5 րոպե Մասնագետի մոտ

Started by Masnaget, February 18, 2008, 01:08:54 PM

Previous topic - Next topic

CHERRY

Ըստ Ձեզ ընդհանրական խոստովանությունն է ավելի ճիշտ, թե անհատական:


CHERRY

Մասնագետ 21:), հիշողությունը լավացնելու վարժություններ կարո՞ղ է իմանաք:

CHERRY

Հայկական գրական, մշակութային թերթերից, ամսաթերթերից որոնք խորհուրդ կտաիք կարդալ:

CHERRY

Quote from: Masnaget on February 20, 2008, 02:08:02 PM
Թույլ տվեք այս անգամ անցնել  300 վայրկյանի սահմանը

Շնորհակալություն, որ անցանք նախատեսված 300 վայրկյանի սահմանը և մատչելի պատասխանեցիք 21:):

Masnaget

Quote from: CHERRY on February 21, 2008, 09:53:28 PM
Մասնագետ 21:), հիշողությունը լավացնելու վարժություններ կարո՞ղ է իմանաք:

Մասնագետ, հիշողությունը լավացնելու վարժություններ կարո՞ղ է իմանաք:

Այո, վաժությունները  կամ խորհուրդները մի քանիսն են

Ա. Հաճախ օգտագործեք սխտոր: Այն պետք է ուտել  առավորյան կամ ցերեկային ժամերին: Ամեն անգամ` մեկ կամ երկու շերտ: Սրա տևողությունը մեկ շաբաթ է, սակայն հաշվի առնելով սխտորի բուժիչ, ախտահանիչ, հակաբիոտիկ,  հականեխիչ և առհասարակ առողջարար հատկությունները` հարկ է սխտորի ընդունումը դարձնել պարբերական կյանքի ընթացքում:
Բ. Բնական մեղրի ամենօրյա օգտագործումը նույնպես  լավացնում  է հիշողությունը, նպաստում առողջ քնին:  Հականեխիչ է, բարձրացնում է բնական իմունիտետը:
Գ. Ապուրների մեջ գործածեք  քացախ` յուրաքանչյուր  ափսեի համար մեկ ճաշի գդալ  չափաքանակով: Շատ օգտակար է  քացախի և մեղրի խառնուրդի ընդունումը առավոտյան` նախաճաշից առաջ (1ճ/գ քացախ+1 ճ/գ մեղր):  Մասնագետները օգտագործման օրերի հստակ քանակ չեն նշում, սակայն հայտնում են, որ քացախի գործածությունը պետք է կրկնել յուրաքանչյուր սեզոնափոխության ժամանակ` 10-15 օրերի ընթացքում: Ասենք, օրինակ,  գարնան, ամռան, աշնան և ձմռան  առաջին տասնօրյակների ընթացքում:   Շատ լավ արդյունք է տալիս ճակատին քացախի թրջոցներ դնելը /10 օրվա ընթացքում քնելուց առաջ, 5-10 րոպեով/:
Դ. Հիշողությունը չափազանց լավացնող և կայուն  միջոցներից մեկը պարբերաբար ինչ-որ բան անգիր անելն է: Օրինակ` կարելի է  անգիր անել փոքրիկ բանաստեղծություններ կամ դրանց հատվածները /1-2 տուն/: Հույժ  օգտակար է նաև ձեր տիրապետած որևէ օտար լեզվով կամ լեզուներով բանաստեղծությունների պարբերական  անգիր անելը: Սկսե'ք 1-2 տնից և ավարտեք   8-10 տնով: Կատարման ժամանակահատվածը կարող եք ինքներդ ընտրել` հաշվի առնելով Ձեր առօրյա զբաղվածության աստիճանը: Սակայն որոշելուց հետո երբեք մի' շեղվեք  ռեժիմից:
Ե. Դեղորայքային  միջամտություն: Կարելի է խորհրդակցել ընտանեկան բժշկի հետ և որոշակի  հետազոտություն անցկացնելուց հետո  նա կարող է հուշել, թե շուկայում հայտնի  այս կամ այն խթանիչներից որը կարող եք ընդունել: Սակայն իմ անձնական /և մասնագիտական/ կարծիքն այն է, որ պետք չէ չարաշահել դեղերը:

*Լավ կլինի համադրել բոլոր նշված խորհուրդները և դրանք միասին կատարել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 21, 2008, 02:02:26 AM
Ըստ Ձեզ ընդհանրական խոստովանությունն է ավելի ճիշտ, թե անհատական:


Ըստ Ձեզ ընդհանրական խոստովանությունն է ավելի ճիշտ, թե անհատական:
Ի սկզբանե խոստովանությունը կատարվելիս է եղել  հրապարակային, երբ խոստովանողը բոլոր հավատացյալների ներկայությամբ պատմում էր իր մեղքերի մասին: Հոգևորականը նույնպես բոլորի ներկայությամբ հայտարարում էր իր որոշումը կամ  պատիժը` համաձայն հանցանքի:
Հրապարակային  խոստովանության օրինակներից ամենավառը պատարագիչ քահանայի խոստովանությունն է  Պատարագի սկզբում. <<ՙԽոստովանիմ առաջի Աստուծոյ եւ առաջի ձեր հարք եւ եղբարք զամենայն մեղս զոր  գործեալ եմ...՚>>:
Այսօր Եկեղեցում  պահվում է հրապարակային խոստովանությունը, սակայն մեկ այլ ձևով, երբ հավատացյալները միաժամանակ են գալիս քահանայի առջև և ներկաներից մեկը կամ էլ քահանան կարդում է զղջման բանաձևը` <<ՙՄեղա՚>>-ն:
Հայ Եկեղեցին հնուց ի վեր պահպանել է նաև առանձնական կամ անհատական խոստովանության ձևը:  Սա հոգևոր առումով շահեկան է /ուշադրություն դարձրեք, որ ասում եմ շահեկան, ոչ թե սխալ կամ ճիշտ/ այն տեսանկյունից,  որ հավատացյալն ամբողջությամբ է խոստովանում իր մեղքը, մանրամասնությամբ, ինչը շատ կարևոր է հոգևորականի կողմից ճիշտ հանձնարարության տալու համար: Մինչ հրապարակային կամ  ընդհանրական խոստովանությունը  կարող է անմիջական թողություն ենթադրել այնպիսի հանցանքների համար, որոնք դժվար ներելի են, պահանջում  են որոշակի  ապաշխարության  և քավության երկար ժամանակահատված: Օրինակ` հետևյալ հատվածում թվարկված մեղքերը որոշակի մոտեցում են պահանջում.  <<Մեղայ չար խորհրդով մտացս` նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչախանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով` արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի եւ ի տունջեան երազական գիջութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ, մեղայ Աստուծոյ>>:
Ինչ կերպ էլ կատարվի խոստովանությունը, հարկ է,  որ այն պարբերաբար կատարվի: Իսկ դրա համար  յուրաքանչյուր  հավատացյալ պետք է ունենա իր սեփական  խոստովանահայրը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: CHERRY on February 21, 2008, 09:56:39 PM
Հայկական գրական, մշակութային թերթերից, ամսաթերթերից որոնք խորհուրդ կտաիք կարդալ:

Հայկական գրական, մշակութային թերթերից, ամսաթերթերից որոնք խորհուրդ կտաիք կարդալ:
<<Էջմիածին>>
<<Բանբեր Երևանի Համալսարանի>>
<<Բանբեր Մատենադարի>>
<<Քրիստոնյա Հայաստան>>
<<Շողակն>>
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Կարո՞ղ եմ մի բան էլ ես ավելացնել հիշողությունը լավացնելու հետ կապված հարգելի Մասնագետ:

Hasik

Օրինակ` հետևյալ հատվածում թվարկված մեղքերը որոշակի մոտեցում են պահանջում.  <<Մեղայ չար խորհրդով մտացս` նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչախանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով` արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի եւ ի տունջեան երազական գիջութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ, մեղայ Աստուծոյ>>:Ի՞նչ առանձնահատուկ մոտեցում կա այս մեղքերի հետ կապված:

CHERRY

Quote from: Masnaget on February 25, 2008, 09:02:06 AM

Ինչ կերպ էլ կատարվի խոստովանությունը, հարկ է,  որ այն պարբերաբար կատարվի: Իսկ դրա համար  յուրաքանչյուր  հավատացյալ պետք է ունենա իր սեփական  խոստովանահայրը:

Եթե մարդ ունի խոստովանահայր և սովորաբար  խոստովանվել է անհատական, բայց գալիս է մի շրջան, որ նա դժվարանում է անհատական խոստովանվել և ընդհանրականին է մասնակցում, այդպես սխա՞լ է: