5 րոպե Մասնագետի մոտ

Started by Masnaget, February 18, 2008, 01:08:54 PM

Previous topic - Next topic

Masnaget

Տվեք կարճ հարցեր, ստացեք կարճ պատասխաններ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Հարցերը պետք է լինեն արվեստին, գրականությանը վերաբերվող, թե խառը:

Masnaget

Խառը հարցեր, բայց ճանաչողական և դաստիարակչական ուղղվածությամբ: Ոչ անձնական:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Վերջերս ոչ մի գիրք չեմ կարողանում կարդալ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Masnaget

#4
Գիրք կարդալը երբեմն օգնում է ճանաչողական նպատակներով, երբեմն էլ ժամանցային բնույթով: Իհարկե հիմնական այս բաժանումներն իրենց  բովանդակությամբ տարբեր են, սակայն  նպատակը մեկն է:
Եթե չի  հաջողվում մասնագիտական գրքեր կարդալ, ապա պետք է դրանք փոխարինել   գիտահանրամատչելի  ամսագրերով: Իսկ դրանք անմիջապես  կլանվում են  ընթերցողի կողմից:
Եթե  արկածային  կամ  առհասարակ ժամանցային  գիրք  չեք  կարողանում կարդալ,  ապա  հարկ  է  նկատել,  որ  այդպիսով  Դուք այնքան  կլանված  եք  իրականությամբ, որ Ձեր հոգեկան վիճակը Ձեզ թույլ չի տալիս  կտրվել  իրականությունից:
Այս  ախտանշանը փարատվում է... պարզապես  ժամանակի  լիարժեք  օգտագործմամբ:  Այսպիսով, եթե  կյանքի  յուրաքանչյուր րոպեն  ճիշտ  օգտագործեք, ապա  անհրաժեշտություն  կզգաք  տեղափոխվելու,  այլ  իրականություն  մտնելու:
Սկսեք.... մանկական հեքիաթներից: Այո':
Եկեք տեսնենք,  որ մանկական գրականությունը, ինչ էլ  որ այն  լինի,  չի  հոգնեցնում,  մղում է բարի գործ  կատարելու, արթնացնում է դրական  հույեր:
Եթե Դուք  Ձեր  առաջ պլան գծեք,  թե  այսքան օրում  այսքան  գիրք պետք  է կարդաք, ապա  երբեք  չեք  անի  դա: Թեթև մոտեցեք  պրոբլեմին: Չնայած  ես   գիրք  կարդալ  չկարողանալը այնքան  էլ խնդիր  չեմ  համարում,  որովհետև այնուամենայնիվ, մարդիկ  որոշակի պայմաններում  վերսկսում են  կարդալ:
Մի առաջադրանք:
Ստեղծեք իրավիճակ, որն անպայման  կպարտադրի Ձեզ մի  երկու  էջ  թերթել: Դա կարող է լինել  հանրագիտարան, բառարան: Հաճելի կլինի նաև հումորային թերթեր  կարդալը:         
ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Շնորհակալություն, Մասնագետ, ես կանեմ առաջադրանքը 21:)

Masnaget

Quote from: CHERRY on February 19, 2008, 02:30:39 AM
Շնորհակալություն, Մասնագետ, ես կանեմ առաջադրանքը 21:)

Ուրախ եմ  ծառայելու:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

CHERRY

Լսել եմ, երբ առաջ մարդիկ հիվանդանում էին, ապա ասում էին. «Աստված մեզ այցելեց»: Եթե ճիշտ հասկացա համարում էին, որ Աստված հիվանդություն է տվել իրենց, որպիսի խորհեն սեփական մեղքերի մասին:
Հարց: Կարող է հիվանդությունը տրվի ոչ թե մեղավորին, այլ իր անմեղ հարազատին:

Masnaget

#8
Quote from: CHERRY on February 20, 2008, 02:16:18 AM
Լսել եմ, երբ առաջ մարդիկ հիվանդանում էին, ապա ասում էին. «Աստված մեզ այցելեց»: Եթե ճիշտ հասկացա համարում էին, որ Աստված հիվանդություն է տվել իրենց, որպիսի խորհեն սեփական մեղքերի մասին:
Հարց: Կարող է հիվանդությունը տրվի ոչ թե մեղավորին, այլ իր անմեղ հարազատին:


Թույլ տվեք այս անգամ անցնել  300 վայրկյանի սահմանը

Այո, և սա մեզ հայտնի է դառնում մի քանի աղբյուրներից:
Սակայն նախքան դրա մասին խոսելը թույլ տվեք անդրադառնալ առհասարակ  այն բանին, թե ինչ  <<տրամաբանությամբ>>  են  մարդիկ որևէ հատկություն ձեռք բերում:
Բոլոր մարդիկ հավասար են ծնվում և հավասար են մեռնում: Սակայն իրենց կյանքի ընթացքում  նրանք լինում են, օրինակ, բարի, չար, իմաստուն, տգետ, առողջ, հիվանդ և այլն: Հատկություններից որոշները ձեռքբերովի  են, ինչպես, օրինակ, մարդը որոշակի հանգամանքներում չար է, որոշներում` բարի: Մի դեպքում  կամ մի ժամանակահատվածում  միջին կարողություններ  է ունենում,  ապա կրթությամբ իմաստնանում է:
Որոշ հատկություններ բնածին են, ինչպես, օրինակ, երաժշտական լսողությունը, երգեցիկ ձայնը, ինչպես նաև շատ ուրիշ հատկություններ, որոնց մասին չեմ կարող խոսել` ավելորդ համարելով:
Սակայն դառնանք հիվանդությանը: Հայտնի է, որ հիվանդությունը մեղքի արդյունք է: Բայց նախքան հիվանդություն բերելը մեղքը հնում չարիք և Աստուծո անեծք էր բերում, ինչ-որ երանությունից`  զրկում: Օրինակ` Հեսուի գրքում ասվում է, որ իսրայելացիների անհնազանդության արդյունքում Տերը, ամենայն հավանականությամբ, կբարկանա, և այդ բարկությունը կթափվի ոչ թե մեկ մարդու, այլ ողջ իսրայելացիների վրա: Ահա այդ հատվածը.
ՆԱՒԷԻ ՈՐԴԻ ՅԵՍՈՒԻ ԳԻՐՔԸ
Գլուխ 22 
16 ՙՏիրոջ ամբողջ ժողովուրդն այսպէս է ասում. ''Այդ ի±նչ յանցանք գործեցիք Իսրայէլի Տէր Աստծու դէմª խոտորուելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով եւ մեր Տէր Աստծու դէմ ապստամբելով: 17 Մի±թէ քիչ է մեզ համար Փեգորի մեղքը, որից մինչեւ հիմա չենք մաքրուել, եւ որի համար Տիրոջ ժողովրդի վրայ հարուածներ եկան. 18 եւ դուք էլ այսօր խոտորուեցիք Տիրոջից: Եթէ դուք այսօր ապստամբէք Տիրոջ դէմ, վաղը բարկութիւն կը թափուի ամբողջ Իսրայէլի վրայ:

Կոնկրետ ակնարկներ, որ հիվանդությունը մեղքի արդյունք է, շատ կան Սուրբ Գրքում, իսկ ա'յ օրինակ  շատ դեպքերում մեղքը  մահվան էր բերում.
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Գլուխ 2
6 Երբ եկան Ամինադաբի կալը, Օզան իր ձեռքը գցեց Աստծու տապանակին, որ այն բռնի: Նա այն բռնեց, որովհետեւ լծկան զուարակն այն շարժել էր իր տեղից: 7 Տէրը բարկացաւ Օզայի վրայ եւ նրա յանդգնութեան համար հարուածեց նրան այնտեղ, եւ նա մեռաւ այնտեղ, Տիրոջ տապանակի մօտ, Աստծու առջեւ:
Պարզաբանեմ, որ իսրայելացիներից միայն մի սերունդ կամ ցեղ իրավունք ուներ Տիրոջ Ուխտի Տապանակը տանելու: Իսկ մյուսներին արգելված էր: Խախտողը խստագույնս պատժվում էր:
Պողոս Առաքյալն արձանագրում  և բանաձևում է  մեղքի հետևանքը.
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ` ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԸ
Գլուխ 6
23 քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհըª յաւիտենական կեանքª մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով:
Հետևյալ ավետարանական հատվածում բանաձևվում է  մեղքի ժառանգական լինելը: Իսկ ընդհանրացնելով կարող ենք ասել, որ  ԻՐՈՔ, ՄԵՂՔԻ ՎԱՐՁԸ ԿԱՐՈՂ Է ՏՐՎԵԼ ԻՆՉՊԵՍ ՏՎՅԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՆՐԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ: 
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
Գլուխ 9
1 Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. 2 իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. ՙՌաբբի°, մեղքը ո±ւմն է, որ կոյր է ծնուել, սրա±նն է, թէ± հօրն ու մօրը՚: 3 Յիսուս պատասխանեց. ՙՈ°չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլª որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն: 4 Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել: 5 Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ՚
Աշակերտների հարցից էլ պարզ երևում է, որ իրոք, հիվանդությունը մեղքի արդյունք է, իսկ այդ մեղքը կարող է ժառանգվել:
Ի վերջո, ադամական մեղքից ազատվելու համար մարդիկ նախ պետք է մկրտվեն, իսկ դա հենց ապացուցում է, որ Ադամի մեղքը տարածվել է մեզ վրա: Արդյունքում մարդը ՀԵՌԱՑԵԼ Է ԱՍՏԾՈՒՑ: Վերադառնալու համար հարկ է որոշակի մաքրագործում անցնել /Մկրտություն/: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Nane

Quote from: Masnaget on February 20, 2008, 02:12:45 PM
Ոչ այնքան: Սակայն  իմ` ֆորումում մնալու ժամը շուտով կհատի:

Ինչու?