5 րոպե Մասնագետի մոտ

Started by Masnaget, February 18, 2008, 01:08:54 PM

Previous topic - Next topic

CHERRY

Quote from: Masnaget on February 25, 2008, 09:01:15 AM
Ա. Հաճախ օգտագործեք սխտոր: Այն պետք է ուտել  առավորյան կամ ցերեկային ժամերին: Ամեն անգամ` մեկ կամ երկու շերտ: Սրա տևողությունը մեկ շաբաթ է, սակայն հաշվի առնելով սխտորի բուժիչ, ախտահանիչ, հակաբիոտիկ,  հականեխիչ և առհասարակ առողջարար հատկությունները` հարկ է սխտորի ընդունումը դարձնել պարբերական կյանքի ընթացքում:
Բ. Բնական մեղրի ամենօրյա օգտագործումը նույնպես  լավացնում  է հիշողությունը, նպաստում առողջ քնին:  Հականեխիչ է, բարձրացնում է բնական իմունիտետը:

Մասնագետ, այս մեկը դաժան էր, առավոտյան շուտ, ցերեկը  սխտոր 34:)

CHERRY

Մասնագետ, շնորհակալություն խորհուրդների համար 39:) 21:) 21:) 21:)

Masnaget

Quote from: CHERRY on February 26, 2008, 12:59:57 AM
Quote from: Masnaget on February 25, 2008, 09:02:06 AM

Ինչ կերպ էլ կատարվի խոստովանությունը, հարկ է,  որ այն պարբերաբար կատարվի: Իսկ դրա համար  յուրաքանչյուր  հավատացյալ պետք է ունենա իր սեփական  խոստովանահայրը:

Եթե մարդ ունի խոստովանահայր և սովորաբար  խոստովանվել է անհատական, բայց գալիս է մի շրջան, որ նա դժվարանում է անհատական խոստովանվել և ընդհանրականին է մասնակցում, այդպես սխա՞լ է: 



Ոչ, սխալ չէ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Hasik on February 25, 2008, 10:24:00 PM
Կարո՞ղ եմ մի բան էլ ես ավելացնել հիշողությունը լավացնելու հետ կապված հարգելի Մասնագետ:

Այո, իհարկե:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ես լսել եմ, որ հիշողության համար շատ լավ է նաեվ խունկը, կարող եք այն ծխեցնել տան մեջ ու ոչ միայն վատ ուժերը կցրվեն, այլեվ հիշողությունը կլավանա:

Masnaget

Quote from: Hasik on February 25, 2008, 10:29:24 PM
Օրինակ` հետևյալ հատվածում թվարկված մեղքերը որոշակի մոտեցում են պահանջում.  <<Մեղայ չար խորհրդով մտացս` նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչախանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով` արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի եւ ի տունջեան երազական գիջութեամբ եւ անրջական գարշ աղտեղութեամբ, մեղայ Աստուծոյ>>:Ի՞նչ առանձնահատուկ մոտեցում կա այս մեղքերի հետ կապված:
Նկատենք, որ  վարդապետները  յոթ մահացու մեղքեր են թվարկում, և սրանք նույնպես ներառված են  <<Մեղայում>>.
Ագահություն, բարկություն, բղջախոհություն, ծուլություն, հպարտություն, նախանձ, որկրամոլություն:
Նախանձը, օրինակ,  յոթ մահացու մեղքերից մեկն է, <<կործանում է բոլորին, ովքեր տարվում են դրանով,- ասում են հայրապետները,- և այլևս չեն կարողանում դուրս  գալ դրա միջից, իսկ դրան հակառակ` հեզությունը, որը յոթ առաքինությունների շարքում է, փրկում է մարդուն և արժանի դարձնում երկիրը ժառանգելու>>: Իսկ իմ բերած հատվածում կան, օրինակ,  սեռական շեղումների հետ կապված մեղքեր, որոնց մասին Առաքյալն ասում է . <<9 Չգիտէ"ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի' խաբուէք. ո'չ պոռնիկներ, ո'չ կռապաշտներ, ո'չ շնացողներ, 10 ո'չ իգացողներ, ո'չ արուամոլներ, ո'չ գողեր, ո'չ ագահներ, ո'չ հարբեցողներ, ո'չ բամբասողներ, ո'չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն: 11 Եւ դուք, գոնէ ոմանք, այդպիսիք էիք. բայց լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծու Հոգով >> // Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6//: Մյուս կողմից էլ բանաձևում է. <<9 Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ` անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, 10 պոռնիկների, արուամոլների, մարդագողերի, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, 11 վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծու փառաւոր Աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես>> //ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1//:
Մեկ ուրշ տեղ ասվում է. <<16 Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կը շնորհի. մեղք կայ, որ մահացու է. դրա' մասին չեմ ասում, որ խնդրես>> //Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 5//:
Այսպիսով, կան մեղքեր, որոնք մահացու են և մեղքեր էլ կան, որոնք մահացու չեն, այսինքն` ներելի, ու թեթև: Մահացու մեղքերը մեղանչողներին դատապարտում են հավիտենական պատիժների, զրկում  երանական կյանքից:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Hasik on February 26, 2008, 10:02:55 PM
Ես լսել եմ, որ հիշողության համար շատ լավ է նաեվ խունկը, կարող եք այն ծխեցնել տան մեջ ու ոչ միայն վատ ուժերը կցրվեն, այլեվ հիշողությունը կլավանա:

Միանգամայն ճիշտ ես, սակայն մենք չունենք <<վատ ուժեր>> հասկացությունը, կարելի է ասել <<չար>>, <<սատանա>>, <<չարիք>> և նման  այլ տերմիններ: Թույլ տուր նկատել, որ  ուղղակի <<վատ ուժեր>>-ը  մի քիչ սնոտիապաշտական կամ հեթանոսական  շունչ ունի:

Գիտեմ, որ  խնկաբույրը` չափավոր օգտագործմամբ, դրական է ազդում, իսկ  դրա  չափազանց  հաճախ գործածությունը  հակառակ արդյունք կարող է տալ. այն նաև թմրեցնող  հատկություններ ունի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Ինչպիսի՞ն կնկարագրեիք այսօրվա հայ քրիստոնյային:
Եվ ինպիսի՞ն պետք է լինի նա:

Hasik

Արդյոք ճիշտ է տարբերակել հայ քրիստոնյա  կամ ասենք հույն քրիստոնյա, չէ՞ որ երկուսն էլ Հիսուս Քրիստոսին են հավատում ու երկրպագում որպես Աստված:

CHERRY

Quote from: Hasik on February 27, 2008, 10:05:26 PM
Արդյոք ճիշտ է տարբերակել հայ քրիստոնյա  կամ ասենք հույն քրիստոնյա, չէ՞ որ երկուսն էլ Հիսուս Քրիստոսին են հավատում ու երկրպագում որպես Աստված:
9:) 9:) 9:)
Հարցիս Ձևակերպումը փոխում եմ. սխալ հասկացվեցի:

Quote from: CHERRY on February 27, 2008, 10:00:35 PM
Ինչպիսի՞ն կնկարագրեիք այսօրվա հայ քրիստոնյային:
Եվ ինպիսի՞ն պետք է լինի նա:

Ինչպիսի՞ն կնկարագրեիք այսօրվա Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներին:
Ինչպիսի՞ն կցանկանաիք նրանց տեսնել: