցնող է կոչվում: Այսպես նա իր կամքով է միանում քեզ,  դարմանում քո ցավերը, մտածում մեղքերիդ մասին, դրանք բժշկելու մասին: Իսկ ո՞վ  կարող է մեկի մեղքերի մասին այդ աստիճան խորությամբ մտածել, եթե ոչ նույն կամ  նույնականացված անձը, եթե ոչ այն անձը, որ այդպիսի պարտականություն է դրել իր ուսերին: Արդ նա՜ է քո հոգևոր կեսը, նա է քո բժիշկը:
Եվ ինչպես որ բժշկի դեղերն են  դառը, այնպես էլ խոստովանահոր նշանակումները կարող են ծանր ու  անտանելի թվալ` մեր ծանրաքարշ մարմնի պատճառով, սակայն  Դու երբեք չվհատվես,  չհուսահատվես, քանզի ասվում է, որ որ բոլոր մեղքերը հալվում են Աստուծո ամենագթության առաջ:
Տես չսխալվես,  չասես, թե  <<Այս տեր հայրը մեղմ է թվում, սրան դարձնեմ խոստովանահայր>> , կամ` <<Այս հայր սուրբը ավելի հարմար է, քանի որ ինքն էլ է շատ երևացող մեղքեր գործում, հետևաբար սա կհասկանա իմ մեղքերը>> և նման բաներ, այլ դու մտածիր քո հոգու փրկության մասին, նրան փրկողի մասին ու միջնորդի մասին, ով կարող է կանգնել հենց քեզ համար Աստուծո առաջ` ասելու. <<Ես իմ խոստովանյալի մեղքերի համար կարող եմ պատասխան տալ>>:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 27, 2008, 10:52:21 PM
Quote from: Hasik on February 27, 2008, 10:05:26 PM
Արդյոք ճիշտ է տարբերակել հայ քրիստոնյա  կամ ասենք հույն քրիստոնյա, չէ՞ որ երկուսն էլ Հիսուս Քրիստոսին են հավատում ու երկրպագում որպես Աստված:
9:) 9:) 9:)
Հարցիս Ձևակերպումը փոխում եմ. սխալ հասկացվեցի:

Quote from: CHERRY on February 27, 2008, 10:00:35 PM
Ինչպիսի՞ն կնկարագրեիք այսօրվա հայ քրիստոնյային:
Եվ ինպիսի՞ն պետք է լինի նա:

Ինչպիսի՞ն կնկարագրեիք այսօրվա Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներին:
Ինչպիսի՞ն կցանկանաիք նրանց տեսնել:



Կարծում եմ, որ  մեր Եկեղեցու հավատացյալները պետք է խոնարհ լինեն. հային խոնարհություն շատ է պակասում: Հայերը տաքարյուն են, հպարտ, նույնիսկ` մի փոքր ամբարտավան: Իսկ Տերը հակառակ է ամբարտավաններին: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Nane

Quote from: Masnaget on February 29, 2008, 01:46:09 AM
Հարկ է գիտենալ, որ  խոստովանահայրը դառնում է քո կեսը այևս` մի քանի պատճառներով:
Արդ նա՜ է քո հոգևոր կեսը, նա է քո բժիշկը:

Իսկ դա չի կարող  վտանգավոր լինել?

Masnaget

Quote from: Nane on February 29, 2008, 01:52:18 AM
Quote from: Masnaget on February 29, 2008, 01:46:09 AM
Հարկ է գիտենալ, որ  խոստովանահայրը դառնում է քո կեսը այևս` մի քանի պատճառներով:
Արդ նա՜ է քո հոգևոր կեսը, նա է քո բժիշկը:

Իսկ դա չի կարող  վտանգավոր լինել?

Ոչ, իհարկե, քանի որ խոստովանահորը  օրենքով  արգելվում է չարաշահել իր իմացածը, իր իրավունքները: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Իսկ չեք գտնում, որ առաջին պայմաններից մեկը, այն է, որ վստահես խոստովանահորը ու նրա մեջ ուղղակիորեն տեսնես Աստծո ծառայի, ոչ թե քո նման մարդու:

Nane

Quote from: Masnaget on February 29, 2008, 04:46:42 PM
Իսկ դա չի կարող  վտանգավոր լինել?

Ոչ, իհարկե, քանի որ խոստովանահորը  օրենքով  արգելվում է չարաշահել իր իմացածը, իր իրավունքները: 

[/quote]
Իսկ ինչ իրավունքներ ունի խոստովանահայրը?

Masnaget

Quote from: Nane on February 29, 2008, 10:43:15 PM
Quote from: Masnaget on February 29, 2008, 04:46:42 PM
Իսկ դա չի կարող  վտանգավոր լինել?

Ոչ, իհարկե, քանի որ խոստովանահորը  օրենքով  արգելվում է չարաշահել իր իմացածը, իր իրավունքները: 

Իսկ ինչ իրավունքներ ունի խոստովանահայրը?
[/quote]

Խոստովանահայրն առանձին իրավունքներ չունի, նա հաշվետու է միայն Աստուծո առաջ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Hasik on February 29, 2008, 09:29:51 PM
Իսկ չեք գտնում, որ առաջին պայմաններից մեկը, այն է, որ վստահես խոստովանահորը ու նրա մեջ ուղղակիորեն տեսնես Աստծո ծառայի, ոչ թե քո նման մարդու:
Այո, իհարկե. և առհասարակ, հոգևորականին հարկ է նայել և տեսնել  այդպիսի կերպարի մեջ: Դրա համար էլ ասում են, որ ժողովուրդը հոգևորականին նայում է խոշորացույցով` և իբրև Աստծո ծառայի, և' իբրև մահկանացուի, և' իբրև առաջնորդի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: