5 րոպե Մասնագետի մոտ

Started by Masnaget, February 18, 2008, 01:08:54 PM

Previous topic - Next topic

Hasik

Բայց միթե՞ հոգեվորականը միաժամանակ մահկանացու չէ եվ առաջնորդ իր ժողովրդի համար 23:)

Masnaget

#41
Quote from: Hasik on March 08, 2008, 01:19:08 AM
Բայց միթե՞ հոգեվորականը միաժամանակ մահկանացու չէ եվ առաջնորդ իր ժողովրդի համար 23:)
Այո,  հոգևորականը  և՛ այս է, և՛ այն:
Բոլորս էլ մահկանացուներ ենք, և սա մարմնավոր է: Իսկ հոգևորական առաջնորդը պետք է իր ժողովրդին առաջնորդի դեպի Աստուծո Արքայություն` ըստ Տիրոջ խոսքի և համաձայն  իր քարոզչության: Եվ սա հոգևոր է:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ճիշտ է, իմ հարցին հնարավոր չէ 5 րոպեով պատասխանել, բայց ես կխնդրեի թեկուզ դա մի քանի 5 րոպեների բաժանել ու պատասխանել:
հարց- երբ որ խոստովանության կարգ է կատարվում, եվ կարդացվում է հնարավոր մեղքերի ցանկը, այդ մեղքերի բովանդակության մասին մանրամասն որտեղից կարող ենք տեղեկանալ, կամ գոնե մի քանի բառով կարող ես դու մեզ լուսաբանել, շատ շնորհակալ կլինեմ, կարծում եմ դա բոլորին էլ կհետաքրքրի:

Masnaget

#43
Quote from: Hasik on March 13, 2008, 10:37:40 PM
Ճիշտ է, իմ հարցին հնարավոր չէ 5 րոպեով պատասխանել, բայց ես կխնդրեի թեկուզ դա մի քանի 5 րոպեների բաժանել ու պատասխանել:
հարց- երբ որ խոստովանության կարգ է կատարվում, եվ կարդացվում է հնարավոր մեղքերի ցանկը, այդ մեղքերի բովանդակության մասին մանրամասն որտեղից կարող ենք տեղեկանալ, կամ գոնե մի քանի բառով կարող ես դու մեզ լուսաբանել, շատ շնորհակալ կլինեմ, կարծում եմ դա բոլորին էլ կհետաքրքրի:
Հարկ է գիտենալ, որ մարդ իր  մարմնավոր բնությամբ մեղանչական է: Եվ մեղքը մարդուն ուղեկից է եղել դեռևս դրախտից, դրախտային վիճակից: Ադամը, ըստ իր թերահավատության, կարգազանցության և  ագահության, ճաշակեց դրախտի արգելված պտղից և դրա արդյունքում, որպես պատիժ, վերահաս բարկությունն իջավ Աստծուց: Աստված արտաքսեց մարդուն և անիծեց` իր օրվա հացը իր աշխատանքով վաստակելու, երկրի երեսին տանջանքներ կրելու, հավիտենական երանական վիճակից` Աստուծո ներկայությունից զրկվելու և այլ պատիժներով, որոնց մասին տեղեկանում ենք Ծննդոց գրքից:
Արդ պատշաճ է, որ մարդն իր գոյությունը չափի ըստ իր ներկա հոգևոր և մարմնավոր կացության և իրեն չդասի ո'չ անմեղների, ո'չ անմահների, ո'չ իմաստունների, ո'չ հոգեղենների, ո'չ հրեշտակների շարքին, որպեսզի հասկանա իրերի դրությունը և համարժեք աշխատանք տանի` իրեն նախ Աստուծո որդեգիր դարձնելու (Մկրտության միջոցով), ապա Հավիտենական Երանությանն արժանանալու` Դատաստանի ժամանակ:
Եվ որքան մեղանչում է, այդքան էլ պետք է ապաշխարի: Ավելին:
Եթե աշխարհիկ   կյանքում մեկին նեղություն ենք պատճառում, ապա նախ ներողություն ենք խնդրում, ապա վնասը փոխհատուցում: Իսկ պատճառած նեղությունը  կարող է և փոքր լինել, սակայն մեծ պետք է լինի հատուցումը, որպեսզի  ամբողջությամբ ծածկի այն վնասները, որոնք պատճառվել են:
Բայց նախ պետք է նախ մեղքը բարձրաձայն խոստովանել, որպեսզի ճանաչվի այն և կատարողի, և հոգևորականի կողմից:
Ինչպես որ մարմնավոր բժիշկն է հիվանդի բողոքները մինչև վերջ լսում, ապա հարցերով մանրամասնում տկարության ակունքները և մանրամասները, որպեսզի ցավը ճիշտ դարմանի, այնպես էլ  հոգևոր բժիշկը` խոստովանեցնողը, պետք է լավ գիտենա խոստովանյալի մեղքերը` ըստ խոսքի, թե` <<....զոր արձակիցէք յերկրի, եղիցի արձակեալ յերկինս՚ (Մատթ. ԺԸ 18) և թե ՙԵթե ումեք թողուցուք ըզմեղս, թողեալ լիցի նոցա>> (Յովհ. Ի 23):
Եթե հիվանդն իր ցավերի մասին ավելիով կամ պակաս ներկայացնի, ապա բժիշկը կարող է դեղը ճիշտ չնշանակել: Այսպես հիվանդությունը չի բուժվի, այլ միայն ավելի կխորանա: Հարկ է խոստովանել մեղքերն ամբողջությամբ:
Ինչպես որ Առաքյալն է ասում` <<Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից:  Եթէ ասենք Մենք ոչ մի մեղք չունենք, մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ:  Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից:  Եթէ ասենք Չենք մեղանչել, սուտ ենք հանում Նրան, եւ Նրա խօսքը մեր մէջ չէ>> (Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 1:7-10)  և ավելացնում. <<Որդեակներ իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծու առաջ բարե խօսունենք Յիսուս Քրիստոսին Արդարին եւ Անարատին.  եւ նա է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ ամբողջ աշխարհի: Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան>> (Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 2:1-3):
Ըստ կարգի` քրիստոնյան նախ պետք է բարձրաձայն խոստովանի մեղքերը, ապա հոգևորականից թողություն ստանա: Սակայն հարկ է գիտենալ, որ ամեն մեկը, ըստ իր բնության, կարող է տարբեր կերպ ներկայացնել միևնույն մեղքը: Եվ նախկինում այդպես էլ եղել է: Վկայում են, որ նախկինում յուրաքանչյուր քրիստոնյա  իր հետ բերում էր իր կատարած մեղքերի ցանկը գրավոր և կարդում այն: Բայց  քանի որ խոստովանողների շատ մեղքեր կրկնվում էին կամ տարբեր կերպ էին ներկայացվում, այդ թվարկումնեը կցվեցին իրար, և ժամանակի ընթացքում ձևավորվեց <<Մեղա>>-ի ցանկը, որն ընդգրկում է բառացիորեն բոլոր մեղքերը:
Մեղան ասվում է տուն առ տուն, իսկ յուրաքանչյուր տնից հետո հավատացյալներն ասում են. <<Մեղայ Աստուծոյ>>, իսկ քահանան պատասխանում է. <<ՙԱստուած թողութիւն շնորհեսցէ>>:
Քահանան, լսելով խոստովանությունը, արտասանում է արձակման աղոթքը. <<ՙՈղորմեսցի քեզ մարդասէրն Աստուած...>>:
Արդ մեղքերը  մի քանի խմբի են բաժանվում.
Նախ` ըստ խորհուրդների, ըստ խոսքերի և ըստ գործերի, ըստ կամքի (նաև` ակամա) և ըստ գիտության (նաև` անգիտությամբ):
Երկրորդ` ըստ մարդկային հոգու, մտքի և մարմնի:
Երրորդ` ըստ շարժումների: Եվ սրանք վեցն են` աջ, ձախ, հետ, առաջ, վերև, ներքև:
Չորրորդ` ըստ Առաքյալի սահմանման` մահացու (հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն):
Հինգերորդ` ըստ աստվածադիր պատվիրանների: Սա պատվիրանազանցությունն է: Այն, ինչ հանձն ենք առնում կատարել  ու չենք կատարում և  այն, ինչից պետք է հրաժարվել, բայց չենք հրաժարվում:
Սակայն մեղքից դեպի սրբություն ճանապարհին պետք է մտածենք, որ Աստուծո ամենագթության առաջ մեղքերը ջնջվում են, իսկ մաքրությունը դեպի հավիտենական կյանք է առաջնորդում` ըստ այս խոսքի, թե` <<....դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ,  որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեանª հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ:  Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւն ները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշ ների նման:  Բայց Աստուած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ,  մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկուեցինք)>> ( ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 2:1-5):
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Անչափ շնորհակալ եմ արագ արձագանքման համար հարգելի Մասնագետ, դու ինձ շատ օգնեցիր,բայց չասեցիր, թե այդ մեղքերի բովանդակության մասին մանրամասն որտեղից կարող ենք տեղեկանալ:

Masnaget

Quote from: Hasik on March 15, 2008, 06:13:51 PM
Անչափ շնորհակալ եմ արագ արձագանքման համար հարգելի Մասնագետ, դու ինձ շատ օգնեցիր,բայց չասեցիր, թե այդ մեղքերի բովանդակության մասին մանրամասն որտեղից կարող ենք տեղեկանալ:
Դա`  հաջորդ 5 րոպեի ընթացքում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Ձեզ առաջարկում եմ հաջորդ 5 րոպեի հերթական հարցը, ինչ՞ է նշանակում ներքինի ըստ Աստվածաշնչի, ովքեր են դրանք, եվ խնդրում եմ պարզաբանել նաեվ այն հատվածը, որ վերաբերում է ամուսնանալուն եվ չամուսնանալուն՝ կապված ներքինի լինելու կամ չլինելու հետ: Շնորհակալություն:

Masnaget

Quote from: Masnaget on March 15, 2008, 06:26:40 PM
Quote from: Hasik on March 15, 2008, 06:13:51 PM
Անչափ շնորհակալ եմ արագ արձագանքման համար հարգելի Մասնագետ, դու ինձ շատ օգնեցիր,բայց չասեցիր, թե այդ մեղքերի բովանդակության մասին մանրամասն որտեղից կարող ենք տեղեկանալ:
Դա`  հաջորդ 5 րոպեի ընթացքում:

Նախ Ձեր ներողամտությունն եմ խնդրում`  այսքան սպասել տալու համար և ներկայացնում սույն գրքերի  ցանկը, որտեղ  մանրամասն  նկարագրված են  վերոբերյալ մեղքերը:

1.   Եփրեմ Ասորի, Յորդորակ ապաշխարության,
2.   Գրիգոր Տաթևացի, Գիրք Հարցմանց,
3.   Գիր աղօթից ասացեալ սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ,
4.   Կանոնագիրք Հայոց, հտ. Ա,
5.   Մկրտիչ վրդ. Արծրունյան, Բացատրություն հրաժարման և զղջման բանից սրբոց հարց,
6.   Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի, Խրատի Թանգարան,
7.   Վարդան Այգեկցի, Խրատներ,
8.   Նույնի Խրատ բոլոր քահանաներին և ժողովրդին,
9.   Ս. Ստամբոլցյան, Մեղայ Աստուծոյ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#48
Quote from: Hasik on March 17, 2008, 09:49:53 PM
Ձեզ առաջարկում եմ հաջորդ 5 րոպեի հերթական հարցը, ինչ՞ է նշանակում ներքինի ըստ Աստվածաշնչի, ովքեր են դրանք, եվ խնդրում եմ պարզաբանել նաեվ այն հատվածը, որ վերաբերում է ամուսնանալուն եվ չամուսնանալուն՝ կապված ներքինի լինելու կամ չլինելու հետ: Շնորհակալություն:
Թույլ տվեք այս անգամ էլ անցնել 300 վայրկյանի սահմանագիծը:

Եկեղեցական վաղ շրջանի գրականությունը, ի շարս այժմեական այլ նյութերի, անդրադարձել է  նաև ամուսնության և կուսակրոնության խնդրին, որն այդ շրջանի կարևորագույն հարցերից մեկն էր: Մենք տեղեկանում ենք <<մանուկների>> ամուսնության մասին (<<մանուկներ>> նկատի ունեն ոչ թե տարիքով, այլ հավատքի աստիճանով փոքրերին): Նրանք մաքուր ոգով և մարմնով պետք է լինեին ու զերծ մնային ամուսնությունից:  Հուստինոս Վկան գրում է.<<Հարության, Աստծու մանուկները, չպետք է ամուսնանան կամ ամուսնության տրվեն, այլ պետք է լինեն հրեշտակներին հավասար>> (Justinus Martyr, Dialogus cum Tryphone, ed. E.J. Goodspeed, Die altesten Apologeten. Gottingen: Vandenhoeck & Ruprecht, 1915, LXXXI):
Ընդհանրապես, <<Ներքինի>>-ն սահմանվում է որպես  տղամարդ, որ  սեփական կամքով  ինքն իրեն դարձնում է ամուլ`  որոշակի մարմնական  միջոցների դիմելով:
Ներքինին  Աստվածաշնչում  ներկայացվում է առհասարակ իբրև սովորական կերպար` ոչ խիստ դրական, ոչ էլ բացասական երանգավորմամբ:   
Միանշանակ չի կարելի ասել, թե հատկապես ինչի՛ համար են մարդիկ ներքինի դառում, սակայն որոշ բաներ պարզ են: Նախ` ներքինի դառնում են  որոշակի աշխարհիկ ցանկություններից  զերծ մնալու և ամբողջապես իրենց տիրոջը ծառայելու նպատակով, երկրորդ` որոշակի հատկորոշ պաշտոնների անցնելիս, որոնք սովորաբար տղամարդկանց  համար չէին նախատեսված: Օրինակ` Արքունի կանանց  կառավարիչ կամ` վերահսկիչ և այլն: Սակայն ներքինիները նաև արքունի այլ բարձր պաշտոններ ունեին. <<Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին` ներքինի Պետափրէսին>> ( ԾՆՆԴՈՑ 37:36):
Արքունիքում ծառայող ներքինիների ջախջախիչ մեծամասնությունը առաքինի վարք, ժուժկալ կյանք ու օրինակելի կերպար ուներ: Սա հենց նշանակում է, որ ամեն ոք չէ, որ կարող էր իրեն  ներքինի դարձնել: Այն մի տեսակ հատուկ կերպար էր` օժտված  ավելի շատ դրական  գծերով: Ավելի վստահելի ու  ծառայական կերպի տիպար:
Ներքինի  դառնալը, սակայն ոչ միայն մարմնական կամ մարմնավոր գործոններով էր պայմանավորված: Կային ներքինիներ, որոնք մտքով էին ներքինի (առաքինի, պարկեշտ` ի ծնե), դրա համար էլ Սուրբ Գրքում գտնում ենք բազում վկայություններ, որոնք վերաբերում են  առհասարակ ի մտոք ներքինիների կերպարին: Սողոմոնն ասում է.<<Երանելի է անարատ ամուլը, որ մեղքի անկողին չի ճանաչել. նա վարձ կընդունի դատաստանի օրը: Նաեւ ներքինին, որ իր ձեռքով անիրաւութիւն չի գործել եւ ոչ էլ չարութիւն է խորհել Տիրոջ մասին, նրան ըստ իր հաւատի ընտիր շնորհ է տրուելու եւ ցանկալի վիճակ` Տիրոջ տաճարում: Արդարեւ, փառաւոր է բարի վաստակների պտուղը, եւ անսխալ` իմաստութեան արմատը: Շնացողների որդիները լինելու են պակասաւոր, եւ պիտի ոչնչանայ ապօրինի անկողնու զաւակը: Եւ եթէ նոյնիսկ երկարակեաց էլ լինեն, ոչնչութիւն են համարուելու. իրենց կեանքի վախճանին էլ անար գուելու է նրանց ծերութիւնը:  Իսկ եթէ շուտ էլ լինի նրանց վախճանը, յոյս չեն ունենալու, եւ ոչ էլ դատաստանի օրը` մխիթարութիւն: Այո՛, այսպէս է կարգը. անիրաւ սերնդին` չարաչար վախճան>> (ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 3:13-19):
Այստեղ, փաստորեն ոչ միայն ներքինին է ներկայացվում դրական կերպարով` Աստուծո Արքայության մուտքին արժանի, այլ  նաև փնովվում  է անիրավ, շնացող մարդը:
Այս առումով հետաքրքրական է Եզնիկ Կողբացու գրվածքի հետևյալ հատվածը, որտեղ նա մեղադրում է Աստուծո Արքայության համար նախապատրաստած կուսական վիճակից  անցումը ամուսնության.<<Նա՛, եւ կուսանք սրբոյ Եկեղեցւոյ ոչ վասն այնորիկ պահեն զկուսութիւն, եթէ զամուսնութիւն տուեալ  յԱստուածոյ պղծութիւն համարիցին որպէս Մարկիոնն եւ Մանի եւ մծղնեայք, զի եթէ յայն միտս ուխտաւորէին, ապա եւ կուսութիւնն չէր յանգարի կուսութեան. այլ վասն առաւել սիրելոյ զԱստուած ի բարւոք արարածոց Աստուածոյ հրաժարեն, զի նմանեալք հրեշտակաց Աստուածոյ, ուր ո՛չ արուն է, եւ ո՛չ էգ, ցուցանիցեն եւ յերկրի զնոյն առաքինութիւն ըստ այնմ, թե <<Ե՞ն ներքինիք, որ զանձինս իւրեանց արարին ներքինիս վասն արքայութեանն երկնից`>> լինել ի յարութեանն <<հաւասար հրեշտակաց>> (Եզնիկ Կողբացի, Ճառք ընդդէմ աղանդոց, աշխատասիրութեամբ Մ. Մինասեանի, Ժնև 1992, էջ 112): Այստեղ նաև ակնարկ կա, որ ներքինին հրեշտակներին է հավասար` ըստ իր կարգավիճակի:
Նոր Կտակարանում հետևյալ պատճառն ենք գտնում ներքինի դառնալու. <<Ներքինիներ էլ կան, որոնք Երկնքի արքայության համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի>> (Մատթ. ԺԹ 12):
Իսկ Պողոս Առաքյալն ասում է, որ կույսերը  պետք է  պատվով տանեն իրենց այդ վիճակը` խրախուսելով ավելի շատ կուսությունը, քան ամուսնությունը. <<Իսկ կույսերի մասին Տիրոջից հրաման չունեմ. բայց խրատ եմ տալիս, որպես Տիրոջից ողորմություն գտած մեկի, որ վստահելի է>> (Ա Կորնթ. Է 25), կամ` <<Աղաչում եմ ձեզ, նմանվեցե՛ք ինձ>> (Ա Կորնթ. Դ 16):
Ներքինու կերպարն  այժմյան  ընկալմամբ չպետք է հասկանանք` որպես <<միջին սեռի>> կերպար, որը խոտելի է, այլ կուսության գործնական դրսևորման կատարյալ օրինակ: Ներքինիների համար, օրինակ, ոչ մի խնդիր չկա մկրտություն ընդունելու և Տիրոջ ներկայությունը վայելելու առումով. <<Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան. ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան >> (ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 4:38):
Ավելացնեմ, որ Հայ առաքելական Եկեղեցու տոնացույցում, ի թիվս այլ անձանց անունների, գտնում ենք նաև ներքինիների անուններ << Սբ. Վահան Գողթնացու, Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի եւ մոր Կղոդիայի, երկու եղբայրների`Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օրը>> (Վարդավառի չորրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը), <<Տոնը Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում>> /Ս. Ինդոսը ներքինի էր Դիոկղետիանոս կայսեր արքունիքում/ (Հիսնակի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը):   

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Իմ հաջորդ հարցը, կարելի է, չէ՞:

Ի՞նչ կարելի է անել ստրեսից շուտ դուրս գալու համար, ցրել միտքը այլ բաներով, թե՞ ............. 27:) 27:) 27:)